Changes
Նոր էջ «{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XIX|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXI}} Մարտինը նոր...»:
{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XIX|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXI}}
Մարտինը նորից համակվեց գրելու մարմաջով։ Անընդհատ պատմվածքների, բանաստեղծությունների գաղափարներ էին հղանում նրա ուղեղում, և նա կազմում էր համառոտ ուրվագծեր, որպեսզի ապագայում երբևէ, օգտագործի դրանք, բայց չէր գրում։ Դա նրա արձակուրդն էր, և նա վճռեց հատկացնել սիրո ու հանգստի և այդ բանը միանգամայն հաջողվեց։ Կյանքը աղբյուրի նման դարձյալ հորդում էր նրա մեջ, և Ռութը ամեն անգամ նրա հետ հանդիպելիս ենթարկվում էր նրա առողջության և ուժի հզոր ազդեցությանը։
— Զգույշ եղի՛ր,— նախազգուշացրեց նրան մայրը մի անգամ,— ինձ թվում է, որ դու չափազանց հաճախ ես տեսակցում Մարտին Իդենի հետ։
Բայց Ռութը, իբրև պատասխան, միայն ժպտաց։ Նա չափազանց ինքնավստահ էր, մանավանդ, որ մի քանի օրից Մարտինը նավագնացության էր մեկնելու, իսկ երբ նա վերադառնա, ինքն արդեն կլինի հեռու՝ արևելքում։ Այնուամենայնիվ, անսովոր հրապուրանք կար Մարտինի ուժի և առողջության մեջ։
Մարտինը գիտեր, որ Ռութը, ենթադրաբար, գնալու է արևելք, և հասկանում էր, որ պետք է շտապել։ Բայց նա բոլորովին չէր պատկերացնում իրեն, թե ինչպիսի մոտեցում պիտի ունենալ Ռութի պես աղջկա նկատմամբ։ Մարտինի նախկին ամբողջ փորձառությունը միայն դժվարացնում էր կացությունը։ Այն կանայք և աղջիկները, որոնց հետ նա սովոր էր գործ ունենալ, բոլորովին այլ էին։ Նրանք պարզ հասկանում էին, թե ինչ է սերը, ֆլիրտը, իսկ Ռութն այդ բոլորի մասին ոչինչ չգիտեր։ Ռութի անսովոր անարատությունը շշմեցնում էր Մարտինին, խոսելու շնորհքից զրկում, ակամա ներշնչում էր, որ ինքը անարժան է այդ աղջկան։ Կար և մի այլ հանգամանք, որը բավական շփոթեցնում էր նրան։ Ինքն էլ մինչև այժմ ոչ մի անգամ չէր սիրել։ Պատահում էր, որ կանայք դուր էին գալիս իրեն, մի քանիսով նա մինչև անգամ տարվում էր, բայց այդ բոլորն ամենևին էլ չէր կարելի կոչել սեր։ Բավական էր, որ նա անհոգ, տիրականորեն սուլեր, և նրանք անձնատուր էին լինում։ Դա նրա համար րոպեական ժամանց էր, պաաահականություն, մի տարրը այն բարդ խաղի, որից բաղկացած է տղամարդու կյանքը, ընդսմին երկրորդական մի տարր։ Իսկ այժմ, կյանքում առաջին անգամ, նա երկչոտ շփոթված, ամաչկոտ։ Չգիտեր, ինչպես սկսել, ինչ ասել իրեն կորցնելով սիրած աղջկա անվրդով անբիծության առաջ։
Երփներանգ, տարափոխիկ աշխարհում իր թափառումների ժամանակ Մարտինը սովորել էր մի իմաստուն կանոն. անծանոթ խաղ խաղալիս երբեք դու ինքդ մի կատարիր առաջին քայլը։ Գործնականում այդ կանոնը հազար անգամ արդարացրել է իր ճշտությունը, միաժամանակ դա զարգացնում էր դիտողականությունը։ Մարտինը սովորեց կողմնորոշվել, չափել իր ուժերը, սպասել մինչև հակառակորդն իր թույլ կողմը հայտնաբերի։ Բռնցքամարտում նա նույնպես միշտ աշխատում էր շոշափել հակառակորդի թույլ կողմը։ Եվ այն ժամանակ արդեն փորձառությունն օգնում էր նրան խփել այդ կետին, խփել անվրեպ։
Հիմա էլ Ռութի նկատմամբ․ նույնպես սպասում էր՝ ցանկանալով և չհամարձակվելով խոսք բանալ իր սիրո մասին։ Նա վախենում էր, թե կվիրավորի Ռութին, և ինքնավստահ չեր։ Սակայն, առանց իմանալու, ընտրել էր ուղիղ ճամփան։ Սերն աշխարհ է եկել հոդորոշ խոսքից առաջ և իր վաղ պատանեկության ընթացքում յուրացրել է այնպիսի ձևեր ու եղանակներ, որոնք երբեք չի մոռացել։ Հենց այդ նախնական եղանակներով էլ Մարտինը ձեռք էր բերում Ռութի բարեհաճությունը։ Սկզբում նա այդ անում էր անգիտակցաբար և միայն հետագայում գիտակցեց իր վարմունքը և հասկացավ ճշմարտությունը։ Մարտինի ձեռքի հպումը նրա ձեռքին ամեն տեսակ բառերից ավելի պերճախոս էր, նրա ուժի զգացումը ավելի զորեղ էր ազդում աղջկա վրա, քան տողերն ու հանգերը, ավելի ուժեղ, քան սիրահարների հարյուրավոր սերունդների բոցավառ զեղումները։ Բերանացի բացատրությունները կշոշափեն ամեն բանից առաջ Ռութի բանականությունը, մինչդեռ ձեռքի հպումը, անցողակի մոտիկությունը անմիջականորեն ազդում էին աղջկա մեջ թաքնված կանացի բնազդի վրա։ Ռութի բանականությունը նույնպես մատղաշ էր, ինչպես և ինքը։ Իսկ նրա բնազդը ծեր էր մարդկության չափ, մինչև իսկ ավելի ծեր։ Բնազդը ծնվել է այն վաղեմի ժամանակներում, երբ ծնվել է ինքը սերը, և նրա հինավուրց իմաստության ուժը հաղթահարում էր ավելի ուշ դարերի բոլոր նրբություններն ու խորամանկությունները։ Այդ պատճառով էլ Ռութի բանականությունը լուռ Էր։ Ռութն ինքը չէր դիմում բանականությանը՝ առանց իրեն հաշիվ տալու, թե ինչպիսի մոգական ազդեցություն է գործում Մարտինը նրա սիրատենչ հոգու վրա։ Որ Մարտինը սիրում է նրան, դա արևի պես պարզ էր. և Ռութը հրճվում էր նրա սիրո դրսևորումներով, աչքերի փայլով, ձեռքերի դողոցով, նրա այտերի վրա հաճախ երևացող կարմրությամբ։ Երբեմն Ռութը կարծես մինչև իսկ հրահրում էր Մարտինին, բայց անում էր այդ այնպես երկչոտ և այնպես պարզամիտ կերպով, որ ոչ ինքը, և ոչ էլ Մարտինն չէին նկատում այդ։ Ռութը սարսռում էր իր կանացի ուժի ուրախալի գիտակցությունից ու, Եվայի նման, հրճվում էր՝ խաղալով նրա հետ և գրգռելով նրան։
Իսկ Մարտինը լռում էր, որովհետև չգիտեր, թե ինչպես խոսք բաց անի, որովհետև նրան համակած զգացումները չափազանց ուժեղ էին. լռում էր և շարունակում ելք փնտրել մտերմանալու անհամարձակ և անճարակ փորձեր անելով։ Նրա ձեռքի հպումը բավականություն էր պատճառում Ռութին, մինչև անգամ պարզ բավականությունից ավելի մի բան։ Մարտինը չգիտեր այդ, բայց զգում էր, որ ինքը ատելի չէ նրան։ Ճիշտ է, որ նրանք իրար ձեռք էին սեղմում միայն բարևելիս և հրաժեշտ տալիս, բայց նրանց մատները շատ հաճախ դիպչում էին իրար, երբ հեծանիվների հետ գործ ունեին, գիրք էին տալիս իրար և կամ միատեղ թղթատում էին։ Մի քանի անգամ պատահել էր, որ աղջկա մազերը շոշափել էին նրա այտերը, և կամ աղջիկը մի պահ սեղմվում էր նրան իր ուսով հակվելով գրքում իրենց հավանած տեղի վրա։ Ռութը մտովին ծիծաղում էր այն տարօրինակ զգացումների վրա, որոնք այդ պահերին համակում էին իրեն։ Օրինակ երբեմն նա ցանկանում էր գզգզել Մարտինի մազերը. Մարտինը, իր հերթին բուռն ցանկություն ուներ ընթերցումից հոգնած, գլուխը դնել նրա ծնկներին և փակ աչքերով երազել ապագայի մասին։ Քանի՜ անգամ էր պատահել կիրակնօրյա զբոսախնջույքներին, երբ Մարտինը դրել էր իր գլուխը որևէ աղջկա ծնկների և հանգիստ քնել թողնելով, որ նա պաշտպանի իրեն արևից և սիրահարված աչքով նայի իրեն՝ զարմանալով սիրո հանղեպ իր վեհ անտարբերության վրա։ Գլուխը դնել աղջկա ծնկներին, Մարտինի համար միշտ էլ ամենահասարակ բանն է եղել, իսկ հիմա, նայելով Ռութին, նա հասկանում էր, որ դա անհնարին է, անիրագործելի։ Բայց հենց այդ անկարելիության գիտակցությունը և այդ գիտակցությամբ պայմանավորված զսպվածությունը Մարտինին աննկատելիորեն առաջնորդեցին դեպի նպատակը։ Շնորհիվ այդ զսպվածության, նա ոչ մի անգամ Ռութի մեջ անհանգստություն չառաջացրեց։ Լինելով անփորձ և ամաչկոտ՝ նա չէր նկատում, թե իրենց հանդիպումներն ինչ վտանգավոր ուղղություն են ստանում։ Ռութն անգիտակցաբար տարվեց նրանով, իսկ նա, զգալով աճող մտերմությունը ուզում էր համարձակ լինել, բայց վախենում էր։
Սակայն մի օր Մարտինը համարձակվեց։ Գալով Ռութի մոտ՝ աղջկան գտավ իջեցրած վարագույրներով սենյակում․ Ռութը գանգատվում էր սաստիկ գլխացավից։
— Ոչինչ չի օգնում,— ասաց աղջիկը՝ պատասխանելով նրա հարցումներին։— Իսկ բժիշկ Հոլլն արգելեց դեղ ընդունել։
— Ես ձեզ կբուժեմ առանց որևէ դեղի,― պատասխանեց Մարտինը,— իհարկե վստահ չեմ, բայց եթե ուզենաք, կարելի է փորձել։ Դա ամենասովորական մասաժն է։ Դա սովորեցրին ինձ ճապոնիայում։ Ճապոնացիներն առաջնակարգ մասաժիստներ են։ Հետո ես տեսել եմ, որ փոփոխություններով, միևնույն բանն անում են նաև մալայացիները։ Այդ մասաժը նրանք անվանում են «լոմի֊լոմի»։ Դա երբեմն ամեն տեսակ դեղից առավել լավ է։
Հենց որ Մարտինի ձեռքերը կպան նրա ճակատին՝ Ռութը հառաչելով ասաց.
— Շատ լավ է։
Կես ժամից հետո աղջիկը հարցրեց նրան.
— Դուք չհոգնեցի՞ք։
Այդ հարցումն ավելորդ էր, որովհետև նա գիտեր, թե ինչ է պատասխանելու Մարտինը. և Ռութը կիսաքուն վիճակում, հպատակվեց նրան։ Մարտինի մատներից հոսում էր բուժիչ ուժը՝ վանելով գլխացավը. համենայն դեպս, այդպես թվաց աղջկան։ Վերջապես ցավն այնքան մեղմացավ, որ Ռութը հանգիստ քնեց, և Մարտինը հեռացավ։
Երեկոյան աղջիկը նրան հայտնեց հեռախոսով.
— Ես մինչև երեկո քնեցի, դուք բոլորովին բուժեցիք ինձ, միստր Իդեն․ չգիտեմ՝ ինչպես շնորհակալություն հայտնեմ ձեզ։
Մարտինը ուրախությունից և շփոթվածությոլնից հազիվ էր բառեր գտնում պատասխանելու, իսկ նրա ուղեղում շարունակ պար էր գալիս Բրաունինգի և Էլիզաբեթ Բարրեթի հիշողությունը։ Ինչ Բրաունինգն է արել իր սիրուհու համար, կարող է անել և ինքը՝ Մարտին Իդենը Ռութ Մորզի համար։ Վերադառնալով իր խցիկը՝ նա պառկեց անկողնին և սկսեց ընթերցել Սփենսերի «Սոցիոլոգիան»։ Բայց ընթերցումը չէր հաջողվում։ Նրա միտքն ու կամքն ամբողջովին գրավված էին սիրով, և շուտով (ինքն էլ չնկատեց, թե ինչպես) իրեն գտավ թանաքոտված փոքրիկ սեղանի առաջ։ Եվ այդ երեկո նրա գրած սոնետը առաջինն էր՝ հաջորդ երկու ամսվա ընթացքում նրա գրած «Սոնետներ սիրո մասին» հիսուն բանաստեղծությունների սերիայից։ Նա գրում էր վսեմ երկասիրություն ստեղծելու ամենանպաստավոր հանգամանքներում, գրում էր սիրուց ոգեշնչված։
Այն ժամերը, երբ նա Ռութի հետ չէր տեսակցում, նվիրում էր «Սոնետներին» և ընթերցանությանը՝ իր մոտ տանը կամ ընթերցարանում, ուր նա ուշադիր ուսումնասիրում էր հանդեսների թարմ համարները, աշխատելով հասկանալ հրատարակիչներին, թե ինչ ձևի ու բովանդակության գրվածքներ են ընդունում նրանք։ Ռութի հետ անցկացրած ժամերը հավասարապես լի էին հույսերով և անորոշությամբ։ Մի շաբաթ անց այն օրից, երբ Մարտինը բուժեց Ռութի գլխացավը, Նորմանն առաջարկեց լուսնկա գիշերով նավակով շրջագայել Մերոիթ լճի վրա, իսկ Արթուրն ու Օլնեյը ուրախությամբ հավանություն տվեցին այդ ծրագրին։ Բացի Մարտինից, ոչ ոք չէր կարող վարել նավակը, դրա համար էլ նրան խնդրեցին ստանձնել նավապետի պարտականությունները։ Ռութը նստեց նրա կողքին նավակի հետևի կողմը, իսկ երեք երիտասարդները, տեղավորվելով մեջտեղի նստարանների վրա, սկսեցին անվերջ վիճել իրենց ինչոր գործերի մասին։
Լուսինը դեռ չէր ծագել, և Ռութը, նայելով աստղազարդ երկնքին և ոչ մի խոսք չփոխանակելով Մարտինի հետ, հանկարծ մենակություն զգաց և նայեց նրան։ Քամու թափը թեթևակի թեքեց նավակը, և Մարտինը, մի ձեռքով բռնելով ղեկադարձ լծակը և մյուս ձեռքով՝ կայմի պարանը, թեթևակի փոխեց ուղղությունը՝ աշխատելով շրջանցել ցցուն ափը։ Մարտինը չէր նկատում նրա հայացքը, և Ռութն ուշադիր նայում էր նրան՝ խորհրդածելով այն տարօրինակ քմահաճույքի մասին, որը դրդում է նրան, այդ արտասովոր ընդունակությունների տեր պատանուն, ժամանակ վատնել գրելու համար պատմվածքներ ու բանաստեղծություններ, որոնք միջակության մակարդակից վեր չէին բարձրանում։
Ռութի հայացքը սողաց Մարտինի հզոր վզի վրայով, որը աղոտ ուրվագծվում էր աստղերի լույսի տակ, նրա գեղանիստ գլխի վրայով, և նրա վիզը փաթաթվելու ծանոթ ցանկությունը նորից համակեց Ռութին։ Այդ նույն ուժը, որը աղջկան թվում էր անհաճո, միաժամանակ հրապուրում էր նրան։ Մենակության զգացումը ուժեղացավ, և Ռութը հոգնածություն զգաց։ Նավակի ճոճվելը ջղայնացնում էր նրան, և նա հիշեց, թե ինչպես Մարտինը գլխացավը բուժեց միայն հպումով։ Մարտինը նստած էր նրա կողքին, շատ մոտիկ, և նավակը, թեքվելով, կարծես հրում էր Ռութին դեպի նա։ Եվ Ռութը հանկարծ ցանկացավ կպչել Մարտինի հզոր կրծքին, նրանում հենարան գտնել իր համար. և, նախքան այդ ցանկությունը գիտակցելը, արդեն հակվեց՝ հպատակվելով դրան։ Թերևս դա նավակի ճոճվելու հետևանքն էր. Ռութը չգիտեր։ Նա երբեք էլ չիմացավ այդ։ Նա գիտեր միայն, որ սեղմվեց Մարտինին, և որ այժմ նա լավ ու հանգիստ էր զգում իրեն։ Եթե մինչև անգամ դրանում մեղավոր էր նավակի ճոճվելը, Ռութն այնուամենայնիվ չէր ուզում ետ քաշվել Մարտինից։ Նա սեղմվեց Մարտինին և շարունակում էր սեղմվել մինչև իսկ այն ժամանակ, երբ նա փոխեց դիրքը, որպեսզի Ռութն ավելի հանգիստ նստի։
Ռութի կողմից դա անմտություն էր, բայց նա չէր ուզում կշռադատել այդ անմտությունը։ Նա արդեն նախկին Ռութը չէր․ նա կին էր, և նրանում խոսում էր հենարան ունենալու կանացի պահանջը. ճիշտ է, որ նա միայն թեթևակի սեղմվեց Մարտինին, բայց այդ կարիքը բավարարված էր։ Նրա հոգնածությունը միանգամից անցավ։ Մարտինը լռում էր․ նա վախենում էր ցրել այդ կախարդանքը։ Նրա զսպվածությունն ու երկչոտությունը օգնում էին նրան լռելու, բայց նրա գլուխը պտտվում էր և մտքերր շփոթ էին։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչ պատահեց։ Դա չափազանց հրաշալի էր, դա չէր կարող տեղի ունենալ արթուն ժամանակ։ Նա դժվարությամբ էր զսպում իր ցանկությունը՝ բաց թողնել պարանն ու ղեկադարձ լծակը և աղջկան սեղմել իր կրծքին։ Բայդ նա բնազդաբար զգում էր, որ դա կփչացներ ամբողջ գործը, և մտովի շնորհակալ էր ճակատագրից, որ իր ձեռքերը զբաղված են։ Սակայն նա գիտակցաբար դանդաղեցրեց նավակի ընթացքը, առանց խղճի խայթ զգալով բաց թողնելով առագաստը, որպեսզի ինչքան կարելի է երկար պրկի առագաստապարանը։ Նա գիտեր, որ հալսի փոփոխման դեպքում ստիպված կլինի այլ տեղ գնալ նստել․ և աղջկա մոտիկությունը կխանգարվի։ Այդ ամենը նա անում էր փորձառու ձեռքով, առանց ամենափոքր կասկած առաջացնելու վիճողների մեջ։ Նա օրհնում էր իր ամբողջ դժվարին նավաստիական կյանքը, որ տվել էր նրան՝ լիճը, նավակը և քամին իր կամքին հպատակեցնելու ունակությունը և հիմա թույլ էր տալիս երկարաձգել այդ մոտիկությունը իր սիրած աղջկա հետ հիանալի լուսնկա գիշերով։
Երբ լուսնի առաջին ճառագայթը լուսավորեց նրանց իր մարգարտյա շողքով, Ռութը ետ քաշվեց Մարտինից և, ետ քաշվելով, զգաց, որ նա էլ նույն բանն արեց։ Երկուսն էլ ուզում էին թաքցնել այդ ամենը մյուսներից, դա պիտի մնար իբր գաղտնիք իրենց մեջ։ Ռութն այժմ նստած էր մի կողմ, այտերը բոցավառ, սոսկումով մտածելով պատահածի մասին։ Նա արեց այնպիսի մի բան, որը չէր կարող խոստովանել ո՛չ եղբայրներին, ո՛չ Օլնեդին։ Ինչպե՞ս էր կարողացել անել այդ։ Դեռ երբեք այդպիսի բան տեղի չէր ունեցել նրա հետ, թեև նա շատ անգամ էր լուսնկա գիշերներով նավակով ման եկել երիտասարդների հետ։ Մինչև անգամ այդպիսի ցանկություն չէր առաջացել նրանում։ Նա ամաչում և սոսկում էր այդ զարթնող կանացիությունից։ Նա թաքուն նայեց Մարտինին, որը այդ րոպեին զբաղված էր նավակը դարձնելով, և պատրաստ էր ատել այդ երիտասարդին նրա համար, որ իրեն դրդեց կատարել այդպիսի չմտածված և ամոթալի մի արարք։ Եվ հատկապես այդ երիտասարդը՝ Մարտին Իդենը։ Թերևս իր մայրր իրոք իրավացի է, և իրենք հաճախակի են տեսակցում։ Ռութն իսկույն հաստատ վճռեց, որ դա այլևս երբեք չի կրկնվի, իսկ հետագայում կաշխատի ավելի քիչ հանդիպել Մարտինին։ Նա մինչև անգամ մի անհեթեթ միտք հղացավ․ խաբել նրան, մի անգամ հարևանցի ասել նրան, երբ առիթը ներկայանա, որ նավակում լուսնի ծագելուց առաջ գլուխը պտույտ եկավ։ Բայց նա միաժամանակ հիշեց, թե ինչպես իրարից ետ քաշվեցին, հենց որ երևաց մերկացուցիչ լուսինը, և հասկացավ, որ Մարտինը նրան չի հավատա։ Բոլոր հետագա օրերին Ռութը կորցրել էր գլուխը, նա դադարեց իր զգացումները վերլուծելուց, դադարեց մտածել այն մասին, թե ինչ է տեղի ունենում իր հետ և ինչ է սպասում իրեն, կարծես տենդից բռնված լսում էր բնության գաղտնի՝ մերթ սարսռազդեցիկ, մերթ դյութիչ կոչը։ Բայց նա ուներ հաստատ մի որոշում, որը նրան վստահություն էր ներշնչում. թույլ չտալ, որ Մարտինը խոսի սիրո մասին։ Քանի Մարտինը լռում է, ամեն ինչ բարեհաջող է․ մի քանի օրից նա կհեռանա ծովագնացության։ Ի միջի այլոց, եթե նա մինչև անգամ խոսք բաց անի սիրո մասին, միևնույն է, ոչինչ չի դուրս գա։ Չէ՞ որ ինքը չի սիրում Մարտինին։ Իհարկե, մի կես ժամ դա բավական տանջանք կպատճառի Մարտինին և բավական դժվարություններ իրեն՝ Ռութին, որովհետև նա առաջին անգամ է լսելու սիրո հայտարարություն։ Բավական էր միայն այդ միտքը, որպեսզի Ռութի սիրտը սկսեր հրճվանքով բաբախել։ Նա իսկական կին է դարձել և տղամարդը նրա ձեռքն է խնդրում։ Նրանում ամեն ինչ, որ կանացի է, պատրաստ էր պատասխանել այդ կոչին։ Սարսուռը պատեց նրա ամբողջ էությունը. միևնույն միտքը աննահանջ դառնում էր նրա գլխում, ինչպես թիթեռը՝ լույսի շուրջը։ Ռութն այնքան էր առաջ գնացել իր մտքերով, որ արդեն պատկերացնում էր իրեն, թե ինչպես Մարտինը պաշտոնական առաջարկ է անում․ նա Մարտինի բերանը խոսք էր դնում, իսկ ինքը մի քանի անգամ կրկնում էր իր մերժումը՝ աշխատելով հնարավոր չափով մեղմացնել այն, օգնության կանչելով Մարտինի բնածին ազնիվ արիությունը։ Ամենից առաջ նա պետք է թողնի ծխելը։ Ռութը առանձնապես կպնդի դրա վրա։ Բայց ո՛չ, ո՛չ, նա բնավ թույլ չի տա Մարտինին խոսել սիրո մասին։ Դա Ռութից է կախված, և նա խոստացել է այդ իր մորը։ Կարմրելով և ամբողջ մարմնով դողալով Ռութը ափսոսանքով վանում էր անթույլատրելի երազները։ Նրան հարկավոր է հետաձգել սիրո իր առաջին բացատրությունը ավելի հարմար ժամանակի և մինչև ավելի արժանավոր թեկնածուին հանդիպելը։