Changes
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբերլեյտենանտ, որ այն ամենը, ինչ ես հիմա ասում եմ, զուտ ճշմարտություն է։ Գնացել էր, ուրեմն, նրա պապը աշխարհե աշխարհ թափառելու…
— Շվե՛յկ,— զայրացավ պորուչիկը,— մի անդամ անգամ ևս ձեզ հրամայում եմ վերջ տալ ձեր շաղակրատությանը։ Բուդեյովիցի հասնելուն պես ես ձեր դատաստանը կտեսնեմ։ Կալանքի տակ կառնեմ։ Դա գիտե՞ք։
— Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, չգիտեմ,— մեղմաբար ասաց Շվեյկը։— Դուք այդ մասին նույնիսկ ծպտուն չեք հանե։հանել։
Պորուչիկն ակամա կրճտացրեց ատամները, հառաչեց, շինելի գրպանից հանեց «Բոհեմիա» թերթը և սկսեց կարդալ այն հաղորդագրությունները, որ վերաբերվում էին գերմանական «Ե» սուզանավի վիթխարի հաղթանակներին և Միջերկրական ծովում ծավալած գործողություններին։ Երբ նա հասավ, այն հաղորդագրությանը, որ վերաբերվում էր գերմանական նոր գյուտին, այսինքն սավառնակներից նետվող և երեք անգամ իրար հետևից պայթող ռումբերի միջոցով քաղաքները հօդս ցնդեցնելուն, նրա ընթերցումն ընդհատեց Շվեյկը, որ խոսում էր ճաղատ քաղաքացու հետ։
Այդ պահին տեղի ունեցավ զարհուրելի մի բան։ Ճաղատ պարոնը տեղից վեր թռավ ու գոռաց Շվեյկի վրա.
— Marsch heraus, Sie Schweinkerl!<ref>Պատվանշան Դո՛ւրս կորիր, խոզ (լատ.)։</ref>,— և ոտքով այհպես հարվածեց նրան, որ երկուսով էլ դուրս նետվեցին միջանցք։ Հետn Հետո ճաղատ պարոնը ետ եկավ և պորուչիկին մատուցեց մի փոքրիկ անակնկալ ներկայանալով նրան։
Շվեյկը փոքր-ինչ սխալվել էր. ճաղատ անձնավորությունը ոչ թե «Սլավիա» բանկի գործակալ պան Պուրկրաբեկն էր, այլ ոչ ավելի, ոչ պակաս գեներալ-մայոր Շվարցբուրգը։ Գեներալ-մայորը քաղաքացիական հագուստով տեսչական ուղևորություն էր կատարում կայազորից կայազոր և տվյալ պահին պատրաստվում էր հանկարծակի հայտնվել Բուդեյովիցիում։
— Ունեմ։
— Շա՛տ գեղեցիկ։ Եթե ես ձեր տեղը լինեի՝ կիմանայի, թե ինչ պետք է անել այդ ատրճանակով։ Սա կայազոր չէ, պյլ այլ խոզերի բոլուկ։
Եվ, հիրավի, նրա տեսչական ուղևորությունից հետո մերթ այստեղ, մերթ այնտեղ որևէ մեկը ինքնասպանություն էր գործում։ նման դեպքերում գեներալ ֆոն Շվարցբուրգը հավաստում էր․
Թվում էր, թե նրա սրտովը չէր, երբ իր ռևիզիայից հետո որևէ մեկը ողջ էր մնում։ Բացի դրանից, նա տառապում էր սպաներին ամենանողկալի վայրեր, տեղափոխելու մոլագարությամբ։ Բավական էր չնչին մի զանցանք, որպեսզի սպան հրաժեշտ տար իր կայազորին և ուղարկվեր Չերնոգորիայի սահմանը կամ գալիցիական որևէ կեղտոտ ծայրագավառում գտնվող իսպառ մոռացված մի կայազոր։
— Պարոն պորուչիկ,— հարցրեց գեներալը,— դուք զինվորակւսն, զինվորական ո՞ր ուսումնարանում եք սովորել։
— Պրագայի։
— Եվ այդպես, դուք սովորել եք զինվորական ուսումնարանում և չգիտեք, որ սպան պատասխանատու է իր ստորադրյալի համար։ Լա՛վ։ Երկրորդ, դուք շաղակրատում եք ձեր սպասյակի հետ, կարծես նա ձեր մտերիմ ընկերր ընկերը լինի։ Թույլ եք տալիս, որ նա խոսի, երբ նրան չեն խոսեցնում։ Ավելի՛ լավ։ Երրորդ, դուք նրան թույլ եք տալիս վիրավորել մեր պետերին… Է՛լ ավելի լավ։ Այդ բոլորից ես անում եմ որոշ եզրակացություններ… Ձեր ազգանունն ի՞նչ է, պարոն պորուչիկ։
— Լուկաշ։
— Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, կյանքումս, երբեք մտքովս չի անցել որևէ մեկին վիրավորել, ես ոչ մի գեներալ-մայորի մասին գաղափար անգամ չունեի։ Իսկ նա, իրոք, իսկը «Սլավիա» բանկի գործակալ պան Պուրկրաբեկն է։ Այդ Պուրկրաբեկը հաճախում էր մեր պանդոկը, և մի անգամ, երբ սեղանի մոտ նստած քնեց, մի սրտացավ մարդ նրա ճաղատ գլխի վրա թանաքի մատիտով գրեց, «Սույնով, համաձայն կից ներկայացվող № 111 տարիֆի, մեզ թույլ ենք տալիս ձեզ առաջարկել մեր ծառայությունները օժիտի համար միջոցներ կուտակելու և ձեր երեխաներին ապահովելու նպատակով ձեր կյանքը ապահովագրելու գործում»։ Դեհ, հասկանալի է, բոլորը գնացին, և ես ու նա մենակ մնացինք։ Իսկ, հայտնի բան է, որ իմ բախտը երբեք չի բերում։ Երբ նա արթնացավ ու նայեց հայելուն, կատաղեց ու կարծեց, թե դա ես եմ գրել, և նույնպես ուզում էր ինձ մի զույգ ապտակ հասցնել։
«Նույնպես» բառը Շվեյկի բերանից հնչեց այնպես սրտառուչ և այնպիսի մեղմ կշտամբանքով, որ պորուչիկի ձեռքերը թուլա ցան։թուլացան։
Շվեյկը շարունակեց․
— Այդպիսի փոքր սխալի համար կարիք չկար, որ այդ պարոնը հուզվեր։ Իրոք, նա պետք է ունենա վաթսունից մինչև յոթանասուն հազար մազ։ Այդպես էր ասված «Ինչ պետք է ունենա նորմալ մարդը» հոդվածում։ Երբեք մտքովս չի անցել, որ աշխաիհիս աշխարհիս երեսին գոյություն ունի ինչ-որ ճաղատ գեներալ-մայոր։ Տեղի է ունեցել, ինչպես ասում են, ճակատագրական սխալ, որ ամեն մարդ կարող է կատարել, երբ հանկարծ մի բան ասի, իսկ մի ուրիշը նրա ամեն մի բառի պոչից կպչի։ Սրանից մի քանի տարի առաջ դերձակ Գիվլը իր կյանքից մի այսպիսի դեպք պատմեց։ Մի պնգամ անգամ Շտիրիայից, ուր նա դերձակություն էր անում, Լեոբենի վրայով գնում է Պրագա, և հետը տանելիս է լինում ապխտած ազդրեր, որ գնելէր Մարիբորում։ Գնում է գնացքում նստած և միտք անում, թե ինքը ուղևորների մեզ միակ չեխն է։ Երբ Սուրբ Մորից կայարանն անցնում են, դերձակն սկսում է ապխտած ազդրերից իր համար պատառներ կտրատել։ Իսկ նրա դիմաց նստած է մի ուղևոր, որը այդ խոզապուխտին նայում է սիրահարի հայացքով, այնպես որ թուքը գնում է։ Դերձակ Գիվլը դա նկատում է և ինքն իրեն բարձրաձայն ասում. «Համա թե, քոսոտի մեկը, հաճույքով կլափեիր»։ Եվ ահա պարոնը նրան պատասխանում է չեխերեն, «Իհարկե, կլափեի, եթե տայիր»։ Եվ երկուսով ամբողջ խոզապուխտը լափում են դեռ մինչև Չեխական Բուդեյովիցի չհասած։ Իսկ այն պարոնի անունն էր Վոյտեխ Ռոուս։
Պորոլչիկ Լուկաշը նայեց Շվեյկին և կուպեից դուրս եկավ։ Նա դեռ չէր էլ նստել իր տեղը, երբ դռան առաջ հայտնվեց Շվեյկի սրտաբաց ու շիտակ դեմքը․
Պորուչիկը խայթվածի նման վեր թռավ նստած տեղից և միջանցքում Շվեյկին ասաց.
— Նորից եմ նախազգուշացնում, որ որքան քիչ երևաք աչքիս, այնքան ավելի լավ։ Երջանիկ կլինեի, եթե ձեզ բոլորովին չտեսնեի, և, համոզված եղեք, որ ես այդ մասին կհոգամ։ Աչքիս չերևաք, չքվեցեք, անասո՛ւն, ապո՛ւշ։ ՝
— Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ։
Շվեյկը նայեց շուրջը հենց այն, պահին, երբ նրան լսողների խմբին մոտեցավ ավագ կոնդուկտորը։
― Դե լավ, շարունակենք մեր ճանապարհը,― ասաց Շվեյկը,— գնացքի ուշանալոլց ուշանալուց օգուտ չկա։ Եթե դա պատահեր խաղաղ ժամանակ, ապա, խնդրեմ, աստված իր հետ, բայց քանի որ պատերազմ է, պետք է իմանալ, որ յուրաքանչյուր գնացքում կան զինվորական բարձրաստիճան անձինք՝ գեներալ-մայորներ, ավագ լեյտենանտներ, սպասյակներ։ Այդպիսի ամեն մի ուշացում վտանգավոր բան է։ Նապոլեոնը Վաթերլոյի ժամանակ հինգ րոպե ուշացավ և իր ամբողջ փառքով արտաքնոցի բաժին դարձավ։
Այդ պահին լսողների խումբը ճեղքելով նրան մոտեցավ պորուչիկ Լուկաշը։ Մեռելի պես գունատ, նա կարողացավ ասել միայն․
— Վաղո՞ւց եք ծառայում երկաթուղում։
Քանի որ երկաթուղայինը չպատասխանեց, Շվեյկն սկսեց պատմել իր ծանոթներից մեկի՝’ մեկի՝ Պրագայի մոտ, Ուգրժենևեսում ապրող ոմն Ֆրանտիշեկ Մլչիկին պատահած դեպքը։ Այդ Մլչիկն էլ մի անգամ քաշել է արգելակի բռնակը և վախից լալացել։ Խոսելու ընդունակությունը վերականգնվել է միայն երկու շաբաթ հետո, երբ նա հյուր է գնացել Գոստիվար՝ բանջարաբույծ Վանեկի տունը, այնտեղ կռիվ է գցել և նրան այնքան են տվել, որ որսամտրակը թել-թել է եղել։
― Դա տեղի է ունեցել,— ավելացրեց Շվեյկը,— հազար իննհարյուր տասներկու թվի մայիս ամսին։
Շվեյկը գիմնաստյորկայի գրպանից հանեք ծխամորճը, վառեց և, բերանից բաց թողնելով թութունի կծու ծուխը, շարունակեց.
Սրանից մի քանի տարի առաջ Սվիտավա կայարանի պետն էր պան Վագները։ Համա՜ թե անխիղճ մարդ էր։ Ամեն մի դատարկ բանի համար ստորադրյալների հոգին հանում էր, սակայն ամենից շատ նեղում էր սլաքավար Յունգվիրտին, մինչև որ խեղճը հուսահատությունից վազեց ու իրեն գցեց գետը։ Բայց կյանքին վերջ տալուց առաջ Յունգվիրտը կայարանապետին մի նամակ էր գրել, թե գիշերները պիտի վախեցնի նրան։ Ե՛ս իմ հոգին, սուտ չեմ ասում։ Եվ ասածը արեց։ Եվ ահա գիշերը կայարանապետը նստած է հեռագրական ապարատի մոտ, մեկ էլ հանկարծ հնչում է զանգը, և նա ընդունում է հետևյալ հեռագիրը. «Ի՞նչ հալի ես, սրիկա, Յունգվիրտ»։ Դա շարունակվեց մի ամբողջ շաբաթ, և կայարանապետը ի պատասխան այդ ուրվականի հեռագրի, սկսեց բոլոր ուղղություններով ուղարկել հետևյալ պաշտոնական հեռագիրը. «Ներիր ինձ, Յունգվիրտ»։ Իսկ գիշերն ապարատը նրա համար թխկթխկացրեց այսպիսի մի պատասխան. «Կախվիր կամրջի մոտի սիմաֆոիից։ սիմաֆորից։ Յունգվիրտ»։ Կայարանա պետը կատարեց նրա պահանջը։ Հետո դրա համար ձերբակալեցին հարևան կայարանի հեռագրիչին։ Տեսնո՞ւմ եք, երկնքի և երկրի միջև այնպիսի բաներ են տեղի ունենում, որոնց մասին մենք նույնիսկ գաղափար չունենք։
Գնացքը, մոտեցավ Թաբոր կայարանին, և Շվեյկը կոնդուկտորի հետ գնացքից իջնելուց առաջ, ինչպես պահանջվում էր զեկուցեց պորուչիկ Լուկաշին.
Պորուչիկ Լուկաշը հառաչեց։ Բայց դա ափսոսանքի հառաչ չէր։ Երբ նա տեսավ, որ Շվեյկը մնաց կառամատույցում, սրտանց ուրախացավ։ Հիմա նույնիսկ ճաղատ գեներալ-մայորը նրան այնքան էլ գարշելի հրեշ չէր թվում։
Գնացքն արդեն վաղուց էր փնչում Չեխական Բուդեյովիցիի ուղղությամբ, իսկ Թաբորի կայարանի կառամատույցում Շվեյկին շրջապատող բազմությունը չէր նվազում։
Հասարակությունը համաձայնեց այդ կարծիքին, իսկ մի պարոն, դիմելով կայարանապետին, ասաց, թե Շվեյկի փոխարեն ինքը կվճարի քսան կրոն տուգանքը և թե համոզված է, որ այդ զինվորն անմեղ է։
— Հապա նայեցեք նրան,— gnւյg ցույց տվեց նա Շվեյկի դեմքի անմեղունակ արտահայտությունը, որ կարծես բոլորին ասում էր, «Բարի՛ մարդիկ, ես մեղավոր չեմ»։
Այնուհետև հայտնվեց մի ժանդարմ, բազմության միջից դուրս, բերեց ինչ-որ քաղաքացու, ձերբակալեց ու տարավ, ասելով․ «Ես ձեզ ցույց կտամ, թե ինչ ասել է ժողովրդին գրգռել։ Ես ցույց կտամ, թե ինչպես «զինվորներից չի կարելի պահանջել, որ հաղթանակ տանեն Ավստրիայի համար, երբ նրանց հետ այդպես են վարվում»»։
Շվեյկը մենակ մնաց սեղանի մոտ և սկսեց կամաց-կամաց խմել այն հնգանոցը, որ ստացել էր բարեգործից։
Իսկ այդ ժամանակ կառամատույցում նրանք, որ ներկա չէին եղել Շվեյկի և կայարանապետի խոսակցությանը, այլ միայն հեռվից տեսել էին հավաքված բազմությունը, իրար պատմում էին, թե մի լրտես են բռնել, որը լուսանկարում էր կայարանը։ Սակայն այդ պատմությունը հերքեց մի տիկին, ասելով, թե ոչ մի լրտես չի եղել, այլ պարզապես, ինչպես ինքը լսել է, մի դրադուն դրագուն կանացի զուգարանի մոտ սրախողխող է արել մի սպայի, որը փորձել էր զոռով զուգարան խցկվել դրագունի սիրուհու հետևից, որը եկել էր իր սիրածին ճանապարհ դնելու։
Պատերազմական ժամանակի ջղագրգռության համար բնորոշ այդ ֆանտաստիկ վարկածներին վերջ դրին ժանդարմները, որոնք կայարանը մաքրեցին կողմնակի անձանցից։
Իսկ Շվեյկը շարունակում էր խմել, խանդաղատանոք մտածելով իր պորուչիկի մասին. «Տեսնես մի բան կանի՞, երբ հասնի Չեխական Բուդեյովիցի և ամբողջ գնացքհւմ գնացքում իր սպասյակին չգտնի»։
Մարդատար գնացքի ժամանումից առաջ երրորդ կարգի ռեստորանը լցվեց զինվորներով ու քաղաքացիներով։ Մեծամասնություն էին կազմում տարբեր գնդերի, զենքի տարբեր տեսակների և տարբեր ազգությունների պատկանող զինվորները։ Պատերազմի փոթորիկը նրանց բոլորին բերել հասցրել էր Թաբորի լազարեթները, և հիմա նրանք նորից ռազմաճակատ էին գնում։ Գնում էին ձեռք բերելու նոր վերքեր, նոր խեղումներ ու հիվանդություններ, գնում էին, որ Արևելյան Գալիցիայի տրտում տափարակներից մեկում իրենց համար վաստակեն մեկական փայտյա շիրիմախաչ, որի վրա դեռ շատ տարիներ հետո քամու ու անձրևի տակ կթփրտա ավստրիական զինվորի քրքրված գլխարկն իր ժանգոտած կոկարդով։ Երբեմն այդ գլխարկի վրա կթառի մի ծեր ագռավ և կմտաբերի անցած տարիների ճոխ խնջույքները, երբ այստեղ նրա համար բացված սեղանը միշտ ծածկված էր մարդկային համեղ դիակներով և ձիերի լեշերով, կմտաբերի, որ այն գլխարկի տակ, որի նմանակի վրա ինքը թառել է, ամենից համեղը մարդկային աչքերն էին…
Տառապանոք խաչվելու թեկնածուներից մեկը, որին վիրահատությունից հետո լազարեթից դուրս էին գրել, տիղմի և արյան բծերով ծածկված կեղտոտ մունդիրով, նստեց Շվեյկի կողքին։ Նվաղած, խիստ նիհար ու տրտմադեմ մի զինվոր էր դա։ Սեղանի վրա դնելով իր փոքրիկ կապոցը, նա գրպանից հանեց քրքրված քսակն ու սկսեց փողը հաշվել։ Հետո նայեց Շվեյկին ու հարցրեց․
— Magyarul?<ref>Չկրակե՛լ Մաջա՞ր ես (գերմհունգ.)։</ref>
— Չեխ եմ, ընկեր,— պատասխանեց Շվեյկը,— խմել չե՞ս ուզում։
― Nem tudom, baratom<ref>Չծեծե՛լ Չեմ հասկանում ընկեր (գերմ․հունգ․)։</ref>․
— Հոգ չէ, ընկեր,— համեցեք արեց Շվեյկը, իր գարեջրով լի գավաթը հրելով տրտմադեմ զինվորի կողմը։
Զինվորը հասկացավ, խմեց ու ասաց.
— Köszönöm szivesen<ref>Մտե՛ք Սրտանց շնորհակալ եմ (գերմհունգ.)։</ref>.
Այնուհետև նա նորից սկսեց աչքի անցկացնել իր քսակի պարունակությունը և ի վերջո հառաչեց։ Շվեյկը հասկացավ, որ մաջարն հաճույքով գարեջուր կպատվիրեր, բայց փողը հերիք չի անում, ուստի ինքը նրա համար մի գավաթ գարեջուր պատվիրեց։ Մաջարը նորից շնորհակալություն հայտնեց և սկսեց ձեռքերի շարժումներով ինչ-որ բան պատմել, ցույց տալով գնդակից վիրավորված իր ձեռքը, և ավելացրեց միջազգային լեզվով.
Շվեյկը ցավակցաբար օրորեց գլուխը, իսկ ապաքինվածների անձնախմբին պատկանող այդ տկար զինվորը ձախ ձեռքը պահեց գետնից կես մետր բարձր և, երեք մատը վեր բարձրացնելով, Շվեյկին հայտնեց, թե երեք փոքր երեխա ունի։
— Ninc ամ-ամ, ninc ամ-ամ<ref>Համարձակվում եմ զեկուցել Ուտելու բան չկա (գերմհունգ.)։</ref>,— շարունակեց նա, ցանկանալով ասել, թե նրանք տանը ուտելու բան չունեն։ Զինվորի աչքերից արցունքներ ցայտեցին, և նա աչքերը սրբեց շինելի կեղտոտ թևքով, որի վրա մի ծակ էր բացել այն գնդակը, որ նրան վիրավորել էր ի փառս հունգարացոց թագավորի։
Բոլորովին զարմանալի չէ, որ այդ զվարճանքի ընթացքում հնգանոցը կամաց-կամաց հալվում էր, և Շվեյկը դանդաղորեն, բայց աներկբա փակում էր իր ճանապարհը դեպի Չեխական Բուդեյովիցի։ Իր լազարեթից դուրս գրված մաջար զինվորի խմած ամեն գավաթից հետո Շվեյկի համար գնացքի տոմս գնելու հնարավորությունը ավելի ու ավելի անհավանական էր դառնում։ Բոլդեյովիցի գնացող մի գնացք էլ անցավ կայարանով, իսկ Շվեյկը, սեղանի մոտ նստած, դեռ լսում էր, թե ինչպես հունգարացին կրկնում էր.
— Պիֆ-պա՛ֆ… Harom gvermek, ninc ham, eljen!<ref>Այդպես էԵրեք երեխա, ևս մի անգամ ուտելու բան չունեն (գերմհունգ.)։</ref>.
Վերջին բառն ասելիս նա բաժակը խփեց Շվեյկի բաժակին․
Հիմա զինվորը վերադառնում էր իր զորամասը, և, հավանաբար, գումարտակի հրամանատարը նրան կբանտարկի այն բանի համար, որ նա դանակի հարվածից հետո չի կարողացել մաջարի հախից գալ և բարձր պահել իր գնդի պատիվը։
— Ihre Dokumenten<ref>Հավատացեք, մինչև հիմա կյանքումս լավ բան քիչ եմ տեսել։ Այդ հարցն ինձ զարմացնում է Ձեր փաստաթղթերը (գերմ.)։</ref>,— դիմեց Շվեյկին պարեկի պետը, մի ֆելդֆեբել, որին ուղեկցում էին չորս սվինավոր զինվորներ։
— Ես տեսնել ցեզ, շարունակ նստել, խմել, չգնալ, միայն խմել, սինվո՛ր։
— Մոտս փաստաթուղթ չկա, ջանիկ,— պատասխանեց Շվեյկը։— Իննսունմեկերորդ գնդի պորուչիկ Լուկաշը հետը տարավ, իսկ ես մնացի այստեղ կայարանում։
― Was ist das Wort «ջանիկ»<ref>Կես տարուց հետո ես պետական քննությունները կհանձնեմ և դոկտորի կոչում կստանամ Ի՞նչ է նշանակում «ջանիկ» բառը (գերմ․)։</ref>,— գերմաներեն հարցրեց ֆելդֆեբելը իր շքախմբի անդամներից մեկին, մի ծեր աշխարհազորայինի։ Վերջինս, որ, ըստ երևույթին, դիտմամբ իր ֆելդֆեբելին ամեն ինչ սխալ էր բացատրում, հանգիստ պատասխանեց.
― «Ջանիկ»,― das Ist wie «Herr Feldwebel»<ref>Եթե դրանք լույս տեսնեն լավ կազմերով «Ջանիկ» — նշանակում է «պարոն ֆելդֆեբել» (գերմ.):։</ref>.
Ֆելդֆեբելը նորից սկսեց խոսել Շվեյկի հետ.
— Պաստատուխտ պարտավոր ամեն սինվոր։ Աոանց պաստատուխտ նստեցնել auf Bahnhofs-Militarkommando der lausigen Bursch, wie einen tollen Hund<ref>Այդպիսի տրամադրությամբ նա հրավեր ստացավ և գնաց նրա մոտ ...այդ ոջլոտին կայարանի զինվորական պարեկատուն տանել կատաղած շան պես (գերմ.)։</ref>.
Շվեյկին տարան կայարանին կից պարեկատունը։ Պահականոցում նա զտավ մի անձնախումբ, որի զինվորները նման էին այն ծեր աշխարհազորայինին, որն իր բնատուր թշնամու՝ պետ-ֆելդֆեբելի համար այնպես վարպետորեն գերմաներենի թարգմանեց «ջանիկ» բառը։
Պահակատունը զարդարված էր վիմատիպ նկարներով, որ զինվորական մինիստրությունը այն ժամանակ ուղարկում էր այն բոլոր հիմնարկություններին, որտեղ զինվորներ էին լինում, ինչպես նաև զորանոցներին ու զինվորական ուսումնարաններին։
Առաջին բանը, որ քաջարի զինվոր Շվեյկի աչքովն ընկավ ներս մտնելիս, մի նկար էր, որն, ըստ նրա տակ դրված մակագրության, ցույց էր տայիստալիս, թե ինչպես նորին մեծության Քսանմեկերորդ հրաձգային գնդի դասակապետ Ֆրանտիշեկ Համմելև և ջոկապետներ Պաուլ Հարտն ու Բախմայերը զինվորներին կոչ են անում դիմանալ։ Մյուս պատին կպցրած էր մի տախտականկար՝ հետևյալ մակագրությամբ. «''5-րդ հոնվեդյան հուսարական գնդի ենթասպա Յան Դանկոն հեաախուզում է թշնամու մարտկոցների դասավորությունը''»:
Դրա տակ, աջ կողմում, կպցրած էր մի պլակատ՝ «''Բացառիկ խիզախության օրինակներ''» մակագրությամբ։
'''Շարքային գումակավոր Իոսիֆ Բոնգը'''
''Սանիտարները ծանր վիրավորներին տանում էին դեպի սանիտարական սայլերը, որոնք պատրաստ կանգնած էին մի աննկատելի ձորակում։ Սայլերը լցվելուն պես վիրավորներին ուղարկում էին սանիտարական կայան։ Սանիտարական ջոկատի տեղը հայտնաբերելով, ռուսներն սկսեցին նրա վրա նռնպկներ նռնակներ տեղալ։ Մի պայթուցիկ արկով սպանվեց կայսերական 3-րդ սանիտարական գումակային էսկադրոնի սայլապան Իոսիֆ Բոնգի ձին։ «Իմ խե՜ղճ Սիվկա, վերջդ եկավ»,— դառնորեն ողբում էր Իոսիֆ Բոնգը։ Այդ պահին նա ինքը վիրավորվեց նռնակի բեկորի հարվածից։ Բայց, չնայած դրան, Իոսիֆ Բոնգը լծից արձակեց զոհված ձին, և ծանր ու մեծ սայլը քարշ աալով հասցրեց մինչև թաքստոցը։ Ապա վերադարձավ սպանված ձիու լծասարքը տանելու։ Ռուսները շարունակում էին գնդակոծել։ «Կրակեցեք, կրակեցեք, նզովյալ ոճրագործներ, միևնույն է, ես լծասարքն այստեղ չեմ թողնի»,— ասաց նա և շարունակեց ձիու վրայից հանել լծասարքը։ Վերջապես, լծասարքն առած, քարշ գալով հետ դարձավ ու հասավ սայլերին։ Սանիտարները հարձակվեցին նրա վրա և սկսեցին հայհոյել իր երկարատև բացակայության համար։ «Ես չէի ուզում լծասարքը թողնել, չէ՞ որ համարյա նոր է։ Ափսոս է, ասում եմ, մեզ պետք կգա,— արդարանում էր խիզախ զինվորը, քայլերն ուղղելով դեպի վիրակապման կայանը։ Միայն այնտեղ նա հայտնեց, որ վիրավորվել է։ Շատ չանցած ռոտմիստրը նրա կուրծքը զարդարեց «Խիզախության համար» արծաթե մեդալով։''
Կարդալով պլակատը և տեսնելով, որ ֆելդֆեբելը դեռ չի վերադառնում, նա դիմեց պահականոցում գտնվող աշխարհազորայիններին․
— Խիզախության հիանալի՜ օրինակ։ Եթե այդպես շարունակվի, մեր բանակում միայն նոր լծասարքեր կլինեն։ Մի անգամ ես Պրագայում «Պրագայի պաշտոնաթերթ» լրագրում սրանից ավելի լավ մի բան կարդացի այդ գումակային դեպքերի մասին։ Այնտեղ խոսքը վերաբերվում էր հոժարական դոկտոր Յոզեֆ Վոյանին, որը ծառայել է Գալիցիայում, Յոթերորդ եգերական գնդում։ Երբ բանը հասնում է սվինամարտի, նրա գլխին գնդակ է դիպչում։ Եվ ահա նրան տանում են վիրակապման կայան, իսկ նա գոռում է, թե թույլ չի տալ, որ մի քերծվածքի համար իրեն վիրակապեն, և իր ջոկատով նորից գրոհի է նետվում։ Այդ պահին արկը կտրում է նրա ոտնաթաթը։ Դարձյալ ցանկանում են նրան վերցնել ու տանել, բայց հլանա, ձեռնափայտին հենված, կաղեկաղ հասնում է կռվի գծին և սկսում ձեռնափայտով թշնամուց պաշտպանվել։ Իսկ այդ ժամանակ որտեղից որտեղ մի նոր նռնակ է թռչում-գալիս ու հակառակի պես պոկում նրա հենց այն ձեռքը, որով բռնել էր ձեռնափայտը։ Այդ ժամանակ նա, ձեռնափայտը մյուս ձեռքն է առնում և գոռում, թե դա նրանց վրա էժան չի նստի։ Աստված գիտե, թե այդ բոլորը ինչով կվերջանար, եթե շրապնելը նրան վերջնականապես չսպաներ։ Հնարավոր է, որ նա էլ Խիզախության համար արծաթե մեդալ ստանար, եթե շրապնելը նրա վերջը չտար։ Նրա գլուխը կտրվելուց հետո էլ մի որոշ ժամանակ գլորվել է ու գոռացել. «Շտապիր, զինվո՛ր, պարտքդ կատարել, թեկուզ մահն ուզի գլխիդ սավառնել»։
— Ինչե՜ր ասես չեն գրում թերթերում,— ասաց պահակախմբի անդամներից մեկը։— Վայ թե այդ խմբագիրն ինքը ցնդեր, եթե տեսներ, թե այստեղ ինչ է կատարվում։
Բաց դռան առաջ երևաց ֆելդֆեբելի դեմքը, որը զայրույթ էր արտահայտում, և նա գոռաց.
— Wenn man soll drei Minuten weg, da hört man nichts anderes, als։ als «Ցեխերեն, ցեխեր»<ref>ԱյոԲավական է մարդ մի րոպե հեռանա, պարոնայքորպեսզի լսի միայն «Չեխերեն, ինչ կուզեք ասեք, Կրամարժը, Շայները և Կլոֆալը․․․ չեխեր» (գերմ.)։</ref>։
Եվ դիմելով, հավանաբար, դեպի բուֆետ, Շվեյկին մատնացույց անելով, աշխարհազորային ենթասպային ասաց, որ այդ ոջլոտ սրիկային տանի պոդպորուչիկի մոտ, հենց որ նա գա։
— Երևի պարոն պոդպորուչիկը նորից զվարճանում է կայարանի հեռագրչուհու հետ,— ասաց ենթասպան ֆելդֆեբելի գնալուց հետո։— Արդեն երկու շաբաթ է, որ նրանից ձեռք չի քաշում և ամեն օր հեռագրատնից գալիս է սատանայի պես գազազած և ասում.
— Das ist aber eine Hure, sie will nicht mit mir schlafen<ref>Տասնմեկերորդ երթային վաշտին Բոզին տեսեք, չի ուզում հետս պառկել (գերմ․):։</ref>.
— Ի՛նչ արած, ախպե՛րս, ստիպված պիտի լինես գնալ նրա մոտ,— կարեկցեց Շվեյկին ենթասպան։― Քիչ ահել ու ջահել զինվորներ չեն անցել նրա ձեռքի տակով։— Եվ Շվեյկին տարավ գրասենյակ, որտեղ ցաք ու ցրիվ թղթերով ծածկված սեղանի առաջ նստած էր մի մոլեգնադեմ երիտասարդ պոդպորուչիկ։
Նայելով Շվեյկին, պոդպորուչիկը մի րոպե մտածեց, թե ինչ ասի։ Ի վերջո հարցրեց.
— Կայարանում ի՞նչ էիք անում։
— Գլուխս մի թըլսորեք,— գոռաց պոդպորուչիկը,— խոսեցեք կապակցված ու կարճ և հիմարություն մի դուրս տաք։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, հենց այն իսկ րոպեից սկսած, երբ ես ու պարոն պորուչիկ Լուկաշը նստեցինք ճեպընթաց գնացքը, որը մեզ պետք է ըստ հնարավորին արագ հասցներ մեր Իննսունմեկերորդ հետևակ գունդը, մեր բախտը բերեց. նախ կորավ մեր ճամպրուկը, իսկ հետո, խոսքս չմոռանամ, մի բոլորովին քաչալ պարոն գեներալ մայոր․․․
— Himmelherrgott<ref>Վաշտի հրամանատարին Մեղա քեզ, տեր (գերմ․)։</ref>,— թառանչելով հայհոյեց պոդպորուչիկը։
― Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, անհրաժեշտ է, որ սիրտս հին ներքնակի պես կամաց-կամաց դատարկվի, որպեսզի կարողանաք ամբողջ եղելությունը պատկերացնել, ինչպես ասում էր հանգուցյալ կոշկակար Պետրլիկը, երբ իր աշակերտին կաշեփոկով դաղդղելուց առաջ հրամայում էր, որ շալվարն իջեցնի։
Պոդպորուչիկը զայրույթից սկսեց փնչալ, իսկ Շվեյկը շարունակեց․
— Պարոն քաչալ գեներալ-մայորին ես ինչ-որ պատճառով դուր չեկա, դրա համար էլ պարոն պորուչիկ Լուկաշն ինձ վռնդեց միջանցք։ Իսկ հետո միջանցքում ինձ մեղադրեցին այն բանի մեջ, որի մասին ձեզ արդեն զեկուցեցի։ Մինչև գործը կպարզվեր, անտեր-անտիրական մնացի կառամատույցում։ Գնացքը գնաց, պարոն պորուչիկը, ճամպրուկներով ու երկուսիս բոլոր փաստաթղթերով, նույն պես նույնպես գնաց, իսկ ես մնացի առանց փաստաթղթերի և թափառում էր էի անապաստանի պես։
Շվեյկն այնպիսի քնքշալի հայացքով նայեց պոդպորուչիկին, որ վերջինս անվերապահորեն հավատաց, թե այն ամենը, որ լսում է ի ծնե տխմարի տպավորություն գործող այդ մարդուց, միանգամայն ճիշտ է։
Այնժամ պորուչիկն սկսեց Շվեյկին թվել այն բոլոր գնացքները, որ ճեպրնթացից ճեպընթացից հետո մեկնել էին Բուդեյովիցի և հարցրեց, թե նա ինչո՛ւ է այդ գնացքները բաց թողել։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— պատասխանեց Շվեյկը բարեհոգաբար ժպտալով,— մինչ ես կսպասեի հաջորդ գնացքին, գլխիս մի օյին եկավ, նստեցի գարեջուր խմելու, և գնա՜ց ու գնա՜ց գավաթ գավաթի ետևից, գավաթ գավաթի ետևից…
Պոդպորուչիկը ավելի լավ համարեց վերջացնել այդ գործը և պարզ ու որոշ ասաց.
― Ահա թե ինչ. դուք դմբո եք, դմբո մինչև ձեր ուղն nւ ու ծուծը։ Անմիջապես գնացեք տոմսարկղ, ձեզ համար տոմս գնեցեք և մեկնեցեք Բուդեյովիցի։ Եթե մեկ էլ ձեզ այստեղ տեսնեմ, կվարվեմ ինչպես դասալիքի հետ են վարվում։ Abtreten!<ref>Վաղն առավոտյան ներկայանալ խորհրդակցության Հեռացե՛ք (գերմ․)։</ref>
Բայց քանի որ Շվեյկը տեղից չէր շարժվում, շարունակելով ձեռքը հովարին դրած պահել, պոդպորուչիկը բղավեց.
— Marsch hinaus<ref>Ժամը իննին։ Ստորագրություն Դո՛րս այստեղից (գերմ.)։</ref>, լսեցի՞ք, abtreten. Պալենեկ, այս ապուշին տարեք տոմսարկղ և նրա համար Բուդեյովիցիի տոմս գնեցեք։
Մի րոպե անց ենթասպա Պալենեկը նորից մտավ գրասենյակ։ Բաց դռնից, Պալենեկի ուսի վրայից, նայում էր Շվեյկի բարեհամբույր դեմքը։
Կես ժամ հետո, երբ Շվեյկին սև սուրճ էին խմեցրել և ճանապարհի համար, մի կտոր բոքոնից բացի, մեկ ութերորդ ֆունտ թութուն տվել, նա մթին գիշերով դուրս եկավ Թաբորից, երգելով զինվորի մի հին երգ.
Ճամփաներով կեռ ու մեռ<br />Գնում էինք Յարոմեր։
Սատանան գիտե, թե ինչպես պատահեց, որ քաջարի զինվոր ՇՎեյկըՇվեյկը, փոխանակ դեպի հարավ, դեպի Բուդեյովիցի գնալու, սկսեց քայլել ուղիղ դեպի արևմուտք։
Քայլում էր նա ձյունապատ խճուղիով, խիստ ցրտից շինելի մեջ փաթաթված, ասես Նապոլեոնի այն վերջին գրենադերը, որ վերադառնում էր Մոսկվայի արշավանքից։ Տարբերությունն այն էր միայն, որ Շվեյկն ուրախ երգում էր.
Ես գնում եմ ման գալու<br />Մեր այն կանաչ պուրակում․․․
Եվ ձյունածածկ մթին անտառներում արձագանքը տարածվում էր հեռու-հեռու, այնպես որ գյուղերում շները սկսում էին հաչել։
— Ճիշտ այդպես, արդեն մտնում եմ, պարոն օբեր-լեյտենանտ։
Մոստի զինվորական ճամբարում գիշերային լռություն էր։ Զինվորները բարաքներում ցրտից սրթսրթում էին, մինչդեռ սպայական տաքացրած բարաքների լուսամուտներն անտանելի շոգից կրնկի վրա բաց էին։
— Եթե ես մի անպատիվ բան արած լինեի, ոչ մի դեպքում չէի խոստովանի,— ասաց սակրավոր Վոդիչկան։— Իսկ եթե այդ տիպ աուդիտորն ինձ ուղղակի հարցնում է. «Կռվե՞լ եք»,— ապա ես նրան պատասխանում եմ. «Ճիշտ այդպես, պարոն աուդիտոր»։ «Այդ ժամանակ որևէ մեկին վիրավորե՞լ եք»։— «Իհարկե, պարոն աուդիտոր»։ Թող իմանա ո՜ւմ հետ է խոսում։ Ի՜նչ խայտառակություն, որ մեզ ազատեցին։ Ուրեմն, դուրս է գալիս, նա չհավատաց, որ ես գոտիս բզիկ-բզիկ արի այդ մաջար գյադաների վրա, որ նրանց լապշա դարձրի, նրանց վրա ուռուցքներ ու կապտուկներ թողի։ Դու այդ ժամանակ հո այնտեղ էիր և հիշում ես, որ երեք մաջար գյադաներ միանգամից ընկան վրաս, իսկ մի րոպե չանցած նրանք գետին էին ընկած և ես նրանց ոտքերովս կոխկռտում էի։ Եվ այդ բոլորից հետո մի ինչ-որ փսլնքոտ աուդիտոր հետաքննությունը կարճում է։ Դա նույնն է, որ նա ինձ ասեր. «Ամեն մի փսլնքոտ փորձում է կռիվ անել»։ Հենց որ պատերազմը վերջանա և քաղաքացի դառնամ, ես այդ փալասին կգտնեմ ու gույց կտամ, թե ինչպես եմ կռիվ անում։ Հետո կգամ այստեղ, Կիրալուհիդա, և այնպիսի տուրուդմփոց կսարքեմ, որ աշխարհը չի տեսել. մարդիկ կթաքնվեն նկուղներում, հենց որ լսեն, որ եկել եմ Կիրալուհիդայի ավարաների, այդ բոսյակների, այդ սրիկաների հետ հաշիվ տեսնելու։
Գրասենյակում գործը ձեռաց վերջացրին: Ֆելդֆեբելը, դեռևս ճաշից յուղոտված շրթունքներով, թղթերը հանձնելով Շվեյկին ու Վոդիչկային և այդ միջոցին չտեսնված լուրջ տեսք ընդունելով, չհապաղեց նրանց առաջ մի ճառ ասել, որով դիմում էր նրանց ռազմական ոգուն։ Նա, որ սիլեզիացի լեհ էր, իր ճառը համեմեց իրենց բարբառի գոհարներով, ինչպես, օրինակ. «Marekvium», «glupi rolmopsie», «krajcová sedmina», «sviňa porýpaňa», և «dum vám băne na mjesjnückovy vasi gzichty»<ref>Կես տարուց հետո ես պետական քննությունները կհանձնեմ և դոկտորի կոչում կստանամ (գերմ․)։</ref>։