Changes
Եվ այդպիսով, մի որոշ ժամանակ անց Շվեյկը հայտնվեց Կվետովում, Միլևսկոեից արևմուտք։ Նա արդեն ամբողջովին սպառել էր արշավային երգերի իր պաշարը և Կվետովին մոտենալուց առաջ ստիպված էր դրանք կրկնել.
Ամեն անգամ մեր գնալիս<br />Աղջիկներն են վշտից լալիս․․․
Կվետովից Վրաժ տանող ճանապարհին, որ շարունակ ձգվում է դեպի արևմուտք, Շվեյկին հանդիպեց եկեղեցուց վերադարձող պառավ, որը քրիստոնեաբար ողջունեց նրան.
— Եմ կարծում եմ, որ եթե մարդ խելք ունենա՝ Կլատովից էլ կհասնի Բուդեյովիցի,— հարգալից պատասխանեց Շվեյկը։— Ճիշտ է, քիչ ճանապարհ չէ, մանավանդ մի մարդու համար, որ ուզում է շուտ հասնել իր գունդը և վախենում է, որ հանկարծ, չնայած ժամանակին տեղ հասնելու իր բոլոր ջանքերին, գլխացավանքի մեջ ընկնի։
— Մեզ մոտ էլ մի էդպիսի անդադրում մարդ կար,— հառաչեց տատիկը։— Տոնիչեկ Մաշեկ էին ասում։ Պետք է Պլզեն գնար, աշխարհազորի։ Եղբորս աղջկան ազգական է գալիս։ Հա՛… Վեր կացավ, ուրեմն, գնաց։ Իսկ մի շաբաթ հետո ժանդարմներն արդեն նրան ման էին գալիս։ Դու մի ասի, չի հասել իր գունդը։ Իսկ մի շաբաթ հետո էլ երևաց մեզ մոտ։ Հասարակ, քաղաքացու շոր էր հագին։ «Արձակուրդ եմ եկել», ասում է։ Գյուղապետը գնաց Ժանդարմներին ժանդարմներին կանչելու, իսկ դրանք տղին էդ արձակուրդից քարշ տվին տարան։ …Արդեն տարան… Արդեն ֆրոնտից նամակ է գրել, թե վիրավոր է, մի ոտը չկա։
Պառավը կարեկցաբար նայեց Շվեյկին։
— Որ էդպես է, էնտեղ էլ մի գնա։ Ավելի լավ կլինի գնաս Ռադոմիշլ։ Միայն թե, տե՛ս հա, աշխատիր տեղ հասնես իրիկնադեմին, ժանդարմները պանդոկում կլինեն։ Էնտեղ Ֆլորիանի հետևի փողոցում մի տուն կա, ցածի մասը կապույտ ներկած։ Կհարցնես տան տիրոջը՝ Մելիխարկին։ Ախպերս է։ Ինձանից նրան շատ բարով կանես, նա էլ քեզ կասի, թե ոնց գնաս էդ Բուդեյովիցի ասածը։
Շվեյկն անտառակում պառավի ճաշին սպասեց կես ժամից ավելի, իսկ երբ տաքացավ կարտոֆիլի ապուրով, որ պառավը բերել էր բարձի մեջ փաթաթած կճուճով, որպեսզի ճանապարհին չսառչեր, խեղճ կինը իր կապոցից հանեց մի կտոր բոքոն ու ճարպ, խոթեց Շվեյկի գրպանները, չխաչակնքեց խաչակնքեց նրան ու ասաց, թե ինքը Բոլդեյովիցիում երկու թոռ ունի։ Ապա մի անգամ էլ նրան հանգամանորեն բացատրեց, թե նա ո՛ր գյուղերի միջով պիտի անցնի և ո՛ր գյուղերը շրջանցի։ Ի վերջո կոֆտայի գրպանից մի կրոն հանեց ու տվեց Շվեյկին, որպեսզի նա Մալչինում, իր համար ճանապարհի օղի առնի, քանի որ մինչև Ռադոմիշլ բավական ճանապարհ կա։
Պառավի խորհրդի համաձայն, Շվեյկը, Չիժովա չմտնելով, դիմեց դեպի Ռադոմիշլ, դեպի արևելք, մտածելով, որ աշխարհի ամեն մի կողմից կարող է Բոլդեյովիցի հասնել։
— Հին է։
— Լավ, դա կարելի է թողնել։ Գյուղերում շինել են հագնում։ Հետո շալվար ու պինջակ էլ է հարկավոր։ Երբ քաղաքացու հագուստ ճարենք, շալվարդ ու գիմնաստյորկադ կարելի կլինի ծախել Վոդնյանում ապրող հրեա Հերմանին։ Նա պետական իրեր է առնում, իսկ հետո գյուղերում ծախում… Այսօր կգնանք Ստրակոնիցի։ Այստեղից մինչև Շվարցենբերգի շնանոցը չորս ժամվա ճանապարհ է,— զարգացնում էր նա իր պլանը։— Այնտեղ ես մի ծանոթ հովիվ ունեմ, ծերունի մարդ է։ Գիշերր Գիշերը կքնենք նրա մոտ, իսկ առավոտյան կշարժվենք դեպի Ստրակոնիցի ու այնտեղ մի տեղից մի հագուստ կթռցնենք։
Շնանոցում Շվեյկը ծանոթացավ մի համակրելի ծերուկի հետ, որը դեռ հիշում էր իր պապի պատմածները ֆրանսիացիների արշավանքների մասին։ Հովիվը ծեր շրջմոլիկից մի քսան տարավ մեծ էր, դրա համար էլ նրան, ինչպես և Շվեյկին, անվանում էր «տղաս»։
— Ուրեմն այդպես, տղաներ,— սկսեց պատմել պապը, երբ բոլորը նստեցին փեչի շուրջը, որի մեջ կլեպով կարտոֆիլ էր եփվում։— Այն ժամանակ պապս էլ, ոնց որ էս զինվորը, դասալիք էր։ Բայց Վոդնյանում նրան բռնել էին ու էնպես թակել, որ քամակը պատառ-պատառ էր եղել։ Դեռ նրա բախտը բանել էր։ Իսկ, ա՛յ, Յարեշի տղին, էն ծերունի Յարեշի պապին, որ Ռաժիցիի ձկնաբուծարանում պահակ է, Պիսեկում գնդակահարել են փախչելու համար, իսկ գնդակահարելուց առաջ քշել էին շարքերի միջով nւ ու դագանակներով վեցհարյուր հարված հասցրել, այնպես որ մահը նրա համար իսկական փրկություն է եղել։ Իսկ դու ե՞րբ ես ճղել,— դիմեց նա Շվեյկին՝ արցունքն աչքերին։
— Զորակոչից հետո, երբ մեզ տանում էին զորանոցները,— պատասխանեց Շվեյկը, հասկանալով, որ չի կարելի ծերունի հովվի առաջ մունդիրի պատիվը գետնով տալ։
— Հիմա, տղաս, բոլորն էլ թքել են դրա վրա, — տաքացավ հովիվը,— դու գյուղացիներին լսիր, երբ հավաքվում են ներքևում, Սկոչիցիում։ Ամեն մեկը պատերազմում մարդ ունի։ Մի լսեիր, ինչպես են խոսում։ Պատերազմից հետո, ասում են, ազատություն կլինի, ո՛չ կայսերական արքունիքներ կլինեն, ոչ կայսրեր, և իշխաններից նրանց կալվածքները կխլեն։ Այդպիսի ճառերի համար ժանդարմները Կորժինկա անունով մեկին արդեն ծակն են խոթել. մարդկանց մի գրգռի, ասում են։ Էհ, ի՞նչ ասեմ։ Հիմա ժանդարմներն ինչ ուզում անում են։
— Ասենք, առաջ էլ այդպես էր,— ասաց շրջմոլիկր։— շրջմոլիկը։— Հիշում եմ Կլադնոյում Ռոտտեր անունով մի ժանդարմական ռոտմիստր կար։ Սիրտը ուզեց, ինչպե՞ս են դրանց ասում, գայլի ցեղի ոստիկանական շներ բազմացնել, որոնք կարող են ամեն ինչի հետքը գտնել, եթե լավ վարժեցնես։ Եվ Կլադնոյի ռոտմիստրի այդ շուն-սաներին թիվ ու համար չկար։ Նրանց համար նա մի հատուկ տնակ ուներ, որտեղ նրանք ապրում էին կոմսերի զավակների պես։ Մի օր ռոտմիստրի խելքին փչեց նրանց ուսուցանել պանդուխտներիս կաշվի վրա։ Եվ ահա հրաման արձակեց, որ ժանդարմները ամբողջ Կլադնոյի շրջանի պանդուխտներին քշեն ու բերեն իր մոտ։ Այդ բանն իմանալուն պես ես Լանից պուկ տվի, ինձ գցեցի անտառի խորքը, բայց ի՜նչ… դեռ ուզածս տեղը չհասած ինձ չանթեցին ու տարան պարոն ռոտմիստրի մոտ։ Սիրելիներս, չեք կարող պատկերացնել, թե ինչ քաշեցի այդ շների երեսից։ Նախ թողին, որ նրանք ինձ հոտոտեն, հետո ինձ հրամայեցին մի սանդղիկով վեր բարձրանալ և, երբ համարյա սանդղիկի գլուխն էի հասել, հետևիցս մի գազան շուն բաց թողին, իսկ այդ անզգամն ինձ այնտեղից գետին գլորեց, հետո բարձրացավ վրաս և ուղղակի քթիս տակ սկսեց գռմռալ ու ատամները կրճտացնել։ Այնուհետև այդ ճիվաղին մի կողմ քաշեցին, իսկ ինձ ասացին, որ գնամ ու թաքնվեմ ուր որ ուզենամ։ Գնացի Կաչակա կոչված հովտի կողմը, մտա անտառն ու թաքնվեցի մի խանդակում։ Կես ժամ էլ չանցած երկու գամփռներ վազեվազ եկան ու ինձ գետին գլորեցին, և մինչ նրանցից մեկը բռնել էր կոկորդս, մյուսը վազեց Կլադնո։ Մի ժամ հետո եկավ ինքը պան ռոտմիստրն իր ժանդարմների հետ, շանը մի կողմ կանչեց, իսկ ինձ մի հնգանոց բաշխեց և թույլ տվեց ամբողջ երկու օր Կլանդոյի շրջանում ողորմություն հավաքել։ Ինչպե՜ս չէ։ Այնպես ծլկեցի Բերոունկովի շրջան, որ ասես ոտքերիս տակ հողն այրվում էր, ու էլ ոտք չդրի Կլադնո։ Մեր բոլոր տղերքը այդ տեղերից խույս էին տալիս, որովհետև ռոտմիստրը բոլորի վրա էլ կատարում էր իր փորձերը… Չտեսնված շատ էր սիրում նա այդ շներին։ Ժանդարմական բաժանմունքներում պատմում էին, թե երբ ռոտմիստրը ռևիզիա կատարելիս հանկարծ որևէ տեղ մի գամփռ է տեսնում՝ էլ ստուգում չի կատարում և ուրախությունից ամբողջ օրը վախմիստրի հետ օղի է կոնծում։
Եվ մինչ հովիվը կթափեր կարտոֆիլի ջուրը և ընդհանուր քրեղանի մեջ ոչխարի մածուն կլցներ, շրջմոլիկը շարունակում էր պատմել իր հիշողություննեը, թե ժանդարմներն ինչպես էին իշխանություն բանացնում։
— Լիպնիցում Ժանդարմական ժանդարմական վախմիստրը ապրում էր ուղղակի բանտի մոտ, հենց ժանդարմական բաժանմունքում։ Իսկ ես, ծեր հիմարս, կարծում էի, թե ժանդարմական բաժանմունքը միշտ էլ աչքի ընկնող տեղում պիտի լինի, հրապարակում կամ այդպիսի մի տեղ, և ոչ թե խուլ նրբանցքում։ Մարդ հո ցուցանակներին չի նայում, անցնում է տնից տուն և այդպես առաջ գնում։ Վերջապես, այդ տներից մեկի երկրորդ հարկում բացում եմ մի դուռ ու ներկայանում. «Ի սեր Քրիստոսի ողորմություն արեք աղքատ պանդուխտիս․․․»։ Բայց ի՜նչ։ Ոտքերս թուլացան։ Նայեմ-տեսնեմ ժանդարմական բաժանմունք է։ Պատի երկայնքով շարված հրացաններ, սեղանի վրա խաչելություն, պահարանի մեջ մատյաններ, սեղանի վերևից թագավոր կայսրը աչքերը տնկել է վրաս։ Դեռ բերանս չբացած, վախմիստրը տեղից վեր թռավ, մոտեցավ ինձ և տուր թե կտաս մռութիս։ Ցած գլորվեցի սանդուղքի բոլոր աստիճաններով և այդպես էլ կանգ չառա մինչև Կեյժլից։ Ահա թե, ախպերս, ինչպիսի իրավունքներ ունեն ժանդարմները։
Բոլորն սկսեցին ուտել և քիչ հետո տաքուկ խրճիթում պառկեցին նստարանների վրա ու քնեցին։
― Բայց չէ՞ որ Բուդեյովիցիից եք գալիս։ Ձեր այդ Բուդեյովիցին ձեր հետևն է մնացել։— Եվ Շվեյկին քարշ տվեց ոստիկանական բաժանմունք։
Պուտիմի Ժանդարմական ժանդարմական վախմիստրն ամբողջ շրջանում հայտնի էր արագ և միաժամանակ մեծ տակտով գործելու իր ընդունակությամբ։ Նա ձերբակալվածներին ու կալանավորներին երբեք չէր հայհոյում, սակայն ենթարկում էր այնպիսի ճարտար խաչաձև հարցաքննության, որ անմեղն էլ կխոստովաներ, թե մեղավոր է։
Այդ գործի համար նա առանձնացրել էր երկու ժանդարմների, և խաչաձև հարցաքննությունը միշտ տեղի էր ունենում ժանդարմական ամբողջ անձնակազմի քրքիջի ներքո։
Շվեյկը կրկնեց, թե գնում է Չեխական Բուդեյովիցի, իր գունդը։
― Դուք, ինչպես երևում է, ճանապարհը կորցրել եք,— ասաց վախմիստրը ժպտալով։— Բանն այն է, որ դուք գալիս եք հենց Չեխական Բուդեյովիցիից, և ես կարող եմ դա շատ հեշտ ապացուցել։ Զեր Ձեր գլխավերևում կախված է Չեխիայի քարտեզը։ Նայեցեք, մեզնից դեպի հարավ գտնվում է Պրոտիվինը, Պրոտիվինից ավելի հարավ՝ Գլուբոկոյեն, իսկ էլ ավելի հարավ՝ Չեխական Բուդեյովիցին։ Ասել կուզեք դուք ոչ թե գնում եք Բուդեյովիցի, այլ գալիս եք Բուդեյովիցիից։
Վախմիստրը սիրալիր նայեց Շվեյկին, որը հանգիստ և արժանապատվորեն պատասխանեց.
— Լսեցի՞ք։ Ռուսերեն խոսել չգիտե։ Երևում է, տղան կյանքում ամեն բան տեսել է։ Ամեն ինչ խոստովանեց, բայց ամենակարևորը ժխտում է։ Վաղն իսկ նրան կուղարկենք Պիսեկ, շրջանային վարչություն։ Քրեագիտության էությունը խորամանկ և միաժամանակ սիրալիր լինելու մեջ է։ Տեսա՞ք ինչպես հարցախեղդ արի։ Եվ ո՞ւմ մտքով կանցներ։ Որ նայում ես, հիմարի մեկն է թվում։ Այ, այդպիսի տիպերի նկատմամբ հարկավոր է նուրբ աշխատանք կատարել։ Իսկ ես գնամ արձանագրություն կազմեմ։
Եվ ինքնահաճ քմծիծաղը շուրթերին, ժանդարմական վախմիստրը մինչև երեկո թխում էր արձանագրությունը, որի յուրաքանչյուր նախադասության մեջ փայլում էր «spionagevefdächtig»<ref>Պատվանշան Կասկածվում է լրտեսության մեջ (լատգերմ.)։</ref> բառը։
Որքան վախմիստր Ֆլանդերկան շարունակում էր իր արձանագրությունը, այնքան իրադրությունը նրա համար պարզ էր դառնում։ Գրասենյակային տարօրինակ գերմաներենով գրված արձանագրությունը ավարտելով հետևյալ բառերով… «So melde Ich gehorsam, wird den feindlichen Offizier heutigen Tages nach Bezirksgendarmeriekommando Pisek, überliefert»<ref>Չկրակե՛լ Հայտնում եմ խոնարհաբար, որ թշնամու սպան այսօր իսկ կուղարկվի Պիսեկ քաղաքը, ժանդարմական շրջանային վարչություն (գերմ.)։</ref>, ― Ժպտաց նա ժպտաց իր երկասիրությանը և կանչեց ժանդարմ եֆրեյտորին։
— Այդ թշնամու սպային ուտելու բան տվե՞լ եք։
Եվ վախմիստրը լրջաբար ավելացրեց.
— Ահա դա՛ է, պարոն եֆրեյտոր, անձնուրացությունը, դա՛ է հերոսությունը։ Էհ, խոսքով ընկանք։ Գնացեք նրա համար ճաշ պատվիրեցեք, իսկ առայժմ նրան ուղարկեցեք ինձ մոտ։
Եֆրեյտորը բերեց Շվեյկին, և վախմիստրը նրան մտերմավարի գլխով ցույց տալով աթոռը՝ հարցաքննությունը վերսկսեց այն հարցով, թե արդյոք նա ծնողներ ունի՞։
— Չունեմ։
Վախմիստրը խորհեց, թե ավելի լավ է, որ չունի, քանի որ ոչ ոք ստիպված չի լինի ողբալ այդ դժբախտի կորուստը։ Այդ ժամանակ նա նայեց Շվեյկի բարեհամբույր դեմքին հանկարծ, բարի զգացմունքներով տոգորվածդ տոգորված, ձեռքով թեթևակի խփեց նրա ուսին, ավելի մոտ թեքվեց ու հայրական տոնով հարցրեց.
— Հը՞, մեր Չեխիան ձեզ դո՞ւր է գալիս։
Վախմիստրը Շվեյկին նորից ուղարկեց պահականոց, իսկ ինքը, չմոռանալու համար, Պիսեկի շրջանային ժանդարմական վարչությանն ուղղած իր զեկուցագրի մեջ ավելացրեց. «Չեխերենին տիրապետում է կատարելապես։ Մտադիր է եղել Բոլդեյովիցիում թափանցել 91-րդ հետևակ գունդը»։
Նա ուրախ-ուրախ ձեռքերը շփեց։ Վախմիստրը գոհ էր այդ հարուստ նյութից և առհասարակ այն արդյունքներից, որ տվել էր հարցաքննելու իր մեթոդը։ Նա հիշեց իր նախորդին՝ վախմիստըր վախմիստր Բյուրգերին, որը ձերբակալվածի հետ չէր էլ խոսում, ոչ մի բան չէր հարցնում, այլ անհապաղ ուղարկում էր շրջանային դատարան հետևյալ համառոտ զեկույցով. «Համաձայն ժանդարմական ենթասպայի զեկույցի, այսինչը կալանավորված է շրջմոլիկության և մուրացկանության համար»։ Եվ դա հարցաքննությո՞ւն է։
Եվ նայելով զեկուցագրի խզմզված էջերին, վախմիստրը ինքնագոհ ժպտաց, գրասեղանի արկղից հանեց Պրագայի ժանդարմական գլխավոր վարչության գաղտնի շրջաբերականը, որ ուղարկված էր «հույժ գաղտնի» սովորական մակագրությամբ, և կարդաց մի անգամ ևս.