Changes
Շվեյկն ու պորուչիկ Լուկաշը իրար էին նայում։
Պորուչիկի աչքերն արտահայտում էին կատաղություն, սպառնալիք և հուսահատություն։ Շվեյկը պորուչկին պորուչիկին նայում էր քնքշալի ու սիրավառ աչքերով, ինչպես իր կորցրած ու վերստին գտած սիրուհուն։
Գրասենյակը լուռ էր եկեղեցու պես։ Լսելի էր միայն, թե ինչպես ինչ-որ մեկը դնումգնում-գալիս է միջանցքում։ Մի բարեխիղճ հոժարական, որ զորանոցում մնացել էր հարբուխի պատճառով,— մի բան, որ պարզ երևում էր նրա ձայնից,— խոնթխոնթալով անգիր էր անում. «Ինչպես պետք է ընդունել օգոստոսափառ գերդաստանի անդամներին վերջիններիս կողմից բերդերն այցելելու ժամանակ»։ Պարզ լսվում էին հետևյալ բառերը.
«Sobald die höchste Herrschafft in die Nähe der Festunganlängt, ist des geschütz auf allen Bastionen und Werken abzufeuern, dar Plätzmajor empfängt die selbe mit dem Degen in der Hand zu Pferde, und rei։e։ reitet Sodann vor»<ref>Այո«Հենց որ բարձր անձիք երևում են բերդի տեսադաշտում, պարոնայքբոլոր բաստիոններից ու ամրոցներից բոլոր թնդանոթներով սալյուտ է տրվում։ Բերդի պարետը ձիով, ինչ կուզեք ասեքսուրը մերկացրած, Կրամարժը, Շայները և Կլոֆալը․․․ ընդառաջ է գնում նրանց ընդունելու» (գերմ.)։</ref>։
— Լռեցեք, լսո՞ւմ եք,— գոռաց պորուչիկը դեպի միջանցքը։— Կորե՛ք գրողի ծոցը։ Եթե զառանցում եք, գնացեք անկողին մտեք։
Լսելի էր, թե ինչպես ջանասեր հոժարականը հեռանում է և թե ինչպես միջանցքի ծայրից արձագանքի պես հնչում է նրա խոնթխոնթացող ձայնը.
«In dem Augenblicke, als der Kommendant salutiert, isy ist das Abfeuern des Geschützes zu wiederholen, welhes welches bei dem Absteigen der höhsten Herrschaft zum drittenmale zu gesshehen hat»<ref>Տասնմեկերորդ երթային վաշտին «Այն պահին, երբ պարետը սրով պատիվ է տալիս բարձրագույն անձանց, տրվում է երկրորդ սալյուտը, որը երրորդ անգամ կրկնվում է այն ժամանակ, երբ բարձրագույն անձիք մտնում են բերդի տերիտորիան» (գերմ․):</ref>։
Իսկ պորուչիկն ու Շվեյկր Շվեյկը շարունակում էին անխոս իրար նայել, մինչև որ, վերջապես, առաջինը կծու հեգնանքի տոնով չասաց․
— Բարով եկաք Չեխական Բուդեյովիցի, Շվե՛յկ։ Ում որ վիճակված է կախվել, երբեք չի սկի։ Ձեզ ձերբակալելու օրդերն արդեն գրված է, և վաղը դուք կգնաք գունդը զեկույցի։ Ձեր պատճառով ես ջղերս չպիտի քայքայեմ։ Ձեր երեսից արդեն բավական տանջվել եմ։ Համբերելու տեղ չմնաց։ Ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես եմ կարողացել այսքան երկար ապրել ձեզ նման ապուշի հետ։
Ապա նորից մոտեցավ սեղանին, մի թղթի կտորի վրա մի քանի տող գրեց, կանչեց հերթապահին և հրամայեց Շվեյկին տանել պրոֆոսի մոտ և գրությունը հանձնել նրան։
Հերթապահը Շվեյկին տարավ բակի միջով, և պորուչիկն անսքող ուրախությամբ նայում էր, թե ինչպես է բացվում այն դուռը, որին փակցված էր սևադեղին մի տախտակ՝ «Regimentsarrest»<ref>Վաշտի հրամանատարին Գնդային հաուպտվախտ (գերմ․)։</ref> մակագրությամբ, թե ինչպես Շվեյկը անհետանում է դռան հետևում և ինչպես մի րոպե հետո պրոֆոսն այնտեղից դուրս է դալիս գալիս մենակ։
— Փա՜ռք աստծո,— մտածեց պորուչիկը բարձրաձայն։— Վերջապես նա այնտեղ է։
Մարինյան զորանոցների մթին մի որջում, ուր խոթեցին Շրվեյկին, նրան սրտագին ողջույնով դիմավորեց մի հաստլիկ հոժարական, որ պառկած էր ծղոտե ներքնակի վրա։ նա Նա արդեն երկու օր նստած էր և մենակությունից խիստ ձանձրացել էր։ Շվեյկի այն հարցին, թե նա ինչի համար է նստած, հոժարականը պատասխանեք, թե պարզապես մի դատարկ բանի համար։ Գիշեր ժամանակ հրապարակում, կամարաշարի տակ, հարբած վիճակում պատահմամբ խփել է հրետանու մի պոդպորուչիկի շլինքին։ Իսկապես ասած, ոչ թե շլինքին խփել է, այլ միայն գլխից գլխարկը ցած գցել։ Դա այսպես է պատահել, հրետանու պորուչիկը գիշերը կանգնած է եղել կամարաշարի տակ և, ամենայն հավանականությամբ, բոզի բուսուն պահել, հոժարականը կարծել է, թե նա իր ծանոթ, հոժարական Ֆրանտիշեկ Մատերնան է, քանի որ պոդպորուչիկը կանգնած է եղել մեջքը դեպի նրան արած։
— Իսկ և իսկ նրա պես լղրճուկ մի բան էր,— պատմում էր նա Շվեյկին։— Դե՛հ, ես էլ սուսուփուս գողեգող մոտեցա հետևից, գլխարկը գլխից ցած գցեցի ու ասում եմ. «Բարև, Ֆրանտա»։ Իսկ այդ ապուշր ապուշը վերցնի ու սկսի սուլել։ Պարեկն ինձ բռնեց ու տարավ։ Հնարավոր է,— ենթադրեց հոժարականը,— որ այդ ժամանակ սխալմամբ մի երկու անգամ վզակոթին հասցրել եմ, բայց, իմ կարծիքով, դա նշանակություն չունի, որովհետև սխալմունքր սխալմունքը միանգամայն բացահայտ է։ Նա ինքն ընդունում է, որ ես ասել եմ. «Բարև, Ֆրանտա», մինչդեռ իր անունը Անտոն է։ Գործը պարզ է։ Ինձ կարող է վնասել միայն այն, որ հոսպիտալից փախել եմ, և եթե հիվանդանոցային մատյանի գործը բացվի… Երբ ինձ բանակ էին կանչում, ես այստեղ, Բուդեյովիցիում, առաջուց մի սենյակ էի վարձել ու աշխատում էի ռևմատիզմ ձեռք բերել։ Երեք անգամ իրար հետևից կոնծում, իսկ հետո քաղաքից դուրս էի գալիս, անձրևի տակ առվի մեջ պառկում ու սապոգներս հանում։ Բայց բան դուրս չէր գալիս։ Հետո ձմռանը մի ամբողջ շաբաթ գիշերով գնում էի Մալշայում լողանալու, բայց բոլորովին ուրիշ բան ձեռք բերի. ես եղբա՛յր, այնպես կոփվեցի, որ դրանից հետո բակում ամբողջ գիշերը պառկում էի ձյան վրա և, երբ առավոտյան տնեցիներն ինձ արթնացնում էին՝ ոտքերս այնքան տաք էին լինում, որ կարծես վալենկաներով էի պառկել։ Գոնե անգինա ընկնեի։ Չէ՛, ոչ մի բան դուրս չէր գալիս։ Դատարկ գրիպն ի՞նչ է, դա էլ չկարողացա ձեռք բերել։ Ամեն աստծու օր գնում էի «Պորտ-Արտուր», այնտեղ իմ կոլեգաներից ոմանք արդեն սերմնագեղձերի բորբոքում էին ձեռք բերել, նրանց արդեն վիրահատում էին, իսկ ես առաջվա պես իմուն խմում էի։ Պարզապես բախտս չէր բանում, եղբայր։ Վերջապես մի անգամ «Վարդի մոտ» պանդոկում ծանոթացա Գլուբոկոյում ապրող մի հաշմանդամի հետ, որն ինձ աոաջարկեց գնալ իր բնակարանը, նա երաշխավորում էր, որ հաջորդ օրն իսկ ոտքերս կուռչեն, իսկը դույլեր կդառնան։ Նա տանը շպրից ու ենթամաշկային ներարկման ասեղ ուներ։ Եվ, իսկապես, Գլուբոկոյից ես հազիվ տուն հասա։ Չխաբեց, ոսկի՜ մարդ էր։ Վերջապես մկանային ռևմատիզմ ձեռք բերի։ Ձեռաց հոսպիտալ ուղարկեցին, և գնա քե՜ֆ արա։ Հետո բախտն ինձ մի անգամ էլ ժպտաց։ Բուդեյովիցիի հոսպիտալ էին տեղափոխել իմ մի ազգականին՝ Ժիժկովում ապրոդ ապրող բժիշկ Մասակին։ Միայն նրան եմ պարտական, որ հոսպիտալում այդքան երկար մնացի։ Ես, թերևս, այնտեղ մնայի մինչև ծառայությունից ազատվելս, բայց այն չարաբաստիկ «Krankenbuch<ref>Վաղն առավոտյան ներկայանալ խորհրդակցության Հիվանդանոցային մատյան (գերմ․)։</ref>»-ով ինքս իմ գործը փչացրի։ Այդ ժամանակ մի հիանալի բան էի մտածել, մի գրասենյակային մեծ մատյան էի ճարել, կազմին պիտակ կպցրել ու վրան գրել. «Krankenbuch des 91 Reg.»<ref>Ժամը իննին։ Ստորագրություն 91-րդ գնդի հիվանդանոցային մատյան (գերմ.)։</ref>, ինչպես հարկն է գծել էի սյունակներն ու մնացած բաները։ Այդ մատյանի մեջ գրանցում էի հնարովի անուններ, բուժվողի հիվանդությունը, ջերմաստիճանը։ Ամեն օր բժշկի շրջայցից հետո, անամոթաբար մատյանը թևիս տակ դրած, դուրս էի գալիս քաղաք։ Հոսպիտալի դարպասի մոտ միշտ էլ աշխարհազորայիններ էին հերթապահում, այնպես որ այդ տեսակետից էլ ապահով էի. ցույց եմ տալիս մատյանը, իսկ նրանք ինձ պատիվ են տալիս։ Սովորաբար գնում էի հարկային վարչությունում ծառայող մի չինովնիկի մոտ, նրա տանը շորս փոխում, քաղաքացիական հագուստ հագնում ու դնում գարեջրատուն։ Այնտեղ, մեր ընկերական շրջան ումշրջանում, մենք ամեն տեսակ դավաճանական բաներ էինք խոսում։ Շատ չանցած ես այնքան լկտիացա, որ այլևդ այլևս քաղաքացիական շոր չէի հագնում և քաղաքում ու պանդոկներում ման էի դալիս զինվորական լրիվ համազգեստով։ Հոսպիտալ վերադառնում ու մահճակալիս վրա պառկում էի միայն լուսադեմին, իսկ եթե պատահում էր, որ գիշերը պարեկը կանգնեցնում էր ինձ, ցույց էի տալիս Իննսունմեկերորդ գնդի «Krankenbuch»-ը, և այլևս ինձ ոչ մի հարց չէին տալիս։ Հոսպիտալի դարպասի մոտ էլ առանց մի խոսք ասելու ցույց էի տալիս մատյանը և միշտ բարեհաջող հասնում մահճակալիս… Այնպես էի անպատկառացել, եղբայր, որ կարծում էի, թե ինձ ոչ ոք ոչինչ անել չի կարող, մինչև որ այն գիշեր հրապարակի կամարաշարի տակ տեղի ունեցավ ճակատագրական սխալս։ Այդ սխալն ինձ պարզ կերպով ցույց տվեց, որ, ընկերս, ոչ բոլոր ծառերն են բոյ քաշում ու երկինք հասնում։ Գոռոզությանը հետևում է անկումը։ Ի՞նչ է փառքը։ Ծո՛ւխ։ Նույնիսկ Իկարը իր թևերն այրեց։ Մարդ ասածն ուզում է հսկա լինել, բայց իրականում զիբիլ է։ Հապա, եղբայր։ Ինձ խրատ լինի, որ սրանից հետո պատահականության վրա հույս չդնեմ, այլ օրը երկու անգամ, առավոտյան ու երեկոյան ինքս իմ ձեռքով ռեխս ջնջխեմ ու ասեմ, զգուշությունը ավելորդ բան չէ, իսկ անչափավորությունը վնասում է մարդու։ Վակխանալիաներից ու օրգիաներից հետո միշտ վրա է հասնում բարոյական խումարը։ Դա, եղբա՛յր, բնության օրենքն է։ Մի մտածիր, է է՜, թե ինչպես ամբողջ գործս փչացրի։ Ախր կարող էի արդեն Felddienstunfähig<ref>Գնդապետ Շրեդեր Շարային ծառայության համար ոչ պիտանի (գերմ.)։</ref> լինել։ Մարդ այդպիսի հովանավորությո՜ւն ունենա։ Հիմա հանգիստ ընկած կլինեի որևէ շտաբի զորամասերի համալրման գրասենյակում… Բայց իմ սեփական անզգուշությունն ինձ կործանեց։
Իր խոստովանությունն հոժարականը ավարտեց այս հանդիսավոր խոսքերով.
— Կարթագենն անգամ ընկավ, Նինվեից միայն ավերակներ մնացին, սիրելի բարեկամ, բայց, այնուամենայնիվ, մարդ պետք է գլուխը բարձր պահի։ Թող չկարծեն, որ եթե ինձ ռազմաճակատ ուղարկեն՝ գեթ մի անգամ կկրակեմ։ Regimentsraport!<ref>Գրո՛ղը տանի քեզ Գնդային զեկույց (գերմ.)։</ref> Հեռացնե՜լ դպրոցից։ Կեցցե՜ նորին կայսերական ու թագավորական մեծության կրետինիզմը։ Ինչպե՜ս չէ, նրանց համար տնքամ դպրոցում ու քննություններ հանձնեմ։ Կադետ, յունկեր, պոդպորուչիկ, պորուչիկ… Թքել եմ դրանց բոլորի վրա. Offiziersschule! Behandlung jener Schüler derselben, welche einen Jahrgangrepetieren müssen!<ref>Նորից խորհրդակցությունԶինվորական ուսումնարան, գրողը տանի դրանց բոլրին պարապմունքներ երկտարեցի սաների համար (գերմ․)։</ref> Ամբողջ բանակը կաթվածահար է եղեl: Hրացանըեղել։ Հրացանը, որ ուսին են կրում, ա՞ջ թե ձախ, կապրալը քանի՞ աստղ ունի։ Evidenzhaltung Militärreservemänner! Himmelherrgott<ref>Ավագ գրագիր ֆելդֆեբել Վանեկը, պարոն օբեր-լեյտենանտ. Պահեստի պաշտոնյաների կազմի հաշվառում։ Գրո՛ղը տանի (գերմ․)։</ref>. Ծխելու բան չկա, ընկեր։ Կուզե՞ք ձեզ սովորեցնեմ առաստաղին թքել։ Նայեցեք, թե ինչպես պետք է անել։ Առաջուց մի բան մտածեցեք, և ձեր ցանկությունը կկատարվի։ Գարեջուր սիրո՞ւմ եք։ Կարող եմ ձեզ հիանալի ջուր հանձնարարել, ա՛յ, այնտեղ, կժի մեջ։ Եթե ուզում եք ախորժակով ուտել, խորհուրդ եմ տալիս գնալ «Քաղքենիական զրույց» ռեստորանը։ Բացի դրանից, ձանձրույթը փարատելու համար խորհուրդ եմ տալիս ոտանավորներ գրել։ Ես այստեղ արդեն վի ամբողջ էպոպեա եմ հորինել․
Պրոֆոսն ո՞ւր է։ Քնած է նա,
Մինչև որ մեզ վրա կտան.
Այնժամ քնից նա կարթնանա,
Եվ երբ արկերը որոտան՝
Նա թշնամու կրակի տակ
Կկառուցի այնժամ հորից
Մահճակալից ու աթոռից
Բարիկադներն իր անխորտակ։
Եվ ի պատիվ արքունիքի
Կբղավի ավյունով լի.
«Մենք թշնամու հախից կգանք,
Կեցցե՜ կայսրը մեր պաշտելի»։
— Տեսնո՞ւմ եք, ընկեր,— շարունակեց թանձրամարմին հոժարականը,— իսկ դուք ասում եք, թե ժողովուրդն այլևս առաջվա պես չի հարգում մեր պաշտելի միապետին։ Տեսնո՞ւմ եք, մի կալանավոր, որ նույնիսկ ծխելու բան չունի և որը պետք է գնդային զեկույցի ներկայանա, գահին նվիրված լինելու սքանչելի օրինակ է տալիս ձեզ և ձոներ հորինում ի պատիվ միացյալ ու անբաժանելի հայրենիքի, որի գլխին տալիս են։ Նրան զրկել են ազատությունից, բայց նրա բերանից հորդում են կայսրի նկատմամբ անսահման նվիրվածություն արտահայտող խոսքեր։ «Morituri te salutant, Caesar!»։ Մեռնելու գնացողները ողջունում են քեզ, Կեսա՜ր։ Իսկ պրոֆոսը անպիտան մարդ է։ Ինչ ասել կուզե, լավ ձառա ծառա ունենք։ Երեկ չէ մյուս օրը նրան հինգ կրոն տվի, որ գնա սիգարետ բերի, իսկ նա, այդ շուն շանորդին, այս առավոտ ինձ ասում է, թե այստեղ ծխել չի կարելի, թե, իբր, դրա պատճառով ինքը գլխացավանքի մեջ կընկնի։ Իսկ այն հինգ կրոնը, ասում է, կվերադարձնի ռոճիկը ստանալիս։ Այո՛, ընկեր, հիմա ոչ ոքի և ոչ մի բանի չպետք է հավատալ։ Բարոյականության լավագույն սկզբունքները խեղաթյուրվել են։ Կալանավորին թալանե՞լ։ Եվ այդ տիպն ամբողջ օրն իր քեֆին երգում է.
«Wo man singt da leg’ dich sicher nider,
böse Leute haben keine Lieder!»<ref>Այս ի՞նչ էՈրտեղ երգեն՝ քնիր անհոգ, պարոնայք երգեր չունեն լոկ չար մարդիկ (գերմ.)։</ref>
Ա՜յ քեզ սրիկա, խուլիգան, խարդախ, դավաճան։