Changes
{{Վերնագիր
|վերնագիր = Ֆունես հիշողության հրաշք
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
|թարգմանիչ = Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
|աղբյուր = [[«Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները»]], Ապոլոն, 1992
}}
Նրան հիշում եմ (ես իրավունք չունեմ այդ սրբազան բառն արտասանելու այդ իրավունքը վերապահված էր միայն մի մարդու, և այդ մարդն արդեն մեռած է) մութ անվանածաղիկը ձեռքին տեսնելով նրան այնպես ինչպես չի կարող տեսնել ոչ մի մարդ, նույնիսկ եթե նրան նայի արշալույսի առաջին հրացոլքից մինչև մայրամուտի վերջին հրացոլքը իր ողջ կյանքի ընթացքում: Հիշում եմ ծխախոտի ծխի միջից նրա մտախոհ հնդկացու դիմագծերով և յուրօրինակորեն հեռավոր դեմքը: Հիշում եմ (կարծես) նրա բարակ ձեռքերը ճիշում եմ այդ ձեռքերի հետ միաժամանակ Արևելյան ափի զինանշանով մի մատե, հիշում եմ պատուհանին կախված մի դեղին բնանկարով խսիր: Հստակորեն հիշում եմ նրա ձայնը, նրա հին արվարձանաբնակի իտալական սուլոցների ազդեցությունը չկրած հանդարտ զգայական և ռնգային ձայնը: Նրան ընդամենը երեք անգամ եմ տեսել, վերջինը 1887 թվականին: Դուք ծրագրել եք, որ Ֆունեսի մասին գրեն նրանք ովքեր ճանաչել են նրան, ինձ շատ է ուրախացնում այդ հանգմանքը իմ վկայությունը գուցե լինի ամենահամառոտը և անկասկած ամենաղքաաը, սակայն նա կլինի ձեր հրատարակած ժողովածուի ամենաանաչառը: Արգենտինացու իմ խղճուկ վիճակն ինձ թույլ չի տա գրել ներբողական ժանրով, որն Ուրուգվայում պարտադիր ժանր է, երբ խոսքը վերաբերում է ուրուգվայցուն: '''Գրագետ, հավակնոտ, պորտենիո''' իհարկե, Ֆունեսը չարտասանեց այս վիրավորական բառերը բայց վստահ եմ, որ ես նրա համար մարդկանց այդ խղճուկ տեսակի ներկայացուցիչն էի: Պեդրո Լեանդրո Իպուչեն գրել է, որ Ֆունեսը գերմարդու նախատիպ է, «վայրի և տնաբույս մի Զրադաշտ», չեմ վիճում բայց չպետք է մոռանանք նաև, որ նա միևնույն ժամանակ Ֆրայ Բենտոսից է Իպուչեի հայրենակիցներից մեկը՝ նրանց հատուկ անբուժելի սահմանափակություն ներով հանդերձ: