Changes

Մի ուրիշ վագոնում ինչ-որ մեկը հուսահատ մղկտում էր, իր մղկտոցն ուղղելով հեռացող Բուդեյովիցիին․
Und du, mein SchatzSchatz,<br>Bleibs hier.<br>Holario, holo!<ref>Իսկ դու, անգինս մնում ես այստեղ։ Հոլարիո, հոլո (գերմ.)։</ref>
Դա այնպիսի զարհուրելի ոռնոց էր, որ նրա ընկերները չդիմացան և նրան հետ քաշեցին հորթատար վագոնի բաց դռնակից։
Սակայն հանդիսավոր դիմավորումներն արդեն այն բնույթը չէին կրում, ինչ պատերազմի սկզբին, երբ ռազմաճակատ մեկնող զինվորները ճաշում էին ամեն մի կայարանում և երբ ամենուրեք նրանց դիմավորում էին իդիոտական սպիտակ շորեր հագած, էլ ավելի իդիոտական դեմքերով և նույնպիսի իդիոտական ծաղկեփնջերով հայտնվող աղջիկների ամբողջ ճտախմբեր։ Սակայն ամենից տխմարը, իհարկե, այն տիկինների ողջույնի ճառերն էին, որոնց ամուսինները ուռա-հայրենասերներ ու հանրապատականներ էին ձևանում։
Հանդիսավոր պատվիրակությունը կազմված էր Կարմիր Խաչի ավստրիական ընկերության անդամ երեք տիկիններից, Վիեննայի տիկնանց և օրիորդաց ինչ-որ զինվորական խմբակի անդամ երկու տիկիններից, Վիեննայի քաղաքապետարանի մի պաշտոնական ներկայացուցչից և մի զինվորականից։ Նրանց դեմքերը հոգնածություն էին արտահայտում։ Զինվորական էշելոնները գալիս-անցնում էին զօր ու գիշեր, վիրավորներ տանող սանիտարական գնացքները ժամանում էին ամեն ժամ, կայարաններում շարունակ մի գծից մյուսն էին փոխադրվում գերիներ տանող գնացքները, և այդ ամենի ժամանակ պետք է ներկա լինեին զանազան ընկերությունների ու կորպորացիաների ներկայացուցիչներ։ Ամեն օր տեղի էր ունենում նույնը, և սկզբնական խանդավառությանը փոխարինել էր հորանջը։ Դիմավորելու եկածներին փոխարինելու էին գալիս ուրիշները, և Վիեննայի յուրաքանչյուր կայարանում ամեն մի դիմավորող նույնքան հոգնած մարդու տեսք ուներ, որքան և Բուդեյովիցիի գնդին դիմավորողները։
Հորթատար վագոններից զինվորները դուրս էին նայում. նրանց դեմքերին կատարյալ անհուսություն էր դրոշմված, ինչպես դեպի կախաղան, գնացողների դեմքերին։
Վագոններին տիկիններ էին մոտենում և զինվորներին բաժանում շաքարահացեր՝ այսպիսի շաքարատառ մակագրություններով․
«Sieg und Rache»; «Gott, strafe England»; «Der Oesterreicher hat ein Vaterland. Er liebt’s und hat auch Ursach fütr’s Vaterland zu kämpfen»<ref>Վաշտի հրամանատարին «Հաղթանակ և վրեժ», «Աստված, պատժիր Անգլիային», «Ավստո-Հունգարիայի որդին հայրենիք ունի։ Նա սիրում է իր հայրենիքը և գիտե, թե ինչու է մատնչում հայրենիքի համար» (գերմ․)։</ref>։
Երևում էր, թե ինչպես Կաշպերյան լեռնցիներն այդ շաքարահացերը խժռում են դեմքի նույն վհատալից արտահայտությամբ։
— Երբևէ չի պատահել, որ ես ձեզ խայտառակեմ,— շարունակեց Շվեյկը։— Եթե մի բան էլ պատահել է, ապա պարզապես եղել է պատահականություն, «աստվածային նախախնամություն», ինչպես ասաց Պելգրժիմովում ապրող ծերունի Վանիչեկը, երբ նրան երեսունվեցերորդ անգամ բանտ նստեցրին։ Ես երբեք ոչ մի բան դիտմամբ չեմ արել։ Ես միշտ ջանացել եմ, որ ամեն բան ավելի հաջող ու ավելի լավ անեմ։ Մի՞թե ես մեղավոր եմ, որ դրանից մենք երկուսս օգուտի փոխարեն միայն ցավ ու տառապանք ենք տեսել։
― Միայն թե լաց մի լինեք, Շվեյկ,— մեղմորեն ասաց պորուչիկ Լուկաշը, երբ նրանք երկուսով մոտեքան մոտեցան շտաբի վագոնին։— Ես այնպես կանեմ, որ դուք նորիք նորից ինձ մոտ լինեք։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես լաց չեմ լինում։ Միայն թե շատ ցավում եմ, որ մենք երկուսս այս պատերազմում և ամբողջ աշխարհում ամենադժբախտ մարդիկ ենք և երկուսս էլ դրանում մեղք չունենք։ Երբ միտք եմ անում, թե որքան դաժան է բախտը, որ ես, ի ծնե այդպես ջանասեր լինելով…
Ըստ աստիճանների կատարված այդ սահմանազատումը պահպանվեց և ռազմաճակատում, երբ միապետությունն իր զորքերին այլևս չէր կարող օգնել ոչ այլ ինչով, քան միայն շտաբներին կից գործող դաշտային պոռնկատներով, որոնք կոչվում էին պուֆեր։ Այդպիսով, գոյություն ունեին կայսրա-թագավորական սպայական պուֆեր, կայսրա-թագավորական ենթասպայական պուֆեր և շարքայինների կայսրա-թագավորական պուֆեր։
Լիտավայի Մոստ քաղաքը շողում էր իր լույսերով։ Լիտավայի մյուս ափին իրենց լույսերով շողում էին Կիրալուհիդան, Ցիսլայտանիան և Տրանսլայտանիան։ Այդ երկու քաղաքներում էլ, հունգարական և ավստրիական, նվագում էին գնչուական կապելաներ, մարդիկ երգում էին, պարում ու խմում։ Սրճարաններն ու ռեստորանները պայծառորեն լուսավորված էին։ Տեղական բուրժուաներն ու չինովնիկները իրենց հետ սրճարաններ ու ռեստորաններ էին տանում իրենց կանանց ու հասած աղջիկներին, և ամբողջ Լիտավայի Մոստը, Bruck an der Leite<ref>Վաղն առավոտյան ներկայանալ խորհրդակցության Լիտավայի Բրուկ (գերմ․)։</ref>, ինչպես և Կիրալուհիդան իրենցից ներկայացնում էին ոչ այլ ինչ, եթե ոչ մի վիթխարի համատարած պոռնկանոց։
Սպայական բարաքներից մեկում Շվեյկը սպասում էր իր պորուչիկ Լուկաշին, որն երեկոյան գնացել էր քաղաքային թատրոն և դեռ չէր վերադարձել։ Շվեյկը նստած էր պորուչիկի արդեն բացած անկողնու վրա, իսկ նրա դիմաց, սեղանի վրա, նստել էր մայոր Վենցելի սպասյակը։
Մայոր Վենցելը ռազմաճակատից վերադարձել էր գունդ, երբ Սերբիայում, Դրինայի ափին, փայլուն կերպով ապացուցել էր իր ապաշնորհությունը։ Լուրեր էին պտտվում, թե նա հրամայել է պոնտոնային կամուրջը քանդել ու ոչնչացնել այն պահին, երբ իր գումարտակի կեսը դեռ չէր անցել մյուս ափը։ Ներկայումս նա նշանակված էր Կիրալուհիդայի զինվորական հրաձգարանի պետ և, բացի դրանից, ինչ-որ պարտականություններ էր կատարում զինվորական ճամբարի տնտեսական մասում։ Սպաների շրջաանում շրջանում խոսում էին, թե հիմա մայոր Վենցելն իր գործերը կարգի կբերի։ Լուկաշի և Վենցելի սենյակները գտնվում էին միևնույն միջանցքում։
Մայոր Վենցելի սպասյակ Միկուլաշեկը, անբարետես, ծաղկատար երեսով մի տղա, ճոճում էր ոտքերն ու հայհոյում.
— Այո, հրեշտակս, գնանք, դու իրավացի ես։ Դա իրոք որ անախորժ տեսարան է։
— Es ist ekelhaft!<ref>Ժամը իննին։ Ստորագրություն Դա զզվելի է (գերմ.)։</ref>,— վրդովվում էր տիկինը, մինչ կավալերը բռնած պահում էր նրա մանտոն։
Տիկնոջ խոշոր, սև աչքերի մեջ, որոնք այնպես ներդաշնակում էին նրա հոլանի մարմնին, վրդովմունք էր հուրհրատում հիշյալ անամոթության նկատմամբ։ Այդ միջոցին նա նայեց պորուչիկ Լակաշին Լուկաշին և մի անգամ էլ վճռականորեն ասաց.
— Ekelhaft, wirklich ekelhaft!<ref>Գնդապետ Շրեդեր Զզվելի է, իսկապես զզվելի (գերմ.)։</ref>
Այդ պահը սկիզբ դրեց մի կարճատև ռոմանի։ Պորուչիկ Լուկաշը հանդերձապահուհուց իմացավ, որ նրանք մարդ ու կին են և որ նրա ամուսին Կակոնը Շապրոնյան փողոցի №16 տան տակ երկաթեղենի խանութ ունի։
Պորուչիկ Լուկաշը հանդերձարանից վերցրեց շինելը և գնաց քաղաք։ Այնտեղ նա «Էրցհերցոգ Ալբրեխտ» ռեստորանում հանդիպեց Իննսունմեկերորդ գնդի սպաներին։ Նա խոսում էր քիչ, բայց շատ խմում և լուռ խորհում, թե արդյոք ի՞նչ գրի այդ խստաբարո, բարոյապես բարձր ու գեղեցիկ տիկնոջը, որը նրան շատ ավելի էր հրապուրում, քան բոլոր բեմական կապիկները, ինչպես օպերետային դերասանուհիներին անվանում էին սպաները։
Հույժ բարձր տրամադրությամբ պորուչիկը գնաց «Սուրբ Ստեֆանի խաչի մոտ» փոքրիկ սրճարանը, զբաղեցրեց մի առանձին կաբինետ, այնտեղից դուրս քշելով ոմն ռումինուհու,― որն ասում էր, թե ոտից-գլուխ կմերկանա և նրան թույլ կտա անել ինչ սիրտը կամենա— կամենա,— պատվիրեց բերել թանաք, գրիչ, նամակի թուղթ ու մի շիշ կոնյակ և, գրելիքը հանգամանորեն խորհելուց հետո, գրեց հետևյալ նամակը, որը նրա կարծիքով, ամենահաջողն էր այն բոլոր նամակներից, որ նա երբևէ գրել էր.
«Ողորմա՛ծ տիրուհի։ Երեկ քաղաքային թատրոնում ես ներկա էի այն ներկայացմանը, որը Ձեզ այնպիսի վրդովմունք էր պատճառել։ Ամբողջ առաջին գործողության ընթացքում ես հետևում էի Ձեզ և Ձեր ամուսնուն։ Ինչպես ես նկատեցի…»։
«Ուստի և համարձակվում եմ, տիրուհի՛, Ձեզ խնդրել, որ նշեք, թե ո՛րտեղ և ե՛րբ կկարողանայինք հանդիպել, որպեսզի հնարավորություն ունենայինք ավելի մոտիկից ծանոթանալու։ Դուք դա չեք մերժի մի մարդու, որին ամենամոտիկ ապագայում սպասում են ռազմական դժվարին արշավանքներ և որը Ձեր մեծահոգի համաձայնության դեպքում մարտի թունդ պահին կպահպանի սքանչելի հուշն այն հոգու, որը նրան հասկանում էր նույնքան խորապես, որքան և նա նրան։ Ձեր վճիռն ինձ համար հրաման կլինի, Ձեր պատասխանը՝ վճռորոշ պահ իմ կյանքում»։
Նա ստորագրեց։ ստորագրեց, խմեց-վերջացրեց կոնյակը, պատվիրեց մի նոր շիշ, դանդաղ կարդաց նամակը, պարպելով գավաթ-գավաթի հետևից, և նույնիսկ անկեղծորեն արտասվեց, երբ հասավ վերջին տողերին։
Արդեն առավոտվա ժամը ինն էր, երբ Շվեյկը պորուչիկ Լուկաշին արթնացրեց։
Շվեյկը ամենայն մանրամասնությամբ նրան ամեն ինչ բացատրեց, և Վոդիչկան ասաց, թե ինքը, որպես հին սակրավոր, չի կարող Շվեյկին մենակ թողնել և ինքն էլ նրա հետ կգնա նամակը հանձնելու։
Նրանք խորասուզվեցին անցյալին վերաբերվող հոգեպարար զրույցի մեջ և, երբ արդեն ցերհկվա ցերեկվա ժամը մեկին դուրս եկան «Սև գառան մոտ»-ից, ամեն ինչ նրանց շատ հեշտ ու հասարակ էր թվում։ Շապրոնյան փողոցի №16 տան ճանապարհին Վոդիչկան շարունակ խորին ատելությամբ խոսում էր հունգարացիների մասին և անդադրում պատմում, թե որտեղ և երբ է կռվել նրանց հետ կամ երբ և որտեղ ինչն է նրան խանգարել նրանց հետ կռվելուն։
― Մի անգամ բռնել էինք մի այդպիսի այլանդակ մաջարի կոկորդից։ Պաուսդորֆում էր, ուր մենք, սակրավորներս, գնացել էինք խմելու։ Ուզում էի գոտիով հասցնել գանգին։ Մութ էր, քանի որ գործը սկսելիս լամպի վրա մի շիշ շպրտեցինք։ Իսկ նա հանկարծ գոռում է. «Տոնդա, ախր էդ ես եմ, Պուրկրաբեկը, Տասնվեցերորդ պահեստի գնդից»։ Քիչ էր մնում սխալմունք պատահեր։ Բայց դրա վախարեն մենք այդ մաջար խեղկատակների հախից եկանք Նեզիդերյան լճի մոտ, ուր գնացել էինք սրանից մի երեք շաբաթ առաջ։ Լճի մոտ գտնվող գյուղակում բնակավորված է չգիտեմ ո՛ր հունվեդական գնդի գնդացրային զորախումբը, իսկ մենք պատահմունքի բերումով մտանք այն պանդոկը, որտեղ նրանք դիվոտածի պես պարում էին իրենց չարդաշը և կոկորդները պատռելով ոռնում իրենց «Uram, uram, Tiró uram»-ը կամ «Lanŏk, lanŏk, lanŏk a faluba»<ref>Գրո՛ղը տանի քեզ «Պարոն, պարոն, պարոն դատավոր», կամ՝ «Աղջիկներ, աղջիկներ, գյուղական աղջիկներ» (գերմհունգ.)։</ref>-ը։ Նստեցինք նրանց դեմ-դիմաց։ Մեր զինվորական գոտիները դրինք սեղանի վրա, մեր առաջ, և մեր մեջ ասում ենք. «Սպասեցեք, շա՛ն որդիներ, մենք ձեզ «լանոկ» ցույց կտանք»։ Իսկ մերոնցից մեկը, Մեյստրշիկը, որն այնպիսի բռունցք ունի, որ Սպիտակ սարը քեզ օրինակ, հենց այդ ժամանակ ասաց, թե դուրս կգա պարելու և այդ շրջմոլիկներից որևէ մեկի քթի տակից կխլի նրա աղջկան։ Իսկ աղջիկները ուզածիդ պես մեծաքամակ, մեծասրունք, մեծազդր ու մեծաչյա։ Այդ սրիկա մաջարների ամուր գրկելուց ու հուպ տալուց երևում էր, որ նրանց ծծերը գնդակների պես պինդ են ու լիքը։ Մեր Մեյստրշիկն, ուրեմն, թռավ-մտավ պարաշրջանի մեջ և, ա՛ռ քեզ, մի հոնվեդից խլեց ամենասիրուն աղջկան։ Հոնվեդն սկսեց ինչ-որ բան փնթփնթալ, իսկ Մեյսերշիկն այնպես հասցրեց նրա ռեխին, որ նա գետին գլորվեց։ Մենք առանց երկար մտածելու վերցրինք մեր գոտիները, փաթաթեցինք ձեռքներիս, որպեսզի սվինները չկորցնենք, նետվեցինք ամենախիտ տեղը, իսկ ես տղերքին ձայն տվի. «Մեղավոր թե անմեղ, բոլորին անխտիր տվեք ինչքան ուժ ունեք»։ Եվ գործն, ախպե՛րս, առաջ գնաց ուզածիդ պես։ Մաջարներն սկսեցին լուսամուտներից դուրս նետվել։ Մենք բռնում էինք նրանց ոտներից ու նորից ներս քաշում դահլիճ։ Բոլորն էլ մի լավ կերան։ Տանուտերն ու ժանդարմն ուզում էին խառնվել այդ գործին, բայց նրանց ճաշն էլ լավ եփեցինք։ Պանդոկապետին էլ թունդ դնքստեցինք, որովհետև սկսել էր գերմաներեն հայհոյել, թե իբր ամբողջ երեկույթը փչացրինք։ Դրանից հետո գնացինք, որ գյուղում բռնենք մեր ձեռքից փախածներին ու թաքնվածներին էլ։ Նրանց ենթասպաներից մեկին գտանք գյուղի ծայրին գտնվող կալվածքի ձեղնահարկերից մեկում, խոտի դեզի մեջ թաքնված։ Նրա տեղը մեզ ասել էր իր աղջիկը, որովհետև նա պանդոկում ուրիշ աղջկա հետ էր պարել։ Այդ աղջիկը մինչև ականջները սիրահարվել էր մեր Մեյստրշիկի վրա և նրա հետ գնաց Կիրալուհիդայի կողմը, որտեղ ճանապարհին խոտանոցներ կան։ Այնտեղ աղջիկը Մեյստրշիկին քարշ էր տվել մի խոտանոց, իսկ հետո հինգ կրոն պահանջել, իսկ Մեյստրշիկն էլ հասցրել էր նրա ռեխին։ Մեյստրշիկը մեզ հասավ ճամբարի մոտ և ասաց, որ առաջ կարծում էր, թե մաջարուհիները կրքոտ են, իսկ այդ խոզը պառկել էր գերանի պես և միայն անդադար ինչ-որ բան էր բլբլացնում։
— Կարճ ասած, մաջարները խուժան մարդիկ են,— ավարտեց հին սակրավոր Վոդիչկան իր պատմությունը, որի առթիվ Շվեյկն ասաց․
— Ամեն մաջար մեղավոր չէ, որ ինքը մաջար է։
— Ինչպե՞ս թե մեղավոր չէ,— տաքացավ Վոդիչկան։— Նրանցից ամեն մեկն էլ մեղավոր է դրա համար։ Բա՜ն ասաց։ Թող մի դու ընկնեիր այն փորձանքի մեջ, որի մեջ ես ընկա դասընթացներին գնալուս առաջին օրը։ Այդ օրը ճաշից հետո մեզ նախիրի պես քշեցին-մտցրին դպրոց և մի ինչ-որ դանդալոշ սկսեց գրատախտակի վրա գծել ու մեզ բացատրել, թե բլինդաժն ինչ է, ինչպես են շինում նրա հիմքը և ինչպես կատարում չափումները։ «Իսկ վաղն առավոտյան, ասում է, եթե մեկն ու մեկն այդ բոլորը գծագրած չլինի իմ բացատրածի պես, կհրամայեմ կապել ու նստեցնել»։— «Գրո՜ղը տանի, մտածում եմ, իսկապես ասած, ինչի՞ համար ես ռազմաճակատում մտա այդ դասընթացները. ռազմաճակատից ճղելո՞ւ թե նրա համար, որ երեկոները դպրոցականի պես տետրի մեջ մատիտով գծագրեմ։ Կատաղությունս այնպես եկավ, ախպե՛րս, որ ասել չի լինի։ Չէի կարողանում նայել այն ապուշին, որ մեզ բացատրում էր։ Որ թողնեին, կատաղությունից ամեն ինչ ջարդուխուրդ կանեի։ նույնիսկ Նույնիսկ իրիկվա սուրճին չսպասեցի, շտապեցի գնալ Կիրալուհիդա և բարկությունից միայն այն էի մտածում, թե քաղաքում մի խաղաղ գինետուն գտնեմ, այնտեղ մի լավ հարբեմ, ծեծկռտվեմ, դեբոշ սարքեմ, մեկնումեկի քիթումռութին հասցնեմ և թեթևացած սրտով տուն գնամ։ Բայց մարդս որոշում է, աստված տնօրինում։ Գետափին, այգիների մեջ, մի այդպիսի, իսկապես հարմար գինետուն գտա։ Այնտեղ այնպես խաղաղ էր, որ եկեղեցին քեզ օրինակ, ասես ամեն ինչ ստեղծված էր սկանդալի համար։ Միայն երկու հոգի կային նստած, իրար հետ խոսում էին մաջարերեն։ Դա ինձ ավելի կատաղեցրեց, և ես հարբեցի ավելի շուտ և ավելի թունդ, քան ուզում էի, և հարբածությունից նույնիսկ չնկատեցի, որ դրա կողքին մի ուրիշ գինետուն էլ կա, որտեղ, մինչև որ ես կլիցքավորվեի, մի ութ հուսար էր հավաքվել։ Հենց դրանք էլ հարձակվեցին վրաս, երբ այն առաջին երկուսի ռեխներին հասցրի։ Սրիկա հուսարները, ախպե՛րս, ինձ այնպես ջարդեցին և այնպես քշեցին բոլոր այգիների միջով, որ մինչև առավոտ չկարողացա տուն ընկնել, իսկ երբ վերջապես տեղ հասա, ինձ անմիջապես լազարեթ ուղարկեցին։ Այնտեղ խաբեցի, թե աղյուսի հորի մեջ եմ ընկել, և մի ամբողջ շաբաթ ինձ փաթաթում էին թաց սավանի մեջ, մինչև որ մեջքս լավացավ։ Չէի ցանկանա, ախպե՛րս, որ այդպիսի սրիկաների ձեռքն ընկնես։ Բա դրանք մարդ ե՞ն, իսկական անասուններ են։
— Ինչ խրթես, այն կբրդես,— ասաց Շվեյկը։— Զարմանալի չէ, որ նրանք գազազել են, քանի որ ստիպված են եղել ամբողջ գինին թողնել սեղանի վրա և մութը մթին, այգիների մեջ հետևիցդ վազ տալ։ Նրանք քո հախից պիտի գային հենց տեղում, գինեստանը, իսկ հետո դուրս շպրտեին։ Իրենց համար էլ, քեզ համար էլ ավելի լավ կլիներ, եթե քո հաշիվը մաքրեին հենց սեղանի մոտ։ Լիբենում ես մի գինեպան ծանոթ ունեի, անունը Պարոուբեկ։ Մի անգամ նրա գինետանը մի թափառական սլովակ թիթեղագործ գիհօղի խմելուց հարբում ու սկսում է աղմկել, թե շատ թույլ օղի է, թե իբր գինեպանը ջուր է խառնել։ «Եթե ես,— ասում է,— հարյուր տարի մաֆթուլով հին աման-չաման նորոգեի և իմ ամբողջ վաստակով գիհօղի առնեի ու միանգամից խմեի, դրանից հետո էլ կարող էի լարի վրայով քայլել և քեզ էլ, Պարոուբեկ, ձեոքերիս վրա տանել»։ Եվ ավելացնում է, թե Պարոուբեկը չտեսնված սրիկա ու խարդախ է։ Այդ ժամանակ Պարոուբեկը այդ թիթեղագործի գլխովն է տալիս նրա բոլոր մկնաթակարդներն ու մաֆթուլները, հետո աղավնյակիս փողոց շպրտում, իսկ փողոցքւմ փողոցում մի լավ դնքստում երկաթափեղկերն իջեցնելու ձողով։ Դնքստելով վազեցնում է մինչև Ինվալիդների հրապարակը, և այնքան է տաքացած լինում, որ Կառլինի Ինվալիդների հրապարակից քշում է մինչև ժիժկովԺիժկով, այնտեղից էլ հրեական Փեչից մինչև Մալեշիցի, որտեղ, վերջապես, ձողը կոտրում է գլխին և նոր միայն վերադառնում Լիբեն։ Լա՛վ։ Բայց, տաքացած լինելով, նա մոռացել էր, որ բոլոր այցելուները մնացել են գինետանը և որ, ամենայն հավանականությամբ, այդ սրիկաներն այնտեղ կսկսեն տեր ու տնօրինություն անել։ Եվ երբ վերադարձավ իր գինետունը, համոզվեց, որ, այդպես էլ եղել է։ Գինետան երկաթափեղկը կիսով չափ իջեցրած էր, և դրա մոտ կանգնած էին երկու ոստիկաններ, որոնք գինետանը կարգ վերականգնելիս նույնպես թունդ կոնձել կոնծել էին։ Գինետանը եղած-չեղածի կեսը խմել էին, փողոցում ընկած էր ռոմի դատարկ տակառիկը, իսկ դախլի տակ Պարոուրեկը գտավ երկու անասելի հարբած անձնավորություններ, որոնց ոստիկանները չէին նկատել։ Երբ Պարոուբեկը նրանց դուրս քաշեց, նրանք ուզում էին նրան երկու կրեյցեր վճարել, թե իբր դրանից ավելի չեն խմել… Ահա, թե մարդ ինչպես է պատժվում, երբ տաքանում է։ Ճիշտ այնպես, ախպե՛րս, ինչպես պատերազմում․ սկզբում մենք հակառակորդին ջարդում ենք, հետո հետևից անվերջ վազ տալիս, իսկ հետո ինքներս չենք կարողանում գլուխներս ազատել․․․
— Ես այդ սրիկաների դեմքերը լավ եմ հիշում,— ասաց Վոդիչկան։— Թե որ մի նեղ ճանապարհի վրա ձեռքս ընկնեն, ուզածիդ պես հախներից կգամ։ Երբ սակրավորը մտքում մի բան է դնում, գազանը քեզ օրինակ։ Մեզ, ախպե՛րս, այդ աշխարհազորային-մաշխարհազորային ասածների թայը չհամարես։ Ռազմաճակատում, Պերեմիշլի մոտ, մենք Էտցբահեր ազգանունով կապիտան ունեինք, այնպիսի մի սրիկա, որ աշխարհում նմանը չի գտնվի։ Եվ նա, ախպե՛րս, մեզ այնպիսի ծաղրուծանակի էր ենթարկում, որ մեր վաշտից մեկը, ազգանունը Բիտերլիխ,― թեև գերմանացի, բայց շատ լավ տղա,— նրա ձեռից ինքն իրեն խփեց։ Դե, մենք էլ որոշեցինք, որ հենց որ ռուսներն սկսեն կրակել՝ մեր կապիտան Էտցբահերին կապուտ անենք։ Եվ իսկապես, հենց որ ռուսներն սկսեցին կրակել, նրա վրա մի հինգ հատ գնդակ տժժացրինք։ Բայց ճիվաղը կատվի պես դիմացկուն էր, ստիպված եղանք երկու անգամ էլ կրակել ու գործը վերջացնել, որ հանկարծ մի բան դուրս չգա։ Այդ ժամանակ նա միայն ինչ-որ բան մրթմրթաց, և այն էլ այնպես մազալու, որ մարդ ծիծաղից կմեռներ։— Վոդիչկան ծիծաղեց։— Ռազմաճակատում ամեն օր այդպիսի բաներ լինում են։ Ընկերներիցս մեկը, որ հիմա նույնպես մեզ մոտ սակրավոր է, պատմում էր, թե երբ Բելգրադի մոտ ծառայում էր հետևակում, նրանց վաշտը գրոհի ժամանակ խփեց իրենց օբեր-լեյտենանտին, նույնպիսի շուն շանորդու, որն արշավանքի ժամանակ իր ձեռքով երկու զինվորի խփել էր միայն նրա համար, որ հալից ընկել ու չէին կարողանում առաջ շարժվել։ Տեսնելով, որ իր ճաշն եփված է, օբեր-լեյտենանտս սկսել է նահանջի ազդանշան սուլել։ Այդ ժամանակ ասում է, քիչ էր մնում ծիծաղից մեռնեինք։
— Ինձ լավ չես ճանաչում, Շվեյկ,― նույնպես հույժ լրջորեն պատասխանեց ծերունի սակրավոր Վոդիչկան։— Քանի որ քեզ ասել եմ, որ հետդ պիտի գամ, ուրեմն մի մոռանա, որ խոսքս խոսք է։ Երկուսով միշտ էլ ավելի ապահով է։
— Բայց արի ու տես, որ ոչ․ հիմա դու կհամոզվես, որ այդպես չէ։ Վիշեգրադի նեկլապով փողոցը գիտե՞ս։ Փականագործ Վոբորնիկն այնտեղ արհեստանոց ուներ։ Աննմա՜ն մարդ էր։ Եվ մի գեղեցիկ օր, կոնծաբանությունից հետո տուն գալով, նա իր հետ մի քեֆչի մարդու բերում է իրենց մոտ գիշերելու։ Դրանից հետո նա երկար ժամանակ պառկած էր, իսկ կինն ամեն օր կապում էր նրա գլխի վերքն ու ասում. «Այ, տեսնո՞ւմ ես, Տոնիչեկ, եթե դու մենակ գայիր տուն, ես հետդ միայն մի քիչ կռիվ կանեի և տասնորդական կշեռքը գլխովդ չէի տա»։ Իսկ նա հետո, երբ արդեն կարողանում էր խոսել, նրան պատասխանեց. «Ճիշտ ես ասում, կնիկ, մյուս անգամ, երբ տեղ գնամ, էլ ոչ nքի ոքի հետս տուն չեմ բերի»։
— Այդ էր պակաս, որ մաջարը փորձեր մեր գլխովը մի բան տալ,— զայրացավ Վոդիչկան։— Կոկորդից կբռնեմ, երկրորդ հարկից էնպես կգլորեմ, որ շրապնելի պես վժժա։ Մաջար սրիկայի հետ պետք է վճռաբար գործել։ Նրանց չպետք է երես տալ։
Եվ եթե շքամուտքում չեխերեն իմացող մեկը լիներ, ապա սանդուղքի վերևից անգամ կլսեր Վոդիչկայի արտասանած դևիզը, թե՝ «Դու մաջարներին լավ չես ճանաչում»,— մի դևիզ, որ ծնունդ էր առել Լիտավայի ափին, բլուրներով շրջապատված Կիրալուհիդայի այգիներում գտնվող մի խաղաղ գինետան մեջ։ Զինվորներն ամեն անգամ պիտի նզովեն Կիրալուհիդան, երբ հիշեն համաշխարհային պատերազմից առաջ և այդ պատերազմի ժամանակ տեղի ունեցած այն բոլոր «վարժությունները», որոնցով նրանց տեսականորեն պատրաստում էին գործնական ջարդերի ու կոտորածների համար։
ՇՎեյկն Շվեյկն ու Վոդիչկան կանգնած էին պարոն Կականի բնակարանի դռան առաջ։ Զանգի կոճակը սեղմելուց առաջ Շվեյկն աաաց.
— Երբևէ լսե՞լ ես, Վոդիչկա, թե զգուշությունը մայրն է իմ աստոլթյան։իմաստության։
— Դա ինձ չի վերաբերում,— պատասխանեց Վոդիչկան։— Դեռ բերանը չբացած, ես նրա…
— Ի՞նչ եք ուզում։
— Nem tudom<ref>Նորից խորհրդակցություն, գրողը տանի դրանց բոլրին Չեմ հասկանում (գերմ․հունգ․)։</ref>,— արհամարհանքով ասաց Վոդիչկան։— Չեխերեն խոսել սովորիր, աղջի։
— Verstehen Sie deutsch?<ref>Ավագ գրագիր ֆելդֆեբել Վանեկը, պարոն օբեր-լեյտենանտ. Գերմաներն հասկանում եք (գերմ․)։</ref>,— հարցրեց Շվեյկը։
— A pishen<ref>Այս ի՞նչ է, պարոնայք Մի քիչ (գերմ.սխալով)։</ref>.
— Also, sagen Sie die Frau, ich will die Frau sprechen, sagen Sie, dass ein Brief ist yon einem Herr, draussen in Kong<ref>Ամենայն հավանականությամբՏիկնոջն ասացեք, կատվի կղկղանքոր ուզում եմ իր հետ խոսել։ Ասացեք, պարոն գնդապետ որ միջանցքում նրա համար նամակ կա մի պարոնից (գերմ.սխալներով)։</ref>։
— Զարմանում եմ քեզ վրա,— ասաց Վոդիչկան, Շվեյկի հետևից մտնելով նախասրահ։— Ինչպե՞ս ես քեզ թույլ տալիս ամեն մի կղկղանքի հետ խոսել։
Այն սենյակից, որտեղից գդալների ու ափսեների զնգզնգոց էր լսվում, աղախինը նորից դուրս եկավ և Շվեյկին ասաց.
— Frau ist gesagt, dass Sie hat kein Zeit, wenn was ist dass mir geben sagen<ref>Հետևանքով ավելի ճիշտ թույլատրվում է կամ թե չէ ինքնուրույն կերպով ընդհակառակը ենթակա է հատուցման Տիկինն ասաց, որ ժամանակ չունի, եթե որևէ բան պետք է՝ հանձնեցեք ինձ (գերմ.սխալներով)։</ref>.
— Also,— հանդիսավորապես ասաց Շվեյկը,— der Frau ein Brief, aber halten Küschen<ref>Գերմանական կոպիտ հայհոյանք։Նամակ տիկնոջ համար, բայց մարդու բան չասեք (գերմ. սխալներով)։</ref>.
Եվ հանեց պորուչիկ Լուկաշի նամակը։
― Իսկ ինչի՞ չես նստում,— ասաց Վոդիչկան, որ արդեն նստել էր պատի տակ դրված մի աթոռի վրա։— Այ, աթոռ։ Կանգնել է ոնց որ մուրացկան։ Մի ստորանա այդ մաջարի առաջ։ Այ, կտեսնես, ղալմաղալ է լինելու, բայց այնպես շրմփացնեմ նրան, որ…
— Լսիր,— հարցրեց փոքր-ինչ լռելուց հետո։— Այդ որտտե՞ղ որտե՞ղ ես այդպես լավ գերմաներեն սովորել։
― Ինքնուս եմ,— պատասխանեց Շվեյկը։
Ծեր սակրավորն ավելի մոտ էր նստած, և գազազած պարոնը նախ հարձակվեց նրա վրա.
— Was soll das heissen, wo Ist der verfluchter Kerl, welcher dieses Brief gebracht hat?<ref>Սա ի՞նչ է նշանակումt նշանակում։ Ո՞ւր է այն նզովյալ սրիկան, որ բերել է նամակը (գերմ․)։</ref>.
— Կամա՜ց,— ասաց Վոդիչկան, նստարանից վեր կենալով։— Շատ մի փրփրի, թե չէ դուրս կթողես։ Եթե ուզում ես իմանալ, թե նամակն ով է բերել, դիմիր ընկերոջս։ Եվ հետը մարդավարի խոսիր, թե չէ ձեռաց փողոց կնետվես։
Hիմա Հիմա արդեն Շվեյկի հերթն էի համոզվելու, թե որքան պերճախոս է վզին անձեռոցիկ կրող գազազած պարոնը, որը, կատաղությունից բառերն իրար խառնելով, սկսեց բղավել, թե իրենք հենց նոր էին ճաշի նստել։
— Մենք լսում էինք, որ դուք ճաշում եք,— կոտրատված գերմաներենով նրա հետ համաձայնեց Շվեյկը, ապա չեխերեն ավելացրեց.— Մենք նույնպես մտածեցինք, թե իզուր ենք ձեզ ճաշից կտրում։
Վստահելի
1396
edits