Changes
Խաղամոլը
,== Առաջին գլուխ ==
Վերջապես յես վերադարձա յերկու շաբաթվա բացակայությունից հետո։ Մերոնք արդեն յերեք որ ե ինչ Ռուլեթկնբուրգում Ռուլեթենբուրգում են։ Յես կարծում եյի, թե նրանք ինձ շատ սպասելիս կլինենք սակայն սխալվել եյի։ Գեներալը չափազանց անկախ հայացքով եր նայում վրաս, նա հետս բարձրից խոսեց և քրոջ մոտ ուղարկեց։ Պարզ եր, վոր նրանք մի տեղ փող են ձեռք գցել։ Ինձ նույնիսկ թվաց, վոր գեներալը մի քիչ քաշվում ե ինձնից։ Մարյա Ֆիլիպովնայի գլուխը շատ խառն եր և նա հետս քիչ խոսեց. բայց փողն ընդունեց, համրեց ե լսեց իմ ամբողջ զեկույցը։ Ճաշին սպասում եյին Մեզենցովին, ֆրանսիացուն և ինչ-վոր անգլիացու. ըստ սովորականին, փող վոր կա - իսկույն ճաշկերույթ կսարքվի, մոսկովյան ձևով։ Պոլինա Ալեքսանդրովնան, տեսնելով ինձ, հարցրեց, թե ինչու յես մնացի և առանց սպասելու, պատասխանիս, գնաց ինչ-վոր տեղ։ Հասկանալի յե, վոր նա դիտմամբ արեց այդ։ Այնուամենայնիվ պետք ե վոր մենք բացատրվենք։ Շատ բան ե հավաքվել։
Հյուրանոցի չորրորդ հարկում ինձ սենյակ հատկացրին։ Այստեղ հայտնի յե, վոր յես գեներալի շքախմբի անդամ եմ։ Ամեն բանից յերևում ե, վոր նրանք արդեն ցույց են տվել իրենց ով լինելը։ Գեներալին այստեղ ամենքը համարում են մեծահարուստ և բարձրաստիճան ռուս։ Դեռևս ճաշից առաջ նա ի թիվս այլ պատվերների յերկու հատ հազար ֆրանկանոց տվեց, վոր մանրեմ։ Յես մանրեցի հյուրանոցի գրասենյակում։ Հիմա, առնվազն մի ամբողջ շաբաթ, մեզ վրա նայելու յեն ինչպես միլիոնատերերի վրա։ Մտադիր եյի Միշայի և Նադյայի հետ գնամ ման գալու, վոր սանդուխքից ինձ կանչեցին գեներալի մոտ. նա բարեհաճել եր տեղեկանալ, թե յես ուր եմ տանելու նրանց։ Այդ մարդը միանգամայն չի կարողանում շիտակ նայել աչքերիս. նա շատ կուզենար, բայց յես ամեն անգամ պատասխանում եմ այնպիսի սևեռուն, այսինքն՝ անպատկառ հայացքով, վոր նա կարծես քաշվում ե, Խիստ վերամբարձ ճառով, մեկ նախադասություն բարդելով մյուսի վրա, և վերջապես բոլորովին շփոթվելով, նա ինձ հասկանալ տվեց, վոր յես պուրակում, յերեխաների հետ վոկսալից հեռու ման գամ։ Ի վերջո նա բարկացավ և կտրուկ ավելացրեց՝ «թե չե, մի գուցե, դուք նրանց վոկսալ տանեք, ռուլեթ խաղալու, տեղը։ Ներեցեք,— ավելացրեց նա,— սակայն յես գիտեմ, վոր դուք դեռևս բավական թեթևամիտ եք և ընդունակ եք, թերևս, խաղալու։ Համենայն դեպս թեև յես ձեր մենտորը չեմ, և չեմ ե՛լ կամենա այդպիսի դեր ստանձնել, բայց գոնե ունեմ իրավունք ցանկանալու, վոր դուք, այսպես ասած, գեթ ինձ չվարկաբեկեք...»։
== Յերկրորդ գլուխ ==
Խոստովանում եմ՝ այդ անախորժ եր ինձ համար, թեև յես վճռել եյի, վոր խաղալու, յեմ, բայց բնավ մտադրություն չունեյի ուրիշների համար խաղ սկսել։ Դա ինձ նույնիսկ մի քիչ շփոթեցնում եր և յես անախորժ զգացմունքով ներս մտա խաղասրահները։ Առաջին հայացքից ինձ այնտեղ ամեն ինչ դուր չեկավ։ Տանել չեմ կարող այն լաքեյությունը ամբողջ աշխարհի ֆելետոնների մեջ և առավելապես մեր ռուսաց թերթերում, վորտեղ գրեթե ամեն գարուն մեր ֆելետոնիստները պատմում են յերկու բան՝ մեկ — Հռենոսի քաղաքների ռուլեթային խաղասրահների անորինակ շքեղության և ճոխության մասին, ապա — վոսկու կույտերի մասին, վոր իբրև թե դիզված են լինում սեղանների վրա։ Դրա համար հո նրանց չեն վճարում. այդ պատմվում ե պարզապես անշահախնդիր հաճոյակատարությունից դրդված։ Վոչ մի շքեղություն չկա այդ անպիտան դահլիճներում, իսկ վոսկին վոչ միայն սեղանների վրա դեզերով չի լինում, այլև աննշան չափով ել հազիվ ե լինում։ Ի հարկե, յերբեմն, սեզոնի ընթացքում, յերևան ե գալիս ապուշի նման մեկը, կամ անգլիացի, կամ ասիացի, տաճիկ, ինչպես այս ամառ, և հանկարծ շատ տանում կամ տանուլ ե տալիս. մնացածները բոլորն ել մանր գուլդեններով են խաղում և միջին թվով սեղանի վրա միշտ շատ քիչ փող ե լինում։ Վոր յես ներս մտա խաղասրահը (առաջին անգամ կյանքումս), միառժամանակ սիրտ չարի խաղալ։ Ամբոխն ել մի կողմից եր հրում։ Բայց յեթե յես մենակ ել լինեյի, դարձյալ կարծեմ ավելի շուտ դուրս կերթայի, քան խաղալ կսկսեյի։ Խոստովանում եմ՝ սիրտս բաբախում եր և յես պաղարյուն չեյի. յես հաստատ գիտեյի և վաղուց արդեն վճռել եյի, որ Ռուլեթենբուրգից առանց այլևայլության դուրս չեմ գա. մի բան անպատճառ կատարվելու յե կյանքում՝ արմատական և վերջնական։ Այդպես ե պետք, այդպես ել կլինի։ Ինչքան ել ծիծաղելի լինի, վոր յես այնքան բան եմ ակնկալում ինձ համար ռուլեթից, բայց ինձ թվում ե՝ առավել ծիծաղելի յե այն փթած կարծիքը, բոլորից ընդունված, վոր խաղից բան ակնկալելը հիմարություն և անմտություն ե։ Ինչո՞ւ խաղը ավելի վատ ե փող վաստակելու վորևե այլ միջոցից, որինակ, ասենք թե առևտրից։ Ճիշտ ե՝ հարյուրից մեկն ե տանում։ Բայց իմ ի՞նչ գործն ե։ Համենյան դեպս յես վորոշել եյի նախ ծանոթանալ և այդ յերեկո լուրջ գործ չսկսել։ Այդ յերեկո յեթե մի բան պատահեր ել — պիտի անսպասելի պատահեր և թեթև բան լիներ, և յես այդպես ել վորոշել եյի։ Բացի այդ պետք եր ուսումնասիրել խաղը, վորովհետև չնայած ռուլեթի խաղի հազարավոր նկարագրություններին, վոր յես միշտ ագահ կարդացել եմ, յես վոչնչից վոչինչ չեյի հասկանում նրա կազմի մասին, մինչև վոր ինքս չտեսա։ Առաջինը՝ ամեն ինչ ինձ այնքան կեղտոտ յերևաց,— մի տեսակ բարոյապես վատ ու կեղտոտ։ Յես բնավ ագահ և անհանգիստ դեմքերի մասին չեմ ասում, վոր տասնյակներով, անգամ հարյուրներով խառնվում են խաղասեղանների շուրջը։ Արագ ու շատ տանելու ցանկության մեջ յես բացեիբաց վոչինչ կեղտոտ բան չեմ տեսնում. ինձ միշտ հիմար ե թվացել այն կուշտ և անհոգ բարոյախոսի միտքը, վոր ում վոր արդարացումի առիթով թե՝ «ախր մանր են խաղում», պատասխանել ե ավելի վատ, վորովհետև շահամոլությունը մանր ե։ Կարծես թե մանր ու մեծ շահամոլությունը մեկ բան չե։ Դա հարաբերական բան ե։ Այն, ինչ Ռոտշիլդի համար մանր ե, ինձ համար շատ հարուստ ե, գալով շահին և տալուն — ապա մարդիկ, և վոչ միայն ռուլեթի մեջ, այլև ամենուրեք իրարից միշտ մի բան կտրում կամ կրում են։ Թե առհասարակ շահն ու ոգուտը վատ բան ե — դա այլ խնդիր ե։ Բայց յես այդ խնդիրն այստեղ չեմ լուծում։ Վորովհետև յես ինքս ել մեծապես տարված եյի տանելու ցանկությամբ, ապա այդ վողջ շահամոլությունը և շահամոլ կեղտը, յեթե կամենաք, սրահը մտնելուս միջոցին ինձ համար ձեռնտու յեր, հարազատ։ Ամենահաճելի բանն ե, յերբ վոր մարդիկ իրարից չեն քաշվում, այլ բաց ու աշկարա յեն գործում։ Յեվ ինչ կարիք կա, վոր մարդս ինքն իրեն խաբի։ Ամենապարապ և անհաշիվ զբաղմունք։ Առանձնապես տգեղ ե, առաջին հայացքից, այդ ռուլեթային տականքի մեջ այն հարգանքը դեպի զբաղմունքը, այն լրբությունը և անգամ ակնածությունը, վորով նա խռնվում ե սեղանի շուրջը։ Ահա թե ինչու այստեղ խստիվ զանազանում են, թե վոր խաղն ե mauvais genre և վորը թույլատրելի կարգին մարդու համար։ Յերկու խաղ կա՝ մեկը — ջենտլմենային, մյուսը — պլեբեյական, շահամոլ, ամեն տեսակ տականքի խաղ։ Այստեղ այդ բանը խստիվ զանազանում են և վորքա՜ն այդ զանազանումն իրոք ստոր բան ե։ Ջենտլմենն, որինակ, կարող ե վեր դալ հինգ կամ տասը լուիդոր, հազվադեպ ավելի, ասենք կարող ե և հազար ֆրանկ վեր գալ, յեթե հարուստ ե, բայց լոկ խաղի համար, զվարճության համար սոսկ, միմիայն նրա համար, վոր տեսնի տանելու կամ տանուլ տալու պրոցեսսը. սակայն նա բնավ չպիատ հետաքրքրվի տանելով։ Տանելով, նա կարող ե, որինակ, բարձրաձայն ծիծաղել, շրջապատողներից մեկն ու մեկին վորևե նկատողություն անել, անգամ կարող ե մեկ անգամ ել վեր գալ և դարձյալ իր գումարը յերկպատիկ անել, բայց բացառապես հետաքրքրությունից, շանսը դիտելու նպատակով. հաշվարկելու համար և վոչ թե տանելու պլեբեյական դիտավորությամբ։ Մի խոսքով՝ նա պետք ե նայի խաղասեղանների, ռուլեթների, trente et quarante-ի վրա վոչ այնպես, քան զվարճության վրա, վոր սարքված ե միմիայն նրա հաճույքի համար։ Շահամոլությունն ու թալակը, վորոնց վրա հիմնված ու սարքված ե բանկը, նա նույնիսկ չպիտի գլխովն անցկացնի։ Բոլորովին վատ չեր լինի, յեթե նրան, որինակ, թվար, վոր մնացյալ խաղացողներն ել, բոլորը, այդ վողջ անպետքությունը, վոր դողում ե գուլդենի վրա — միանգամայն հար և նման հարուստներից և ջենտլմեններից ե բաղկացած, և խաղում ե միմիայն զբաղվելու ե զվարճանալու համար։ Իրականության այդ կատարյալ անտեղյակությունը և անմեղ հայացքը մարդկանց նկատմամբ, իհարկե, չափազանց արիստոկրատիկ նկատվեցին։ Յես տեսել եմ, թե ինչպես շատ մայրիկներ առաջ են քշում իրենց անմեղ և նազելի տասնհինգ և տասնվեց տարեկան միսս-երին, իրենց աղջիկներին, և նրանց տալով մի քանի վոսկեդրամ, խաղալ եյին սովորեցն ում։ Որիորդը տանում կամ տանուլ եր տալիս, անպատճառ ժպտալով և հեռանում շատ գոհ։ Մեր գեներալը ծանր ու հանդիսավոր մոտեցավ սեղանին. լաքեյը վազ տվեց, վոր նրան աթոռ հրամցնի, բայց նա լաքեյին չնկատեց. շատ յերկար նա հանում եր փողի քսակը, շատ յերկար քսակից հանում եր յերեք հարյուր վոսկի ֆրանկ, վեր յեկավ սևի վրա և տարավ։ Նա տարածը չվերցրեց և թողեց սեղանի վրա։ Դարձյալ սև դուրս յեկավ. նա այս անգամ ել չվերցրեց և յերբ վոր յերրորդ անգամը կարմիր դուրս եկավ, նա միանգամից հազար յերկու հարյուր ֆրանկ կորցրեց։ Նա ժպտադեմ հեռացավ և ցուցադրեց իր հաստատակամությունը։ Յես համոզված եմ, վոր նա ներսում ինքն իրեն ուտում եր և յեթե նա յերկու կամ յերեք անգամ ավելի վեր յեկած լիներ — նա կկորցներ իր հաստատակամությունը և ցույց կտար իր հուզմունքը։ Ասենք՝ իմ ներկայությամբ մի ֆրանսիացի տարավ և ապա տանուլ տվեց մոտ յերեսուն հազար ֆրանկ, ուրախ և առանց հուզմունքի նշույլի։ Իսկակլան ջենտլմենը, յեթե անգամ իր վողջ կարողությունը տանուլ տալու լինի, չպիտի հուզվի։ Փողն այն աստիճան պիտի ջենտլմենությունից ցած լինի, վոր գրեթե նրա մասին չարժե հոգ տանել։ Իհարկե, շատ արիստոկրատական ե բնավ չնկատել այդ ամբողջ կեղտը բոլոր այդ տականքի և բովանդակ շրջապատի։ Այնուամենայնիվ յերբեմն նվազ արիստոկրատական չե և հակառակ պրիյոմը,— նկատել, այսինքն՝ դիտել, անգամ զննել, որինակ, գոնե լոռնեթով այդ ամբողջ տականքը. բայց վոչ այլապես, քան ընդունելով այդ ամբողջ ամբոխը և ամբողջ այդ կեղտը իբրև իր տեսակի զվարճություն, իբրև թե ներկայացում, վոր սարքված ե ջենտլմենային զվարճալիքի համար։ Կարող ես ինքդ ել խռնվել այդ ամբոխի մեջ, սակայն շուրջդ նայելով կատարյալ համոզումով, վոր ինքդ իսկապես դիտող ես և բնավ չես պատկանում նրա կազմին։ Թեև շատ ել սևեռուն դիտել պետք չե, դա դարձյալ ջենտլմենաբար չի լինի, վորովհետև դա մի տեսարան ե, վոր տևական և չափից դուրս սևեռուն դիտողության արժանի չե։ Յեվ առհասարակ ջենտլմենի համար չափից դուրս սևեռուն դիտողության արժանի քիչ տեսարաններ գոյություն ունեն։ Մինչդեռ անձնապես ինձ թվաց, վոր այդ ամենը շատ արժանի յե սաստիկ սևեռուն դիտողության, մանավանդ նրա համար, ով վոր յեկել ե վոչ միայն դիտողության համար, այլ ինքն իրեն անկեղծ ու բարեխիղճ այդ ամբողջ տականքի դասն ե շարում։ Գալով իմ ամենածպտյալ բարոյական համոզումունքներին, ապա իմ ներկա դատողությունների մեջ, իհարկե, նրանք տեղ չունեն։ Թող այդ արդեն այդպես լինի. ասում եմ խիղճս մաքրած լինելու համար։ Բայց ահա թե ինչ նկատողություն ունեմ անելու՝ վերջերս ինձ համար սաստիկ զզվելի յեր իմ գործերն ու մտքերը վորևե բարոյական չափանիշով կշռել։ Ինձ այլ բան եր ղեկավարում... Տականքն իրոք շատ կեղտոտ ե խաղում։ Յես նույնիսկ հակամետ եմ կարծելու, վոր այստեղ, սեղանի մոտ, կատարվում ե շատ ամենահասարակ գողություն։ Կրուպյորները, վոր նստած են սեղանների ծայրերին, հսկում են, թե ով ինչքան ե վեր գալիս և հաշիվ են տեսնում — սարսափելի շատ աշխատանք ունեն։ Ա՜յ թե տականք են սրանք ել։ Մեծ մասամբ դրանք ֆրանսիացի յեն։ Ասենք՝ յես բոլորովին նրա համար չեմ դիտում ու նկատում, վոր նկարագրեմ ռուլեթը. յես հարմարվում եմ, վոր իմանամ, թե ինչպես վարվեմ ապագայում։ Յես նկատեցի, որինակ, վոր ավելի սովորական բան չկա, քան յերբ վոր հանկարծ մեկն ու մեկը մեկնում ե իր ձեռքը և վերցնում քո տարանը։ Վեճ ե բացվում, հաճախ աղմուկ բարձրանում և — խոնարհաբար խնդրում եմ ապացուցել, վկաներ գտնել, վոր դու յես վեր յեկողը։ Սկզբում այդ ամենն ինձ համար անհասկանալի գիր եր. յես միայն կռահում եյի և կիսատ-պռատ ջոկում, վոր վեր են գալիս թվերի, զույգ ու կենտի և գույների վրա։ Պոլինա Ալեքսանդրովնայի փողերից այդ յերեկո յես սիրտ արի մատնել փորձության հարյուր գուլդեն։ Այն միտքը, վոր յես ձեռնարկում եմ խաղը վո՛չ ինձ համար — ինձ մի տեսակ շփոթեցնում եր։ Սաստիկ անախորժ զգացողություն ունեյի և մեջս ցանկություն ծագեց շուտ վերջ տալ։ Ինձ շարունակ թվում եր, վոր Պոլինայի համար սկսելով, յես ջլատում եմ իմ բախտը։ Մի՞թե չի կարելի դիպչել խաղասեղանին առանց իսկույն ևեթ սնահավատությամբ վարակվելու։ Յես սկսեցի նրանից, վոր հինգ ֆրիդրիխսդոր հանեցի, այսինքն՝ հիսուն գուլդեն և վեր յեկա։ Անիվը պտույտ յեկավ և դուրս յեկավ յերեսուն,— յես տանուլ տվի։ Ինչ-վոր ցավագին զգացողությամբ, միմիայն մի կերպ վերջ տալու և հեռանալու համար յես հինդ ֆրիդրիխսդոր ել վեր յեկա կարմրի վրա։ Դուրս յեկավ կարմիր։ Յես բոլոր տասը ֆրիդրիխսդորն ել վեր յեկա — դարձյալ կարմիր դուրս յեկավ։ Յես դարձյալ ամբողջը վեր յեկա, դարձյալ կարմիր դուրս յեկավ։ Քառասուն ֆրիդրիխսդոր ստանալով, յես քսանը վեր յեկա տասներկու միջին թվերի վրա, առանց իմանալու, թե դրանից ինչ դուրս կգա։ Ինձ վճարեցին յեռակին։ Այսպիսով տասը ֆրիդրիխսդորից հանկարծ մոտս գոյացավ ութսուն։ Նման անսովոր և տարորինակ զգացողությունը ինձ համար այնքան անտանելի դարձավ, վոր յես վճռեցի դուրս գալ։ Ինձ թվաց, վոր յես բոլորովին այդպես չեյի խաղա, յեթե ինձ համար խաղալու լինեյի։ Այնուհանդերձ յես մեկ ել վեր յեկա զույգի վրա բոլոր ութսուն ֆրիդրիխսդորը։ Այս անգամ դուրս յեկավ չորս. ինձ համրեցին ելի ութսուն ֆրիդրիխսդոր և ամբողջ հարյուր վաթսունանոց ֆրիդրիխսդորի կույտն առնելով, յես գնացի վորոնելու Պոլինա Ալեքսանդրովնային։ Նրանք բոլորն ինչ-վոր տեղում զբոսնում եյին պուրակում և յես միայն ընթրիքին կարողացա տեսնել նրան։ Այս անգամ ֆրանսիաgին չկար և գեներալը բացվեց. ի միջի այլոց նա դարձյալ հարկ համարեց նկատել, վոր նա չեր կամենա ինձ տեսնել խաղասեղանի մոտ։ Նրա կարծիքով նրան շատ կվարկաբեկեր, յեթե յես մի անգամից շատ տանուլ տալու լինեմ։ — «Բայց յեթե անգամ դուք շատ տանելու յել լինեք, դարձյալ յես կվարկաբեկվեմ», խորիմաստ ավելացրեց նա — «իհարկե, յես իրավունք չունեմ տնորինելու ձեր վարմունքները, բայց համաձայնեցեք ինքներդ...»։ Այստեղ նա, ըստ իր սովորության, չավարտեց։ Յես չոր-չոր պատասխանեցի նրան, վոր յես շատ քիչ փող ունեմ և վոր հետևաբար, չեմ կարող շատ գումար տանուլ տալ, յեթե անգամ խաղալու լինեմ։ Իմ սենյակը բարձրանալու միջոցին յես կարողացա Պոլինային հաղորդել նրա տարածի մասին և հայտնեցի, վոր այլևս նրա համար չեմ խաղալու։ — Ինչո՞ւ,— հարցրեց նա անհանգիստ։ — Վորովհետև ինձ համար եմ ուզում խաղալ,— պատասխանեցի յես զարմանքով նայելով նրա վրա,— իսկ այդ ինձ խանգարում ե։ — Ուրեմն դուք վճռականորե՞ն շարունակում եք համոզված մնալ, վոր ռուլեթը ձեր միակ յելքն ու փրկությունն ե,— հարցրեց նա ծաղրական յեղանակով։ Յես պատասխանեցի նորից շատ լուրջ, վոր՝ այո՛. գալով իմ համոզմանը անպատճառ տանելու, գուցե նա ծիծաղելի յե, յես համաձայն եմ, «միայն թե ինձ հանգիստ թողնեն»։ Պոլինա Ալեքսանդրովնան պնդում եր, վոր յես անպատճառ, այսորվա տարածս կիսեմ և ուզում եր ութսուն ֆրիդրիխսդոր ինձ տված լինել, առաջարկելով, վոր հետագայում ել յես շարունակեմ խաղը այդ պայմանով։ Յես վճռական ու վերջնական կերպով հրաժարվեցի կեսիցը և հայտնեցի, վոր ուրիշների համար չեմ կարող խաղալ վոչ թե այն պատճառով, վոր չեմ կամենում, այլ այն պատճառով, վոր անկասկած տանուլ պիտի տամ։ —— Այնուամենայնիվ յես ինքս ել, ինչքան ել դա հիմար բան լինի, հույսս գրեթե միմիայն ռուլեթի վրա յեմ դրել,— ասաց նա, մտքի մեջ ընկած։— Ուստի դուք անպայման պիտի շարունակեք խաղը ինձ հետ միասին կիսու և, հասկանալի բան ե, կանեք այդ։— Այստեղ նա հեռացավ ինձնից առանց իմ առարկությունները լսելու։ == Յերրորդ գլուխ == Յեվ այնուամենայնիվ Պոլինան յերեկ ամբողջ որը հետս վոչ մի խոսք չխոսեց խաղի մասին։ Ասենք՝ ընդհանրապես նա յերեկ խուսափում եր հետս խոսելուց։ Նրա նախկին վարվելակերպն ինձ հետ չի փոխվել։ Նույն կատարյալ անփութությունը հանդիպումների ժամանակ վարվեցողության մեջ և անգամ ինչ-վոր արհամարհական շեշտ և ատելություն։ Ընդհանրապես նա չի կամեն ում ծածկել իր զզվանքը իմ հանդեպ. յես տեսն ում եմ այդ։ Չնայածդրան, նա նույնպես ինձնից չի ծածկում, վոր յես նրան ինչ֊վոր բանի համար պեաք եմ և վոր նա ինձ ինչ-վոր բանի համար պահպանում ե։ Մեր միջև ինչ-վոր տարորինակ հարաբերություններ են հասաաավել, վոր ըստ մեծի մասին անհասկանալի յեն ինձ համար,— հաշվի աոնելով նրա հպարտությունն ու գոոռզությունը ամենքի նկատմամբ։ Նա, որինակ, գիտե, վոր յես խելակորույս սիրում եմ նրան, թույլ ե տալիս նույն իսկ ասել իրեն իմ կրքի մասին — և արդեն, իհարկե, վոչ մի ժամով իր արհամարհանքը դեպի ինձ նա ավելի չեր արտահայտի, քան այդ թույլտվությամբ՝ ասել իրեն անարգել և անպատկառ իմ սիրո մասին. «ասել ե թե՝ այն աստիճան քո զգացմունքը բանի տեղ չեմ դնում, վոր ինձ համար միանգամայն միևնույն ե, ինչից ել հետս խոսելու լինես և ինչ ել դեպի ինձ զգաս»։ Իր սեփական գործերից նա խոսում եր հետս շատ նաև առաջներում, բայց յերբեք բոլորովին անկեղծ չեր լինում։ Այդ քիչ ե, իմ նկատմամբ նրա արհամարհանքի մեջ կային, որինակ, ահա թե ինչպիսի նրբություններ՝ նա գիտի, դիցուք, վոր ինձ հայտնի յե վորևե հանգամանք նրա կյանքից կամ վորևե բան այն մասին, ինչ նրան սաստիկ անհանգստացնում ե, նա նույնիսկ ինքը կպատմի ինձ մի բան իր պարագաներից, յեթե պետք ե ինձ գործադրել վորևե կերպ իր նպատակներին, ստրուկի պես կամ վոտի վրա բանեցնելով. սակայն կպատմի ճիշտ այնքան, վորքան պետք ե իմանա մարդ, վորին վոտի վրա բանեցնում են, և — յեթե ինձ դեռևս անհայտ ե անցք ու դեպքերի ամբողջական կապակցությունը, յեթե նա ինքն ել ե տեսնում, թե ինչպես յես տանջվում ու անհանգստանում եմ նրա իսկ տանջանքով և անհանգստությամբ, ապա նա յերբեք չի արժանացնի ինձ միանգամայն հանգստացնելու իր բարեկամական անկեղծությամբ, թեև ոդտագործելով ինձ հաճախ իր պատվերներով վոչ միայն դժվարին, այլև վտանգավոր գործերում, նա, իմ կարծիքով, պարտավոր ե հետս անկեղծ լինել։ Յեվ արժե՞ արդյոք հոգ տանել իմ զգացմունքի մասին, այն մասին, վոր յես ել եմ անհանգիստ և գուցե յերեք անգամ ավելի յեմ հոգ տանում և տանջվում նրա հոգսերից և անհաջողություններից, քան թե նա ինքը։ Յես յերեք շարաթ առաջ իմացա նրա ռուլեթ խաղալու դիտավորության մասին։ Նա նույնիսկ նախապես չտեղեկացրեց ինձ, վոր յես պիտի խաղամ նրա փոխարեն, վորովհետև նրա համար անվայել ե խաղալը։ Նրա խոսելու յեղանակից յես այն իսկ պահին նկատեցի, վոր նա ինչ-վոր լուրջ հոգս ունի և վոչ թե տանելու հասարակ ցանկություն։ Ի՞նչ բան ե փողը նրա համար։ Այստեղ նպատակ կա, ինչ-վոր հանգամանքներ, վոր յես կարող եմ կռահել, սակայն վոր յես մինչ այժմ չգիտեմ։ Հասկանալի բան ե, այն ստորացումն ու ստրկացումը, վորոնց մեջ նա ինձ պահում եր, կարող եյին ինձ հնարավորություն տալ (շատ հաճախ տալիս ել են) կոպիտ և ուղղակի հարց ու փորձ անելու։ Վորովհետե յես նրա աչքում ստրուկ եմ և շատ չնչին մարդ, ուստի նա իմ կոպիտ հետաքրքրությունից վշտանալու կարիք չունի։ Բայց խնդիրն այն ե, վոր նա, թույլ տալով, վոր յես հարցմունք անեմ, չի պատասխանում հարցերիս։ Յերբեմն իսկի չի յել նկատում։ Ահա թե ենչպես են մեր հարաբերությունները։ Յերեկվա որը մեր մեջ շատ խոսվեց հեռագրի մասին, վոր չորս որ առաջ խփված եր Պետերբուրգ և վորի պատասխանը դեռ չեր յեկել։ Գեներալը յերևի թե հուզվում ե և մտազբաղ ե։ Գործն, իհարկե, տատին ե վերաբերում։ Հուզվում ե նաև ֆրանսիացին։ Յերեկ, որինակ, ճաշից հետո նրանք յերկար և լուրջ խոսակցություն ունեցան։ Ֆրանսիացու տոնը չափազանց գոռոզ ու անփույթ ե։ Այստեղ ըստ առածի յե՝ սեղանի շուրջը նստացնես — նա վոտներն ել սեղանի վրա կդնի։ Նա անգամ Պոլինայի հետ կոպտության հասնող անփութությամբ ե վարվում։ Ասենք՝ հաճույքով մասնակցում ե ընդհանուր զբոսանքներին վոկսալում կամ կավալկադաներին և շրջագայություններին քաղաքից դուրս։ Վաղուց ինձ հայտնի յեն միքանի հանգամանքներ, վոր ֆրանսիացուն կապում են գեներալի հետ. Ռուսաստանում նրանք միասին գործարան եյին մտադիր բանալու. յես չգիտեմ՝ ջուրն ընկավ այդ նրանց ծրագիրը, թե դեռևս նրանց միջև այդ խոսակցությունը կա։ Բացի այդ յես պատահաբար գիտեմ նրանց ընտանեկան գաղտնիքի մի մասը. ֆրանսիացին անցյալ տարի գենրալին իսկապես նեղ դրությունից փրկեց և նրան յերեսուն հազար տվեց, վոր նա իր պաշտոնն ուրիշին հանձնելու միջոցին լրացնի արքունի գումարի պակասը։ Յեվ հասկանալի բան ե, վոր գեներալը նրա ճիրանների մեջ ե։ Բայց հիմա, իսկապես հիմա, այդ ամենի մեջ գլխավոր դերն այնուհանդերձ m-lle Blânche-ն ե խաղում, և յես հավատացած եմ, վոր այստեղ ել չեմ սխալվում։ Ո՞վ ե m-lle Blanche-ը։ Այստեղ մեր մեջ ասում են, վոր նա ազնվազարմ ֆրանսուհի յե, վոր հետն ունի իր մայրն ու հսկայական կարողություն։ Հայտնի յե նաև, վոր նա ինչ-վոր ազգակցություն ունի մեր մարկիզի հետ, բայց շատ հեռավոր, ինչ-վոր կուզինա, թե յերրորդական քույր ե։ Ասում են, իմ Փարիզ գնալուցս առաջ ֆրանսիացին և m-lle Blanche-ը իրար հետ մի տեսակ ավելի քաղաքավար ձևերով եյին վարվում, կարծես թե ավելի նուրբ և դելիկատ հարաբերության մեջ եյին. իսկ հիմա նրանց ծանոթությունը, մտերմությունը և ազգակցությունն ավելի կոպիտ եյին արտահայտվում, մի տեսակ ավելի սերտ։ Թերևս մեր գործերը նրանց աչքում այն աստիճան վատ են յերևում, վոր նրանք իսկի հարկ չեն համարում շատ ել քաշվել և սքողվել։ Յես անցած որը նկատեցի, վոր միստեր Աստլեյը զննող հայացքով եր նայում m-lle Blanche-ին և նրա մորը։ Ինձ թվաց, թե նա նրանց ճանաչում ե։ Ինձ նույնիսկ թվաց, վոր մեր ֆրանսիացին ել ե առաջներում, ծանոթ յեղել միստեր Աստլեյին։ Ասենք միստեր Աստլեյը այնքան քաշվող, ամաչկոտ և լռակյաց մարդ ե, վոր գրեթե կարելի ե հույս գնել նրա վրա, վոր նա խրճիթից աղբ դուրս չի հանի։ Գոնե ֆրանսիացին նրան հազիվ բարևում ե և վրան գրեթե չի նայում։ Կնշանակի՝ չի վախենում։ Այդ դեռ հասկանա լի յե, սակայն ինչո՞ւ m-lle Blanche-ն ել չի նայում նրա վրա։ Մանավանդ վոր յերեկ մարկիզի բերնից դուրս պրծավ. հանկարծ, ընդհանուր խոսակցության ժամանակ, չեմ հիշում թե ինչի մասին, նա ասաց, վոր միստեր Աստլեյը սաստիկ հարուստ ե և վոր ինքն այդ բանը գիտե։ Ահա թե յերբ պիտի m-lle Blanche-ը նայե՜ր միստեր Աստլեյի վրա։ Ընդհանրապես գեներալը անհանգիստ ե։ Հասկանալի յե, թե նրա համար ի՜նչ նշանակություն կարող ե ունենալ հեռագիրը մորաքրոջ մահվան մասին։ Թեև ինձ թվացել եր, վոր Պոլինան խուսափում ե հետս խոսելուց, ասես թե դիտավորյալ կերպով, բայց ինքս ել սառն ու անտարբեր, տեսք ընդունեցի. շարունակ կարծում եյի, թե նա կամա-ակամա կմոտենա ինձ։ Դրա փոխարեն յերեկ և այսոր իմ ամբողջ ուշքը m-lle Blanche-ի վրա դարձրի։ Խե՜ղճ գեներալ, նա վերջնականապես կորած ե։ Սիրահարվել հիսուն հինգ տարեկան հասակում, կրքի այդպիսի զորությամբ,— իհարկե, դժբախտություն ե։ Ավելացրեք դրան նրա այրի լինելը, նրա յերեխաներին, միանգամայն քայքայված կալվածը, պարտքերը, վերջապես կնոջը, վորին նրան վիճակվեց սիրահարվել։ M-lle Blanche-ը գեղեցիկ ե։ Սակայն չգիտեմ, կհասկանան ինձ արդյոք, յեթե ասելու լինեմ, վոր նա ունի այնպիսի դեմք, վորից վախենալ կարելի յե։ Գոնե յես միշտ վախեցել եմ այդպիսի կանանցից։ Նա անպայման քսանհինգ տարեկան կլինի։ Նա բարձրահասակե և լայնաթիկունք, կլորիկ թևերով. պարանոցն ու կուրծքը — փարթամ։ Մորթի գույնը թուխ-դեղին, մազերի դույնը սև, ինչպես ածուխ և մազերը սարսափելի խիտ են, յերկու գլխի կտան։ Աչքերը սև են, աչքերի սպիտակուցը՝ դեղնավուն, հայացքը՝ լկտի, ատամները՝ ճիփ-ճերմակ, շուրթերը միշտ ներկած. նրանից մուշկի հոտ ե գալիս։ Նա հագնվում ե տպավորիչ, ճոխ, շիկ, բայց մեծ ճաշակով։ Վոտներն ու ձեռները — զարմանալի եյին։ Ձայնը՝ խռպոտ կոնտրոալտո։ Նա յերբեմն կծիծաղի և ցույց կտա իր ատամները, բայց սովորաբար նայում ե լռելյայն և լկտի,— առնվազն Պոլինայի և Մարյա Ֆիլիպովնայի ներկայությամբ։ (Տարորինակ լուր. Մարյա Ֆիլիպովնան Ռուսաստան ե գնում)։ Ինձ թվում ե՝ m-lle Blanche-ը վոչ մի կրթություն չունի, գուցե նույնիսկ խելոք չե, բայց դրա փոխարեն կասկածամիտ և խորամանկ ե։ Ինձ թվում ե՝ նրա կյանքն առանց արկածների չի յեղել։ Թե ամեն ինչ ասելու լինենք, թերևս մարկիզը իսկի նրա ազգականը չե, մայրն ել իսկի մայրը չե։ Բայց տեղեկություններ կան, վոր Բեռլինում, վորտեղ մենք հանդիպեցինք իրար, նա և նրա մայրը միքանի կարգին ծանոթներ ունեյին։ Գալով մարկիզին, թեպետ յես մինչև հիմա կասկածում եմ, թե նա մարկիզ ե, սակայն նրա պատկանելիությունը կարգին հասարակության, ինչպես մեզ մոտ, որինակ, Մոսկվայում և տեղ-տեղ նաև Գերմանիայում, կարծեմ կասկածի չի յենթարկվել։ Չդիտեմ՝ թե ինչացու յե նա Ֆրանսիայում։ Ասում են՝ նա դղյակի տեր ե։ Յես կարծում եյի, թե այս յերկու շաբթվա ընթացքում շատ ջուր հոսած կլինի և այնուամենայնիվ յես հաստատ չգիտեմ՝ m-lle Blanche-ի և գեներալի միջև վորևե վճռական խոսք յեղել ե, թե վոչ։ Ընդհանրապես հիմա ամեն ինչ մեր կարողությունից ե կախված, այսինքն՝ նրանից թե վորքան շատ փող ե կարող գեներալը նրանց ցույց տալ։ Յեթե, որինակ, լուր գալու լիներ, թե տատը չի մեռել, ապա յես հավատացած եմ, m-lle Blânche-ը իսկույն կանհայտանար։ Զարմանալի և ծիծաղելի յե ինձ իսկ համար, թե յես ինչ բամբասասերն եմ դառել։ Ո՜, ինչքան զզվում եմ յես այս ամենից։ Ի՞նչ հաճույքով յես կթողնեյի ամենքին և ամեն ինչ։ Սակայն կարո՞ղ եմ յես արդյոք հեռանալ Պոլինայից, կարո՞ղ եմ յես արդյոք չլրտեսել նրա շուրջը։ Լրտեսությունն, իհարկե, ստորություն ե — բայց ի՞նչ իմ բանն ե այդ։ Հետաքրքրական եր յերեկ և այսոր ինձ համար նաև միստեր Աստլեյը։ Այո՛, յես համոզված եմ, վոր նա սիրահարված ե Պոլինային։ Հետաքրքրական և ծիծաղելի յե, թե յերբեմն ինչ շատ ե կարող արտահայտել ամաչկոտ և հիվանդագին վողջամիտ մարդու հայացքը, վորին դիպել ե սերը և հենց այն միջոցին, յերբ մարդ, իհա՜րկե, ուրախ կլիներ գետնի տակը մտնել, միայն թե վոչինչ ասած կամ արտահայտած չլինի վոչ խոսքով, վոչ հայացքով։ Միստեր Աստլեյը շատ հաճախ պատահում ե մեզ զբոսանքների ժամանակ։ Նա հանում ե գլխարկը և մեր կողքիցն անցնում, բնականաբար մեռած լինելով մեզ միանալու։ Իսկ յեթե նրան հրավիրում են, նա իսկույն հրաժարվում ե։ Հանգստյան տեղերում, վոկսալումք յերաժշտության հրապարակում կամ շատրվանի մոտ նա անպատճառ մեր նստարանից վոչ հեռու կանգ կառնի և վորտեղ ել մենք լինենք, պուրակում, անտառում կամ Շլանգենբերգի վրա,— արժե միայն աչք ածել, նայել շուրջը և անպայման վորևե տեղ մերձագույն արահետի վրա, կամ թփերի հետեվում կերևա միստեր Աստլեյի անկյունը։ Ինձ թվում ե՝ նա առիթ ե վորոնում, վոր հետս աոանձին խոսի։ Այսոր առավոտյան մենք հանդիպեցինք և մի-յերկու բերան խոսեցինք։ Նա մեկ-մեկ շատ կցկտուր ե խոսում։ Դեռ «բարև» չասած՝ նա սկսեց. — Ա՜, m-lle Blanche-ը... յես m-lle Blanche-ի պես կանայք շա՜տ եմ տեսել։ Նա լռեց, նշանակալից նայելով վրաս։ Ի՞նչ եր ուզում նա սրանով ասած լինել — չգիտեմ, վորովհետև իմ հարցին՝ ի՞նչ կնշանակի դա, նա խորամանկ ժպիտով գլխով արեց և ավելացրեց՝ «այդ հո այդպես ե»։— M-lle Pauline շա՞տ կսիրի ծաղիկներ։ — Չգիտեմ, բոլորովին չգիտեմ,— պատասխանեցի յես։ — Ինչպե՞ս։ Դուք այդ ե՞լ չգիտեք,— ճչաց նա սաստիկ զարմացած։ — Չգիտեմ, բոլորովին չեմ նկատել,— կրկնեցի յես, ծիծաղելով։ — Հը, դա ինձ հատուկ միտք ե ներշնչում։— Այստեղ նա գլուխ տվեց և անցավ-գնաց։ Ասենք նա ուներ գոհ տեսք։ Մենք իրար հետ ամենավատթար ֆրանսերենով ենք խոսում։ == Չորրորդ գլուխ == Այսոր ծիծաղելի, տգեղ, անմիտ որ եր։ Հիմա գիշերվա ժամը տասն մեկն ե։ Յես նստած եմ իմ խղճուկ սենյակում ե վերհիշում եմ։ Սկսվեց նրանով, վոր առավոտյան յես այնուամենայնիվ ստիպված եյի գնալ ռուլեթ խաղալու Պոլինա Ալեքսանդրովնայի համար։ Յես վերցրի նրա հարյուր վաթսուն ֆրիդրիխսդորը, բայց յերկու պայմանով, առաջինը՝ վոր յես կիսու խաղալ չեմ կամենում, այսինքն, յեթե տանելու լինեմ, վոչինչ չեմ վերցնի, և երկրորդը՝ վոր յերեկոյան Պոլինան ինձ կբացատրի, թե ինչի՞ համար ե անհրաժեշտ նրան տանելը և ինչքան փող։ Յես վոչ մի կերպ չեմ կարողանում յենթադրել, վոր դա պարզապես փողի համար ե։ Այստեղ ըստ յերևույթին փողն անհրաժեշտ ե և ըստ կարելվույն շուտափույթ, ինչ-վոր ուրույն նպատակի համար։ Նա խոստացավ բացատրել և յես գնացի։ Խաղասրահներում սարսափելի ամբոխ կար։ Ի՜նչ լկտի յեն նրանք և ի՜նչ ագահ։ Յես ներս խցկվեցի մեջտեղը և կանգնեցի հենց կրուպյորի մոտ։ Ապա յերկչոտ կերպով սկսեցի փորձել խաղը յերկուական և յերեքական դրամանիշ դնելով։ Միևնույն ժամանակ յես դիտում ու նկատում եյի. ինձ թվաց, վոր իսկապես հաշիվը քիչ նշանակություն ունի և բնավ չունի այն կարևորությունը, վոր նրան վերագրում են շատ խաղացողներ։ Նրանք նստում են խազած թղթերով, վորոնց վրա նիշում են հարվածները, հաշվում են, դուրս բերում շանսերը, կշռադատում են, վերջապես վեր են գալիս և տանուլ տալիս ճիշտ այնպես, ինչպես և մենք, հասարակ մահկանացուներս, վոր առանց կշռադատության ենք խաղում։ Բայց յես մի յեզրակացություն արի, վոր կարծեմ ճիշտ ե. իրոք, պատահական շանսերի ընթացքում լինում ե, թեև վոչ սիստեմ, բայց կարծես ինչ-վոր կարգ, վոր, իհարկե, շաա տարորինակ բան ե։ Որինակ, պատահում ե, վոր տասներկու միջին թվերից հետո տասներկու վերջիններն են դուրս դալիս. դիցուկ, յերկու անգամ զարկը այս տասներկու վերջիններից ե բերում և անցնում առաջին տասներկուսին։ Տասներկու առաջինների վրա ընկնելով, դարձյալ տասներկու միջիններին ե անցնում, յերեք անգամ իրար վրա դուրս ե գալիս, չորս անգամ միջիններից և դարձյալ տասներկու վերջիններին անցնում, վորտեղ նորից յերկու անգամից հետո անցնում ե առաջիններին․ առաջիններիg դարձյալ մեկ անգամ ե դուրս գալիս և դարձյալ անցնում ե յերեք միջիններին և այդպես շարունակվում ե մեկ և կես կամ յերկու ժամ։ Մեկ, յերեք և յերկու. մեկ, յերեք և յերկու։ Դա շատ զվարճալի յե։ Յերբեմն վողջ որը, կամ վողջ առավոտը այնպես ե լինում, վոր կարմիրն ու սևը փոխանակվում են և հակառակը, գրեթե առանց վորևե կարգի, այնպես վոր յերկու-յերեք անգամից ավել իրար վրա կարմրի կամ սևի վրա կանգ չի առնում։ Հետևյալ որը կամ հետևյալ յերեկոյան իրար վրա մենակ կարմիրն ե դուրս գալիս, հասնում ե, որինակ, իրար վրա մինչև քսաներկու անգամի և այդպես ընթանում ե անընդհատ վորոշ ժամանակի ընթացքում, որինակ, մի ամբողջ որ։ Ինձ շատ բան բացատրեց միստեր Աստլեյը, վոր մի ամբողջ առավոտ կանգնեց խաղասեղանների մոտ, բայց ինքը վոչ մի անգամ վեր չեկավ։ Գալով ինձ, յես տանուլ տվի մինչև վերջին գրոշը, այն ել շատ արագ։ Յես ուղղակի մի անգամից տասներկու ֆրիդրիխսդոր դրի զույգի վրա և տարա, ելի վեր եկա և ելի տարա և այդպես ելի յերկու թե յերեք անգամ։ Մի հինգ րոպեյում, իմ ձեռքն ընկավ, յերևի, մոտ չորս հարյուր ֆրիդրիխսդոր։ Ահա թե յերբ եր պետք հեռանալ, բայց մեջս ծագել եր ինչ-վոր տարորինակ զգացողություն, ինչ-վոր մարտակոչ ճակատագրին, ինչ-վոր ցանկություն ռխին ծեփել, լեզու ցույց տալ նրան։ Յես վեր յեկա ամենամեծ գումարը, վոր թույլատրված ե, չորս հազար գուլդեն և տանուլ տվի։ Ապա՝ տաքանալով, հանեցի, ինչ-վոր մնացել եր մոտս, նույն տեղը վեր յեկա և դարձյալ տանուլ տվի. դրանից հետո հեռացա սեղանից՝ խլացածի պես։ Յես նույնիսկ չեյի հասկանում, թե ինչ ե կատարվում մեջս և իմ տանուլ տալու, մասին հաղորդեցի Պոլինա Ալեքսանդրովնային միայն ճաշից առաջ։ Մինչև այդ յես թրև եյի գալիս պուրակում։ Ճաշին ես դարձյալ գրգռված կացության մեջ եյի, այնպես, ինչպես յերեք որ առաջ։ Ֆրանսիացին և m-lle Blanche-ը դարձյալ մեզ հետ եյին ճաշում։ Բանից դուրս յեկավ, վոր m-lle Blanche-ը առավոտյան յեղել ե խաղասրահներում և տեսել իմ սխրագործությունները։ Այս անգամ նա հետս մի տեսակ ավելի ուշադիր խոսք բաց արեց։ Ֆրանսիացին ավելի շիտակ վարվեց և ուղղակի հարցրեց ինձնից՝ ― մի՞թե յես իմ սեփական փողերն եմ տանուլ տվել։ Ինձ թվում ե՝ նա Պոլինայի նկատմամբ կասկած ունի։ Մի խոսքով այստեղ ինչ-վոր բան կա։ Յես իսկույն ստեցի և ասացի, վոր իմ սեփականն ե։ Գեներալը սաստիկ զարմացած եր՝ վորտեղի՞ց եյի կարողացել յես այդքան փող գտնել։ Յես բացատրեցի, վոր սկսեցի տասը ֆրիդրիխսդորից, վոր վեց-յոթ հարված իրար վրա ինձ հինգ-վեց հազար գուլդեն բերեց և ապա յերկու հարվածով յես ամբողջը տանուլ տվի։ Այս ամենն, իհարկե, հնարավոր եր։ Բացատրելով այդ, յես նայեցի Պոլինայի վրա, բայց նրա դեմքից բան չկարողացա հասկանալ։ Այնուհանդերձ նա ինձ ստելու հնարավորություն տվեց և չուղղեց ինձ․ դրանից յես հետևցրի, վոր յես հենց պետք ե ստեյի և ծածկեյի, վոր նրա համար եմ խաղացել։ Համենայն դեպս, մտածում եյի մտքումս, նա պիտի բացատրվի հետս և քիչ առաջ խոստացել ե ինչ֊վոր բան բանալ իմ առջև։ Յես կարծում եյի, վոր գեներալն ինձ վորևե նկատողություն կանի, բայց նա լռությամբ անցավ. բայց յես նրա դեմքի վրա հուզմունք և անհանգստություն նկատեցի։ Գուցե, նրա ձեռքը պակաս պահին, նրան ծանր ե յեկել ունկնդրել, թե վոսկու այդպիսի մի պատկառելի կույտ քառորդ ժամի ընթացքում յեկել ու գնացել ե այնպիսի մի անհաշիվ հիմարի ձեռքից, ինչպիսին եմ յես։ Յես կասկածում եմ, վոր յերեկ յերեկոյան գեներալի և ֆրանսիացու միջև սաստիկ հակառակություն ե առաջ յեկել։ Նրանք յերկար և տաք-տաք խոսում եյին տաք սենյակում։ Ֆրանսիացին հեռացավ կարծես թե ինչ֊վոր բանից գրգռված, իսկ այսոր, վաղ առավոտյան, յեկել եր գեներալի մոտ և յերևի յերեկվա խոսակցությունը շարունակելու համար։ Լսելով իմ տանուլ տված գումարի մասին, ֆրանսիացին կձու և անգամ չարամիտ նկատեց, թե պետք եր ավելի խոհեմ լինել։ Չգիտեմ թե ինչու նա ավելացրեց, վոր թեև շատ ռուսներ են խաղում, բայց նրա կարծիքով, ռուսներն անընդունակ են նույնիսկ խաղալու։― Իսկ իմ կարծիքով ռուլեթը հենց ռուսների համար ել ստեղծված ե,― ասացի յես և յերբ վոր ֆրանսիացին արհամարհական քմծիծաղ տվեց իմ կարծիքի առիթով, յես նկատեցի նրան, վոր, իհարկե, ճշմարտությունն իմ կողմն ե, վորովհետև խոսելով ռուսների մասին, վորպես խաղամոլների, յես ավելի պախարակում եմ նրանց, քան գովում և հետևապես կարելի յե ինձ հավատ ընծայել։ — Ինչո՞վ եք հիմնավորում դուք ձեր կարծիքը,― հարցրեց ֆրանսիացին։ — Նրանով, վոր արևմտացի քաղաքակիրթ մարդու առաքինությունների և առավելությունների կաթեխիզիսի մեջ պատմականորեն մտել ե և, գրեթե իբրև ամենագլխավոր կետ, կապիտալներ ձեռք բերելու ընդունակությունը։ Իսկ ռուսը վոչ միայն կապիտալներ ձեռք բերելու ընդունակ չե, այլև շռայլում ե մի տեսակ անպետք և այլանդակ կերպով։ Այնուհանդերձ մեզ, ռուսներիս, փողը նույնպես պետքական ե,― ավելացրի յես,― ուստի և մենք շատ ուրախ և շատ հակամիտ ենք այնպիսի միջոցների, ինչպես, որինակ, ռուլեթը, վորով կարելի յե հանկարծակի հարստանալ, յերկու ժամվա ընթացքում, առանց աշխատելու։ Դա մեզ դյութում ե. իսկ վորովհետև մեր խաղն ել ե անպիտան, առանց աշխատանքի, ուստի և տանուլ ենք տալիս։ — Դա մասամբ արդարացի յե,― նկատեց ինքնահավան ֆրանսիացին։ — Վոչ, դա անարդարացի յե և ամոթ ձեզ համար, վոր այդպես եք արտահայտվում ձեր հայրենիքի մասին,― խիստ և ազդու նկատեց գեներալը։ — Ներողությո՜ւն,― պատասխանեցի յես նրան,― չե՞ վոր, դեռ անհայտ ե, թե ինչն ե ավելի վատ՝ ռուսի այլանդակությունը, թե ազնիվ աշխատանքով կուտակելու գերմանական միջոցը։ — Ի՜նչ այլանդակ միտք,— բացականչեց գեներալը։ ― Ի՜նչ ռուսական միտք,― բացականչեց ֆրանսիացին։ Յես ծիծաղում եյի, շատ եյի ուզում նրանց չարացնել։ ― Իսկ յես կկամենայի վողջ կյանքս ղրղիզի վրանում քոչվորի կյանք անց կացնել,― գոռացի յես, քան թե յերկրպագել գերմանական կուռքին։ —— Ի՞նչ կուռքի,— գոչեց գեներալը, վոր սկսել եր լուրջ տաքանալ։ — Հարստություն կուտակելու գերմանական միջոցին։ Յես յերկար ժամանակ չե ինչ այստեղ եմ, այնուամենայնիվ այն, ինչ յես դիտել և ստուգել կարողացա ― վրդովում ե իմ թաթարական ցեղը։ Աստված վկա, այդպիսի առաքինություններ յես չեմ կամենում։ Յես այստեղ արդեն յերեկ մի տասը վերստ շրջեցի։ Իսկ և իսկ նույնը, ինչ վոր գերմանական բարոյախոսական պատկերազարդ գրքույկներում՝ այստեղ ամենուրեք, յուրաքանչյուր տանը ֆատեր կա, սարսափելի առաքինի և անորինակ ազնիվ։ Այնքան ազնիվ, վոր երկյուղալի յե նրան մոտենալը։ Տանել չեմ կարող ազնիվ մարդկանց, վորոնց մոտենալը յերկյուղալի յե։ Յուրաքանչյուր այդպիսի ֆատեր ունի ընտանիք և յերեկոները նրանք բարձր ձայնով խրատական գրքեր են կարդում։ Տնակի վերև ծփենի և շագանակի ծառեր են սոսափում։ Վերջալույս, կտրանը՝ արագիլ և ամեն ինչ անսովոր բանաստեղծական ու սրտառուչ ե․․․ — Մի՛ք բարկանա, գեներալ, ելի՛, թույլ տվեք, վոր յես ըստ կարելվույն սրտառուչ պատմեմ։ Յես ինքս հիշում եմ, թե ինչպես հայրս, հանգուցյալը, նույնպես լորիների տակ, տան առջևի պարտիզում, յերեկոները, բարձր ձայնով կարդում եր ինձ և մորս՝ նման գրքեր․․․ Ուստի յես ինքս կարող եմ այդ մասին դատել, ինչպես հարկն ե։ Ահա, ամեն մի նման ընտանիք այստեղ կատարյալ ստրկության և հնազանդության մեջ ե ֆատերի նկատմամբ, բոլորն աշխատում են գոմեշների պես, և բոլորը փող են դիզում, ջհուդների պես։ Դիցուք թե ֆատերը հետ ե գցել արդեն այսքան թե այնքան գուլդեն և հույս ե դրել մեծ վորդու վրա, վոր նրան ժառանգություն թողնի արհեստ կամ հող. դրա համար աղջկան ոժիտ չեն տալիս և աղջիկը աղջիկ ել մնում ե։ Դրա համար ևս կրտսեր վորդուն պարտքի տակ են գցում կամ զինվոր տալիս և փողն ավելացնում տան կապիտալի վրա։ Ճիշտ եմ ասում, այստեղ այդ արվում ե. յես հարց ու փորձ եմ արել։ Այդ ամենը կատարվում ե վոչ այլապես, քան յեթե ազնվությունից դրդված, սաստիկ ազնվությունից, մինչ այն աստիճան, վոր վաճառված կրտսեր վորդին հավատում ե, վոր նրան ուրիշ դրդումից չե, այլ միայն ազնվությունից են վաճառել,— իսկ դա արդեն իդեալ ե, յերբ վոր ինքը՝ զոհը ուրախանում ե, վոր իրեն տանում են մորթելու։ Հետո՞ ինչ։ Հետո այն, վոր մեծի վիճակն ել չի թեթևանում։ Ասենք՝ նա ինչ֊վոր Ամալխեն ունի, վորի հետ նա միացել ե սրտով,― բայց ամուսնանալ չի լինի, վորովհետև դեռ ևս պահանջվածին չափ գուլդեն չի հավաքված։ Նմանապես սրանք ել հեզահամբյուր և սրտաբաց սպասում են և ժպտադեմ գնում մորթվելու։ Ամալխենի թշերը ներս են ընկել, նա չորանում ե, վերջապես մի քսան տարուց հետո կարողությունը բազմապատկվում ե. գուլդենները ազնիվ և առաքինի կերպով հավաքված են, ֆատերը որհնում ե քառասնամյա մեծին և յերեսնհինգամյա Ամալխենին, ցամաքած կրծքանի և կարմիր քթանի․․․ Միաժամանակ ֆատերը լալիս, խրատում և մահանում ե։ Մեծը ինքն արդեն առաքինի ֆատեր ե դառնում և դարձյալ վերսկսվում ե նույն պատմությունը։ Մոտավորապես մի հիսուն կամ յոթանասուն տարուց հետո առաջին ֆատերի թոռը իրոք արդեն խոշոր կապիտալի տեր ե դառնում և ժառանդություն թողնում իր վորդուն, սա իրենին, նա ― նրանին, մեկել ― իրենին և վերջինը մի հինգ կամ վեց տարուց հետո դառնում ե նույն ինքը պարոն Ռոդշիլդ կամ Հոպպե և Ընկ. կամ սատանան գիտե թե ե՛լ ով։ Ապա, սա հոյակապ տեսարան չե՞․ հարյուրամյա կամ յերկհարյուրամյա հաջորդական աշխատա՜նք, համբերա՜նք, խե՜լք, ազնվությո՜ւն, նկարագի՜ր, տոկունությո՜ւն, հաշի՜վ, կտրան վրա՝ արագի՜լ։ Ել ինչ եք ուզում, դրանից վեր հո բան չկա՛, և այդ տեսակետից ել նրանք դատում են արար աշխարհը և մեղավորներին, այսինքն՝ մի քիչ իրենց չնմանվողներին իսկույն մահվան դատապարտում։ Ահա թե բանն ինչ ե՝ յես գերադասում եմ ռուսավարի ղալմաղալ անել կամ հարստանալ ռուլեթի միջոցով։ Չե՛մ ուզում յես Հոպպե և Ընկ. դառնալ հինգ սերնդից հետո։ Փողն ինձ պետք ե ի՛նձ համար, իսկ յես ինձ լիովին չեմ համարում կապիտալին ինչ-վոր անհրաժեշտ բան և կապիտալի կցորդ։ Յես գիտեմ, վոր սարսափելի սխալներ արի, բայց թող այդպես լինի։ Այդ ե իմ համոզմունքը։ — Չգիտեմ շա՞տ ճշմարտություն կա արդյոք ձեր ասածների մեջ,― մտազբաղ նկատեց գեներալը,― բայց հաստատ գիտեմ, վոր դուք սկսում եք անտանելի սնապարծ դառնալ, հենց վոր ձեզ թույլ են տալիս մազաչափ մոռացվել․․․ Նա, ըստ իր սովորության, չավարտեց իր խոսքը։ Յերբ վոր մեր գեներալն սկսում եր մի բանից խոսել, առորյա խոսակցությունից գեթ մազաչափ ավելի նշանակալից բանից, ապա յերբեք իր խոսքը չեր ավարտում։ Ֆրանսիացին անփույթ լսում եր, մի քիչ աչքերը պլշած։ Նա իմ ասածից գրեթե բան չհասկացավ։ Պոլինան նայում եր ինչ֊վոր գոռոզ անտարբերությամբ։ Թվում եր, թե նա վոչ միայն իմ, այլ սեղանի շուրջը տեղի ունեցած խոսակցություններից և վոչ մի խոսք չեր լսում։ == Հինգերորդ գլուխ == == Վեցերորդ գլուխ == == Յոթերորդ գլուխ == == ՈՒթերորդ գլուխ == == Իններորդ գլուխ == == Տասներորդ գլուխ == == Տասնմեկերոեդ գլուխ == == Տասներկույերորդ գլուխ == == Տասներեքերորդ գլուխ == == Տասնչորսերորդ գլուխ == == Տասնհինգերորդ գլուխ == == Տասնվեցերորդ գլուխ == == Տասնյոթերորդ գլուխ ==