Changes

Միայնակ հեծանվորդուհին

Ավելացվել է 2 բայտ, 21:59, 26 Հունվարի 2013
:    Հոլմսը տեղից վեր կացավ և ծխախոտի մնացորդը նետեց բուխարու մեջ։
:    ― Ահա թե ինչ բթամիտն եմ ես, Ուոտսոն, ― ասաց նա։ ― Չէ որ դուք ինձ ասացիք, որ հեծանվորդն ուղղեց իր փողկապը, հիշում եք, երբ նա ճանապարհով դեպի տուն էր գնում։ Միայն դա բավական էր բացահայտելու համար այս պատմությունը։ Այսպես թե այնպես, կարող ենք մեզ շնորհավորել այս հետաքրքիր, կարելի է ասել, իր տեսակի մեջ եզակի գործում։ Տեսնում եմ, երեք ոստիկան են մոտենում տանը, և ես ուրախ եմ, որ երիտասարդ ձիապանը առույգ հետևում է նրանց։ Այսպիսով, շատ հնարավոր է, որ որ ոչ նա, ոչ էլ մեր հետաքրքիր փեսացուն զոհ չեն դառնա այսօրվա արկածներին։ Կարծում եմ, Ուոտսոն, դուք պետք է ձեր մասնագիտական ուշադրությունը կենտրոնացնեք միսս Սմիթի վրա։ Եթե նա ուշքի է եկել, ապա մենք ուրախությամբ նրան մոր մոտ՝ տուն կուղեկցենք։ Իսկ եթե նա լրիվ գիտակցության չի եկել, ասացեք նրան, որ մենք պատրաստվում ենք հեռագիր ուղարկել Միդլենդ՝ երիտասարդ էլեկտրիկին։ Դա ամենալավ դեղը կլինի։ Ինչ վերաբերում է ձեզ՝ Կարուտերս, ենթադրում եմ, դուք լիովին արժանի եք ներման՝ նախկինում դավադրությանը մասնակցելու համար։ Ահա, սըր, իմ այցեքարտը, և եթե իմ ցուցմունքները կարող են ձեզ օգնել դատարանում, ես ձեր տրամադրության տակ եմ։
:    Ընթերցողը, հավանաբար, նկատել է, որ հաճախ դժվար է լինում արժանի կերպով ավարտելու նոթերս և հայտնել բոլոր այն մանրամասները, որոնք կարող են նրան հետաքրքրել․ այնքան բուռն ու լարված էինք գործում Հոլմսի հետ։ Ամեն մի գործ կարծես հաջորդի սկիզբն էր հանդիսանում, և հենց որ հերթական պիեսն ավարտվում էր, նրա գործող անձինք կորչում էին մեր տեսադաշտից, քանի որ շատ էինք զբաղված, որպեսզի կարողոնայինք հետաքրքրվել նրանց ճակատագրով։ Սակայն իմ սևագրություններում կարճ գրանցում կա կոնկրետ այս գործի համար։ Այնտեղ ասված է, որ միսս Վայոլետ Սմիթը իսկապես մեծ կարողություն է ժառանգել և ամուսնացել է Սիրիլ Մորթոնի՝ «Մորթոն և Քենեդի» վեստմինսթերյան հայտնի ինժեներ-էլեկտրիկների գործատան ավագ գործնկերոջ գործընկերոջ հետ։ Ուիլյամսոնն ու Վուդլին դատարանի առաջ կանգնեցին այն մեղադրանքով, որ նրանք բռնի տարել են միսս Սմիթին և ուժով պսակադրություն կատարել։ Ուիլյամսոնը դատապարտվեց յոթ տարվա բանտարկության, Վուդլին՝ տասը։ Կարուտերսի ճակատագրի մասին ոչինչ գրված չէ, բայց ես հավատացաած եմ, որ նրա ատրճանակի կրակոցին դատարանը վերաբերվել է զիջողամտությամբ, քանի որ Վուդլին ուներ վտանգավոր սրիկայի համբավ, և Կարուտերսի մի քանի ամսվա բանտարկությունը միանգամայն բավարարել է արդարադատությանը։
[[Category: Արձակ]]
140
edits