Changes
'''Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքիեն''' '''Մատանիների տիրակալը ''' '''Երկու ամրոց''' == Ներածություն ==
Ձեր առջև Մատանիների տիրակալը եռագրության երկրորդ գիրքն է:Առաջին գրքում պատմվում էր այն մասին թե ինչպես Հենդալֆը հայտնաբերեց որ Ֆրոդոյի մատանին հենց համիշխանության մատանին է՝ որին ենթարկվում են մնացած բոլոր մատանիները: պատմվում էր նաև այն մասին թե ինչպես Ֆրոդոն և նրա ընկերները փախան Հոբիթստանից հետապնդվելով Մորդորից ուղարկված սարսափելի սև հեծիալների կողմից: Արագորնի օգնությամբ փախչելով աներևակաելի վտանգներից հոբիթները հայտնվում են Ազատքում: Էլրոնդը կազմակերպում Է մեծ խորհուրդ, որտեղ որոշվում է ոչնչացնել մատանին: Մատանու գլխավոր պահապան նշանակվում է Ֆրոդոն, որից հետո ընտրվում են մնացած պահապանները: Ֆրոդոն և մնացած պահապանները պետք է հասնեն Մորդոր՝ Ճակատագրի լեռ և մատանին ոչնչացնեն նրա ընդերքում: Պահապանները ծածուկ հեռանում են Ռիվեդելից և որոշ ժամանակ առանց դիմադրության հանդիպելու անցնում են հյուսիսային հողերով, բայց Քարադրասի լանջերին ձախողվելով որոշում են անցնել Մորիայով: Գտնելով թաքնված դարպասները Գենդալֆը առաջնորդում է պահապաններին Մորիայի քարանձավներով հուսալով դուրս գալ լեռան մյուս կողմը, բայց ճանապարհին նա զոհվում է Բալրոգի հետ մենամարտում՝ նրա հետ միասին ընկնելով սև անհատակ անդունդը: Արագորնը առաջնորդում է պահապաններին դեպի Լորիեն՝ էլֆերի անտառային թագավորություն, որից հետո նրանք ուղևորվում են Անդուին գետի հոսանքով ի վար մինչև ջրվեժը: Այնտեղ պահապանները պետք է որոշեն՝ գնալ արևելք, Մորդոր, թե Մինաս Թիրիթ, Գոնդորի մայրաքաղաք, որպեսզի օգնեն նրանց թշնամու հետ ճակատամարտում: Հասկանալով որ գլխավոր պահապանը չի փոշմանել և հաստատակամ է մինչև վերջ գնալ, Բորոմիրը որոշում է ուժով խլել նրանից մատանին:
Առաջին գիրքը վերջանում է Ֆրոդոյի և Սամի փախուստով, Որից հետո պահապանները ցրվում են տարբեր կողմեր: Եկրորդ գրքում կիմանանք պահապանների հետագա ճակատագիրը:
'''ԵՐՐՈՐԴ ՄԱՍ''' == '''Գլուխ առաջին . Բորոմիրի անկումը''' ==
Արագորնը վազում էր կածանով դեպի վեր անընդհատ կռանալով և փնտրելով թեկուզ ինչ-որ փոքրիկ հետք: Սովորաբար, նույնիսկ հետքագետի համար դժվար է գտնել հոբիթների հետքը քանի որ նրանք քայլում են թեթև և անաղմուկ: վերևում կածանը հատում էր մի փոքրիկ առվակ որի մոտ խոնավ հողի վրա Արագորնը գտավ այն ինչ փնտրում էր:
Հետքագետը կանգ աոավ և վարանեց: Չնայած գիտեր որ Ֆրոդոն աարդեն իջել է բայց միևնույնն է ուզում էր բարձրանալ Ամոն Հենի գագաթը՝ միգուցե այնտեղ քարե նստարանի մոտ նրա աչքերի առաջ կբացվի ինչ որ կարևոր բան և կասկածները կցրվե՞ն: Ժամանակը շատ քիչ էր բայց նա որոշեց՝ վազելով առաջ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին նա սկսեց ուշադիր զննել, բայց արևը հասցրել էր մայր մտնել և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ծայրից ծայր զննեց միջերկիրը, բայց ոչինչ չտեսավ բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում այն նույն թռչունին՝ որը նման էր արծվի: Թռչունը դանդաղորեն՝ լայն շրջաններ գծելով իջնում էր դեպի տափաստանը:
Եվ այդ պահին հետքագետի սուր լսողությաւնը հասավ ինչ որ տարորինակ աղմուկ: Այն լսվում էր ներքևից՝ գետի արևմտյան կողմում սփռված անտառից: Արագորնը քարացավ: Ներքևում լսվում էին ինչ որ ճչոցներ, և ի սարսափ իրեն նա արտաբերեց նաև օրքերի ձայներ:
Եվ հանկարծ տարածվեց ցածր բայց հզոր եղջերափողի ձայնը՝ բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:
-Բորոմիրի եղջերափո՛ղը, նա օգնությո՛ւն է կանչում,- բացականչեց Արագորնը ցատկելով տեղից ու սուրալով աստճաններով ներքև,- վայ ինձ,- կրկնում էր նա ընթացում,- դաժան ճակատագիրը հետապնդում է ինձ: Այսօր ինչ ել որ անեմ վերածվում է չարիքի... Իսկ Սամը ո՞ւր կորավ:
Այդ ընթացքում ճչոցներն ու աղմուկը սկսեցին ուժեղանալ, իսկ փողի ձայնը թուլանալ, ասես փչողը հուսահատված լիներ օգնություն կանչելուց: Կատաղի ու սահմռկեցուցիչ օրքերի ոռնոցից հետո հանկարծ եղջերափողի ձայնը մարեց: Արագորնին շատ քիչ էր մնում վազել, բայց մինչ նա կհասներ սարի ստորոտին աղմուկը արդեն կտրվել էր: Թեքվելով ձախ, այնտեղ որտեղից լսվում էին ձայները Արագորնը հասկացավ որ աղմուկր հեռանում է: Շուտով ամեն ինչ լռեց: Ճանկելով արևի տակ շողշողացող սուրը, Արագորնը ճչալով ՛՛Էլենդի՛լ, Էլենդի՛լ՛՛ ցատկեց առաջ ջարդելով թփուտները: Պարտ Գալենից մեկ ու կես վերստ հեռու, մի ոչ մեծ բացատում նա գտավ Բորոմիրին: Բորոմիրը նստած էր հսկայական ծառի տակ, մեջքով հենված բնին, ասես հանգստանում էր: Բայց Արագորնի աչքերն անմիջապես նկատեցին նետերի սև ծայրերը, որոնք ցցված էին ռազմիկի կրծքին: Բորոմիրը դեռ ձեռքի մեջ սեղմում էր ջարդված սրի բռնակը, իսկ կողքին ընկած էր երկու մասի բաժանված եղջերափողը: Շուրջը թափթփված էին սպանված օրքերի մարմինները:
Արագորնը ծնկի իջավ Բորոմիրի կողքին: Նա բացեց աչքերը և փորցեց ինչ որ բան ասել: Վերջապես ծնոտները շարժվեցին:
-Ես փորցում էի խլել մատանին Ֆրոդոյից,- դժվարությամբ արտաբերեց նա,- ես ընդունում եմ իմ մեղքը: Ես պատասխան տվեցի դրա համար:
Բորոմիրի հայացքը սահեց սպանված օրքերի վրայով, նրա սրի օգնությամբ իրենց մահն էին գտել ավելի քան քսան օրք:
-Օրքերը տարան կոլոտիկներին իրենց հետ, բայց նրանք ողջ են՝ չնայած որ կապկպված են:
Նա լռեց և աչքերը հոգնած փակվեցին: մի ակնթարթ հետո նորից խոսեց.
Մնաս բարով, Արագո՛րն, գնա Մինաս Թիրիթ, փրկի՛ր իմ ժողովրդին: Ես պարտվեցի: Ո՛չ,- չհամաձայնեց Արագորնը բռնելով գոնդորցու ձեռքը և համբուրելով նրա ճակատը,- ո՛չ Բորոմիր դու հաղթե՛լ ես: Ոչ բոլորին է հաջողվում այսպիսի հաղթանակ տանել: Հանգչիր խաղաղությամբ, Գոդորը կանգնա՛ծ կմնա:
Բորոմիրը թուլացած ժպտաց:
-Պատասխանիր, ու՞ր գնացին օրքերը, ինչ պատահեց Ֆրոդոին, նո՞ւյնպես նրանց հետ է.- հարցրեց Արագորնը:
Բայց Բորոմիրը լռում էր:
-Վայ մեզ,- բացականչեց Արագորնը ցնցված մինչև հոգու խորքը,- Դենետորի հետնորդը հեռացա՛վ աշխարհից, ինչպիսի դառը վերջաբա՛ն: Մատանու եղբայրությունը փլուզվե՛ց, դա նաև իմ պարտությո՛ւնն է: Իզուր Հենդալֆը վստահեց ինձ ջոկատի ճակատագիրը, ես չփարատեցի նրա հույսերը: Ի՞նչ անեմ հիմա ես, Բորոմիրը խնդրեց ինձ գնալ Գոնդոր, այդ է ուզում նաև իմ սիրտը, բայց ո՞ւր է մատանին, ո՞ր է պահապանը, որտե՞ղ փնտրեմ նրանց, ո՞նց փրկեմ բռնած գործը:
Նա ծնկաչոք հեկեկում էր բռնած Բորոմիրի ձեռքը: Այդպես էլ նրան գտան Գիմլին ու Լեգոլասը, որոնք իջել էին արևմտյան լանջով և անաղմուկ ինչպես որսորդները եկել հասել մարտի դաշտ: Գիմլին ձեռքի մեջ սեղմել էր կացինը, իսկ Լեգոլասը երկար դաշույնը, նրա նետերը վերջացել էին: Դուրս գալով բացատ երկուսն ել քարացան անսպասելիությունից, բայց հետո ամեն ինչ հասկացան ու դառնությամբ լցված կախեցին գլուխները: Լեգոլասը մոտեցավ Արագորնին:
-Վայ մեզ,- բացականչեց նա,- մենք բազմաթիվ օրքերի հետապնդեցինք ու ոչնչացրեցինք անտառում, բայց ինչպես երևում է այստեղ մենք ավելի շատ էինք պետք: մենք լսեցինք փողի ձայնը ու շտապեցինք ձայնին ընդառաջ, բայց ինչպես երևում է ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել, իսկ դո՞ւ:
-Նա մեռած է,- պատասխանեց Արագորնը,- ես քերծվածք անգամ չունեմ: Ես ինչպես դուք չափազանց ուշ հասա, Բորոմիրը ընկել էր պաշտպանելով հոբիթներին քանի դեռ ես գագաթին էի:
-Հոբիթների՞ն ,- բացականչեց Գիմլին,- իսկ ո՞ւր են նրանք, ո՞ւր է Ֆրոդոն:
-Չգիտեմ ,- հոգնած պատասխանեց Արագորնը,- մահից առաջ Բորոմիրն ասաց որ օրքերը կապկպել են նրանց բայց չեն սպանել: բայց ես նրան ուղարկել էի Մերիի ու Փինի հետևից և չգիտեմ Ֆրոդոն ու Սամն էլ են եղել նրանց հետ թե ոչ: Ճշմարիտ եմ ասում, այսօր ինչ անում եմ չարիքի է վերածվում: Ինչ անենք բա հիմա՞:
-Առաջին հերթին թաղել Բորոմիրին,- ասաց Լեգոլասը,- հո չենք թողնելու այս զզվելի լեշերի մեջ:
-Բայց մենք չգիտենք նրանց հե՞տ է արդյոք պահապանը,- հիշեցրեց Արագորնը,- մի՞թե մենք կթողնենք նրան մենակ, չէ որ մենք առաջին հերթին պարտավորվել ենք նրան օգնել: Չարագուշակ ընտրության առաջ ենք կանգնած
-Եթե այդպես է բերեք առաջին հերթին կատարենք մեր գլխավոր պարտքը,- նորից առաջարկեց Լեգոլասը,- Բորոմիրին արժանի գերեզման մենք չենք կարող կառուցել, ոչ ժամանակ ունենք ոչ էլ գործիք, գուցե քարերով դամբարա՞ն սարքենք:
-Դա երկար և ծանր աշխատանք է,- չհամաձայնեց Գիմլին,- այստեղ քարեր չկան, պետք է բերել գետի մոտից:
-Մենք կդնենք Բորոմիրի մարմինը նավակի մեջ,- որոշեց Արագորնը,- իսկ կողքին կդնենք նրա և նրա սպանած թշնամիների զենքերը: Իսկ նավակը կհրենք դեպի ջրվեժը: Թող Անդուինը ընդունի սպանված ռազմիկին, Գոնդորի մեծ գետը ինքը կհոգա որպեսզի ոչ ոք չհամարձակվի անարգել նրա աճյունը:
Նրանք արագ հավաքեցին սպանված օրքերի զենքերը, սաղավարտները և վահանները, կիտելով դրանք իրար գլխի:
-Տեսե՛ք,- բացականչեց Արագորնը:
Նա տձև զենքերի կույտի միջից դուրս քաշեց երկու տերևաձև դաշույն, որոնց վրա կարմիր և ոսկեգույն գրվածքներ կաին: Շուտով գտնվեցին նաև պատյանները, որոնք զարդարված էին փոքրիկ կարմիր քարերով:
-Այս դաշույնները օրքերինը չեն,- հաղթական ասաց Արագորնը, նրանք պատկանում են հոբիթներին: Ամեն ինչ պարզ է, նրանք զինաթափել են գերիներին բայց նրանց զենքերը վախեցել են վերցնել, չէ որ դրանք պատրաստվել են արևմտյան երկրում և նրանց վրա նզովք է գրված, որը մահացու է Մորդորի սպասավորնորի համար: Նշանակում է մեր բարեկամները անզեն են, եթե իհարկե ողջ են: Ես կվերցնեմ սրանք, գուցե դեռ հաջողվի վերադարձնել իրենց տերերին, չնայած որ հույսը շատ փոքր է:
_ Իսկ ես գնամ նետերս հավաքեմ, - ասաց Լեգոլասը,- կապարճս դատարկ է:
Շուտով նրա կապարճը լիցքավորվեց նետերով, որոնք անվնաս էին մնացել: Արագորնը ուշադիր զննում էր օրքերի դիակները:
Նա ցույց տվեց չորս թխամաշկ ու ծուռաչք օրքերի դիակներ, դրանք հսկայական էին, մեծ ձեռքերով, ամուր մկանուտ ոտքերով: Սովորական յաթաղանների փոխարեն նրանց գոտիներից կախված էին կարճ սրեր լայն շեղբերով, իսկ նրանց աղեղները չափերով ու տեսքով ոչնչով չէին տարբերվում սովորական մարդկանց աղեղներից: Վահանների վրա դրոշմված էր անծանոթ գերբ, սև դաշտում սպիտակ ձեռքի տեսքով, իսկ սաղավարտներին երևում էր ռուներեն ՛՛Ս՛՛ տառը, պատրաստված ինչ որ փայլուն մետաղից:
-Ես դեռ չեմ հանդիպել այսպիսի գերբ,- մտամոլոր ասաց Արագորնը,- կուզենաի իմանալ ինչ են նշանակում այս նշանները:
-՛՛Ս՛՛- Սաուրոն,- ենթադրեց Գիմլին,- հասկանալը դժվար չէ:
-Ոչ,- Գիմլիի տարբերակը մերժեց Լեգոլասը,- Սաուրոնը տանել չի կարողանում էլֆերեն ռուները:
-Եվ հետո նա երբեք չի օգտագործում իր իսկական անունը ու չի թողնում ոչ գրել այն, ոչ արտաբերել,-ավելացրեց Արագորնը,- նույնիսկ սպիտակը նրա գույնը չէ: Բարադ դուրին հպատակվող օրքերի գերբը կարմիր աչքն է:
Նա մտախոհվեց և վերջապես արտաբերեց.- ինձ թվում է ՛՛Ս՛՛ նշանակում է Սարուման: Իզենգարդում ինչ որ բան այն չէ և արևմտյան երկրներում այլևս ապահով ճանապարհներ չկան, դրանից էլ վախենում էր Հենդալֆը... Դավաճան Սարումանը ինչ որ կերպ իմացել է մեր արշավի մասին: Երևի նրա ականջին մեր առաջնորդի անկման լուրն էլ է հասել: Հնարավոր է Մորիայի օրքերին հաջողվել է չեզոքացնել Լորիենի զգոնությունը, հնարավոր է նաև որ նրանք շրջանցել են Լորիենը և գնացել են Իզենգարդ այլ ճանապարհներո՞վ: Օրքերը վատ քայլորդներ չեն, չնայած Սարումանը շատ տարբերակներ ունի լուրեր հայթհայթելու... հիշո՞ւմ եք Թռչուննրին:
-Լավ, լավ, ժամանակ չկա գլուխ ջարդելու հանելուկների վրա,- արագացրեց Գիմլին,- գնանք, տանենք Բորոմիրին գետի մոտ:
-Պետք է գուշակել հանելուկները եթե ուզում ենք գտնել ճիշտ ճանապարհը,- առարկեց Արագորնը:
-Իսկ կա՞ այդ ճիշտ ճանապարհը,- կասկածեց թզուկը:
Գիմլին կացինով մի քանի ճյուղեր կտրեց, Արագորնն ու Լեգոլասը լարերով կապեցին դրանք, վրան փռեցին թիկնոցը և այդ ինքնաշեն պատգարակով տեղափոխեցին ռազմիկի աճյունը գետի մոտ, ինչպես նաև ավարը որը պետք է առաջնորդեր նրան դեպի նրա վերջին հանգրվանը: Գետը մոտիկ էր, բայց Բորոմիրի պես հաղթանդամ մարդուն նույնիսկ երեքով տանելը դժվար էր: Արագորնը մնաց գետի մոտ հսկելու մարմինը, իսկ Լեգոլասն ու Գիմլին շտապեցին հոսանքն ի վեր՝ դեպի Պարտ Գալենը: Մինչև ճամբարը մի երկու վերստ կլիներ և բավականին երկար ժամանակ պահանջվեց մինչև նորից լսվեցին էլֆի և թզուկի զվարթ ձայները, որոնք աշխատելով ափից հեռու չգնալ վերադարձան Արագորնի մոտ:
-Անհասկանալի է,- ասաց Լեգոլասը,- ափին երկու մակույկ կաին: Երրորդը չգտանք:
-Օրքերը այնտեղ է՞լ են եղել,- զգաստացավ Արագորնը:
-Օրքերի հետքեր այնտեղ չկան,- պատասխանեց Գիմլին,- և հետո եթե նրանք այտեղ եղած լինեին բոլոր նավակները տարած կլինեին, ուղեբեռն էլ հետը:
-Վերադառնանք տեսնեմ ինչումն է բանը,- որոշեց Արագորնը:
Բորոմիրին պառկեցրեցին նավակի հատակին: Այն պետք է դառնար նրա հուղարկավորության դամբարանը: Բարձի փոխարեն գլխի տակ դրված էր ծալված Էլֆական թիկնոցը մոխրագույն գլխանոցով: Գոնդորցու ուսերը ծածկում էին նրա սև ու երկար մազերը: լորիենի տիրուհու նվերը՝ ոսկե գոտին, փայլփլում էր արևի տակ: Սաղավարտը դրեցին նրա կողքին, ջարդված եղջերափողը և կոտրված թուրը կրծքին, իսկ ոտքերի տակ սպանված թշնամիների զենքերը: Բարեկամները նստելով ազատ նավակը՝ կապեցին հուղարկավորության նավակը իրենց նավակից և լողացին ջրի հոսքի ուղղությամբ: Թիավարում էին լուռ՝ աշխատելով ափին մոտ մնալ, բայց շուտով արագնթաց հոսանքը պարուրեց մակույկը և Պարտ Գալենի կանաչ մարգագետինները մնացին ետևում: Արևը՝ որ արդեն թեքվում էր դեպի արևմուտք, պայծառ լուսավորում էր Թոլ Բրանդիրի թեք լանջը: Բարեկամները լողում էին դեպի հարավ, մինչև որ հորիզոնում երևաց Ռաուրոս ջրվեժի ոսկե լուսապսակը, ջրի շիթերից բաղկացած մի ամպ, քուլա քուլա կախված անդունդի վրա: Անքամի օդը սկսեց տատանվել աղմուկից ու որոտից:
Այստեղ Բորոմիրի մակույկը արձակեցին: Գոնդորցու դեմքը խաղաղություն ու հանգստություն էր ճառագում, մակույկը օրորվում էր սահող ալիքների վրա: Հոսանքը արագ առավ նավակին իր գիրկն ու տարավ, բարեկամները թիավարում էին ամբողջ ուժով, որպեսզի իրենք էլ չհետևեն Բորոմիրին: Նավակը սրնթաց հեռանում էր և շուտով այն վերածվեց սև կետի ու կորավ ոսկեգույն հեռվում: Ջրվեժը առանց դադարի շառաչում էր: գետը ընդունեց Բորոմիրին՝ Դենետորի որդուն, և Մինաս Թիրիթը հավիտյան կորցրեց նրան: Այլևս նա չի բարձրանա սպիտակ աշտարակի աստիճաններով: Բայց Գոնդորում դեռ երկար կպատմեն էլֆական նավակի մասին, որը անվնաս անցել էր ջրվեժի փրփրուն հորձանուտը, լողացել մինչև Օսգիլիաթ ու կտրելով մեծ գետը գիշերը՝ աստղերի լույսի ներքո դուրս եկել անծայրածիր ծով:
Երեք ընկերները լուռ նայում էին Բորոմիրի հետևից: Վերջապես Արագորնը գոչեց.
-Սպիտակ աշտարակից դեռ երկար են նայելու հեռուն՝ հուսալով տեսնել նրան տուն տանող ճանապարհին, բայց Բորոմիրն այլևս չի վերադառնա ոչ լեռներից և ոչ ել ծովի ափերից:
Եվ նա սկսեց դանդաղ երգել.
Անծայրածիր տափաստանում քշում է խոտերը քամին
Ոռնում է արևմտյան քամին աշխարհի ծայրին
Թափարական քամի պատմի՛ր, թափառական քամի ասա՛
Դեռ երկա՞ր պիտի սգացող աշարակը նայի արևմուտքին
Օգնիր գտնել մեծն Բորոմիրին
Լուսինը դեռ փայլո՞ւմ է նրա ճամփին:
՛՛ Յոթ հորձանուտների միջով է նա անցել ու գետը հատել
Եվ հյուսիսային մշուշում կորել, այլևս նրան չեմ տեսել
Միգուցե հյուսիսային քամի՞ն է նրա փողի ձայնը լսել՛՛
՛՛Աշտարակից արևմուտք եմ նայում ու իմ սիրտն է լացում
Նա հատել է անապատները ու կորել անհուն հեռվում
Արևմտյան ճանապարհներին այլևս ոչ ոքի չեմ տեսնում՛՛
Արագորնին փոխարինելով երգեց լեգոլասը.
Առած իր մեջ աղ ու ավազ Կեսօրի քամին է սուրում
Կանգնում է դարպասի մոտ ու ձայնն է նրա զրնգուն
Ի՞նչ է կատարվում աշխարհում, արևի ու լուսնի ներքո
Ուր է Բորոմիրն արդար, հապաղում է նա,
Ու տխուր եմ ես հիմա
՛՛Մի հարրցրու քամուց մահկանացուի մասին
Մի՞թե քիչ ափեր են մնացել ավազի տակին
Սև ու սպիտակ ափեր երկնքի և ջրի մրրիկում
Մի՞թե քիչ մահկանացուներ են հարավ, դեպի ծով լողում:
Հարցրու հյուսիսային քամուն, միգուցե նա իմանա՛՛:
Օ՛ բորոմիր դեպի ծով ճամփան հարավ է տանում
Ծովային թռչուննորի ճիչերի ներքո, դարպասի մոտ կանգնած
սպասում էի լուրի քո մասին բայց դու այդպես էլ հետ չվերադարձար
Նորից երգեց Արագորնը.
Հյուսիսային քամին թակում է դարպասներն արքայական
Ձայնն է որոտում նրա, աղմկոտ ջրվեժի նման
՛՛ Վճիտ ջրերի քամի, խնդրում եմ քեզ, պատասխա՛ն տուր
Ուր է Բորոմիրն անվախ, շատ ժամանակ է անցել սպասում ենք գլխիկոր՛՛:
՛՛Եղջերափողը որոտաց անտառում, պատասխանեց Թոլ Բրանդիրը
Շատերն ընկան այն մարտում, վերջում ընկավ Բորոմիրը
Վահանը նրա երկուկես եղավ, և կոտրվեց թուրը,
Չկախեց այդպես էլ նա գլուխն ու հզոր ուսերը
Նավակում նրան դրեցին, համբուրեցին ճակատը
Եվ ոսկեգույն անդունդը ընդունեց նրա աճյունը՛՛:
Աշտարակն այլևս անդունդից այլ կողմ աչքերը չի դարձնի
Քանի դեռ աշխարհը չի վերացել ու վառվել լուսապսակը ոսկի
Հուղարկավորության երգն ավարտվեց: բարեկամները ամբողջ ուժով թիավարելով վերադարձան Պարտ Գալեն:
- Դուք թողեցիք ինձ արևելյան քամին,- ասաց Գիմլին,- բայց ես նրա մասին չեմ երգի:
-Ճիշտ կանես,- պատասխանեց Արագորնը,- երբ Մինաս Թիրիթում փչում է արևելյան քամին, նրան մի կերպ տանում են, բայց հարցեր չեն տալիս: Լա՛վ, վերջ այդ մասին, Բորոմիրը գնաց իր ճանապարհով, մենք էլ շտապենք կատարելու մեր ճանապարհի ընտրությունը:
Նավակի քիթը դեռ չէր հասցրել դիպչել ափին , բայց Արագորնը դուրս ցատկեց նավակից և արագորեն սկսեց հետախուզել տարածքը, անըդհատ կռանալով ու ուշադիր զննելով:
-Օրքերը այստեղ չեն եղել,- ասաց նա,- մնացածի մասին հաստատ ոչինչ չեմ կարող ասել: մեր հետքերը շատ են խառնվել, բայց ես չեմ կարող հաստատ ասել որ Ֆրոդոյի անհետանալուց հետո այստեղ հոբիթներ չեն եղել:
Նա վերադարձավ ափի մոտ և սկսեց ուսունասիրել խոնավ գետինը:
-Այստեղ բավականին լավ պահպանված հետքեր կան,- նկատեց նա,- հոբիթներից մեկը երևացել է այստեղ, նա մտել է ջուրը հետո նորից վերադարձել ափ: բայց երբ է դա կատարվել չեմ կարող ասել:
-Եվ ինչպե՞ս ես պատրաստվում լուծել այդ հանելուկը,- հարցրեց Գիմլին:
Արագորնը միանգամից չպատասխանեց: Նա վերադարձավ ճամբար և սկսեց տնտղել ուղեբեռերը:
-Այստեղ երկու ուսապարկ է պակասում, այդ թվում ամենամեծն ու ծանրը,- վերջապես ասաց նա,- իսկ ամենածանրը կրում էր Սամը: Ահա և ձեզ հանելուկի պատասխանը՝ Ֆրոդոն նստել է նավակը և հեռացել իր ծառայի հետ: Երևում է նա վերադարձել է այստեղ մեր բացակայության ժամանակ: Սամին ես վերջին անգամ տեսել եմ վերև տանող կածանի մոտ, ես կանչեցի նրան ինձ հետ բայց երևում է նա չի լսել, հասկացել է ինչ կա Ֆրոդոյի մտքին ու վազքով հետ է վերադարձել: Սամից այդքան հեշտ չե՛ս ազատվի:
-Բայց ինչո՞ւ է նա ուզեցել ազատվել մեզանից, ինչո՞ւ մեզ չի զգուշացրել,- շփոթված հարցրեց Գիմլին,- տարօրինակ արարք է:
- Տարօրինակ բայց խիզախ,- առարկեց Արագորնը,- Սամը ճիշտ էր... Ֆրոդոն չէր ուզում առաջնորդել ընկերներին դեպի մահ՝ Մորդոր, չնայած հասկանում էր որ ինքը պետք է գնա: Այն ժամանակ երբ նա մենակ թափառում էր սարի վրա ինչ որ անսպասելի բան է տեղի ունեցել, որն էլ օգնել է նրան հաղթել վախը և որոշում ընդունել:
- Գուցե նա հանդիպել է օրքերին ու փախե՞լ է ,- ենթադրեց Լեգոլասը:
-Այո փախել է,- պատասխանեց Արագորնը,- բայց դժվար թե օրքերից:
Արագորնը չկիսեց ընկերների հետ իր վերջին մտքերը: Բորոմիրի խոստովանությունը նա երկար ժամանակ գաղտնիք էր պահում:
-Ուրեմն մնում է երկուսից մեկը,- ամփոփեց Գիմլին,- կամ մենք նստում ենք վերջին նավակը և փորցում ենք հասնել Ֆրոդոյին կամ ել գնում ենք օրքերի հետքերով: Երկու դեպքում ել հույսը շատ քիչ է, թանկարժեք ժամանակը արդեն բաց է թողնված:
- Թողեք մտածեմ,- ասաց Արագորնը,- և թող իմ ընտրությունը ճիշտ լինի ու վերջ դնի ձախորդություններին, որոնք այսօր հետապնդում են մեզ: Կարճ ժամանակ լուռ կանգնելուց հետո նա վերջապես որոշեց. ՛՛Ես ուղևորվում եմ օրքերին հետապնդելու: Եթե ամեն ինչ այսպես չդասավորվեր ես կուղեկցեի Ֆրոդոյին և կմնաի նրա հետ մինչև վերջ, բայց եթե ես հիմա նետվեմ նրան փնտրելու չիմանալով որտեղ, Փինին և Մերիին սպասվում են ծանր տառապանքներ ու մահ: Սիրտս հուշում է ինձ, որ պահապանի ճակատագիրն այլև իմ ձեռքին չէ: Ջոկատն արդեն խաղացել է իր դերը, և մեզ հարգի չի լինի եթե թողնենք մեր բարեկամներին դժբախտության մեջ՝ քանի դեռ մեր մեջ ուժ կա պայքարելու: Առա՛ջ, ավելորդ ոչինչ մի վերձրեք, մենք պետք է հետապնդենք նրանց օր ու գիշեր, մինչև որ չհասնե՛նքչհասնե՛նք՛՛:
Նրանք դուրս հանեցին ջրից վերջին նավակը և տարան անտառ, ավելորդ իրերը պահեցին նավակի հատակին ու հավերժ լքեցին Պարտ Գալենը: Երբ նրանք վերադարձան բացատ որտեղ ընկել էր Բորոմիրը, արդեն երեկո էր: Արագորնը արագ գտավ օրքերի հետքը՝ մեծ վարպետություն չպահանջվեց:
-Միայն օրքերն են այսպես կոխկրտում խոտերը, փնթփնթաց Լեգոլասը,- կարելի է մտածել թե նրանց դուր է գալիս ջարդել այն ամենը ինչ աճում է ու ձգվում դեպի արևը:
-Բայց դա չի խանգարում որ նրանք արագ քայլելուն,- նկատեց Արագորնը,- ի դեպ նրանք երբեք չեն հոգնում: Իսկ մենք երևում է շուտով դուրս կգանք չոր ու քարքարոտ տեղանք և ինձ հարկավոր է շատ ուշադիր լինել, որպեսզի հետքը չկորցնենք:
-Դե ինչ, առա՛ջ,- բացականչեց Գիմլին,- թզուկները նույնպես գերազանց քայլորդներ են ու ոչ մի բանում չեն զիջում օրքերին: Բայց հետապնդումը երկար է լինելու, մենք թույլ տվեցինք նրանց շատ հեռու գնալ:
-Դա այդպես է,- հաստատեց Արագորնը,- այսօր մեզ բոլորիս չէր խանգարի թզուկի տոկունություն ունենալ, բայց առա՛ջ, կա հույս թե ոչ մենք չենք նահանջի, ու վայ մեզ եթե չհասնենք նրանց: Այս հետապնդումը դեռ իր տեղն է գրավելու էլֆերի, մարդկանց ու թզուկների լեգենդներում: Առա՛ջ երեք որսորդներ:
Նա առաջ սուրաց ինչպես հովազը: Կասկածները մի կողմ դնելով նա առաջնորդում էր իր փոքրիկ ջոկատը առաջ ու առաջ: Անտառն ու լիճը մնացին ետևում: Կարմիր մայրամուտով ողողված հորիզոնում կամաց կամաց սկսեցին երևալ լեռների ուրվագծերը և դեպի գետը ձգվեցին նրանց լանջերը: Մթնում էր: Երեք մոխրագույն ստվերները անհետացան քարերի ետևում:
== '''Գլուխ երկրորդ . Մուստանգրիմցի հեծիալները''' ==
Մոտենում էր գիշերը