Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 7440 բայտ, 17:02, 14 Փետրվարի 2015
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
-Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք,- շտապեցնում էր նա մնացածներին,- լույսն արդեն բացվում է, արագացրե՛ք: Ֆենգորնի անտառամուտի մոտ մեզ հետաքրքիր լուրեր են սպասվում, չար թե բարի չեմ կարող ասել, բայց չպետք է ուշանանք, արթնացե՛ք:
Արագորնն ու Ջիմլին արագ ոտքի ելան և ջոկատը առանց ժամանակ կորցնելու շարժվեց առաջ: Բլուրները կամաց կամաց մոտենում էին: Կեսօրին դեռ մի ժամ կար, երբ ճանապարհորդները հասան բլուրների կանաչ ստորոտը, բարձրանալով բլուրների լանջերով կանաչի ծածկույթը գագաթի մոտ վեր էր ածվում դատարկ, քարքարոտ հողի: Ձախ կողմում, բլուրների ու գետի միջև ընկած հատվածում տարածվել էր կանաչ մարգագետինը: Բլուրներից մեկի տակ կանաչի մեջ սևին էր տալիս տրորված, ջարդրտված խոտերից մի տարածք: Օրքերն էին կանգ առել հանգստանալու: Այդտեղից հետքը նորից թեքվում էր դեպի հյուսիս ու գնում բլուրների երկայնքով: Արագորնը կանգ առավ և ուշադիր սկսեց ուսումնասիրել տրորված տարածքն ու նրա շրջապատը:  -Այստեղ օրքերը որոշել են հանգստանալ,- ասաց նա,- բայց հետքերը արդեն հնացել են, երևում է սիրտդ քեզ չէր խաբում Լեգոլաս, արդեն մոտավորապես երեք անգամ տասներկու ժամ է անցել ինչ նրանք այստեղից հեռացել են: Եթե նրանք թափը չեն կոտրել ուրեմն դեռ երեկ հասել են Ֆենգորնի անտառի սահմանին: -Ոչ հյուսիսում և ոչ ել արեևմուտքում ոչինչ չի երևում բացի կանաչից,- բողոքեց Ջիմլին,-գուցե բարձրանանք բլուրների գլո՞ւխը, մեկ ել տեսար անտառը երևաց: -Չի երևա,- առարկեց Արագորնը,- բլուրները դեռ մի տասներկու լիգ էլ ձգվում են դեպի հյուսիս, իսկ այնտեղից մինչև անտառի բերանը, եթե ճիշտ եմ հիշում, մի տասնըհինգ լիգ կլինի: -Դե ուրեմն առա՛ջ,- փնթփնթաց Ջիմլին,- պարտադիր չի որ մեր ոտքերը իմանան թե ինչքան ճանապարհ կա առջևում: Չնայած եթե սրտներս ուրախ լիներ ոտքերներս էլ չէին բողոքի: Երբ արևը արդեն մայր էր մտնում բարեկամները անցան վերջին բլուրը, ամբողջ օրը նրանք քայլել էին առանց հանգստանալու, լավ հոգնել էին: Ջիմլիի մեջքը հոգնածությունից կորացել էր: Սովորաբաբար թզուկները թե ճանապարհին, թե աշխատանքի ժամանակ ժայռի պես տոկուն են, բայց այս անվերջանալի հետապնդումը ծանր էր անդրադարձել թզուկի վրա, մեծամասամբ այն պատճառով որ հաջողության հասնելու հույսը մարել էր նրա սրտում: Արագորնը քայլում էր լուռ ու մռայլ, ժամանակ առ ժամանակ կռանալով ու ուշադիր զննելով հետքը, հույս ունենալով արահետում կրկին ինչ որ մի նշան գտնել: Միայն Լեգոլասն էր որ քայլում էր առաջվա պես թեթև, թվում էր թե նրա ոտքերը չէին դիպչում գետնին, համենայն դեպս նա հետքեր չէր թողնում: Նա սնվում էր միայն էլֆերի ճանապարհային հացով ու եթե կարելի է այդպես անվանել, քնում էր ոտքի վրա: Այդ քնի ժամանակ նրա հոգին թափառում էր էլֆերի հեռավոր ու զարմանահրաշ անուրջների արահետներում, իսկ բանականությունը մնում էր ընկերների հետ, արևի պայծառ լույսով ողողված երկրային ճանապարհին: -Եկեք բարձրանանք այ այն կանաչ բլրի գլուխը,- առաջարկեց էլֆն ու վազեց բլրի լանջն ի վեր: Արագորնն ու Ջիմլին հոգնած հետևեցին նրան: Մինչ նրանք կբարձրանաին, արևը վերջնականապես կորավ հորիզոնի ետևում և իրիկնային կիսախավարի վարագույրը պատեց աշխարհը: Բարեկամների աչքերի առաջ բացված տեսարանը հուսադրող չէր: Նրանք կանգնած էին մոխրագույն ու միապաղաղ հարթավայրի մեջտեղում, որը խառնվում էր իրիկնային մշուշին ու լուծվում անվերջանալի խավարում: Եվ միայն հյուսիս արևմտյան կողմում ինչ որ բան էր սևին տալիս թանձրացող խավարում, Մառախլապատ լեռներն էին սկսում, որոնց ստորոտին էլ հենց փռված էր անտառը: -Ոչինչ չի երևում,- ասաց Ջիմլին,- ժամանակն է կանգ առնել ու գիշերելու պատրաստություն տենալ, ցրտում է բայց, զգու՞մ եք: -Քամին հյուսիսից է փչում, ձյունապատ լեռներից,- պատասխանեց Արագորնը: -Առավոտյան կողմ քամին ուղղությունը կփոխի ու կփչի արևելքից,- խոստացավ Լեգոլասը,-հանգստանանք եթե հոգնել եք, բայց հույսներդ մի կորցրեք: Ոչ ոք չգիտի թե մեզ առավոտյան ինչ է սպասվում: Լուսաբացը հաճախ է անսպասելի լուրեր բերում: -Արդեն երեք լուսաբաց ենք դիմավորել ինչ սկսել ենք հետապնդումը և ի՞նչ օգուտ,- ուսերը թոթվեց Ջիմլին: Ցրտաշունչ գիշեր էր: Արագորնն ու Ջիմլին քնել էին անհանգիստ քնով, ժամանակ առ ժամանակ արթնանալով նրանք տեսնում էին Լեգոլասին, որը մեկ անշարժ կանգնած էր նրանց կողքին, մեկ էլ անձայն քայլում էր այս ու այն կողմ ու քթի տակ էլֆերեն ինչ որ երգ երգում: Ի պատասխան նրա երգին երկնքում մեկը մյուսի հետևից բոցավառվում էին աստղերը: Այդպես ացավ գիշերը: լուսաբացը դիմավորեցին միասին, նայում էին թե ինչպես է լուսավորվում անամպ ու ջինջ երկինքը: Վերջապես ծագեց գունատ արևը, արևելյան քամին ցրեց մշուշը ու պայծառ լույսը ողողեց հարթավայրը: Արևվելքում ինչքան աչքդ կտրեր տարածվել էին Ռոհանի արոտավայրերը: Այդ արոտավայրերը նրանք էլի էին տեսել շատ հեռվից, Անդուինի ափերից: Հյուսիս արևմուտքում մթին էր տալիս Ֆենգորնի անտառը, բայց դեռ մի տասը լիգ կլիներ մինչև անտառի ծայրը:
Վստահելի
1342
edits