Changes
/* Բաց հասանելիության պարտիզանական մանիֆեստ */
:Մինչ այդ, նրանք, ովքեր զրկված են այդ ամենից, չեն կանգնել կողքի ու սպասել։ Նրանք մտնել են ճեղքերով, ու անցնել պարիսպների վրայով, ազատագրել տեղեկատվությունը հրատարակիչներից, եւ կիսվել դրանով իրենց ընկերների հետ։
:Բայց այ այս բոլոր գործողությունները ստվերում, ընդհատակում են արվում։ Դա կոչվում է գողություն կամ պիրատություն այնպես, կարծես թե գիտելիքի այդ ողջ պաշարը տարածելը, բարոյապես նույնն է, ինչ նավը թալանելն ու նավաստիներին սպանելն է։ Բայց կիսվելը անբարոյական չէ ― դրա բարոյական լինելն անհերքելի է։ Միայն նրանք, ում կուրացրել է ահագությունըագահությունը, թույլ չեն տա ընկերոջը ինչ֊որ բանի պատճենն ունենալ։
:Մեծ կորպորացիաները, իհարկե, ագահությունից կուրացած են։ Այն օրենքները, որոնցով նրանք առաջնորդվում են, պահանջում են այդպես անել ― նրանց բաժնետերերը չեն համաձայնի ավելի քչին։ Եւ քաղաքական գործիչները, ում նրանք գնել են, անցկացնում են, այնպիսի օրենքներ, որոնք տալիս են նրանց բացառիկ հնարավորություն, որոշելու, թե ովքեր կարող են պատճեններ անել։