Changes
/* Բաց հասանելիության պարտիզանական մանիֆեստ */
:Կան մարդիկ, ովքեր պայքարում են սա փոխելու համար։ Բաց հասանելիության շարժումը(Open Access Movement) պայքարում է, որ գիտնակաները չստորագրեն այնպիսի փաստաթղթեր, որով նրանք կհրաժարվեն իրենց հեղինակային իրավունքներից, ու նաեւ, որ գիտնականները համոզվեն, որ իրենց աշխատանքները լինելու են համացանցում, եւ հասանելի են լինելու բոլորին։ Բայց նույնիսկ, եթե լավագույն սցենարը տեղի ունենա, միեւնույնն է դա կազդի այն ամենի վրա, ինչ կտպագրվի սրանից հետո։ Իսկ այն ամենը, ինչ արդեն իսկ տված է, կորած է։
:Այս գինը շատ բարձր է։ Ստիպել գիտականներին, որ նրանք վճարեն, իրենց աշխատակիցների աշխատանքները կարդալու համար։ Սկանավորել ամբոջ ամբողջ գրադարաններ, բայց միայն Գուգլի ախպերությանը թույլ տալ օգտվել դրանից։ Ապահովել Առաջին կարգի աշխարհի էլիտար համալսարաններին այդ գիտական ամսագրերը, բայց ո՞չ Գլոբալ Հարավի հարավային կիսագնդի երեխաներին։ Սա վիրավորական է եւ անընդունելի։
:Շատերն ասում են՝ «Համաձայն եմ, բայց ի՞նչ կարող ենք անել։ Հեղինակային իրավունքը կորպորացիաների ձեռքին է, նրանք հսկայական գումարներ են աշխատում, դրանցից օգտվելու իրավունք տալու համար, եւ այդ ամենը բացարձակ օրինակ է։ Մենք ոչինչ չենք կարող անել, այդ ամենը կանգնեցնելու համար։», բայց կա մի բան, որ մենք կարող ենք անել, եւ արդեն իսկ անում ենք։ Մենք կարող են պայքարել, ու հետ ստանալ այս իրավունքները։