Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 6101 բայտ, 23:44, 16 Փետրվարի 2015
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
Ռոհանցին ավելի մեծ զարմանքով նայեց ճանապարհորդներին, բայց նրա հայացքը խստացավ:
-Դուրս է գալիս որ կախարդուհին՝ որի մասին պատմվում է հին հեքիաթներում, իսկապես ապրում է ոսկե անտառում,- գոչեց նա,- լսել եմ որ քչերին է հաջողվում դուրս պրծնել նրա հյուսած ցանցիցցանցերից: Իրո՛ք որ տարօրինակ ժամանակում ենք ապրում... Բայց եթե դուք եղել եք Լորիենում ու ստացել եք կախարդուհու օրհնությունը այդ դեպքում գուցե դուք ե՞լ եք կախարդներ ու խաբեության ծուղակ եք հյուսում,- Նա կասկածանքով նայեց էլֆին ու թզուկին,- իսկ դո՞ւք ինչու եք լռում օտարականնե՛ր, թե՞ դուք լեզու չունեք:
Ջիմլին վեր կացավ տեղից ու կացինը ձեռքին, ոտքերը լայն բացած կանգնեց ռոհանցու դիմաց, նրա աչքերը փայլատակեցին:
-Դու կմեռնես ավելի շուտ քան թուրդ կհասնի հարվածե՛լ,- կայծակի պես աղեղը լարելով բացականչեց Լեգոլասը,- նա մենակ չի այստեղ:
Էոմերը բարձրացրեց թուրը թուրը՝ ու ամեն ինչ արյունով կվերջանար , եթե չմիջամտեր Արագորնը: Նա կանգնեց Էոմերի և Ջիմլիի միջև:
-Ներիր մեզ Էոմեր,- ասաց նա,- եթե դու մեզ ճանաչեիր կհասկանայիր թե ինչու իմ ընկերները տաքացան: Մենք թշնամի չենք ոչ Ռոհանին, ոչ էլ նրա ժողովրդին, նախքան հարվածդ հասցնելը կլսե՞ս մեզ:
Էոմերը ետ նահանջեց խոնարհելով հպարտ գլուխը, նրա հայացքում կասկածը փոխարինվեց հարգանքի:
-Իսկապես որ չտեսնված ժամանակներ են եկել,- մրթմրթաց նա,- լեգենդներն ու առասպելները բուսնում են ճանապարիդ ճանապարհիդ անմիջապես խոտի միջից... Բայց ասա ինձ, օ պարոն, ի՞նչն է քեզ բերել մեր տիրույթները, ի՞նչ էին նշանակում գուշակության մռայլ բառերը: Շատ օրեր են արդեն անցել ինչ Բորոմիրը, Դենետորի որդին հեռացավ փնտրելու այդ հարցի պատասխանը, բայց նրա ձին, որը մենք էինք տվել առանց հեծիալի է վերադարձել: Ի՞նչ լուրեր ես բերել մեզ հյուսիսային երկրներից:
-Ես բերել եմ ձեզ ընտրություն,- պատասխանեց Արագորնը,- փոխանցիր Թեոդենին, Թենգելի որդուն, որ վաղ թե ուշ նա ստիպված է լինելու պատերազմի մեջ մտնել, կամ Սաուրոնի կողմից կամ էլ նրա դեմ: Ոչ ոք այլևս չի կարող ապրել առաջվա նման պես ու շատ քչերը կպահպանեն իրենց տիրույթները: Բայց այդ մասին հետո կխոսենք: Եթե ոչինչ չխանգարի ես ինքս թագավորին կհանդիպեմ: Բայց հիմա իմ առջև դժվար ճանապարհ է և ես քո օգնության կարիքն ունեմ: Դու արդեն լսեցիր որ ես հետապնդում եմ օրքերին որոնք գերեվարել են մեր ընկերներին: Ի՞նչ կասես այդ մասին:
-Հետապնդելն իմաստ չունի,- ասաց Էոմերը,- օրքերը ոչնչացված են:
-Մենք միայն օրքերի ենք տեսել:
-Բայց դա իսկապես տարօրինակ է,- գոչեց Արագորնը,- իսկ դուք զննե՞լ եք սպանվածներին, մի՞թե այնտեղ միայն օրքեր են եղել: Մեր ընկերները փոքրահասակ են, դուք նրանց երեխաների տեղ կնդունեիքկընդունեիք, ոտաբոբիկ են, մազոտ ոտնաթաթերով ու այս նույն թիկնոցներից են կրում:
-Այնտեղ ոչ երեխաներ կային ոչ էլ թզուկներ,- ասաց Էոմերը,- մենք հավաքել ենք նրանց զենքերը , իսկ դիակները մեր ավանդույթի համաձայն կիտել իրար գլխի ու վառել: Մնացորդները դեռ ծխում են:
-Մեր ընկերները ոչ թզուկներ են ոչ էլ երեխաներ,- առարկեց Ջիմլին,- նրանք հոբիթներ են:
-Հոբիթնե՞ր,- զարմացավ Էոմերը,- այդ ի՞նչ ցեղ է, տարօրինակ անվանում ունեն:
-Անվանումն ել է տարօրինակ ժողովուրդն ելէլ,- համաձայնեց Ջիմլին,- այդ երկուսը մեզ համար շատ թանկ են: Ինչքան որ հասկացա գուշակության բառերը այստեղ ել են հասել, այնտեղ խոսվում է կոլոտիկի մասին, ուրեմն այսպես, կոլոտիկները հենց հոբիթներն են:
-Կոլոտիկներ,- քմծիծաղեց Էոմերի կոցքին կողքին կանգնած ռոհանցին,- ինչեր ասես որ չես լսի հիմա, կոլոտիկները փոքրիկ մարդուկներն են հյուսիսային հին հեքիաթներից: Բայց մենք հո հեքիաթո՞ւմ չենք, մենք հիմա Ռոհանում ենք, պայծառ արևի ներքո:
-Մեկը մյուսին չի խանգարում,- պատասխանեց Արագորնը,- մեզնից հետո ապրողներն ել էլ մեր ժամանակի մասին հեքիաթներ կպատմեն:
-Ժամանակը չի սպասում տեր իմ,- անհամբեր խոսեց ռոհանցին չլսելով Արագորնին,- պետք է հարավ շտապել: Թողնենք այս խելագարներին իրենց զառանցանքներով: Թե՞ կհրամայես կապկպել նրանց:
-Հանգի՛ստ Էոտայն,- կանգնեցրեց նրան Էոմերը անցնելով ռոհաներենի, սպասիր մի քանի րոպե: գնացեք Գնացեք հավաքվեք արահետի մոտ ու պատրաստ եղեք, գնում ենք Էնտֆորդ:
Էոտայնը քթի տակ փնթփնթալով հեռացավ ջոկատին փոխանցելու առաջնորդի հրամանը: Էոմերը մնաց օտարականների հետ:
 
-Տարօրինակ են զրույցներդ Արագո՛րն,- ասաց նա,- բայց ես զգում եմ որ դու չես խաբում, մենք՝ ռոհանցիներս երբեք չենք ստում, այդ պատճառով էլ մեզ հեշտ չէ խաբել: Չնայած ինչ որ բան թաքցնում ես, կպատմե՞ս ինձ ձեր ճանապարհորդության իրական նպատակի մասին:
 
-Մեր ճանապարհորդությունը սկսվել է Իմլադրիսից,- պատասխանեց Արագորնը,- այն նույն Իմլադրիսից որի մասին խոսվում է գուշակությունում: Այդ օրվանից արդեն շատ շաբաթներ են անցել: Բորոմիրն էլ էր մեր ջոկատում, ես պետք է գնաի նրա հետ Գոնդոր, որպեսզի օգնեի Սաուրոնի դեմ պատերազմում: Բայց ջոկատը ուրիշ նպատակ էր հետապնդում, որի մասին ես հիմա իրավունք չունեմ խոսել: Մեր ջոկատի առաջնորդը Գենդալֆ Մոխրագույնն էր:
 
-Գե՛նդալֆը,- գոչեց Էոմերը,- Ռոհանում Գենդալֆ Մոխրագույնին լավ են ճանաչում, բայց զգուշացնում եմ նրա անունը չի օգնի ձեզ ձեռք բերել թագավորի բարեհաճությունը: Գենդալֆը հաճախ էր հյուր գալիս մեզ, լինում էր նույնիսկ տարվա մեջ մի քանի անգամ, բայց լինում էր որ անհետանում էր մի քանի տարով, ու ամեն անգամ միշտ անհանգստացնող լուրեր էր բերում: Դրա համար նրան սկսեցին անվանել Գենդալֆ չարագույժ: Եվ իսկապես, այս ամառվա նրա այցելությունից հետո անախորժությունները սկսվեցին, Սարումանի հետ լեզու չենք գտնում: Առաջ մենք Սարումանին բարեկամ էինք համարում, բայց Գենդալֆը զգուշացրեց որ Իզենգարդում մեր դեմ պատերազմի են պատրաստվում: Նա ասաց որ բանտարկված է եղել Օրթհանքում ու հրաշքով է փրկվել, խնդրեց որ օգնենք իրեն, բայց թագավորը մերժեց: Ռոհանում զգուշացիր Գենդալֆի անունը տալուց, թագավորը կատաղած է նրա վրա: Նա մեր երամակից ընտրել տարել է Լուսաչ անունով արքայական նժույգին, որին հեծնել կարող են միայն Ռոհանի տիրակալները: Լուսաչի նախահայրը Էորլ արքայի փառապանծ նժույգն է եղել, որը ինչպես հայտնի է հասկանում էր մարդկային լեզուն: Յոթ օր առաջ Լուսաչը վերադարձել է, բայց թագավորը ավելի է կատաղել, նժույգը ոչ մեկին չի թողնում իրեն մոտենալ:
 
-Փաստորեն Լուսաչը կարողացել է գտնել տան ճանապարհը,- ասաց Արագորնը,- նա Գենդալֆից բաժանվել է հեռավոր հյուսիսում: Բայց ավա՛ղ, Գենդալֆը այլևս չի կարողանա հեծնել նժույգին, նա գահավիժեց Մորիայի խավար անդունդը ու հավիտյան հեռացավ աշխարհից:
 
-Չարագույժ լուր է,- ասաց Էոմերը,- համենայն դեպս ինձ ու իմ նմանների համար, բայց ոչ բոլորն են այդպես մտաածում, թագավորի արքունիքում լինես ինքդ կհամոզվես:
 
-Այդ լուրը ավելի դառն է քան դուք՝ ռոհանցիներդ կարող եք պատկերացնել,- տխուր պատասխանեց Արագորնը,- կարճ ժամանակ անց նրա ծանրությունը կզգան բոլորը: Նրա մահից հետո ջոկատը ես էի առաջնորդում, ու տարա նրանց Քվեթորիեն: Այդ հրաշք երկրի մասին խոսելուց առաջ պետք է գոնե մեկ անգամ այն տեսնել Էոմե՛ր, այպես որ դատարկ զրույցներ այլևս չանես: Հետո մենք լողացինք մեծ գետն ի վար մինչև Ռաուրոս ջրվեժը ու այտեղ իր մահը գտավ Բորոմիրը, նրան նետահարեցին այն նույն օրքերը որոնց դուք քիչ առաջ ոչնչացրել եք:
 
-Վա՜յ մեզ,- մինչև հոգու խորքը ցնցված բղավեց Էոմերը,- Բորոմիրի մահը չափազանց մեց կորուստ է Մինաս Թիրիթի ու մեզ բոլորիս համար: Նա հզոր ռազմիկ էր, ու նրա փառքը թնդում էր ամենուր: Ռոհանում նա հազվադեպ էր լինում, պաշտպանում էր Գոնդորի արևելյան սահմաննները, բայց ինձ հաջողվել է հանդիպել նրան: Նա ավելի շատ ռոհանցու էր հիշեցնում քան խստադեմ գոնդորցու: Ափսո՜ս, Բորոմիրը իր ժողովրդի համար մեծ առաջնորդ կդառնար, բայց երևում է ճակատագիրը այլ կերպ է վարվել... Իսկ ինչու Գոնդորից լուր չի եկել, ե՞րբ է այդ ամենը կատարվել:
 
-Չորս օր առաջ,- պատասխանեց Արագորնը, հենց այդ երեկո էլ մենք ճանապարհ ընկանք Թոլ Բրանդիրի ստորոտից ու հիմա կանգնած ենք քո առաջ:
 
-Ինչպես թե... ոտքո՞վ,- չհասկացավ Էոմերը:
 
-Այո, ինչպես տեսնում ես:
 
Էոմերի աչքերը զարմանքից չռվեցին:
Վստահելի
1342
edits