Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 7074 բայտ, 18:12, 27 Փետրվարի 2015
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
-Հինը: Ծառերին ու էնտերին,- պատասխանեց Ծառմորուսը,- ես ամբողջը չէ, որ հասկանում եմ թե ինչ է կատարվում աշխարհում, այդ պատճառով էլ չեմ կարող ամեն ինչ ձեզ բացատրել: մեր մեջ դեռ պահպանվել են իսկական էնտեր, և ինչպե՞ս ավելի լավ բացատրեմ, հըմ, նրանք դեռ լի են կյանքով, բայց կան և ուրիշներ, որոնք կամաց-կամաց քուն են մտնում ու տեսքից նմանվում են ծառերի, հասկանու՞մ եք: Իսկ ընդհանրապես անտառում սովորական ծառեր են հիմնականում, բայց նրանց մեջ կան այնպիսինները, որոնք միայն թվացյալ են անշարժ ու քնած: պատահում է, որ այդ ծառերը արթնանում են ու... ինչպես բացատրեմ, դառնում են, դե, մի քիչ էնտեր: այդպիսի դեպքեր շատ են լինում, նույնիսկ հիմա: Եվ ահա երբ ծառը արթնանում է, պարզվում է, որ նրա ներսը փտած է: Ոչ թե փայտը, այլ հենց ներսը, սիրտը: Ես մի քանի բարի, հինավուրց ուռենիների գիտեի Էնտվեյի մոտակայքում, հիմա նրանք այլևս չկան, միայն իմ հիշողություններում են մնացել: Նրանց ներսի փայտը փտել էր, ծերացել էին ու հազիվ էին դիմանում, բայց առաջվա պես բարի էին, հանգիստ ու քնքուշ՝ ինչպես մատղաշ տերևները: Իսկ լեռների ստորոտի հովիտներում ծառեր են հանդիպում առողջ, ամուր, թակես բնին զանգի պես կզրնգան, բայց սիրտները նեխած է: Ու այդ հիվանդությունն աստիճանաբար տարածվում է: Այս անտառում մի ժամանակ շատ վտանգավոր վայրեր կային: Չնայած հիմա էլ կան:
-Երևի այն հյուսիսային ծեր անտառի պես հա՞,- հարցրեց ճշտեց Փինը: -Դե հա, նմանատիպ մի բան, միայն թե ավելի վատ: Ես վստահ եմ, որ այտեղ՝ հյուսիսում, դեռ պահպանվում է Մեծ Խավարի ստվերը, և չարագույժ ժամանակների հիշողությունները փոխանցվում են ժառանգաբար: Բայց իմ անտառում կան վայրեր, որտեղ խավարը ինչպես եղել է՝ այնպես էլ մնում է մինչև հիմա: Այդ վայերում կան ծառեր, որոնք նույնիսկ ինձանից մեծ են... Համենայն դեպս մենք անում ենք այնքան՝ ինչքան կարողանում ենք, օրինակ օտարականներին և ամեն տեսակ փափառողներին անտառ չենք թողնում: Դաստյարակում ենք, սովորեցնում, հսկում, մաքրում, մենք հնուց ի վեր ծառերի հովիվներն ենք: Բայց հիմա մերոնցից քիչ են մնացել: Ասում են տարիների ընթացքում ոչխարները նմանվում են իրենց հովիվներին, իսկ հովիվները հոտին, բայց այդ փոփոխությունները դանդաղ են կատարվում, իսկ ոչխարները և մարդիկ աշխարհում երկար կանգ չեն առնում: Ծառերն ու էնտերը ավելի արագ են իրար նմանվում, սովորում միմյանց, չէ՞ որ նրանք դարերով անբաժան են: Էնտերը ավելի շատ էլֆերին են նման, քան մարդկանց: նրանք մարդկանց պես զբաղված չեն միայն իրենցով և կարողանում են ավելի խորը թափանցել ուրիշների հոգիները: Բայց մյուս կողմից մարդկանց էլ են էնտերը նման, էլֆերը չեն կարողանում արագ հարմարվել փոփոխություններին, Արագ ընդունել շրջապատի գույնը: Բայց ինչ որ բանում մենք այդ երկու ցեղերին էլ գերազանցում ենք: Մենք հավերժական ենք ու ավելի հաստատուն: Իմ ցեղակիցներից ոմանք լրիվ փայտացել են ու նմանվել ծառերին: Թեկուզ ականջի մեջ գոռաս հեչ պետքները չի, մի բան էլ սկսել են միայն շշուկով խոսալ: Իսկ իմ հոտի ծառերից շատերի ճյուղերը աստիճանաբար ձեռքերի պես ճկուն են դառնում: Այդ ծառերից շատերը նույնիսկ խոսել են սովորել: Իհարկե այդ ամենը էլֆերից սկսվեց: Այդ նրանք արթնացրեցին ծառերին և սովորեցրին խոսելու արվեստը, իրենք էլ ժամանակի ընթացքում սովորեցին անտառի լեզուն: Հնում էլֆերը փորձում էին խոսել ու շփվել Միջերկրում ապրող բոլոր արարածների հետ: Բայց եկավ Մեծ Խավարը, և էլֆերը լողացին ծովից այն կողմ կամ թաքնվեցին հեռավոր գաղտնի հովիտներում ու կիրճերում, երգեր հորինելով անդառնալի օրերի մասին: Կար ժամանակ, երբ այս անտառև տարածվում էր շատ հեռու, այստեղից մինչև հեռավոր Լուն լեռնաշղթան: Ֆենգորնն ընդամենը այդ անտառի արևելյան սահմանն էր... Ինչպիսի՜ ժամանակներ էին: Ես կարող էի երգելով քայլել ամողջ օրը և ի պատասխան լսել միայն բլուրներում արձագանքող սեփական ձայնս: Այն ժամանակ բոլոր անտառները նման էին Լոթլորիենի անտառներին, բայց ավելի խիտ էին, ավելի երիտասարդ ու հզոր: Բա օ՜դը ինչքան էր մաքուր ու բուրավետ: հիշում եմ շաբաթներով կանգնում էի և շնչում, ըմբոշխնում, բայց էլի չէի հագենում: Ծառմորուսը լռեց: Նա քայլում էր առանց կանգ առնելու և հոբիթները զարմանում էին, թե ինչքան անաղմուկ է նա ընդանում: Ծեր էնտը նորից սկսեց ինչ որ մրթմրթալ սկզբում քթի տակ, հետո աստիճանաբար ավելի ու ավելի բարձր: Հոբիթները սկսեցին հասկանալ երգի բառերը:  Թասարինենի մարգագետիններում թափառում էի ես գարնանը , (Նան-Թասսարիոնը (Թասարինենը) տարածք է Բելերիենդում, Սիրիոն գետի ափին, ներկայում խորտակված ջրի տակ) Ա՜խ, ինչ բուրավետ էր արթնացող Նան-Թասարիոնը: Ու ես ասում էի դա լավ է, լավ է: Հանգստանում էի Օսիրիանդի թեղիների տակ ամռանը, (Օսիրիանդ, յոթ գետերի երկիրը: Բելերիենդի խորտակումից հետո նրա մի մասը մնացել է ցամաքում: Հետագայում Ախ, ինչ քաղցրալուր էին յոթ գետերը խոխոջում: այնտեղ է եղել Գիլ-գալադի թագավորությունը) Ու ես մտածում էի ավելի լա չի՛ լինում: Իսկ աշնանը քայլում էի Նելդորետի թղկիների տակ: (Նելդորետ (Թաուր-նա-Նելդոր) անտառ Բելերիենդում) Ախ, ինչ ոսկեգույն է Թաուր-նա-Նելդորը: Դա ավելին էր քան ես սպասում էի: Ձմռանն զբոսնում էի Դորտոնիոնյան Սոճիների տակ, (Դորտոնիոն (Օրոդ-նա-Թհոն) Բելերիենդի հյուսիսային մասը, այստեղ սկզբում ապրել են Էդայնի տոհմի մարդիկ) Ախ, Օրոդ-նա-Թհոնի սև ու սպիտակ ձմեռը: Եվ ես չէի կարող չերգել այդ երկնքի տակ: Բայց հիմա այդ հողերը խորտակվել են ջրի տակ, Ու զբոսնում եմ ես հիմա իմ Ֆենգորնի ստվերի տակ: Ամբարոնէ, Թաուրեմորնէ, Ալդալոմէ,  Որտեղ արմատները շատ խորն են իջել հողի տակ, Որտեղ տարիներն են անցել տերևների չափ  Թաուրեմորնալոմէ...  Ծառմորուսը վերջացրեց երգելն ու լռեց:
Վստահելի
1342
edits