Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 6549 բայտ, 20:38, 1 Մարտի 2015
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ արմատի վրա և կռանալով մի բուռ ջուր վերցրեց: Այն մաքուր էր ու սառը և հոբիթը մի կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և չլմփացնելով ջրին հանգստացնում էին ոտքերի ցավը, նայելով իրենց շրջապատող ծառերին, որոնք լուռ կանգնած շարք առ շարք հեռանում ու ձուլվում էին մոխրագույն կիսախավարին:
-Հը, դեռ չե՞ս մոլորվել,- հետաքրքրվեց Փինը հարմար տեղավորվելով ծառի հաստ բնին,- եթե ինչ, մենք կարող ենք պարզապես գնալ Էնտվեյի հա՞ կարծես թե, երկայնքով: Հետո որ մոլորվենք մոլորվենք՝ ծայրահեղ դեպքում նույն ճանապարհով հետ կվերադառնանք:
-Եթե ոտքերներս ճանապարհին չդավաճանեն,- ասաց Մերին,- ու եթե շնչահեղձ չլինենք:
-Սկսում է դուր գա՞լ: Ապա մի սպասի՛ր: Դա լավ է, շատ լավ է,- լսվեց ինչ որ մեկի տարօրինակ ձայնը: - շատ սիրալիր եք, ապա մի շրջվեք դեմքներդ տեսնեմ: Իսկ դուք ինձ արդեն վաղուց դուր չեք գալիս, բայց շտապել պետք չէ՛: Շրջվեք, շրջվեք:
Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ ու բարձրացրեցին վեր: Հոբիթներն իրենց առջև մի չտեսնված դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է տրոլի: Վիթխարի՝ տասնչորս ֆուտից ավելի հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլխով, որը մի քիչ երկարավուն էր ու առանց վզի միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կա թե ոչ, կուրծքն ու ոտքերը պատող կանաչա-մոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման քան հագուստի: Համենայն դեպս հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ, դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, մոխրագույն գորշ մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ:
Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում Փինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը և ահա թե ինչ էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին, լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկար, դանդաղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում նրանց մակերևույթին, միայն կայծկլտող փայլ է, ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներներն են փայլում արևի ճառագայթներից, կամ խորը լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք անզգուշորեն արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև, ու մեկ էլ հանկարծ սթափվել էր ու ուշադիր զննում էր քեզ»:
-Դե հա, նմանատիպ մի բան, միայն թե ավելի վատ: Ես վստահ եմ, որ այնտեղ՝ հյուսիսում, դեռ պահպանվում է Մեծ Խավարի ստվերը, և չարագույժ ժամանակների հիշողությունները փոխանցվում են ժառանգաբար: Բայց իմ անտառում կան վայրեր, որտեղ խավարը ինչպես եղել է՝ այնպես էլ մնում է մինչև հիմա: Այդ վայերում կան ծառեր, որոնք նույնիսկ ինձանից մեծ են... Համենայն դեպս մենք անում ենք այնքան՝ ինչքան կարողանում ենք: Օրինակ օտարականներին և ամեն տեսակ թափառողներին անտառ չենք թողնում: Դաստյարակում ենք, սովորեցնում, հսկում, մաքրում, մենք հնուց ի վեր ծառերի հովիվներն ենք: Բայց հիմա մերոնցից քիչ են մնացել: Ասում են տարիների ընթացքում ոչխարները նմանվում են իրենց հովիվներին, իսկ հովիվները հոտին, բայց այդ փոփոխությունները դանդաղ են կատարվում, իսկ ոչխարները և մարդիկ աշխարհում երկար կանգ չեն առնում: Ծառերն ու էնտերը ավելի արագ են իրար նմանվում, սովորում միմյանց, չէ՞ որ նրանք դարերով անբաժան են: Էնտերը ավելի շատ էլֆերին են նման, քան մարդկանց: նրանք մարդկանց պես զբաղված չեն միայն իրենցով և կարողանում են ավելի խորը թափանցել ուրիշների հոգիները: Բայց մյուս կողմից մարդկանց էլ են էնտերը նման: Էլֆերը չեն կարողանում արագ հարմարվել փոփոխություններին, Արագ ընդունել շրջապատի գույնը: Բայց ինչ որ բանում մենք այդ երկու ցեղերին էլ գերազանցում ենք: Մենք հավերժական ենք ու ավելի հաստատուն: Իմ ցեղակիցներից ոմանք լրիվ փայտացել են ու նմանվել ծառերին: Թեկուզ ականջի մեջ գոռաս հեչ պետքները չի, մի բան էլ սկսել են միայն շշուկով խոսալ: Իսկ իմ հոտի ծառերից շատերի ճյուղերը աստիճանաբար ձեռքերի պես ճկուն են դառնում: Այդ ծառերից շատերը նույնիսկ խոսել են սովորել: Իհարկե այդ ամենը էլֆերից սկսվեց: Այդ նրանք արթնացրեցին ծառերին և սովորեցրին խոսելու արվեստը, իրենք էլ ժամանակի ընթացքում սովորեցին անտառի լեզուն: Հնում էլֆերը փորձում էին խոսել ու շփվել Միջերկրում ապրող բոլոր արարածների հետ: Բայց եկավ Մեծ Խավարը, և էլֆերը լողացին ծովից այն կողմ կամ թաքնվեցին հեռավոր գաղտնի հովիտներում ու կիրճերում, երգեր հորինելով անդառնալի օրերի մասին: Կար ժամանակ, երբ այս անտառը տարածվում էր շատ հեռու, այստեղից մինչև հեռավոր Լուն լեռնաշղթան: Ֆենգորնն ընդամենը այդ անտառի արևելյան սահմանն էր... Ինչպիսի՜ ժամանակներ էին: Ես կարող էի երգելով քայլել ամողջ օրը և ի պատասխան լսել միայն բլուրներում արձագանքող սեփական ձայնս: Այն ժամանակ բոլոր անտառները նման էին Լոթլորիենի անտառներին, բայց ավելի խիտ էին, ավելի երիտասարդ ու հզոր: Բա օ՜դը ինչքան էր մաքուր ու բուրավետ: հիշում եմ շաբաթներով կանգնում էի և շնչում, ըմբոշխնում, բայց էլի չէի հագենում:
Ծառմորուսը լռեց: Նա քայլում էր առանց կանգ առնելու և հոբիթները զարմանում էին, թե ինչքան անաղմուկ է նա ընդհանումընթանում: Ծեր էնտը նորից սկսեց ինչ որ բան մրթմրթալ սկզբում քթի տակ, հետո աստիճանաբար ավելի ու ավելի բարձր: Հոբիթները սկսեցին զանազանել երգի բառերը:
-Դե լավ, թող այդպես լինի, ես կպատմեմ ձեզ այդ մասին,- համաձայնվեց Էնտը ակնհայտորեն շոյված խնդրանքից: -Իհարկե մանրամասն պատմելու ժամանակ չկա, քնելու ժամանակն է, բայց համառոտ պատմել կփորձեմ: Վաղը մենք խորհուրդ ենք հրավիրելու, բավականին խոսելիք ունենք և հնարավոր է այնպես ստացվի, որ երեկոյան էնտերը արշավի դուրս գան:
-Դա բավականին տարօրինակ ու տխուր պատմություն է,- մի քիչ լռելուց հետո սկսեց նա: -Երբ աշխարհը դեռ պատանի էր, իսկ անտառները լայնարձակ ու վայրի, էնտերը, էնտերի կանայք և էնտ աղջիկները միասին էին ապրում: Օ՜ հրաշագեղ ՖիմբրետիլՖիմբրեթիլ, թեթևոտն Կեչուհի, օ՜ պատանեկության տարիներ... Մենք միասին էինք ապրում և միասին էլ դեգերում: Բայց մեր սրտերը տարբեր կերպ էին աճում: Էնտերը սիրում էին այն ամենը՝ ինչ տեսնում էին: Նրանց դուր էին գալիս վիթխարի ծառերը, նախնադարյան անտառները, բարձր լեռները: Նրանք հագեցնում էին իրենց ծարավը լեռնային գետերից և ուտում միայն ծառերից թափվածը պտուղները: Էլֆերը էնտերին խոսել սովորեցրին, և մենք երկար զրուցում էինք մեր ծառերի հետ: Իսկ մեր կանանց դուր էին գալիս միայն արևոտ բացատները, և անտառեզրին աճող մատղաշ ծառերը: նրանք անմիջապես թփերի մեջ նկատում էին հասած հատապտուղները, իսկ ճյուղերի մեջ՝ վայրի խնձորները: Գարնանը նրանք թափառում էին ծաղկած բալենիների միջև, ամռանը ցողաթաթախ մարգագետինների կանաչ խոտերում, իսկ աշնանը դաշտում՝ դաշտերում՝ որտեղ թափվում էին հասած սերմերը: Բայց մեր կանայք նույնիսկ չէին էլ փորձում խոսել իրենց հոտի հետ: Նրանք միայն ուզում էին, որ ծառերը լսեն և ենթարկվեն իրենց:Էնտերի կանայք հրամայում էին ծառերին աճել՝ ինչպես իրենք են ուզում, ծաղկել՝ ինչպես իրենք են ուզում, և տերևներն էլ պիտի կանաչեին նրանց հրամանով, պտուրներն էլ հասնեին միայն այն ժամանակ, երբ նրանք ցանկանային: Նրանք կարգ ու կանոն էին պահանջում, առատություն ու խաղաղություն, այսինքն ամեն ինչ իր տեղում պիտի դրած լիներ, իսկ եթե պետք լիներ՝ իրենք տեղը կփոխեին: կամաց-կամաց Էնտերի կանայք այգիներ տնկեցին ու տեղափոխվեցին այնտեղ: Իսկ մենք՝ էնտերս, շարունակում էինք առաջվա պես շրջել անտառներում և հազվադեպ էինք հյուրընկալվում նրանց այգիներում: Երբ հյուսիսային երկրներում իջավ Մեծ Խավարի ստվերը՝ էնտերի կանայք տեղափոխվեցին Մեծ գետի այն կողմը և նոր այգիներ տնկեցին և մենք սկսեցինք ավելի հազվադեպ տեսնվել: Եվ երբ Խավարը պարտություն կրեց՝ մեր կանանց այգիները ծաղկունք ապրեցին, ծառերը կռացել էին առատ բերքի ծանրության տակ: Եվ ահա մարդիկ կամաց-կամաց սովորեցին նրանց արվեստը, և մեր կանայք մեծ հարգանք էին վայելում մարդկանց շրջանում: Իսկ մենք մարդկանց համար այդպես էլ մնացինք առասպել, անտառային թավուտների առեղծված... Բայց մենք մինչև հիմա էլ ապրում ենք այստեղ, նույն վայրերում, իսկ մեր կանաց այգիները վաղուց չորացել ու մոռացության են մատնվել: Այդ տարածքը հիմա մարդիկ անվանում են Շագանակագույն հարթավայր:  Հիշում եմ այսօրվա պես, իսկ դա շատ վաղուց էր, երբ Սաուրոնը պատերազմ էր մղում արևմուտքի մարդկանց դեմ, ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ կրկին այցելել Ֆիմբրեթիլին: Մեր վերջին հանդիպման ժամանակ նա ինձ առաջվա պես գեղեցիկ էր թվում, թեև շատ քիչ բան էր մնացել այն երիտասարդ օրիորդից, որի հետ ես թափառում էի նախնադարյան անտառներում: Ծանր աշխատանքը կորացրել էր մեր կանանց բարեկազմ թիկունքները, նրանց մազերը գունազրկվել էին կիզիչ արևից, իսկ այտերը խնձորի պես կարմրել: Բայց աչքերները չէին փոխվել և առաջվա պես փայլում էին կանաչ կրակով: Եվ ահա մենք հատեցինք Անդուինը և հասնելով մեր կանանց հողերին՝ աավերածությունից ու հրդեհներից բացի ոչինչ չտեսանք, քանի որ պատերազմը ամայացրել էր այդ տարածքը: Մեր կանաց էլ այնտեղ չգտանք: Մենք կանչում էինք նրանց, փնտրում ամենուր, հարց ու փորձ անում յուրաքանչյուր հանդիպողի: Ոմանք ուսերն էին թոթվում, ասելով, որ երբեք չեն հանդիպել նրանց, մյուսները հավատացնում էին, որ տեսել են, թե ինչպես են նրանք գնում դեպի արևելք, երրորդները արևմոուտք էին մատնացույց անում, չորորդները՝ հարավ: Մեր փնտրտուքներն ապարդյուն էին: Ա՜խ, ինչպես էինք մենք վշտացել: Սակայն վայրի անտառը մեզ կանչում էր, և մենք վերադարձանք: Երկար տարիներ չէինք կարողանում հարմարվել կորստյան հետ, դուրս էինք գալիս մեծ աշխարհ, թափառում էինք հեռավոր երկրներում, փնտրում նրանց, կանչում նրանց անուններով: Ինչ չքնաղ անուններ ունեին նրանք... Բայց ժամանակն անցնում էր և մենք աստճանաբար ավելի հազվադեպ էինք լքում անտառը և շատ չէինք հեռանում: Հիմա հիշողություններից բացի ոչինչ չի մնացել, իսկ մեր մորուքները երկարել ու գորշացել են... Էլֆերը շատ երգեր են գրել մեր մեծ փնտրտուքի մասին, իսկ այդ երգերից մի քանիսը մարդիկ էլ էին երգում: Բայց մենք՝ էնտերս, մեր կանաց մասին երգեր չենք գրում, մենք միայն նրանց անուններն ենք երգում, և դա մեզ բավարարում է: Մենք հավատում ենք, որ դեռ կհանդիպենք նրանց, և այդ ժամանակ միգուցե մեզ կհաջողվի գտնել այնպիսի երկիր, որտեղ մենք կապրենք միասին, որտեղ հաճելի կլինի և նրանց, և մեզ: Մի հին գուշակություն կա, որտեղ ասվում է, որ մենք կհանդիպենք մեր կանաց միայն այն ժամանակ, երբ թե նրանք, և թե մենք կկորցնենք այն ամենը՝ ինչը հիմա ունենք: Եվ շատ հնարավոր է, որ այդ ժամանակն արդեն մոտենում է: Դարեր առաջ Սաուրոնը ավերեց մեր կանաց այգիները, հիմա էլ երևի արմատախիլ կանի մեր անտառները: Էլֆերը այդ մասին երգ ունեն գրած: Մի ժամանակ այդ երգը մեծ գետի ափերին ամեն տեղ երգում էին: Եթե այդ երգը մեր լեզվով երգեինք, այն շա՜տ-շատ երկար կստացվեր: Բայց մենք ագիր գիտենք այն և հաճախ երգում ենք քթներիս տակ: Ահա այսպես է այն հնչում համընդհանուր լեզվով.
Վստահելի
1342
edits