Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3421 բայտ, 22:58, 5 Մարտի 2015
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
=== Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը ===
-Մինչև ոսկորներս սառել եմ,- ատամները չխկչխկացնելով բողոքեց Ջիմլին և սկսեց ոտքերով դոփել գետնին ու ծափ զարկել, որ տաքանա: Գիշերը վերջանում էր: Լուսադեմին բարեկամները նախաճաշ պատրաստեցին և որոշեցին ևս մեկ անգամ զննել մարտադաշտը, հուսալով գտնել հոբիթների հետքը:  -Չմոռանաք երեկվա ծերունու մասին,- հիշեցրեց Ջիմլին,- ես շատ ավելի հանգիստ կլինեմ, եթե նրա հետքերը գտնվեն: -Եվ ի՞նչ կա այդտեղ հանգստացնող,- ուսերը թոթվեց Լեգոլասը: -Դե, եթե քայլում է հողի վրայով ու սովորական հետքեր թողնում, նշանակում է նա ուղղակի մի հասարակ ծերունի է, ուրիշ ոչինչ,- բացատրեց թզուկը: -Գուցե և դու ճիշտ ես, համաձայնվեց էլֆը,- բայց այստեղ նույնիսկ ծանր սապոգները հետք չեն թողնի: Չափազանց բարձր և ճկուն է այստեղի խոտը: -Դրանով հետքագետին չես շփոթեցնի,- առարկեց Ջիմլին: -Արագորնին մի հատիկ տրորված ցողունն էլ բավական է: Միայն թե վախենում եմ նա ոչինչ չի գտնի: Նույնիսկ հիմա, երբ լույսը բացվել է: Դա Սարումանի ուրվականն էր, ես դրանում միանգամայն համոզված եմ: Գուցե նա հիմա է՞լ է մեզ հետևում անտառից:  -Շատ հնարավոր է,- ասաց Արագորնը: -Թեպետ, դժվար թե: Ինձ ձիերն են մտահոգում: Ջիմլի, դու ասացիր, որ նրանց ինչ որ մեկը վախեցրեց և նրանք փախան: Բայց ես չեմ կարծում, որ դա այդպես է: Լեգոլաս, իսկ դու լսեցի՞ր նրանց խրխնջոցը: Քո կարծիքով նրանք վախեցա՞ծ էին: -Ամենևին: Ես շատ լավ էի նրանց լսում: Եթե մթությունը և մեր սեփական վախը չլիներ, կմտածեի, որ ձիերը ուրախությունից են վրնջում, ասես հանդիպած լինեին իրենց հին ընկերոջը: -Ինձ էլ այդպես թվաց,- ասաց Արագորնը: -Բայց ես չեմ կարող լուծել այդ հանելուկը, մինչև ձիերը չգտնվեն: Լա՛վ, շուտով արևը կծագի, հանելուկները հետո կլուծենք: Սկսենք հենց մեր ճամբարից, հարկավոր է որքան հնարավոր է ուշադիր հետազոտել տարածքը: Մեր խնդիրը հոբիթների հետքը գտնելն է, գիշերային հյուրի մասին հետո կմտածենք: Եթե նրանց ինչ որ կերպ հաջողվել է փախչել, ապա նրանք կարող էին թաքնվել միայն անտառում: Այլապես նրանց անմիջապես կտեսնեին: Եթե այստեղից մինչև անտառեզր ոչինչ չգտնենք, կվերադառնանք ու կրկին կհետազոտենք մարտադաշտը, իսկ հետո էլ մոխրակույտը: Չնայած դժվար թե մոխիրների մեջ ինչ որ բան գտնենք, ռոհանցիները չափազանց լավ գիտեն իրենց գործը:
Վստահելի
1342
edits