Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2333 բայտ, 15:22, 11 Մարտի 2015
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
—Այդ դեպքում համառոտ պատմիր գոնե այն, ինչ կարող ես,— Լեգոլասին միացավ Ջիմլին: —Դե պատմիր, Գենդալֆ, ինչպե՞ս կարողացար Բալրոգից ազատվել:
—Դրա անունը մի՛ տուր,— մթագնեց հրաշագործը: —Նրա դեմքի վրայով տառապանքի ստվեր անցավ և նա երկար լռեց: —Ես երկար ընկա,— վերջապես դանդաղ և դժկամորեն խոսեց նա: —Չափազանց երկար: Նա ընկնում էր ինձ հետ միասին, և նրա կրակը այրում էր ինձ: Ի վերջո նա կմոխրացներ ինձ, բայց մենք հասանք հատակին և մեզ կուլ տվեցին ընդերքի սև ջրերը: Խավարը շրջապատեց մեզ, իսկ ջուրը մահու չափ սառն էր և իմ սիրտը քիչ էր մնում հավիտյան սառչեր:
—Խորն է անդունդը Դուրինի կամրջի տակ, և ոչ ոք դեռ չի չափել նրա խորությունը,— կիսաձայն ասաց Ջիմլին:
—Այնուամենայնիվ այդ անդունը անդունդը հատակ ունի՝ լույսի և երևակայության սահմաններից դուրս,— ասաց հրաշագործը: —Եվ ես հայտնվեցի այնտեղ՝ աշխարհի քարե հիմքում: Նա դեռ ինձ հետ էր, և զրկվելով կրակից՝ պատվել էր սառը լորձով և նմանվել լպրծուն ու զորեղ վիշապ օձի: Եվ այնտեղ՝ շնչավոր աշխարհից մեծ խորության տակաշխարհի ընդերքում, որտեղ ժամանակ գոյություն չունի, մենք շարունակում էինք կռվել: Նա սեղմում էր ինձ իր օղակների մեջ, իսկ ես հարվածներ էի հասցնում նրան, մինչև որ վերջապես նա փախավ և փորձեց թաքնվել մթին թունելներում: Այդ թունելները և անցումները Դուրինի թզուկները չեն փորել օ Ջիմլի, Գլոյնի որդի: Թզուկների փորած ամենախորը թունելներից էլ խորն է այդ ընդերքը, և այդ հավերժական խավարում, լեռների քարե արմատների մեջ անանուն արարածներ են բնակվում, որոնց մասին նույնիսկ Սաուրոնը չգիտի, քանզի նրանք Սև տիրակալից էլ հին են: Ես եղել եմ այնտեղ, բայց այդ ահասարսուռ վայրի մասին չեմ պատմի, որովհետև չեմ ուզում այդ պատմություններով մթագնել արևի լույսը: Այդ հուսահատության մեջ միակ հույսը իմ թշնամին էր, և ես կրնկակոխ հետապնդում էի նրան: Եվ ընդերքի չարքը ուզեր թե չուզեր դուրս բերեց ինձ Քազադ-Դումի ստորգետնյա անցումները, որոնք նա գիտեր, ինչպես ոչ ոք: Մենք անընդհատ բարձրանում էինք վեր, մինչև որ հասանք Անվերջանալի սանդուղքին:  -Այդ Սանդուղքը արդեն վաղուց մոռացված է,— հոգոց հանեց Ջիմլին: —Ոմանք ասում են, որ այն երբեք էլ չի եղել, և դա ուղղակի հեքիաթ է, իսկ մյուսները կարծում են, որ եղել է, բայց վաղուց ավերվելէ:—Դա հեքիաթ չէ, և ոչ էլ Սանդուղքը ավերված է,— ասաց Գենդալֆը: —Այն հազարավոր աստիճաններ ունի և ամենախորը ընդերքից սկսվելով, գալարաձև բարձրանում է ամենաբարձր գագաթը ևվերջանում Դուրինի աշտարակում, որը փորված է Զիրագ-Զիգիլի գագաթին ապառաժի մեջ(Զիրագ-Զիգիլ. էլֆերեն Քելեբդիլ. համընդհանուր լեզվով Արծաթատամ.-Լեռնագագաթ Մշուշապատ լեռներում, երեք գագաթներից (Քարադրաս, Ֆանուիդոլ, Քելեբդիլ) ամենաարևմտյանը):
Վստահելի
1342
edits