Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 1290 բայտ, 00:18, 12 Մարտի 2015
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
–Մեր ձիերը այդպես էլ չվերադարձան,– հոգոց հանեց Լեգոլասը: –Ստիպված ենք ոտքով գնալ:
–Ոչ, ես ժամանակ չունեմ ոտքով քայլելու,– ասաց Գենդալֆը: Նա ուղղվեց և այնպես ուժգին սուլեց, որ մյուսները զարմացած նայեցին միմյանց. դժվար էր այդպիսի բան սպասել սպիտակամորուս ծերունուց: Երեք անգամ սուլեց գենդալֆը, և հանկարծակի բոլորին թվաց, թե քամին խրխնջոցի ձայն է բերում: Արագորնը պառկեց և ականջը դրեց գետնին, բայց դեռ մի քանի վարկյան էլ չէր անցել, երբ բոլորը պարզ լսեցին սմբակների դոփյունը: –Սա մի ձիու սմբակների ձայն չէ,– ասաց Արագորնը: –Իհարկե,– հանգիստ հաստատեց Գենդալֆը,– մի նժույգը չի կարող չորս հոգու տանել: –Նրանք երե՛քն են,– ուշադիր նայելով հարթավայրին գոչեց Լեգելասը: –Տեսե՛ք, այն մեկը Խասուֆելն է, իսկ նրա ետևում իմ Արոդը: Բայց առջևից սլանում է ևս մեկը. ինչ հսկա՜ է, կյանքումս այդպիսի նժույգ չեմ տեսել: –Եվ չես էլ տեսնի,– ասաց Գենդալֆը: –Դա Լուսաչն է:
Վստահելի
1342
edits