Changes
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Հայ */
Նա կռացավ Փինի վրա և ցուցադրեց դեղնած ժանիքները:
–Հանգստացի՛ր, թե չէ այ սրա համը կտեսնես,–---- ասաց նա և սկսեց Փինի գլխավերևում տարուբերել սև բռնակով երկար ատամնավոր դաշույնը: –Լեզուդ կծիր ու հանգիստ պառկիր, թե չէ մեկել տեսար միամիտ մոռացա հրամանի մասին: Անիծյա՛լ լինեն այս իզենգարդցիները: ''Ուգլուկ ու բագրոնկ շա փուշդուգ Սարուման՝ գլոբ բուբհոշ սքա՛յ'':
Ու շարունակեց անիծել՝ ատամները կրճտացնելով և թուքը շաղ տալով: