Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 201 բայտ, 12:39, 15 Մարտի 2015
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Վերջապես Մերին կանգ առավ:
-Այսպես –Այսպես մենք հեռու չենք գնա,- ասաց նա շնչահեղձ լինելով,- գոնե : –Գոնե մի փոքր թարմ օդ լիներ:
-Կամ –Կամ ծայրահեղ դեպքում մի կում ջուր,- ասաց Փինը,- կոկորդս չորացել է:
Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ արմատի վրա և կռանալով մի բուռ ջուր վերցրեց: Այն մաքուր էր ու սառը, և հոբիթը մի կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և չլմփացնելով ջրին հանգստացնում էին ոտքերի ցավը, նայելով իրենց շրջապատող ծառերին, որոնք լուռ կանգնած շարք առ շարք հեռանում ու ձուլվում էին մոխրագույն կիսախավարին:
-Հը–Հը, դեռ չե՞ս մոլորվել,- հետաքրքրվեց Փինը հարմար տեղավորվելով ծառի հաստ բնին,- եթե : –Եթե ինչ, մենք կարող ենք պարզապես գնալ Էնտվեյի երկայնքով: Էնվեյ էր կարծես թե, չէ՞: Հետո որ մոլորվենք՝ ծայրահեղ դեպքում նույն ճանապարհով հետ կվերադառնանք:
-Եթե ոտքներս –Եթե ոտքերս ճանապարհին չդավաճանեն,- ասաց Մերին,- ու – և եթե շնչահեղձ չլինենք:
-Հա–Հա, այստեղ ահավոր հեղձուկ է ու մութ,- ընդունեց Փինը: -Տուկբորոյի –Տուկբորոյի մոտակայքում՝ Սմիալում գտնվող Տուկերի մեծ բույնն է հիշեցնում, նրանց հին սրահը: Այդ սրահում արդեն քանի սերունդ է ոչ կահույքն են վերադասավորել, ոչ էլ ընդանրապես ինչ որ բան են փոխել: Հին ժամանակներում այդտեղ ապրում էր ծեր Տուկը: Նա այնքան երկար ապրեց, որ սրահն էլ հասցրեց նրա հետ ծերանալ: Հարյուր տարի է անցել, ինչ նա մեռել է, բայց մահից հետո այնտեղ ոչ մի բանի ձեռք չեն տվել: Իսկ ծերուկ Գերոնտիուսը ինքդ էլ գիտես, իմ նախապապն էր: Հինավուրց պատմություն է... բայց այս անտառի համար ինձ թվում է մեր հարյուր տարին ոչինչ է: Ինչ որ չափից շատ է այն հինավուրց: Միայն նայի՛ր այս մորուքներին ու բեղերին, բա տերևնե՞րը: Ոնց որ չորացած ցնցոտիներ լինեն: Ու ասես երբեք էլ չեն թափվել: Թափթփված, անհյուրընկալ... Հետաքրքիր է ի՞նչ տեսք ունի այս անտառում գարունը, եթե իհարկե այստեղ գարուն ընդհանրապես լինում է:
-Համենայն –Համենայն դեպս այստեղ գոնե արև է թափանցում,- վստահ ասաց Մերին,- ոչ թե Սև անտառի պես: Հիշո՞ւմ ես Բիլբոյի պատմածները: Չարքանտառում անթափանց մութ է ու խավար, այնտեղ սև ու սարսափելի արարածներ են ապրում: Իսկ այստեղ ուղղակի մութ է ու ինչ որ... սարսափելի հինավուրց է թվում: Դժվար թե այստեղ գազաններ ապրեն, չեմ պատկերացնում, որ ինչ որ մեկը կարող է այստեղ երկար մնալ ու ապրել:
-Հոբիթներն –Հոբիթներն էլ չեն կարող ապրել,- համաձայնվեց Փինը,- ցանկություն չկա : –Ցանկություն չունեմ զբոսնել այս անտառում զբոսնել: Ի՞նչ ենք մենք այստեղ կորցրել: Հարյուր լիգ էլ քայլես մեկ է ուտելու բան չես գտնի: Ինչպե՞ս է մեր խնայողությունների վիճակը:
-Ինչ –Ի՜նչ խնայողություններ,- պատասխանեց Մերին,- ոչ մի խնայողություն էլ չունեք, բացի մի քանի Լեմբասից: Ամեն ինչ մնաց այնտեղ՝ նավակներում:
Նրանք ևս մեկ անգամ քրքրեցին գրպանները: Էլֆական հացերը կարող էին բավականացնել երևի մի չորս հինգ օր, այն էլ մի կերպ, գոտիները պիդ ձգած վիճակում:
-Ծածկոցներ –Ծածկոցներ էլ չունենք որ ծածկվենք,- ասաց Մերին,- որ : –Որ կողմ էլ շարժվենք, մեկ է այս գիշեր ատամներս չխկչխկացնելու ենք:
-Դե –Դե լավ, ճանապարհին մի բան կմտածենք,- ձեռքը թափ տվեց Փինը,- գնանք: –Գնանք, առավոտն արդեն երևի վերջանում է:
Այդ պահին նրանք անտառի խորքում լույս նկատեցին, երևի արևի ճառագայթներին հաջողվել էր հաղթահարել ծառերի խիտ սաղարթները:
-Նայի՛ր–Նայի՛ր,- ուրախացավ Մերին,- մինչ մենք այստեղ նստած էինք արևը երևի թաքնվել էր ամպերի ետևում, և հիմա նորից դուրս է եկել: Կամ էլ այնքան է բարձրացել վեր, որ տերևներն այլևս չեն խանգարում: Այնքան էլ հեռու չէ, արի գնանք տեսնենք:
Բայց լույսն այնքան էլ մոտիկ չէր ինչքան թվում էր, բավականաչափ երկար քայլեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը քանի գնում շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր: Վերջապես հոբիթների դիմաց քարե ժայռ երևաց, որը կամ կտրվածք էր լանջի վրա, կամ էլ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող ելուստը: ժայռի վրա ծառեր չէին աճում և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով: Բայց ստորոտում աճած ծառերի ճյուղերը այնպես էին ձգվել դեպի արևով լուսավորված քարքարոտ մակերեսը, ասես տաքանալ էին ուզում: Քիչ առաջ ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, բայց այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին ու փայլում էին մշակված կաշվի պես, իսկ նրանց ներքևի մասը ծածկված էր փափուկ ու վառ-կանաչ մամուռով, ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր, թե գարունն է այստեղ եղել ու հեռանալով թողել իր հիասքանչ փայլը...
Քարափը բավականին նման էր կոպիտ ու անհարթ աստիճանների, թվում էր, թե ինչ որ մեկի ձեռքի գործն է, բայց ամենայն հավանականությամբ դա քամու, ջրի ու ժամանակի աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում գոգավորություն նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր զառամյալ ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ:
-Բեր –Բեր մագլցենք վերև,- ուրախացած առաջարկեց Մերին,- թարմ օդ կշնչենք, ձեռքի հետ էլ տարածքը կուսումնասիրենք:
Ասվածն արված էր: Շուտով հոբիթներն արդեն մագլցում էին ժայռի վրայով: Եթե նույնիսկ քարափի աստճանները ձեռքի գործ լինեյին, ակնհայտ երևում էր, որ հոբիթների համար չեն պատրաստված: Երկուսն էլ այնքան էին ոգևորված ու զբաղված դժվարին վերելքով, որ չնկատեցին, թե ինչպես անցավ կապտուկների ու քերծվածքների ցավը, իսկ մարմինները լցվեցին նոր ուժով ու եռանդով: Վերջապես նրանք հասան քիվի եզրին ու վերջին աստիճանը հաղթահարելով հայտվեցին չորացած ծեր ծառի կողքին: Ոտքի ցատկելով հոբիթները շրջվեցին դեպի անտառը և շունչները տեղը բերելով նայեցին արևելք: Պարզվեց, որ շատ չէին խորացել անտառում, ընդամենը երեք կամ չորս մղոն: Ծառերի կատարները իջնում էին դեպի տափաստանը, իսկ անտառի եզրին դեպի երկինք էին բարձրանում սև ու խիտ ծխի քուլաները, թեքվելով անտառի կողմը:
-Քամին –Քամին փոխվում է,- նկատեց Մերին,- նորից : –Նորից արևելքից է փչում: Ցրտոտ է այստեղ:
-Հա–Հա, ցուրտ է,- համաձայնվեց Փինը,- վախենամ : –Վախենում եմ այս լավ եղանակը միայն խաբկանք է և շուտով ամեն ինչ նորից գորշ ու մռայլ կդառնա: Ափսո՛ս: Այս ցնցոտիավոր ծեր անտառը փոխվել ու փայլում է արևի շողերի ներքո: Այն նւույնիսկ արդեն սկսում է ինձ դուր գալ:
-Սկսում –Սկսում է դուր գա՞լ: Ապա մի սպասի՛ր: Դա լավ է, շատ լավ է,- լսվեց ինչ որ մեկի տարօրինակ ձայնը: - –Դուք շատ սիրալիր եք, ապա մի շրջվեք դեմքներդ տեսնեմ: Իսկ դուք ինձ արդեն վաղուց դուր չեք գալիս, բայց շտապել պետք չէ՛պե՛տք չէ: Շրջվեք, շրջվեք:
Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ ու բարձրացրեցին վեր: Հոբիթներն իրենց առջև մի չտեսնված դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է տրոլի: Վիթխարի, տասնչորս ֆուտից ավելի, հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլխով, որը մի քիչ երկարավուն էր ու առանց վզի միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կա թե ոչ, կուրծքն ու ոտքերը պատող կանաչա-մոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման քան հագուստի: Համենայն դեպս հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ, դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, գորշ մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ:
Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ-մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում Փինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը և ահա թե ինչ էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին, լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկա՜ր, դանդաղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում նրանց մակերևույթին, միայն կայծկլտող փայլ է, ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներներն են փայլում արևի ճառագայթներից, կամ խորը լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք անզգուշորեն արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև, ու մեկ էլ հանկարծ սթափվել էր ու ուշադիր զննում էր քեզ»:
-Հռում –Հռում հում,- մրթմրթաց ինչ որ փայտյա երաժշտական գործիք հիշեցնող թավ ձայնը,- տարօրինակ է, շա՛տ տարօրինակ է, բայց: Բայց... միայն թե չշտապե՛լ: Մենք երբեք չենք շտապում: Եթե ես ձեր ձայները չլսեի... ձեր ձայներն ինձ դուր են գալիս, ճստիկ-մստիկ ձայնիկներ են: Նրանք ինձ ինչ որ բան հիշեցրին, միայն թե չեմ կարողանում հիշել ինչ... եթե ես ձեզ սկզբում տեսնեի, ապա նոր լսեի, առանց մտածելու կտրորեի: Կմտածեի, որ դուք ուղղակի փոքրիկ օրքեր եք ու հետո միայն սխալս կհասկանայի: Շատ զարմանալի փոքրիկներ եք, ճիշտ եմ ասում, շատ զարմանալի: Շատ տարօրինակ է արմա՛տ ու ոստիկ:
Փինը դեռ առաջվա պես զարմացած էր, բայց դադարել էր վախենալ: Այդ աչքերին նայելուց նրա մեջ հետքրքրասիրություն էր առաջանում, բայց ոչ վախ: Եվ շուտով հետաքրքրասիրությունը հաղթեց:
-Ասա –Ասա խնդրեմ, ո՞վ ես դու և ի՞նչ ես անում այստեղ,- հարցրեց նա:
Հսկայի աչքերն անհասկանալի, մի քիչ էլ խուսափողական արտահայտություն ստացան, հորերը փակվեցին, նորից բացվեցին:
-Հռում–Հռում, ահա թե ինչ,- դմբդմբաց ցածր բասը,- դե լա՛վ: Ես Էնտ եմ, համենայն դեպս շատերն ինձ այդպես են անվանում: Այո, այո, հենց Էնտ, ավելի ճիշտ գլխավոր Էնտ, բայց միևնույն ժամանակ ինձ նաև Ֆենգորն են անվանում, ու մեկ էլ Ծառմորուս: Թող լինի Ծառմորուս:
-Է՞նտ–Է՞նտ,- զարմացավ Մերին,- իսկ ի՞նչ է Էնտը: Իսկ դու ինքդ քեզ ինչպե՞ս ես անվանում, ի՞նչ է քո իսկական անունը:
-Հո՜պ–Հո՜պ,- պատասխանեց Ծառմորուսը, օհո: –Օհո, դե արի ու այդքանը մի վարկյանում պատմի՛ր: Մի քիչ կամա՛ց: Համ էլ հիմա ես եմ հարցեր տալիս, իսկ դուք բարի եղեք պատասխանել: Այդ դուք եք ինձ մոտ եկել, այլ ոչ թե ես ձեզ: Հետաքրքիր է ո՞վ եք դուք: Միանգամից ասեմ չեմ կարողանում վերագրել ձեզ հին ժողովուրդներից ոչ մեկին: Այն հին ցուցակներում, որոնք ես ջահել ժամանակ անգիր էի անում, ձեր նմաններից չկային: Բայց դա շա՜տ-շատ վաղուց էր, ու հիմա այդ ցուցակներև կարող են թարմացած լինել: Ապա մի սպասեք, եկեք հիշենք...
-Հռում–Հռում, հում... հըմ, հու՜մ... Ի՞նչ անենք: Ռում տում, ռում տու տում, ռումտի տա տում... Այո, դա շատ երկար ցուցակ էր, բայց դուք այնտեղ չկայիք:
-Դուրս –Դուրս է գալիս, որ հին ցուցակներն իրենց իրավունք են վերապահել մեր մասին լռե՛լ: Եվ հին առասպելներում էլ մենք չկանք,- դժգոհեց Մերին: -Բայց միևնույնն է մենք արդեն երկար ժամանակ է գույություն ունենք: Մենք հոբիթներ ենք:
-Գուցե –Գուցե մի տո՞ղ էլ ավելացնեք ցուցակում,- առաջարկեց Փինը:
-Մեզ –Մեզ գլխավոր չորսից հետո կավելացնես, մարդկանցից հետո,- ավելացրեց նա, և ցուցակը ճիշտ կլինի:
-Հը՜մ–Հը՜մ, դե լավ, վատ չի մտածված,- ասաց Ծառմորուսը,- այդպես էլ կանենք: -Ուրեմն –Ուրեմն դուք որջերո՞ւմ եք ապրում: լավ է, շատ լավ է: Իսկ ո՞վ է ձեզ հոբիթ անվանում: Իմ կարծիքով էլֆական հնչողություն չունի, իսկ հին բառերը բոլորը էլֆերից են ծնունդ առել, միջերկրի առաջին լեզուն նրանք են ստեղծել:
-Մեզ –Մեզ ոչ մեկ էլ հոբիթ չի անվանում, մենք ինքներս ենք մեզ հոբիթ անվանում,- ասաց Փինը:
-Հու՛մ–Հու՛մ, հըմ... հանգիստ, հանգիստ, ոչ այդքան հապճեպ: Ինքնե՞րդ եք ձեզ այդպես անվանում: Բա կարելի՞ է ամեն պատահածին ասել այդ մասին, էսպես որ գնա պատահաբար ձեր իսկական անուններն էլ կասե՛ք:
-Բայց –Բայց մենք մեր անունները չէինք էլ թաքցնում,- զարմացավ Մերին,- ես : –Ես օրինակ Բրենդիզայքն եմ, Մերիադոկ Բրենդիզայքը,- բայց ինձ հաճախ ուղղակի Մերի են ասում:
-Իսկ –Իսկ ես Տուկն եմ, Փերեգրին Տուկը, կամ ուղղակի Փին:
-Հըմ–Հըմ, հըմ... բայց դուք ոնց տեսնում եմ լավ հապճեպիկներ եք,- նկատեց Ծարմորուսը,- շատ : –Շատ հաճելի է, որ դուք ինձ վստահում եք, բայց ավելի լավ է զգույշ լինեք: Էնտերը տարբեր են լինում, կամ ավելի ճիշտ ձեր լեզվով ասած կան արարածներ, որ նման են էնտերի, բայց իրականում էնտեր չեն: Այսպես ուրեմն, ես կարող եմ Մերի ու Փին անվանել հա՞ ոնց հասկացա: Լավ անուններ են եթե ուզում եք իմանալ, բայց ես իմ իսկական անունը ձեզ չեմ ասի, կամ ավելի ճիշտ այդ հարցում դեռ կսպասենք: -Եվ –Եվ նրա կկոցված աչքերում նորից կայծկլտաց կամ քմծիծաղ, կամ խորամանկություն հիշեցնող կանաչ կրակը: -Առաջին –Առաջին հերթին դրա համար երկար ժամանակ կպահանջվի, իմ անունը տարիների հետ քանի գնում ավելի է երկարում, իսկ ես միջերկրում շատ-շատ հնուց եմ ապրում, այնպես որ հիմա այն անքան է երկարել, որ մի ամբողջ պատմություն է դարձել: Իմ լեզվով՝ հնագույն էնտերենով, իսկական անունը մի ամբողջ պատմություն է պատմում իր տիրոջ մասին, նրա ապրած ամբողջ կյանքը: Դա հիանալի լեզու է, բայց այդ լեզվով մի քանի բառ փոխանակելու համար շա՜տ-շատ ժամանակ է պետք: Մենք ինքներս էլ միայն այն բաների մասին ենք էնտերեն խոսում, որոնք արժանի են, որ դրանց մասին երկար պատմես ու երկար լսես: Դե իսկ հիմա,- նրա աչքերը դարձյալ փայլեցին վառ ու մի տեսակ ավելի «այստեղի» գույնով, նեղացան ու սուր հայացք նետեցին հոբիթների վրա,- հիմա պատմեք ինձ ի՞նչ է աշխարհում կատարվում: Եվ դուք ինքներդ ինչո՞վ եք զբաղվում: Ես այստեղից շատ բան եմ տեսնում, շատ բան լսում, շատ բան ճանաչում եմ հոտառությամբ, դե այստեղից, այս... ինչ էր անունը...ա-լալլա-լալլա-ռումբա-կամանդա-լինդ-օր-բուրումէ... ներողություն եմ խնդրում, այդ անվանումը շատ երկար է, բայց ես չգիտեմ ինչպես այն թարգմանել... մի խոսքով այստեղ, որտեղ ես կանգնում եմ առավոտյան պարզկա եղանակին, խորհում արևի մասին, խոտի, որ աճում է անտառից դուրս, ձիերի ու ամպերի մասին, մի խոսքով այն ամենի, ինչն այստեղից երևում է: Ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչո՞վ է զբաղված Գենդալֆը: Բա դրանք, ինչ էր դրանց... բուրարում,- նրա : –Նրա կրծքի խորքից խուլ դնգդնգոց լսվեց, ասես ինչ որ մեկը հսկայական երգեհոնի մի քանի ստեղ սեղմեց,- այդ : –Այդ օրքերը... Այն ջահելը՝ Սարումանը, իր Իզենգարդու՞մ է: Սիրում եմ նորություններ լսել, բայց տեսեք հա, չշտապեք, հանգի՛ստ:
-Աշխարհում –Աշխարհում շատ բան է կատարվում,- սկսեց Մերին,- բայց եթե մենք նույնիսկ ամբողջ ուժով շտապենք, միևնույնն է պատմությունը շատ երկար կստացվի, իսկ դու ասում ես հանգիստ: Գուցե չշտապե՞նք: Անհամեստություն չես համարի, եթե հարցնենք, թե ի՞նչ ես պատրաստվում մեզ հետ անել, ում կողմից ես դու կռվում, և դու իսկապես գիտե՞իր Գենդալֆին:
-Գիտեի–Գիտեի, գիտեի, և հիմա էլ գիտեմ: Հրաշագործներից միայն նա էր անկեղծորեն սիրում ծառերին,- պատասխանեց Ծառմորուսը,- ուրեմն դուք է՞լ նրան գիտեք:
-Գիտեինք–Գիտեինք, տխուր ուղղեց Փինը: -Նա –Նա մեր մեծ բարեկամն էր ու առաջնորդը:
-Այդ դեպքում ես կպատասխանեմ ձեր մյուս հարցերին,- ասաց Ծառմուրուսը,- «ձեզ» հետ ես ոչինչ չեմ պատրաստվում անել, եթե նկատի ունեք «մի բան անել ձեզ, առանց ձեր կարծիքը հարցնելու»: Բայց միասին մենք հանգիստ կարող էինք ինչ որ բան անել: Ում կողմից եմ կռվու՞մ: Նույնիսկ չգիտեմ էլ: Ես գնում եմ իմ ճանապարհով, չնայած չի բացառվում, որ որոշ ժամանակ մեր ճանապարհը համընկնի: Բայց ինչու եք դուք մեծարգո Գենդալֆի մասին այնպես խոսում, ասես նրա պատմությունն ավարտվել է:
Վստահելի
1342
edits