Changes

Պատահար թարգմանչի հետ

3 bytes removed, 13:56, 30 Հունվարի 2013
:   ― Ահա, ― ասաց նա։ ― Գրված է միջին տարիքի, թույլ կազմվածքով մարդու կողնից, բութ ծայրով, ստանդարտ չափսի թղթի վրա։ «Սըր, ― գրում է նա, ― ի պատասխան ձեր այսօրվա հայտարարության, թույլ տվեք հայտնել ձեզ, որ ես գերազանց գիտեմ հիշյալ երիտասարդ կնոջը։ Եթե թույլ տաք այցելել ձեզ, այդ ցավալի պատմության վերաբերյալ կարող եմ հայտնել մի քանի մանրամասներ։ Ներկայումս օրիորդը բնակվում է Բեկենհեմում՝ «Միրտի» ամառանոցում։ Պատրաստ եմ ծառայելու։ Ջ․ Դեվենպորտ»։
:   ― Գրում է Լոուեր֊Բրիքստոնից, ― ավելացրեց Մայքրոֆտ Հոլմսը։ ― Դու ի՞նչ կարծիքի ես, Շերլոկ, արդյոք անհրաժեշտ չէ՞ հենց հիմա գնալ նրա մոտ և իմանալ, հիշյալ մանրամասները։
:   ― Իմ սիրելի Մայքրոֆտ, եղբորը փրկելն ավելի կարևոր է․է, քան քրոջ պատմությունն իմանսլը։ իմանալը։ Կարծում եմ, մենք պետք է գնանք Սկոտլանդ֊Յարդ, տեսուչ Գրեգսոնի ետևից և շարժվենք ուղիղ Բեկենհեմ։ Մենք գիտենք, որ մարդը դատապարտված է, և ամեն մի ժամի հապաղումը կարող է թանկ նստել նրա վրա։
:   ― Լավ կլինի ճանապարհին հետներս վերցնենք նաև միստր Մելասին, ― առաջարկեցի ես, ― գուցե թարգմանչի կարիք զգացվի։
:   Հիանալի է, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Սպասավորին ուղարկեք կառքի ետևից, և անմիջապես մեկնենք։ ― Խոսելու ընթացքում նա բացեց սեղանի դարակը, և ես տեսա, ինչպես ատրճանակը գրպանը խցկեց։
140
edits