Changes
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
–Ոչ Գենդալֆ, դու երևի ինքդ էլ չգիտես, թե ինչ մեծ բուժակ ես: Այն պահից սկսած, երբ դու ինձ բուժեցիր, ամեն ինչ փոխվել է: Ես ի՛նքս կառաջնորդեմ իմ զորքին, և եթե ճակատագիրն այդպես որոշի, կընկնեմ առաջին շարքերում: Այդժամ իմ քունը հանգիստ կլինի:
–Այդ դեպքում նույնիսկ ռոհանցիների պարտությունը նույնիսկ փառավոր կլինի և կարժանանա երգի,– բացականչեց Արագորնը:
Շուրջը կանգնած ռազմիկները զենքերը զարկեցին իրար և գոչեցին.
Զինանոցից զրահներ բերեցին, և շուտով Արագորնն ու Լեգոլասը սպառազինվեցին փայլուն օղազրահներով, ընտրեցին իրենց հարմար սաղավարտներ և շրջանաձև ոսկեզոծ վահաններ, որոնք զարդարված էին կանաչ, կարմիր ու սպիտակ քարերով: Գենդալֆը օղազրահից հրաժարվեց, իսկ Ջիմլիին ընդհանրապես պետք չէր: եթե նույնիսկ Էդորասում նրա հասակին համապատասխան ինչ որ բան գտնվեր, ավելի ամուր չէր լինի, քան Էրեբորում հատուկ թզուկների համար կռված կարճ օղազրահը: Ջիմլին միայն մի կաշվեպատ պողպատյա սաղավարտ վերցրեց, որը ճիշտ և ճիշտ համապատասխան էր նրա կլոր գլխին, և մի ոչ մեծ վահան, որի վրա կանաչ դաշտում սպիտակ ձի էր նկարված՝ Էորլի տան զիննշանը:
–Թող այն պաշպանի քեզ ճակատամարտումճակատամարտի ժամանակ,– ասաց Թեոդենը: –Այդ վահանը պատրաստվել է ինձ համար դեռ Թենգել թագավորի ժամանակ, երբ ես դեռ փոքր տղա էի:
Ջիմլին խոնարհվեց:
–Քե՛զ էլ ողջույն, Ռո՛հանի արքայադուստր,– պատասխանեց Արագորնը, բայց նրա դեմքը մթագնեց, և ժպիտը մարեց:
Երբ բոլորը խմեցին գինու գավաթից, Թեոդենը վեր կացավ և ուղղվեց դեպի ելքը: Դարպասի Դռների մոտ արդեն հավաքվել և նրան էին սպասում մունետիկները, ռոհանյան իշխանները, զորավարները և բոլորը, ովքեր ապրում էին Էդորասում ու մոտակա բնակավայրերում:
–Լսե՛ք ինձ, Էորլի որդիներ,– դիմեց նա հավաքվածներին: –Ես ուղևորվում եմ արշավի, և հնարավոր է, որ այն վերջինը լինի իմ կյանքում: Ես Ժառանգորդ չունեմ, քանզի իմ միակ որդի Թեոդրեդը զոհվել է մարտում: Այս պահից սկսած իմ ժառանգորդն եմ հայտարարում Էոմերին, իմ քրոջ որդուն: Բայց եթե այնպես ստացվի, որ Էոմերը չվերադառնա, ինքներդ թագավոր կընտրեք ձեզ համար: Սակայն հարկավոր է Էդորասի կառավարիչ նշանակել ինչ որ մեկին, մինչև մեր վերադարձը: Ձեզանից ո՞վ կմնա այստեղ հսկելու քաղաքը:
–Թող այդպես լինի,– որոշեց Թեոդենը: –Մունետիկնե՛ր, տեղեկացրեք ժողովրդին այդ մասին:
Թագավորը նստեց Ոսկեզօծ Ապարանքի մուտքի մոտ գտնվող քարե գահին, և Էովինը ծնկի իջնելով նրա դիմաց սուր և թանկարժեք զրահ ընդունեց նրա ձեռքից:
–Մնաս բարով, դու՛ստր քրոջ,– ասաց Թեոդենը: –Մութ է մեր բաժանման ժամը, բայց գուցե դեռ էլի հանդիպենք Ոսկեզօծ Ապարանքում: Իսկ եթե մենք պարտություն կրենք, հիշիր, Դունհորրոյի ամրոցն ամուր է, և այնտեղ կարելի է երկար ժամանակ պաշտպանվել:
–Մի ասա այդպես, օ՛ թագավոր– ասաց Էովինը: –Ես կհաշվեմ օրերը մինչև դուք վերադառանք, և այդ օրերից ամեն մեկը ին մի տարի կթվա:
Եվ այդպես խոսելով, նա նայեց Արագորնին:
–Թագավորը կվերադառնա,– ասաց Արագորնը,– մի՛ վախեցիր: Ճակատագրական պատերազմը մեզ սպասվում Է ոչ թե արևմուտքում, այլ արևելքում:
Թեոդենը ոտքի կանգնեց և Գենդալֆի հետ իջավ աստիճաններով: Մյուսները հետևեցին նրանց: Դարպասի մոտ Արագորնը վերջին անգամ շրջվեց: Ապարանքի մոտ, ամենավերևի աստիճանին միայնակ կանգնած էր Էովինը, ձեռքերը դրած սրի բռնակին: Շողշողացող զրահներով և սաղավարտով նա արծաթե արձան էր հիշեցնում:
Ջիմլին տապարն ուսը գցած քայլում էր Լեգոլասի կողքից:
–Վերջապե՛ս,– ասում էր նա: