Changes
/* Գլուխ յոթերորդ. Հելմյան իջվածք */
=== Գլուխ յոթերորդ. Հելմյան իջվածք ===
Երբ հեծյալները հեռանում էին Էդորասից, արևը արդեն թեքվել էր դեպի արևմուտք և շողում էր ուղիղ նրանց աչքերին, լցնելով ռոհանյան հարթավայրը ոսկեգույն մշուշով: Ճանապարհը մեկ բարձրանալով, մեկ իջնելով ձգվում էր Սպիտակ Լեռների ստորոտի երկայնքով, երբեմն անցնելով արագնթաց լեռնային գետակների ծանծաղուտներով: Աջակողմյան հեռվում սկսեցին երևալ մայրամուտի շողերով պարուրված Մշուշապատ լեռները: Իրիկնանում էր: Զորքն ամբողջ թափով սլանում էր առաջ, քանզի ժամանակ քիչ էր մնում: Վախենալով ուշանալ՝ հեծյալները արշավում էին գրեթե առանց կանգ առնելու: