Changes

Չորսի նշանը

1 byte removed, 20:10, 30 Հունվարի 2013
:       Իրավիճակը մի փոքր անսովոր էր։ Մենք գնում էինք հայտնի չէ՝ ուր, և չգիտես ինչու։ Կամ այս պատմությունը միստիֆիկացիա էր, ինչ-որ մեկի կատակը, որը պնդելու ոչ մի հիմք չունեինք, կամ էլ, որն ավելի հավանական էր, մեզ սպասվում էր ինչ-որ շատ կարևոր մի բան իմանալ։ Միսս Մորսթենը իրեն սովորականի պես զուսպ ու հանգիստ էր պահում։ Փորձում էի նրան զվարթացնել Աղվանստանի իմ արկածներով, բայց, ճիշտն ասած, անձանբ ինձ այնպես էր անհանգստացրել այս ճամփորդուցյունը և այնպիսի հետաքրքրասիրություն էր համակել, որ պատմությունս մի փոքր խառնափնթոր էր ստացվում։ Միսս Մորսթենը մինչ այսօր էլ պնդում է, որ այն ժամանակ պատմել եմ հետաքրքիր մի դեպք, թե ինչպես մի անգամ, ուշ գիշերին վրանս է խցկվել մի հրացան, և ես զույգ կրակոցով գետնել եմ նրան։ Սկզբում դեռ կարողանում էի հետևել, թե ուր ենք գնում, բայց շուտով, շնորհիվ մեր սլացած արագության, մշուշի, ինչպես նաև Լոնդոնը վատ իմանալու պատճառով դադարեցի կողմնորոշվել և կարող եմ միայն ասել, որ բավական երկար գնացինք։ Սակյն Շերլոկ Հոլմսը չէր կորցրել ուղղությունը և հաճախ շշուկով ասում էր մեր սլացած հրապարակների ու փողոցների անունները։
:     ― Ռոչեսթեր-րոուդ, ասաց նա։ ― Ահա և Վինսենթ-սկվերը։ Անցնում ենք Վոքսհոչ-բրիջ-րոուդով։ Երևի գնում ենք Սուրեյ։ Այո, հավանաբար, այնտեղ։ Անցնում ենք կամրջով։ Նայեք, ներքևում ջուր է փայլփլում։ Եվ իսկապես, ներքևում փայլփլում էր Թեմզայի գորշ ջուրը, որի մեջ արտացոլվում էին վառվող լապտերները, բայց ահա կառքը մյուս ափին է, սլանում է նեղ, ոլորուն, փոքրիկ փողոցների խճճված բավիղներով։
:     ― Ուոնդսուրենթ-րոուդ, ― ասում էր Հոլմսը։ ― Փրայորի-րոուդ, Լարկհոլ-լեյն, Սթոկհուել-փլեյս, Ռոբեր-սթրիթ-Քոուլդ-հարբորն-լեյն։ Իսկ մեր ճանապարհորդության նպատակակետը, թվում է, քաղաքի ոչ պերճաշուկ մասում է։ Մենք իսկապես անցանք Լոնդոնի կասկածելի և ամենամռայլ մասերից մեկով։ Աջից և ձախից ձգվում էին աղյուսե տների տխուր շարքերը, որոնց միապաղաղությունը խախտում էին միայն փողոցների անկյուններւմ գտնվող պայծառ լուսավորված անվայելչատես պանդոկները։ Հետո անցանք փոքրիկ պարտեզներով երկհարկանի ամառանոցները, հետո անվերջանալի նոր անճաշակ աղյուսե տների շարքը՝ հրեշավոր շոշափուկներ , որ հսկա քաղաքը քաշքշում էին տարբեր կողմեր։ Վերջապես կառքը կանգնեց նոր փողոցի երրորդ տան մոտ։ Հարևան շենքերից և ոչ մեկը բնակեցված չէր։ Այն, որի մոտ կանգնեցինք, նույնպես խավար էր, ինչպես կողքինները, չհաշված խոհանոցի լուսավոր պատուհանը։ Մենք բախեցինք դուռը և այն անմիջապես բացեց դեղին չալմայով, սպիտակ, լայն զգեստով, դեղին լարագոտիով գոտևորված հնդիկ սպասավորը։ Արտասովոր էր այդ տարօրինակ պատկերը տեսնել լոնդոնյան երրորդ կարգի մերձքաղաքային տան դռների մեջ։
:     ― Սահիբը սպասում է ձեզ, ― ասաց նա, և հենց նույն պահին ներսի սենյակից լսվեց բարակ, ականջ ծակող ձայն․
:     ― Ուղեկցեք նրանց ինձ մոտ։ Անհապաղ ուղեկցեք։
140
edits