Changes

Չորսի նշանը

1 byte removed, 20:46, 30 Հունվարի 2013
:      Նրա կոպիտ և աննրբանկատ վերաբերմունքը այդքան նուրբ խնդրի նկատմամբ ինձ այնպես զայրացրեց, որ հազիվ չապտակեցի նրան։ Միսս Մորսթենը նստեց․ նա այնպես գունատվեց, որ նույնիսկ շրթունքները սպիտակեցին։
:       ― Զգում էի, որ հայրս կենդանի չէ, ― խոսեց միսս Մորսթենը։
:       ― Ձեզ ամեն, ամեն ինչ կբացատրեմ, ― ասաց մարդուկը։ ― Ավելին, կուղղեմ ձեզ բաժին հասած անարդարությունը։ Դա անպայման կանեմ, ինչ էլ որ ասելու լինի իմ եղբայր Բարթոլոմյուն։ Շատ ուրախ եմ տանը տեսնելու ձեր ընկերներին, ոչ միայն որպես թիկնապահներ, այլ որպես այն ամենի վկաներ, ինչ պատրստվում եմ այսօր ասել ու անել։ Մենք երեքով ի վիճակի ենք վճռական դիմադրություն ցույց տալ եղբայր Բարթոլոմյուին։ Բայց վկաներ թող չլինեն ոչ ոստիկանները ոչ էլ ընթերակաները։ Առանց կողմնակի մարդականց էլ մենք ամեն ինչ կհարթենք։ Ոչ մի բան այնպես չի զայրացնում, եղբորս՝ Բարթոլոմյուին, ինչպես հրապարակումը, ― ասաց մարդուկը և նստեց ցածր բազմոցին՝ հարցական մեզ հառելով իր կարճատես, ջրակալած, կապույտ աչքերը։
:       ― Ինչ վերաբերվում է ինձ, ― ասաց Շերլոկ Հոլմսը, ― ապա պատրաստ եմ ձեզ հավատացնել, որ ձեր ասած ամեն մի խոսքը կպահեմ իմ մեջ։
:       Ի նշան համաձայնության ես ևս գլխով արեցի։
140
edits