Changes
/* Գլուխ V */
Այսպիսով համոզվելով, որ իրոք ի վիճակի չի տեղից շարժվելու, մեր ասպետը որոշեց դիմել իր սովորական դեղին, այսինքն՝ մտաբերել որևէ դեպք վեպերից։ Եվ նրա խելահեղ երևակայությանը ներկայացավ Բալդովինոյի և մարկիզ Մանտուացու տեսարանը, երբ որ Կարլոտոն վիրավոր Բալդովինոյին թողեց լեռներում․ մի պատմություն, որ լավ ծանոթ է մանուկներին, անհայտ չէ պատանիներին և վայելում է ծերերի սերն ու վստահությունը, և չնայած այդ ամենին, ավելի ստույգ չէ, քան Մոհամմեդի հրաշագործությունները։ Դոն Կիխոտին թվաց, որ այդ պատմությունը շատ սազում է իր ցավալի վիճակին։ Եվ ահա նա սկսեց գլորվել գետնին և խորունկ զգացմունքով կրկնել թույլ ձայնով խոսքեր, որ երգի հեղինակը դրել է վիրավոր Անտառի Ասպետի շուրթերում․
<poem>
Արի՛, ցավս բաժանիր,
Ո՜հ, իմ տիկին փափկասուն,
Մի՞թե ցավս չգիտես,
Կամ թե ինձ չես ափսոսում։
Մանտուանի դու իշխան,
Ո՜հ իմ տեր ու հորեղբայր։
</poem>
Բախտն այնպես էր տնօրինել, որ այն պահին, երբ նա հասավ այս տողերին, ճանապարհով պատահմամբ մի գյուղացի էր անցնում, միևնույն գյուղի բնակիչ, որտեղից որ մեր ասպետն էր։ Նա վերադառնում էր ջրաղացից, որտեղ ցորեն էր տարել և, գետնին պառկած մարդ տեսնելով, մոտեցավ ու հարցրեց, թե ո՞վ է նա, ի՞նչն է ցավում և ինչո՞ւ է նա այդքան աղիողորմ հառաչում։ Դոն Կիխոտը երևի կարծեց, թե իր առջև իր հորեղբայր մարկիզ Մանտուացին է և այդ պատճառով ոչ մի բառ չարտասանեց, այլ շարունակեց իր երգը, որ ասում էր նրա դժբախտությունների մասին և կայսրորդու սիրո մասին՝ դեպի իր կինը, մի խոսքով այն ամենը, որ այդ երգում երգվում է։
Եվ նրանք սկսեցին դոն Կիխոտին հարց ու փորձ անել, սակայն նա չուզեց նրանց բան պատմել, միայն խնդրեց, որ իրեն ուտելու բան տան և հանգիստ թողնեն, որովհետև ամենից շատ ուտելու և քնելու կարիք ունի։ Նրա ցանկությունը կատարեցին, ապա թե քահանան մանրամասն հարց ու փորձ արեց գյուղացուց, թե նա ինչպես գտավ դոն Կիխոտին։ Գյուղացին պատմեց և կրկնեց բոլոր անմտությունները, որ մեր ասպետն ասում էր թե՛ գետնին պառկած, թե՛ էշով գնալիս։ Այս տեղեկություններից հետո մեր լիցենցիատի մեջ առավել ևս ամրցավ իր ծրագիրն ի կատար ածելու ցանկությունը։ Նա այդպես էլ արեց՝ հետևյալ օրը նա անցավ իր բարեկամի՝ դալլաք վարպետ Նիկոլասի ետևից և նրանք երկուսով գնացին դոն Կիխոտի տունը։
==Գլուխ VI==