Changes
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
–Դե որ այդպես է, թանկագին Ջիմլի,– ժպտաց Լեգոլասը,– մաղթում եմ քեզ ողջ մնալ գալիք պատերազմում, վերադառնալ այս կողմերը և կրկին տեսնել քեզ այդքան դուր եկած քարանձավները: Միայն թե քո ցեղակիցներին դրանց մասին չպատմես. դատելով քո խոսքերից, այդ քարանձավներում պետք չէ ոչ մի բանի ձեռք տալ, իսկ թզուկներն իրենց մուրճերով ամեն ինչ կփչացնեն:
–Դու ոչինչ չես հասկանում,– նեղացավ Ջիմլին: –Ոչ մի թզուկի սիրտ անտարբեր չի կարող անտարբեր մնալ մնա նման գեղեցկության հանդեպ: Դուրինի որդիներն այստեղ չէին գա թանկարժեք քարեր հայթհայթելու, նույնիսկ ոսկով և ադամանդով նրանց չես չէիր գայթակղի: Մի՞թե դու կկտրեիր գարանային ծաղիկներով ծածկված ծառը: Մենք ձեռք չեինք տա այդ քարե ծաղկանոցին և այն մեզ համար հրաշագեղ արգելոց կդառնար, որտեղ կարելի է միայն զբոսնել ու հիանալ: Մեր ամբողջ աշխատանքը կկայանար նրանում, որ դանդաղ, խնամքով կհարվածեինք այստեղ այնտեղ, երբեմն օրվա մեջ միայն մի փոքրիկ քարի կտոր կտրելովպոկելով, և տարեցտարի քարանձավները կընդլայնվեին, նոր սրահներ կբացվեին, որոնք հիմա թաղված են հավերժական խավարում, և որոնց գոյության մասին գուշակում ես նկատելով ճեղքերի հետևում թաքնված դատարկությունը: Ամեն տեղ կշողշողային լույսերը, ինչպես մի ժամանակ Քազադ-Դումում, և խավարը, որ թագավորում է այնտեղ այդ լեռների ստեղծման օրվանից, կնահանջեր: Եվ երբ մենք ցանկանայինք հանգստանալ, միայն այդ ժամանակ թույլ կտայինք նրան վերադառնալ... –Դու ինձ զարմացրեցիր, Ջիմլի,– խոստովանեց Լեգոլասը: –Ես չգիտեի, որ դու կարող ես այդպես պերճապոս լինել: Նույնիսկ սկսում եմ ափսոսալ, որ չեմ տեսել այդ քարանձավները: Գիտե՞ս ինչ, արի պայման կապենք: Եթե երկուսս էլ ողջ մնանք, որը քիչ հավանական է, ապա կճանապարհորդենք միասին: Դու կթափառես ինձ հետ Ֆենգորնի անտառում, իսկ ես՝ քեզ հետ, Հելմյան Իջվածքի քարանձավներում: Համաձա՞յն ես: –Ճիշտն ասած ես Ֆենգորնը շատ հեռվից կշրջանցեի, բայց լավ, թող քո ասածը լինի: Սակայն խոստացիր, որ Ֆենգորնից հետո մենք անհապաղ կայցելենք քարանձավներ, և դու կկիսես ինձ հետ իմ հիացմունքը: –Որոշված է,– հավանություն տվեց Լեգոլասը: Բայց ավա՜ղ, մենք առաժմ պետք է մոռանանք և Ֆենգորնի, և քարանձավների մասին: Նայի՛ր, անտառն արդեն վերջանում է: Մինչև Իզենգարդ դեռ շա՞տ ճանապարհ կա, Գենդալֆ: –Մոտ տասնհինգ լիգ, եթե հաշվենք ուղիղ գծով, ինչպես թռչում են Սարումանի ագռավները: Կիրճի բերանից միչև գետանցում հինգ լիգ, իսկ այնտեղից մինչև Իզենգարդի դարպասը՝ տասը: Բայց ամբողջ գիշեր գնալու անհրաժեշտություն չկա: Կգիշերենք, կհանգստանանք: –Իսկ ի՞նչ է մեզ սպասվում ճանապարհի վերջում,– հարցրեց Ջիմլին: –Դու, իհարկե, արդեն նախապես գիտես, իսկ ես չեմ էլ կռահում: –Ոչ, ես ինքս էլ ոչինչ չգիտեմ,– պատասխանեց հրածագործը: –Ես անցյալ գիշեր եմ այնտեղ եղել, իսկ այս ընթացքում շատ բան կարող է կատարված լինել: Բայց կարծում եմ, որ անիմաստ չենք գնում, և դու չես բողոքի, թեև դրա պատճառով ստպիված եղար հեռանալ Ալգարոնդի փայլփլուն քարանձավներից: Վերջապես անտառը մնաց հետևում, և պարզվեց, որ նրանք գտնվում են կիրճի սկզբնամասում, որտեղ ճանապարհը միանում էր գլխավոր ուղուն: Ուղին տանում էր արևելք՝ Էդորաս, և արևմուտք, դեպի Իզենի գետանցումը: Անտառի եզրին Լեգոլասը կանգնեցրեց ձիուն, շրջվեց, վերջին անգամ ափսոսանքով նայեց անտառին և հանկարծակի բարձր ճչաց. –Տեսե՛ք, այնտեղ աչքե՛ր կան: Ինչ որ մեկը ճյուղերի միջից մե՛զ է նայում: Կյանքումս այդպիսի աչքեր չե՛մ տեսել: Մյուսները, նրա գոռոցից անհանգստացած, կանգ առան և նույնպես շրջվեցին: Լեգոլասն արդեն ուզում էր հետ սլանալ, բայց Ջիմլին թույլ չտվեց: –Կանգնի՛ր,– ճչաց նա,– եթե դու խելագարվել ես, դա քո գործն է, բայց սկզբում թույլ տուր իջնեմ, ես ոչ մի աչքեր տեսնելու ցանկություն չունե՛մ: –Մի շտապիր, Լեգոլաս,- էլֆին հանգստացրեց Գենդալֆը: –Հիմա դրա ժամանակը չի, դեռ կհասցնես տեսնել այդ անտառը: Այդ պահին երեք տարօրինակ արարածներ դուրս եկան անտառից՝ բարձրահասակ, ինչպես տրոլները, տասներկու ֆուտից ոչ պակաս հասակով, ձիգ և ուժեղ: Նրանք հիշեցնում էին երիտասարդ ծառերի. երկար, բազմամատ ոտքեր ու ձեռքեր ունեին, կոշտ մազեր, մամուռ հիշեցնող երկար, կանաչա-մոխրագույն մորուքներ: Հագներին ինչ որ պիրկ մոխրա-շագանակագույն հագուստ էր, կամ, գուցե դա ոչ թե հագուստ էր, այլ կեղև: Տարօրինակ արարածները, հանգիստ և լրջորեն, հեծյալների գլխի վրայից, առանց նրանց վրա ուշադրություն դարձնելու նայում էին հյուսիս: Հանկարծակի նրանք ձեռքները խողովակաձև ոլորելով մոտեցրեցին բերաններին և զրնգուն ձայներ արձակեցին, մաքուր, ինչպես եղջերափողի կանչը, բայց շատ ավելի բարդ ու մեղեդային: Լսվեցին պատասխան կանչերը. հեծյալները շրջվելով հարթավայրի կողմը, տեսան, որ այնտեղից ևս մի քանի նմանօրինակ արարածներ են մոտենում անտառին: Նրանց քայլվածքը նման էր ճահճային ձկնկուլների քայլվածքին, բայց քայլերը շատ ավելի մեծ էին ու արագ: Հեծյալները չկարողացան զսպել զարմանքի ճիչերը, իսկ մի քանիսը նույնիսկ ճանկեցին սրերը: –Թողեք զենքերը,– ասաց Գենդալֆը,– դրանք պարզապես հովիվներ են: Նրանք թշնամի չեն մեզ, ավելին, նրանք ընհանրապես ուշադրություն չեն դարձնում մեզ վրա: Երևում է Գենդալֆը գիտեր ինչ է ասում: Հսկաները, նույնիսկ հայացքի չարժանացնելով մարդկանց, մտան անտառ և անհետացան տեսադաշտից: –Հովիվնե՛ր,– ուշքի գալով խոսեց Թեոդենը,– իսկ ու՞ր է այդ դեպքում նրանց նախիրը: Ովքե՞ր են նրանք, Գենդալֆ: Երևում է դու նրանց մասին ինչ որ բան գիտես: –Նրանք ծառերի հովիվներն են,– պատասխանեց հրաշագործը: Մի՞թե դու մոռացել ես հեքիաթները, որ պատմում են ձեզ մոտ երեկոները խարույկի շուրջ: Հարցրու ձեր երեխաներին: Նրանք հեշտությամբ կգտնեն ճիշտ պատասխանը հնագույն առասպելների խճճված ցանցում և կպատասխանեն քո հարցին: Դու տեսար Ֆենգորնյան անտառի էնտերին, թագավոր: Ձեր լեզվով այդ անտառը Էնտվուդ է անվանվում: Դուք՝ ռոհանցիներդ, էնտերի համար ընդամենը վաղանցիկ ստվեր եք: