Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 586 բայտ, 05:47, 4 Ապրիլի 2015
/* Գլուխ VI */
― Այո՛, դուք արդարացի եք, ― պատասխանեց քահանան, ― նկատի կառնենք այդ և առժամապես նրան կբաշխենք կյանքը։ Իսկ հիմա տեսնենք, թե նրա կողքին ինչ կա։
― Ամադիս Գաղղիացու օրինական որդու՝ Էսպլանդիանի սխրագործությունները, <ref>Սովորաբա այդպես է բացատրվում «Las Sergas de Esplandian» վեպի վերնագիրը․ թեև գույություն ունի sergas բառի ուրիշ բացատրություն ևս, այսինքն՝ «հյուսած գորգեր, գոբելեններ»։ Այդ դեպքում վերնագիրը կունենա «Էսպլանդիանի մետաքսյա գորգեր» նշանակությունը (այսինքն՝ գորգեր, որոնց վրա հյուսված է Էսպլանդիանի սխրագործությունների նկարը։</ref> ― ասաց դալլաքը։
― Ճշմարիտն ասած, ― նկատեց քահանան, ― հոր արժանիքները չեն փրկում որդուն։ Ապա վերցրեք, տիրուհի տնտեսուհի, բաց արեք լուսամուտն ու բակը նետեցեք՝ նա կդառնա հիմքը պատրաստվող խարույկի։
Ադմին, Վստահելի
1876
edits