Changes

Պահապանները

Ավելացվել է 3229 բայտ, 16:14, 4 Ապրիլի 2015
/* Գլուխ ութ․ Մառախլապատ գերեզմանոցում */
Նրա գլխավերեւում ինչ֊որ բան ճռռաց ու քերվեց։ Նա բարձրացավ արմունկների վրա ու տեսավ, որ իրենք պառկած են անցումի մեջտեղում, իսկ անկյունից մի երկար ձեռք մատներով քայլելով մոտենում է Սամին, նրա կոկորդին դրված սրի կոթին։
Գարշելի նզովքը քարի պես ծանրացել էր Ֆրոդոյի վրա, հետո նա անտանելիորեն փախչել ուզեց, փախչել առանց հետ նայելու։ Նա Մատանին կհագնի, անտեսանելի դարձած խույս կտա հոգեառից, եւ լույս աշխարհ դուրս կգա։ Նա պատկերացրեց, թե ինչպես է փախչում առավոտյան խոտի միջով արցունքից կուրանալով, դառը սգալով Սամին, Փինի եւ Մերիի կորուստը, բայց ինքը կենտանի կենդանի ու փկրված։ փրկված։ Նույնիսկ Գանդալֆը, նույնիսկ նա իրեն չի դատապարտի․ ուրիշ ի՞նչ է մնում իրեն։ իրեն:  Բայց արիությունը նրան բոլորովին այլ բան էր հուշում: Ոչ, հոբիթները բարեկամներին չեն լքում փորձանքի մեջ: Եվ այնուամենայնիվ նա գրպանում շոշափեց մատանին... իսկ հոգեառի ձեռքը ավելի էր մոտենում Սամի կոկորդին: Հանկարծ նրա վճռականությունն ամրապնդվեց, նա հափռեց կողքին դրված կարճ սուրը, վեր կացավ, ծնկների վրա հենված ձգվեց ընկերների մարմինների վրայով և ինչքան ուժ ուներ խփեց ճանկռտող ձեռքի դաստակին ու կտրեց այն: Կատաղի մի վայնասուն տարածվեց, ու լույսը խավարեց: Խավարը ցնցվում էր չարագույժ մռնչոցից: Ֆրոդոն ընկավ Մերիի վրա, այտը նրա սառը երեսին: Եվ անսպասելի հիշեց այն ամենը ինչ ծածկվել էր մառախուղի քուլաներով. տունը բլրի մոտ, Ոսկեհատիկին, Թոմի երգերը, և կերկերուն ձայնով սկսեց. «Մեր հնչյուն երգ, դե՛, թռի՛ր դու Բոմբանդիլ Թոմի մոտ»: Այդ անունից նրա ձայնն ամրացավ, հնչեց ամբողջ ուժով, ասես խավար դամբարանում փողը երգեց. <poem>Մեր հնչյուն երգ, դե թռի՛ր դու Բոմբանդիլ Թոմի մոտ,Գտի՛ր նրան՝ որտեղ էլ, որ ճամփին էլ նա լինի,Գտի՛ր նրան՝ բե՛ր մեզ մոտ հեռուներից անծանոթ,Դժբախտության մեջ ենք մենք, արի՜, օգնի՛ր, Բոմբանդի՜լ:</poem> Արձագանքը լռեց, և իջավ մեռյալ լռություն: Միայն Ֆրոդոյի սիրտն էր դղրդալով խփում: Երկար լռություն: Իսկ հետո, ասես հաստ պատի հետևից, բլուրների այն կողմից, հեռվից, ավելի ու ավելի մոտենալով հնչեց պատասխան մեղեդին. <poem>Ահա և ես՝ Բոմբանդիլը, չէի՞ք տեսել, դե տեսե՛ք,Սլանում է ոնց քամի, նրան ոչ ոք չի հասել,Կոշիկը դեղնից դեղին, բաճկոնը վառ քան երկինք,Երգեր ունի կախարդող, որ չես լսել դու կյանքում:</poem> Դղրդացին տեղաշարժված քարերը, դամբարան հորդեց կենդանի ու պայծառ լույսը: Քանդված պատի տեղը փայլեց և այնտեղ երևաց Թոմի գլուխը՝ փետրավոր գլխարկով, իսկ նրա թիկունքում բարձրանում էր բոսոր արևը: Լույսն անցավ երեք անշարժ հոբիթների դեմքերով, նրանց վրայից սրբելով դիակային դալկությունը Հիմա թվում էր, որ նրանք պինդ քնած են:  Թոմը կռացավ, գլխարկը հանեց և երգելով մտավ մութ դամբարանը.
Վստահելի
1342
edits