Changes

Նեյրոգիտություն

Ավելացվել է 4305 բայտ, 10:41, 8 Ապրիլի 2015
եթե ուզում եք ծանոթանալ հիշողությանն առնչվող փորձերին, համեցե՛ք այստեղ.
http://www.exploratorium.edu/brain_explorer/memory.html
 
==Սթրես==
[[Պատկեր:Neuro-12-0.png|300px|right]]
Սթրեսը հանդիպում է նույնիսկ չափազանց հանգիստ թվացող կյանքում։ Բոլորս էլ առնչվել ենք դրա հետ. քննությունների ժամաանկ, սպորտային մրցումներում, ընկերների կամ թշնամիների հետ վիճելիս մենք սթրես ենք ապրում։ Ինչու՞ է այն առաջանում և ի՞նչն է նրան երբեմն ուղեկցող տհաճ զգացողության պատճառը։ Արդյո՞ք այն որևէ լավ նշանակություն ունի։ Ի՞նչ է կատարվում, երբ այստեղ որևէ բան խախտվում է։ Նեյրոգիտնականները սկսել են հասկանալ, թե ինչպես է ուղեղը աոաջացնում համակարգված քիմիական պատասխան սթրեսի ժամանակ։
 
===Ի՞նչ է սթրեսը և ինչի՞ համար է այն===
 
Շատ դժվար է հստակ բնորոշում տալ սթրեսին։ Սթրեսը ուղղակի ճնշման տակ գտնվելը չէ՝ քանի որ միշտ չէ, որ այն ճնշող ազդեցություն է թողնում. ավելի ճիշտ կլինի ասել, թր դա անհամապատասխանությունն է մարմնի ու ուղեղի ակնկալիքների և այն իրական մարտահրավերների միջև, որոնց հետ մենք առնչվում ենք։ Մեզ հանդիպող մարտահրավերներից շատերը իրենց բնույթով <strong>հոգեբանական</strong> են. դրանք արտացոլում են այն դժվարությունները, որոնք ծագում են մեր կյանքում ուրիշների հետ փոխհարաբե֊ րություններում՝ ուսումնական հաջողություններին ձգտելիս, դպրոցի թիմում տեղ վաստակելու համար, հետագա կյանքում աշխատանք գտնելու համար։ Սթրեսի մյուս տեսակները <strong>ֆիզիկական</strong> են, օրինակ, սուր հիվանդությունը կամ վթարի հետևանքով ոտքի վնասվածքը։ Շատ սթրեսորներ խառն են. ցավը և այլ ֆիզիկական ազդեցությունները զուգակցվում են անհանգստության և երկյուղի հետ։
 
Սթրեսը հիմնարար երևույթ է։ Նրա հետ առնչվում են բոլոր օրգանիզմները՝ պարզագույն բակտերիաներից և նախակենդանիներից սկսած մինչև բարդ կորիզավոր օրգանիզմներ, ինչպիսիք են կաթնասունները։ Միաբջիջ օրգանիզմները, ինչպես նաև մեր մարմնի առանձին բջիջները ունեն հատուկ մոլեկուլային մեխանիզմներ, որոնք միանում են արտակարգ պայմաններում և պահպանում են բջիջների կարևորագույն ֆունկցիաները անսպասելի վտանգի դեպքում։ Այսպես, հատուկ մոլեկուլների մի ջոկատ են <strong>ջերմային շոկի սպիտակուցները</strong>, որոնք ունակ են ուղեկցելու վնասված սպիտակուցները դեպի վերանորոգման վայրը կամ, եթե դա անհնար է, նպաստում են դրանց անվնաս քայքայմանը, այդպիսով պաշտպանելով բջիջը դրանց թունավոր ազդեցությունից կամ ֆունկցիոնալ խաթարումից։ Այնպիսի բարդ օրգանիզմներում, ինչպիսին որ մերն է, սթրես համակարգերը զարգացել են, զգալիորեն բարդացել՝ լավագույնս օգնելով մեզ արտասովոր պայմաններում։ Դրանք օգտագործում են վերոնշյալ բջջային պաշտպանական մեխանիզմները որպես մի օղակ շատ ավելի մեծ սթրեսային պաշտպանության մարտկոցում։
Վստահելի
278
edits