Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 8097 բայտ, 20:03, 8 Ապրիլի 2015
/* Գլուխ իններորդ. Փլատակներ */
–Այնտեղ նրանց մթերանոցն էր,– բացատրեց Փինը, երբ նրանք վերադարձան բեռնված ամաններով, գավաթներով, դանակներով և սննդի այլ պարագաներով: –Բարեբախտաբար ջուրն այնտեղ չի հասել:
–Կարող ես քիթդ չցցել, պարոն Ջիմլի: –Մերին ուրախ թփթփացրեց թզուկի ուսին: –Սա քեզ համար օրքի լափ չէ, այլ ամենաիսկական մարդասնունդ, ինչպես կասեր Ծառմորուսը: Ի՞նչ կխմեք՝ գինի՞, թե՞ գարեջուր: Այստեղ գարեջրի տակառիկ կա՝ և , պետք է ասեմ , վատ գարեջուր չի: Իսկ սա բարձր որակի աղ դրած խոզի միս է: Տապակած բեկոն կցանկանաի՞ք համտեսել: Ափսոս միայն, համեմունքներ չունենք, վերջին օրերին սննդի առաքումը գրեթե ընդհատվել է: Բացի մսեղենից կարող եմ առաջարկել միայն հաց, կարագ և ու մեղր: Գո՞հ եք:
–Այ թե հոբիթներ եմ ասել,– ծիծաղեց Ջիմլին,– համարեք, որ ձեր պարտքը բավականին նվազել էնվազեց:
Շուտով երեքն էլ զբաղված էին ուտելով: Հոբիթները, որքան էլ տարօրինակ թվա, նստեցին նրանց կողքին և հետևեցին նրանց օրինակին:
–Սովածացել են խեղճերը... Բայց ձեր վրայից չի երևում, որ սոված եք մնացել,– նկատեց Արագորնը: –Տեսքից փթթում եք:
 
–Ես էլ եմ էդ ասում,– համաձայնեց Ջիմլին, գարեջրի գավաթից մի կում անելով: –Սկսենք նրանից, որ ձեր գանգուրները, մեր բաժանումից հետո, կրկնակի երկարել ու փարթամացել են: Եվ դուք ինքներդ էլ, հիշում եմ, ավելի կարճ էիք: Մի քիչ աճել եք, թեպետ ձեր հասակում էլ չեն աճում... –Այդ ձեր Ծառմորուսը, երևում է, ձեզ սոված չի պահել:
 
–Այո, թերևս, սոված չենք մնացել,– համաձայնվեց Մերին: –Բայց էնտերը՝ նրանք մենակ խմում են, երբեմն չէր խանգարի նաև ուտել: Չեմ վիճում, Ծառմուրուսի ըմպելիքները կշտացնող են, էլֆերի Լեմբասը՝ նույնպես, բայց մեկ-մեկ հարկավոր է ճաշացանկը փոխել:
 
–Ուրեմն դուք խմել եք էնտերի ջրի՞ց,– բացականչեց Լեգոլասը: –Ամեն ինչ հասկանալի է, նշանակում է Ջիմլին ճի՛շտ է նկատել: Մենք շատ երգեր ունենք Ֆենգորնյան հրաշալի աղբյուրների մասին:
 
–Այդ անտառի մասին շատ են զարմանալի բաներ պատմում,– հաստատեց Արագորնը,– բայց ես երբեք չեմ եղել նրա խորքերում: Պատմե՛ք մեզ Ֆենգորնի և էնտերի մասին:
 
Էնտերի՞,– մտածկոտ ձգեց Փինը: –Էնտերը... դե առաջին հերթին էնտերը տարբեր են լինում, բայց նրանց աչքերը... դե, արտասովոր են: –Նա բառեր փնտրեց, հետո ձեռքը թափ տվեց: –Դե ի՞նչ ասեմ,– նորից սկսեց նա,– դուք ինքներդ էլ տեսել եք արդեն նրանց, թեպետ, հեռվից: համենայն դեպս նրանք հաստատ ձեզ տեսել են և տեղեկացրել են Ծառմորուսին: Լավ, դեռ էլի կտեսնեք նրանց, և այդ ժամանակ էլ ինքներդ կորոշեք, թե ինչպիսին են նրանք:
 
–Մի րոպե,– ընդհատեց Ջիմլին,– մենք կեսերից սկսեցինք: Եկեք ամեն ինչ հերթով պատմեք: Սկսեք այն օրվանից, երբ մեր Եղբայրությունը փլուզվեց:
 
–Կպատմենք, կպատմենք, միայն ժամանակը հերիքի,– հավաստիացրեց Մերին: –Բայց սկզբում, եթե դուք կշտացել եք, լցրեք ձեր ծխամորճները, իսկ ես կրակ կբերեմ: Եկեք կարճ ժամանակով պատկերացնենք, թե Հոբիթստանում ենք, կամ ծայրահեղ դեպքում՝ Ազատքում:
 
Նա գրպանից կաշվե քսակ հանեց՝ լցված ծխախոտով:
 
–Ծխելու խոտ ինչքան ուզես կա,– ասաց նա: –Քանի դեռ բարի ենք՝ լցրեք գրպաններդ: Այսօր առավոտյան ես ու Փինը փրկարարական աշխատանքներ էինք կատարում, ինչ ասես այստեղ չի լողում: Ահա և Փինը երկու տակառիկ որսաց, երևի ինչ որ ստորգետնյա նկուղից էին դուրս լողացել: Դե մենք էլ չամաչեցինք, բացեցինք, իսկ այնտեղ՝ առաջին կարգի ծխելու խոտ, և առհասարակ չթրջված:
 
Ջիմլին մի պտղունց խոտ վերցրեց, ձեռքի մեջ տրորեց ու հոտոտեց:
 
Եվ հոտն է լավը, և շոշափելն է հաճելի,– ասաց նա:
 
–Ի՞նչ հաճելի, ախր սա լավից էլ լավն է,– վրդովվեց Մերին: Իմ թանկագին Ջիմլի, տերևները՝ Խորահովտից են: Այդ տակառիկների վրա խարանված էր Զուռնաչների ընտանեկան նշանը: չեմ կարողանում պատկերացնել, թե ոնց է այստեղ հայտնվել Խորահովտի բերքը: Երևի Սարումանը դրանք իր համար էր պահում: Չգիտեի, որ մեր ապրանքները այսքան հեռու են առաքվում: Դե ինչ, փորձե՞նք:
 
–Մեծ ուրախությամբ, եթե ծխամորճ ունենայի,– հառաչեց Ջիմլին: –Ես ես այն կորցրել եմ դեռ Մորիայում, եթե ոչ ավելի շուտ: Իսկ ծխամորճ չե՞ք որսացել:
 
–Ավա՜ղ,– ասաց Մերին,– չենք որսացել: Ինչ–ինչ, բայց ծխամորճ չենք գտել նույնիսկ այստեղ, մառանում: Երևում է Սարումանը մենակ է զվարճացել և ոչ մեկի հետ չի կիսվել: Իհարկե կարելի է գնալ Օրթհանքի դուռը թակել ու ծխամորճ խնդրել, բայց երևի չարժի: Եթե ընկերություն է, ուրեմն ընկերություն է՝ մի ծխամորճով երկուսով յոլա կգնանք:
 
–Սպասիր, սպասիր,– ասաց նրան Փինը: –Նա ձեռքը մտցրեց ծոցագրպանը և այնտեղից փոքրիկ տոպրակ հանեց՝ քուղով կապված: –Այս գանձերը ես սրտիս մոտ եմ կրում, դրանք ինձ համար մատանուց էլ թանկ են: Ահա նրանցից մեկը՝ իմ հին ծխամորճը: Իսկ սա էլ մյուսը. տեսեք, գրեթե նոր է: Աշխարհի կեսը հետս շրջել են, իսկ ես հա մտածում էի . Եվ ինչու՞ եմ սրանք հետս քարշ տալիս: Մտքովս էլ չէր անցնում, որ այսքան հեռու վայրերում ծխելու խոտ կգտնեմ, երբ իմը վերջանա: Դե, ինչպես տեսնում եք՝ պետք եկան: –Եվ նա թզուկին մեկնեց հաստ գլխով ու կարճ ծայրով ծխամորճը: –Պարտքս տվեցի՞:
 
–Պա՞րտքդ,– բացականչեց Ջիմլին,– օ՜ հոբիթներից ազնվագույնդ, այժմ ես ինքս եմ քեզ պարտական:
 
–Դուք ինչպես կուզեք, իսկ ես գնամ թարմ օդ շնչեմ,– ասաց Լեգոլասը: Այնտեղ և քամին է զով, և երկինք կա գլխավերևում:
 
–Մենք էլ ենք գալիս,– ոտքի կանգնեց Արագորնը:
 
Նրանք դուրս եկան պահակատնից և նստեցին դարպասի մոտ, քարերի վրա: Այստեղից տեսարան էր բացվում դեպի ներքևում փռված հովիտը. մշուշը աստիճանաբար ցրվում էր:
 
–Դե, իսկ այժմ կարող ենք հանգստանալ,– ասաց Արագորնը,– շտապելու տեղ չունենք: Նստենք ավերակների մեջ և ամեն ինչ մանրամասն քննարկենք, ինչպես կասեր Գենդալֆը, որն ավա՜ղ, չի կարող հիմա մեզ միանալ: Չեմ էլ հիշում վերջին անգամ երբ եմ այսպես հոգնել:
 
Նա փաթաթվեց մոխրագույն թիկնոցի մեջ, թաքցնելով օղազրահը, երկար ոտքերը մեկնեց առաջ, պառկեց մեջքի վրա և բերանից ծխի բարակ շիթ բաց թողեց:
 
–Աչքերիս չեմ հավատում,– ձեռքերը տարածեց Փինը,– Հետքագետ Պանդուխտն է վերադարձել:
 
–Նա ոչ մի տեղ էլ չէր գնացել,– ասաց Արագորնը: –Ես և Պանդուխտ եմ, և Դունադան՝ գոնդորի ռազմիկ և հյուսիսցի Հետքագետ:
 
Որոշ ժամանակ նրանք լուռ ծոխում էին:
Վստահելի
1342
edits