Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 7447 բայտ, 18:56, 11 Ապրիլի 2015
/* Գլուխ իններորդ. Փլատակներ */
–Դա այդպես չէ,– առարկեց Արագորնը: –Կար ժամանակ, երբ Սարումանն իսկապես մեծ իմաստուն էր և արժանի իր փառքին: Նրա գիտելիքները շատ խորն էին, միտքը ճկուն, ձեռքերը հմուտ, և ամենակարևորը՝ կարողանում էր տիրել ուրիշների մտքերին: Նա կարողանում էր համոզել նույնիսկ ամենաիմաստուններին, իսկ սովորական մարդկանց կարող էր առանց դժվարության վախեցնել: Այդ ունակությունը նա չի կորցրել, նույնիսկ հիմա, երբ պարտություն է կրել: Շատ քչերը Միջերկրում կարող են դիմակայել նրա խոսքերին, երբ նրա հետ միայնակ մնան: Գենդալֆը, Էլրոնդը և Գալադրիելն, իհարկե, չէին հնազանդվի նրա կամքին, մանավադ հիմա, երբ նրա չարագործությունները տեսանելի են դարձել բոլորին: Սակայն Միջերկրում քիչ են նրանց նմանները:
–Էնտերի մասին կարող եք չանհանգստանալ,– ասաց Փինը: –Մի անգամ Սարումանին հաջողվել է նրանց խաբել, բայց դա նրան այլևս չի հաջողվի: Սարումանն առհասարակ էնտերից բան չի հասկանում, և մեծ սխալ թույլ տվեց, երբ իր ծրագրերում նրանց հաշվի չառավ: Նրա ծրագրերում էնտերը տեղ չունեն, իսկ վերանայելու համար արդեն չափազանց ուշ է, այժմ նրանք գործի են անցել: Վերջը, Երբ մենք հայտնվեցինք Իզենգարդում, ամրոցում մնացած Սարումանյան առնետները փորձեցին ծլկել հանդիպած յուրաքանչյուր անցքով: Էնտերը մարդկանց բռնեցին, հարցաքննեցին ու բաց թողեցին: Նրանք երեք դյուժինից ավելի չէին լինի, համենայն դեպս մենք այդքան հաշվեցինք: Դե, իսկ օրքերից դժվար ինչ որ մեկին հաջողված լինի ծլկել. էնտերից գուցե և հաջողվել է, բայց հվորններից՝ բացառված է: Իսկ նրանք այդ ժամանակ դեռ բոլորը չէ, որ լքել էին հովիտը, և Իզենգարդը դեռ դեռևս սերտորեն շրջափակված էր:
Երբ հարավային պատի մեծ մասը վերածվեց մանր քարաբեկորների, կայազորի վերջին մնացորդներն արդեն փախել էին, և Սարումանը մնացել էր միայնակ: Այդ ժամանակ նա ինքն էլ որոշեց ծլկել: Երևի այդ ամբողջ ընթացքում կանգնած էր դարպասի մոտ, ճանապարհում էր իր շքեղ զորքին: Երբ էնտերը թափանցեցին դարպասից ներս, նա ստիպված եղավ խուճապահար փախչել: Սկզբում նրան չէին նկատել, սակայն հետո երկինքը մաքրվեց, փայլեցին աստղերը, իսկ էնտերին աստղերի լույսն էլ բավական է: Արագամիտը նկատեց նրան ու հո չի՛ գոռում. «Ծառասպա՛նը, ծառասպա՛նը»: Նա առհասարակ բարի էնտ է, սակայն կատաղի ատելությամբ ատում է Սարումանին. վերջինիս օրքերը կացիններով տապալել են նրա սիրելի արոսենիները: Այսպես ուրեմն, Արագամիտը նետվեց Սարումանի հետևից՝ իսկ վազում է նա, եթե պետք է, քամուց էլ արագ: Այդ պահին ես էլ հեռվում մի գունատ կերպարանք նկատեցի. նա վազում էր մի սյունից մյուսը և արդեն հասել էր աշտարակի աստիճաններին, ևս : Եվս մի ակնթարթ՝ և Արագամիտը կխեղդեր նրան: Սարումանին հաջողվեց սահել դռներից ներս:
Փակվելով Օրթհանքում, նա անմիջապես գործի գցեց իր սիրելի մեքենաները, իսկ այդ ժամանակ Իզենգարդն արդեն լի էր էնտերով: Ոմանք վազել էին Արագամիտի հետևից, մյուսները ներս էին թափանցել երևելքից արևելքից ու հյուսիսից՝ ոչնչացնելով ամեն ինչ: Եվ հանկարծ հորերից ու նկուղներից կրակ ու թունավոր ծուխ ժայթքեց: Մի քանի էնտ ուժեղ այրվածքներ ստացան և նույնիսկ պատվեցին խանձողներով, իսկ նրանցից մեկը (մեկը՝ եթե չեմ սխալվում, Հաճարոսկր էր անունը, բարձրահասակ գեղեցիկ էնտ էր) , ընկավ ինչ որ հեղուկ կրակի շիթի մեջ և ջահի պես բոցավառվեց: Ա՛յ թե սարսափելի էր:
Այստեղ էնտերն իսկապես կատաղությունից խելագարվեցին: Ես էլ՝ հիմարս, մտածում էի, որ նրանք արդեն կարգին կատաղած են, էլ տեղ չկա: Բայց միայն տեսնեիք, թե ինչ կատարվեց: Կաթսան բառիս բուն իմաստով սկսեց եռ գալ: Էնտերն այնպես էին մռնչում, սուլում, գոռում, որ միայն այդ աղմուկից քարերը սկսեցին ճեղքվել ու փուլ գալ: Ես ու Մերին թաքնվել էինք ինչ որ խոռոչում և թիկնոցներով փակել ականջներս:
Ասես փոթորիկ հարվածեց Իզենգարդին. էնտերը : Էտերը ձողիկների պես պոկում էին սյուները, հորերը արագորեն լցվում էին լցնում քարաբեկորներով ու խճաքարերով, իսկ ուղիների քարե սալիկները թռչում էին օդում՝ ինչպես տերևները փոթորկի ժամանակ: Եվ այդ մոլեգնած փոթորկի մեջտեղում, անխորտակելի ժայռի պես, կանգնած էր Օրթհանքի աշտարակը: Երկաթաբեկորների Երկաթբեկորների ու քարերի կարկուտը աշտարակին ոչ մի վնաս չէր պատճառում:
Շնորհակալություն, Ծառմորուսը գլուխը չէր կորցրել. իմիջայլոց, բարեբախտաբար, նա նույնիսկ այրվածքներ չէր ստացել: Թվում էր, թե էնտերը, մոռանալով զգուշության մասին, հիմա վնասեն իրենց, իսկ Սարումանն այդ իրարանցումից օգտվելով կծլկի ինչ որ ստորգետնյա գաղտնի անցումով: Էնտերը Էնտերն ամբողջ ուժով հարվածում էին աշտարակի ողորկ պատերին, բայց, իհարկե, իհարկե՝ ապարդյուն: Երևում է այն կախարդված էր, բայց այդ դեպքում աշտարակը պահպանող հմայախոսքերը Սարումանի կախարդանքից հաստատ ավելի հին էին ու ավելի հզոր: Մի խոսքով էնտերի էնտերին չհաջողվեց նույնիսկ փոքրիկ ճեղք բացել, միայն ուռուցքներ ստացան: Այդ ժամանակ էլ Ծառմորուսը դուրս եկավ կենտրոն և այնպես բղավեց, որ նրա ձայնը խլացրեց ողջ աղմուկն ու դղրդյունը: Մեռելային լռություն տիրեց: Այդ պահին աշտարակի վերին պատուհանից չարախինդ ծիծաղ լսվեց, որը էնտերի վրա անդրադարձավ տարօրինակ կերպով. հենց նոր կատաղությունից եռ էին գալիս, և հանկարծ մի ակնթարթում դարձան մռայլ՝ մռայլ, սառնարյուն ու հանգիստ: Վերադարձան դարպասի մոտ, շրջապատեցին Ծառմորուսին ու քարացան: Վերջինս սկսեց ինչ որ բան խոսել իրենց լեզվով , և , ես այսպես այնպես հասկացա, որ նա բացատրում էր իր ծրագիրը, որը, ամենայն հավանականությամբ, վաղուց էր ձևավորվել նրա գլխում: Էնտերը լսեցին նրան, հետո լուռ անհետացան մոխրագույն աղջամուղջում: Արդեն լուսանում էր: Երևի աշտարակի մոտ ժամապահներ էին թողելմնացել, բայց նրանք, ըստ երևույթին, թաքնվել էին ստվերում և քարացել, այնպես որ մենք նրանց չէինք նկատում: Մնացած բոլորը գնացին հյուսիս՝ հովտի հեռավոր ծայրը, և ասես չքացան. այդ օրն այլևս նրանց չտեսանք. նրանք : Նրանք զբաղված էին ինչ որ գործով, բայց ինչ գործով՝ անհայտ էր: Մենք մնացինք միայնակ: Երկար, տաղտկալի ու մռայլ օր էր, թափառում էինք կաթսայում՝ կաթսայում, աշխատելով հեռու մնալ Օրթհանքի պատուհաններից՝ ախր շատ սպառնալի տեսք ունեին դրանք: Իսկ հետո բավականին շատ բավական երկար ժամանակ վատնեցինք ուտելիք փնտրելու վրա, բայց ոչինչ չգտնելով, նստեցինք մի հանգիստ տեղ և սկսեցինք զրուցել՝ գուշակելով, թե ինչպես են ընթանում գործերը Ռոհանում, և որտեղ են հիմա մեր ջոկատի մյուս անդամները: Երբեմն հեռվից՝ լեռներից, դղրդյուն էր լսվում, քարեր էին թափվում, և հնչեղ արձանգանքը տարածվում էր հովտում: Կեսօրից հետո գնացինք նայելու, թե ինչ է կատարվում: Հովտի բերանին՝ լանջի վրա, տարածվել էր հվորնների մութ անտառը: Հյուսիսային կողմում նույնպես նրանց հանդիպեցինք, բայց մոտենալ չհամարձակվեցինք, միայն հեռվից լսում էինք այդ նրանց մթին պատի միջից լսվող եկող ճայթյունն ու որոտը: Հետո պարզվեց, որ էնտերը հվորնների հետ գետի համար նոր հուն են փորում, պատնեշներ կառուցում, ջրամբարներ: Նրանք ուզում էին Իզենի և մոտակա բոլոր աղբյուրների ու առուների ջրերը բաց թողնել նոր հունով: Մենք չխանգարեցինք նրանց և վերադարձանք դարպասի մոտ, իսկ մթնշաղին Ծառմորուսը եկավ մեզ այցելության: Նա ինչ որ բան էր դնդնում քթի տակ և, ըստ երևույթին, գոհ էր: Մոտենալով մեզ մեզ՝ նա ձգվեց, տարածեց իր երկար ձեռքերը և խորը շունչ քաշեց: Ես հարցրեցի նրան, չի՞ հոգնել արդյոք: «Հոգնե՞լ,– կրկնեց նա,– թերևս կա մի քիչ... Փայտացել եմ մի փոքր: Ա՛յ թե հիմա մի քիչ Էնտվեյի ջրից լիներ, հո չէի խմի: Փառավոր աշխատանք ենք կատարել. այսօրվա մեջ ավելի շատ քար ենք ջարդել ու հող փորել, քան վերջին հարյուր տարիների ընթացքում: Բայց հիմա գրեթե ամեն ինչ ավարտված է: Երբ գիշերը գա, հեռու՛ կմնաք դարպասից, և այդ... ինչպես էր... թունելի՛ց: Այնտեղով ջուր է հոսելու՝ սկզբում շատ կեղտոտ ու պղտոր, մինչև որ սրբի-տանի Սարումանի ողջ աղբից աղբը և տարածքը չմաքրվիմաքրվի: Իսկ հետո Իզենը նորից բաց կթողնենք հին հունով, թող հոսի՝ հոսի ինչպես առաջ»: Ծառմորուսը վերջացրեց և սկսեց զվարճանալով պատերից ևս մի քանի քարաբեկերներ պոկելպոկելով զվարճանալ: Ես ու Մերին սկսեցինք գիշերելու համար հարմար տեղ փնտրել, որ համ փորձանքից հեռու լինենք, համ էլ մի քիչ քնենք: Այստեղ էլ կատարվեց ամենաանսպասելին. ճանապարհից ձիու սմբակների դոփյուն լսվեց: Ինչ որ հեծյալ էր սրընթաց մոտենում դարպասին: Մենք մտանք քարերի հետևը, իսկ Ծառմորուսը թաքնվեց կամարի տակ՝ ստվերում: ևվ ահա դարպասին է մոտենում մի հսկայական նժույգ, ոչ թե նժույգ, այլ ինչ որ արշաթե բռնկու՛մ: Արդեն մթնել էր, բայց մենք կարողացանք տեսնել հեծյալի դեմքը. այն՝ թվում էր, թե լույս է ճառագում: Հեծյալը սպիտակ հագուստով էր: Ես նստեցի ու բերանս բաց նրան էի նայում: Ուզում էի կանչել՝ լեզուս չէր ենթարկվում: Սակայն կանչելու հարկ չեղավ: Հեծյալը կանգ առավ մեր կողքին և սկսեց ոտքից գլուխ չափել մեզ: Այստեղ ես վերջապես արտաբերեցի. «Գե՛նդալֆ»: Եվ ի՞նչ եք կարծում, նա ի՞նչ պատասխանեց: Կարծում եք ասաց . «Բարև Փին, ինչ հաճելի անակնկա՞լ է»: Հմ, Է՜լ ինչ կուզեիք: Վրաս այնպես գոռաց. «Վե՛ր կաց, Տու՛կ, անբա՛նի մեկը: Որտե՞ղ գտնեմ Ծառմորուսին այս խառնաշփոթի մեջ, ամպրո՛պը ձեզ տանի: Գտե՛ք նրան, արա՛գ:»
Ծառմորուսը լսեց նրա ձայնը և առաջ եկավ: Տարօրինակ հանդիպում էր: Թվում էր, թե ոչ մեկը, ոչ էլ մյուսը մյուսն առհասարակ չզարմացան, և դա ինձ զարմացրեց երևի ամենից շատ: Գենդալֆն ակնհայտորեն գիտեր, որ այստեղ հանդիպելու է Ծառմորուսին, իսկ վերջինս էլ, ըստ երևույթին, հենց դրա համար էլ եկել էր դարպասի մոտ, որ դիմավորի նրան: Ախր մենք ծեր էնտին պատմել էինք, թե ինչպես նա զոհվեց ՄորիայումՄորիայի խորխորատներում: Ես անմիջապես հիշեցի, թե ինչպես նա այն ժամանակ տարօրինակ կերպով մեզ նայեց: Պետք է ենթադրել, որ այն ժամանակ նա արդեն հասցրել էր հանդիպել Գենդալֆին, կամ ինչ որ բան իմացել, բայց մեզ այդ մասին պատմել չցանկացավ: Դե, այդպիաին է նրա կարգախոսը. «Մի՛ շտապիր»: Իմիջայլոց ոչ մեկիոքի, նույնիսկ էլֆերի, մոտ ընդունված չէ խոսել Գենդալֆի ու նրա գործերի մասին, երբ նա մոտակայքում չէ: –«Հու՛մ, Գենդալֆ, ես ուրախ եմ որ դու եկար: Ջրի, անտառի, արմատների, քարերի հետ ինքս էլ գլուխ կհանեմ, բայց ինչպե՞ս վարվել հրաշագործի հետ: Չգիտեմ ինչ անեմ»: –«Ծառմորու՛ս,– ասաց Գենդալֆը,– ինձ քո օգնությունն է պետք: Դու շատ բան ես հասցրել անել, բայց ավելի շատ է պետք անել: Ինձ հարկավոր է ինչ որ մի բան անել օրքերի տասը հազարանոց զորքի հետ»:
«Հու՛մՆրանք հեռացան խորհրդակցելու: Երևի Ծառմորուսը աայդ ամենը համարեց չափազանց «արագ», Գենդալֆբայց Գենդալֆն իրոք շատ էր շտապում: Նա դեռ քայլելու ընթացքում սկսեց խոսել, բայց շուտով նրանց ձայները մարեցին: Շարտ կարճ զրուցեցին, ամենաշատը քառորդ ժամ: Հետո վերադարձան: Երևում է Գենդալֆի սիրտը թեթևացել էր: Մի քիչ պայծառացել էր և նույնիսկ ասաց, ես ուրախ եմ որ ուրախ է մեզ տեսնել: «Լսիր Գե՛նդալֆ,– բացականչեցի ես,– որտեղ էիր դու եկարկորել: ՋրիՉե՞ս տեսել մյուսներին»: –«Ես որտեղ որ էի, անտառիհիմա այնտեղ չեմ, արմատների– պատասխանեց նա գենդալֆյան ոճով: –Այո, քարերի հետ մյուսներից ոմանց ես ինքս գլուխ կհանեմ, բայց ինչպե՞ս վարվել հրաշագործի հետթերևս, տեսել եմ: Բայց հիմա պատմելու ժամանակը չէ: Ծանր գիշեր է լինելու, այնպես որ ես պետք է շտապեմ: Հնարավոր է, սակայն, առավոտն ուրախալի լինի, և այդ ժամանակ էլ մենք կրկին կհանդիպենք: Իսկ առայժմ զգույշ եղեք և հեռու մնացեք Օրթհանքից: Ցտեսությու՛ն»: Չգիտեմ ինչ անեմ»
«Ծառմորու՛սԵրբ նա հեռացավ,Ծառմորուսը մտահոգ տեսք ընդունեց և սկսեց խորհել: Ըստ երևույթին նա միանգամից շատ բան էր իմացել Գենդալֆից և հիմա նստած դանդաղ մարսում էր: Որոշ ժամանակ անց նայեց մեզ վրա և ասաց Գենդալֆը. «Հըմ,– ինձ քո օգնությունն այո, պարզվում է պետքդուք այնքան էլ շտապիկներ չեք: Դու Այնքան էլ շատ բան ես հասցրել անելչէիք պատմել, բայց ավելի շատ է որքան գիտեիք, և պատմել եք ճիշտ այնքան, որքան պետք անել: Ինձ հարկավոր է ինչ որ եղել: Հըմ, այո, լուրերի մի բան անել օրքերի տասը հազարանոց զորքի հետ»ամբողջ դեզ, և դրանցից գլուխդ չես ազատի: Ահա քեզ, Ծառմորուս, ևս մի կույտ գործ»:
Սակայն մինչ նա կհեռանար, մենք նրանից որոշ բաներ դուրս քաշեցինք՝ թեպետ, այդ լուրերը մեզ չուրախացրին: Վշտացանք, ճիշտ է, միայն ձեր երեքի պատճառով, իսկ Ֆրոդոյի, Սեմի և խեղճ Բորոմիրի մասին նույնիսկ մտածել մոռացանք: Պարզվում է, ձեզ մեծ ճակատամարտ էր սպասվում, և պարզ չէր, այնտեղից ողջ կվերադառնա՞ք արդյոք:
 
«Ոչինչ, հվորնները կօգնեն»,– ասաց Ծառմորուսը: Հետո նա գնաց և մինչև առավոտ նրան այլևս չտեսանք...
 
Մութ գիշեր էր: Մենք տեղավորվել էինք խճքարերի մի մեծ կույտի վրա, իսկ շուրջը բացարձակ խավար էր, ոչինչ զանազանել հնարավոր չէր: Ասես ծածկված լինեինք մշուշե խիտ ծածկոցով: Օդը հեղձուկ էր, շուրջն ամեն ինչ ճարճատում էր, շրշում, փնթփնթում... Ըստ երևույթին հարյուրավոր հվորններ էին անցնում մեր կողքով՝ շտապում էին ձեզ օգնության: Կեսգիշերին մոտ հարավից ամրոպի որոտ լսվեց. Ռոհանի գլխին կայծակներ էին փայլատակում՝ մի ակնթարթ ցրելով խավարը, և ցուցադրելով հեռավոր, սև ու սպիտակ գագաթները: Մեզ մոտ՝ լեռներում, նույնպես ամպրոպ էր որոտում, սակայն բոլորովին այլ կերպ, և հովիտը լցվում էր արձագանքով:
 
Կեսգիշերից հետո էնտերը քանդեցին իրենց ամբարտակները, և հավաքված ջուրը հյուսիսային պատի վրայի անցքից լցվեց Իզենգարդ: Հվորնները հեռացան, նրանց խավարը ցրվեց, և ապրոպը նույպես աստիճանաբար դադարեց հեռվում: Լուսինը արդեն թեքվում էր դեպի արևմտյան գագաթը:
 
Իզենգարդն սկսեց աստիճանաբար լցվել ջրով, սև, պղտոր առուները տարածվեցին ամբողջ կաթսայով մեկ՝ վերածվելով լճակների, որոնք փայլում էին լուսնի լույսի ներքո: Ջուրն անընդհատ նոր հորեր կամ նկուղներ էր գտնում, և այնտեղից խլացուցիչ թշշոցով սկսում էր գոլորշու սպիտակ քուլաներ բարձրանալ: Երբեմն խորքերում ինչ որ բան էր դղրդում, և կրակ էր դուրս ժայթքում: Շուտով Օրթհանքը պարուրվեց գոլորշու վիթխարի ամպով, և նմանվեց ամպերով շրջապատված բարձրադիր լեռան գագաթի, որը ներքևից լուսավորվում էր բոսորագույն բռնկումներով, իսկ վերևից՝ լուսնի շողերով: Իսկ ջուրը լցվում էր ու լցվում: Իզենգարդը եռում էր, ինչպես կաթսայով կրակի վրա դրված արգանակը:
 
–Երեկ գիշեր, երբ մենք մոտենում էինք Նան կուրունիր հովտին, Իզենգարդի գլխին իսկապես գոլորշու և ծխի ամպ էր կուտակվել,– ասաց Արագորնը: –Մենք արդեն սկսել էինք զգուշանալ, որ Սարումանը մեր մոտենալուն զգուգընթաց ինչ որ չար կախարդանքի է նախապատրաստվում:
 
–Միայն ոչ նա,– ծիծաղեց Փինը: –Նա նստած էր իր աշտարակում և խեղդվում էր ծխից: Այժմ նա ծիծաղելու ցանկություն այլևս չուներ: Երեկ առավոտյան ջրասույզ եղան վերջին հորերը, և իզենգարդյան կաթսայի գլխին խիտ մառախուղ կուտակվեց: Մենք թաքնվել էինք պահակատանը և, պետք է ասեմ, կարգին վախեցել էինք, հատկապես երբ ջուրը սկսեց թափվել պռունկներից: Այն ողողել էր հին թունելը և հասել մեր սենյակի շեմքին: Մենք արդեն որոշել էինք, որ գործերը վատ են, և թակարդն ենք ընկել՝ ինչպես օրքերը որջում: Բայց, բարեբախտաբար մթերանոցում ևս մեկ դուռ գնտվեց, իսկ դռան հետևում պարուրաձև սանդուղք, որը տանում էր վերև՝ դարպասի կամարի գլուխը: Մենք նստեցինք կամարի վրա և նայում էինք իզենգարդյան մեծ ջրհեղեղին: Էնտերը անընդհատ ջուր էին ավելացնում, որպեսզի հանգցնեն բոլոր կրակներն ու ջրասույզ անեն բոլոր ստորգետնյա հորերն ու անցումները:
Վստահելի
1342
edits