Changes
/* Գլուխ երկրորդ. Ռոհանցի հեծյալները */
Նա պառկեց խոտերին ու ականջը դրեց գետնին: Երկար ժամանակ չէր շարժվում: Ջիմլին սկսեց կասկածել. «Հո չի՞ քնել հետքագետը, կամ գուցե ուշագնա՞ց է եղել»: Այդ ընթացքում երկինքը սկսեց լուսավորվել և հարթավայրի վրա տարածվեց մոխրագույն կիսախավարը: Վերջապես Արագորնը վեր կացավ. նրա դեմքը գունատ էր ու հոգնած, հայացքում տագնապ կար:
— Ձայները շատ խուլ են ու խառնիխուռն,— ասաց նա: — Մի բան հաստատ է, շրջակա մի քանի մղոնի վրա հարփավայրը հարթավայրը ամայի է: Մեր թշնամիների ոտքերի ձայնը հազիվ է լսվում, վախենում եմ, նրանք շատ են հեռացել: Փոխարենը, որքան գնում, ավելի հստակ է լսվում սմբակների ձայնը: Ինձ թվում է, որ ես դեռ երազում էի դրանք լսում... Ինչ որ ձիեր էին, քառատրոփ արշավով արևմուտք էին սլանում: Բայց, հիմա նրանք, կարծես թե, շրջվել են դեպի հյուսիս և սրնթաց հեռանում են մեզանից: Կուզենայի իմանալ, ինչ է կատարվում այս հողերում:
— Շարժվեցի՛նք,— գոչեց Լեգոլասը:
Այդպես սկսվեց հետապնդման երրորդ օրը: Քայլում ու վազում էին նրանք առանց դադարի, մեկ ամպերի արանքից ընկնող արևի շողերի ներքո, մեկ ամպերի ստվերում, և ոչինչ չէր կարող մարել նրանց սրտերում վառվող կրակը: Հազվադեպ էին մի երկու բառ փոխանակում: Առջևում անծայրածիր կանաչ հարթավայր էր: Ճանապարհորդների էլֆական թիկնոցները, լուծվելով կանաչա-մոխրագույն խոտերում, թաքցնում էին նրանց նույնիսկ ամենասուր աչքերից, և, երևի միայն էլֆը կզանազաներ երեք բարեկամներին խոտերից, և այն էլ մոտիկից: Քանի ու քանի անգամ իրենց սրտի խորքում ճանապարհորդները շնորհակալություն էին հայտնում Լորիենի տիրուհուն այդ թիկնոցների ու մեկ էլ լեմբասի համար, որն ուտում էին առանց կանգ առնելու՝ քայլելու ընթացքում, ամեն անգամ զգալով նրա թարմացնող ու կենարար ուժը:
Ամբողջ օրը հետքը ուղիղ գծով, առանց ոլորանների, տանում էր դեպի հյուսիս արևմուտք: Երեկոյան մոտ ձգվեցին երկար, անտառազուրկ լանջերը, որոնք ալիք ալիք հեռանալով վեր վերածվում էին ածվում կարճ, սապատավոր բլուրների: Օրքերի հետքը թեքվում էր դեպի հյուսիս ու ժամանակ առ ժամանակ գրեթե կորչում. հողն այստեղ գնալով պնդանում էր, իսկ բուսականություն գրեթե չկար: Հեռվում՝ ձախ կողմում, կանաչ գորգի վրա արծաթին էր տալիս ոլորապտույտ Էնտուոշը: Տարածքը ամայի էր ու անշունչ, բնակության հետք անգամ չկար: Արագորնը զարմանում էր, որ մինչև հիմա ոչ մի կենդանի շնչի չեն հանդիպել՝ ոչ մարդու, ոչ էլ գազանի: Սակայն ռոհանցիների բնակավայրերը գտնվում էին ավելի հարավ, Էրեդ Նիմրիսի՝ Սպիտակ Լեռների, անտառապատ ստորոտում, որը թաքնված էր մշուշում և այստեղից չէր երևում: Բայց չէ՞ որ առաջներում ռոհանցիները իրենց ձիերին այս կողմերում էին արածեցնում. հարթավայրում վրաններ էին խփում ու նույնիսկ ձմեռում, բայց այժմ այս հողերը դատարկ էին ու ամայի:
Մութն ընկնելուն պես ճանապարհորդները կան առան: Երկու անգամ տասներկու լիգ նրանք թողել էին հետևում: Էմին Մուիլի պատը վաղուց կորել էր մշուշում, որը ծածկել էր հորիզոնը: Նորալուսինը հազիվ էր երևում մշուշոտ երկնքում ու գրեթե չէր լուսավորում, իսկ աստղերը չէին երևում:
— Հույսին՝ հնարավոր է, բայց ջանքերին՝ ո՛չ,— արձագանքեց Արագորնը: —Հետ չենք դառնա, դա հաստատ: Բայց ինչքա՜ն եմ ես հոգնել... — Նա շրջվեց դեպի հետ, որտեղ թանձրանում էր խավարը, և ավելացրեց.
— Այստեղ ինչ որ տարօրինակ բան է կատարվում: Չեմ հավատում այս չափից ավելի լռությանը: Եվ այս գունատ լուսնին նույնպես չեմ հավատում: Աստղերը հազիվ են առկայծում, և ինչ որ աննախադեպ հոգնածություն է վրաս իջել: Հետքագետին վայել չէ ճանապարհի կեսին այսպես հոգնել: Ինչ որ մեկն օգնում է մեր թշնամիներին՝ ուժ տալով նրանց, իսկ մեր առջև ինչ որ անտեսանելի արգելքներ պատրաստումփռում: Ճիշտն ասած, ոտքերս այնքան չեն ծանրացելել, որքան սիրտս:
— Իրոք այդպես է,— հաստատեց Լեգոլասը: — Ես զգացել եմ այդ ծանրությունը դեռ այն ժամանակ, երբ Էմին Մուիլի լանջերից իջանք հարթավայր: — Էլֆը ձեռքը պարզեց արևմուտք՝ դեպի Ռոհանի մթին դաշտերը: — Թշնամական անտեսանելի արգելքների ակունքը մեր ետևում չէ, այլ առջևում,— ասաց նա:
— Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք,— շտապեցնում էր նա մյուսներին,— լույսն արդեն բացվում է, արագացրե՛ք: Անտառեզրին մեզ արտասովոր լուրեր են սպասվում: Չար, թե բարի, չեմ կարող ասել, բայց չպետք է ուշանանք: Արթնացե՛ք:
Արագորնն ու Ջիմլին արագ ոտքի ելան և, առանց ժամանակ կորցնելու, ջոկատը շարժվեց առաջ: Բլուրները կամաց-կամաց մոտենում էին: Կեսօրին դեռ մի ժամ կար, երբ ճանապարհորդները հասան առաջին կանաչ լանջերին, որոնք բարձրանալով վեր, աստիճանաբար վեր էին ածվում դատարկ, քարքարոտ գագաթների: Ձախ կողմում, կողմում՝ բլուրների ու գետի միջև ընկած հատվածում, տարածվել էր կանաչ մարգագետինը: Բլուրներից մեկի հովանու տակ՝ կանաչի մեջ, սևին էր տալիս տրորված խոտերից մի տարածք: Օրքերն էին կանգ առել հանգստանալու: Այդտեղից հետքը նորից թեքվում էր դեպի հյուսիս ու գնում բլուրների երկայնքով: Արագորնը կանգ առավ և ուշադիր սկսեց զննել տրորված տարածքն ու նրա շրջապատը:
— Այստեղ օրքերը որոշել են հանգստանալ,— ասաց նա,— բայց հետքերն արդեն հնացել են: Երևում է սիրտդ քեզ չէր խաբում, Լեգոլա՛ս: Արդեն մոտավորապես երեք անգամ տասներկու ժամ է անցել, ինչ նրանք այստեղից հեռացել են: Եթե նրանք արագությունը չեն կոտրել, ուրեմն երեկ՝ մայրամուտին, դեռ երեկ հասել են Ֆենգորնի անտառեզր:
—Ոչ հյուսիսում, և ոչ ել արևմուտքում, ոչինչ չի երևում, բացի մշուշում կորչող կանաչից,— բողոքեց Ջիմլին: — Գուցե բարձրանանք բլուրների գլո՞ւխը՝ մեկ էլ տեսար անտառը երևաց:
— Դե, ուրեմն, առա՛ջ,— փնթփնթաց Ջիմլին: — Պարտադիր չի, որ մեր ոտքերն իմանան, թե ինչքան լիգ կա առջևում: Թեպետ, եթե սրտներս ուրախ լիներ, ոտքներս էլ չէին բողոքի...
Երբ արևն արդեն մայր էր մտնում, բարեկամները անցան վերջին բլուրը: Ամբողջ օրը նրանք վազել էին առանց հանգստանալու և հիմա ստիպված անցել էին քայլքի: Ջիմլին հոգնածությունից կորացել էր: Սովորաբար թզուկները թե ճանապարհին, թե աշխատանքի ժամանակ, ժայռի պես տոկուն են, սակայն անվերջանալի հետապնդումը ծանր էր անդրադարձել թզուկի վրա, և մեծամասամբ այն պատճառով, որ հաջողության հասնելու հույսը գրեթե մարել էր նրա սրտում: Արագորնը քայլում էր լուռ ու մռայլ, ժամանակ առ ժամանակ կռանալով և ուշադիր զննելով հետքը՝ հույս ունենալով արահետում կրկին ինչ որ մի նշան գտնել: Միայն Լեգոլասն էր, որ քայլում էր առաջվա պես թեթև. թվում էր, թե նրա ոտքերը չէին դիպչում գետնին՝ համենայն դեպս, նա հետքեր չէր թողնում: Նա սնվում էր միայն էլֆերի ճանապարհային հացով գալեթներով և, եթե կարելի է այդպես անվանել, քնում էր ոտքի վրա: Այդ քնի ժամանակ նրա հոգին թափառում էր էլֆերի հեռավոր ու զարմանահրաշ անուրջների արահետներում, իսկ բանականությունը մնում էր ընկերների հետ՝ արևի պայծառ լույսով ողողված երկրային ճանապարհին:
— Եկեք բարձրանանք ա՜յ այն կանաչ բլրի գլուխը,— առաջարկեց էլֆն ու վազեց բլրի լանջն ի վեր:
— Քամին հյուսիսից է փչում, ձյունապատ լեռներից,— պատասխանեց Արագորնը:
— Առավոտյան կողմ քամին ուղղությունը կփոխի և կփչի արևելքից,— խոստացավ Լեգոլասը: —Հանգստանանք— Հանգստանանք, եթե հոգնել եք, բայց հույսներդ մի կորցրեք: Ոչ ոք չգիտի, թե մեզ առավոտյան ինչ է սպասվում: Լուսաբացը հաճախ է անակնկալ լուրեր բերում:
— Արդեն երեք լուսաբաց ենք դիմավորել հետապնդումը սկսելուց հետո, և ի՞նչ օգուտ,— ուսերը թոթվեց Ջիմլին:
Ցրտաշունչ գիշեր էր: Արագորնն ու Ջիմլին քնել էին անհանգիստ քնով: Ժամանակ առ ժամանակ արթնանալով նրանք տեսնում էին Լեգոլասին, որը, մեկ անշարժ կանգնած էր նրանց կողքին, մեկ էլ անձայն քայլում էր այս ու այն կողմ և քթի տակ էլֆերեն ինչ որ երգ երգում: Ի պատասխան նրա երգի՝ երկնքում մեկը մյուսի հետևից բոցավառվում էին աստղերը: Այդպես անցավ գիշերը: Լուսաբացը դիմավորեցին միասին. նայում էին, թե ինչպես է լուսավորվում անամպ ու ջինջ երկինքը: Վերջապես ծագեց գունատ արևը: Արևելյան քամին ցրեց մշուշը, և պայծառ, բայց տխուր լույսը ողողեց հարթավայրը:
Արևելքում, ինչքան աչքդ կտրեր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ արոտավայրերը: Այդ արոտավայրերը նրանք էլի էին տեսել՝ շատ հեռվից, Անդուինի ափերից: Հյուսիս արևմուտքում սևին էր տալիս Ֆենգորնի անտառը, բայց դեռ մի տասը լիգ կլիներ մինչև անտառեզր: Մառախլապատ Մշուշապատ Լեռները հալվում էին հորիզոնի կապույտում, իսկ մոխրագույն ամպերի մեջից միջից վեր էր խոյանում Մեթեդրեսի՝ ամենաբարձր լեռան գագաթը: Անտառի միջից, նեղ հունով և բարձրադիր ափերով, բարեկամներին ընդառաջ էր վազում արագընթաց Էնտվեյը: Օրքերի հետքը ուղիղ այնտեղ էր տանում:
Ուշադիր զննելով հարթավայրը, Արագորնը հանկարծ նկատեց հեռավոր, բայց արագ շարժվող մի բիծ: Նա ականջը դրեց գետնին ու սկսեց ուշադիր լսել: Լեգոլասը ձեռքի ափով աչքերը ծածկած ուշադիր նայում էր բծին: Նա իր սուր, էլֆային հայացքով տեսնում էր ոչ թե բիծ, կամ կետ, այլ հեծիալների, շատ հեծիալների: Նրանց նիզակների ծայրերը փայլփլում էին առավոտյան պայծառ արևի լույսից, և ասես հեռավոր աստղեր լինեին՝ մահկանացուների աչքին անհասանելի: Իսկ ավելի հեռվում դեպի երկինք էր բարձրանում ծխի թանձր ամպը:
— Շուտով ճշմարտությունը կիմանանք,— խոսքը կտրեց Լեգոլասը: — Նրանք արդեն մոտիկ են:
Վերջապես նույնիսկ Ջիմլին լսեց հեռվից եկող սմբակների դոփյունը: Հեծյալները քամու պես սլանում էին օրքերի հետքերով: Շուտով հարթավայրում զրնգուն ձայներ լսվեցին: Ռոհանցիները , և բլրի հետևից երևացին ոհանցիները, որոնք խթանելով իրենց ձիերին սլանում էին դեպի հարավառաջ՝ շրջանցելով բլուրը: Տափաստանը դղրդում էր սմբակների դոփյունից: Շարքը շարքի ետևից անցնում էր ջոկատը ճանապարհորդների դիմացովառջևով: Հեծիալները Հեծյալները ուժեղ, ամրակազմ տեսք ունեին՝ զինված էին ու զրահապատ: Թեթև , թեթև սաղավարտների տակից ծածանվում էին նրանց շիկահեր մազերը: Խելացի, խելացի, բայց միևնույն ժամանակ խիստ դեմքեր ունեին: Գոտիներից թուր էր կախված, իսկ մեջքներին՝ վահան, ձեռքներին բռնել էին նիզակները: Նրանց նժույգների բաշը խնամված էր, մազը փայլուն, իսկ պոչները ծածանվում էին քամուց:
Զարմանալի վարպետությամբ հեծյալները կանգնեցրին իրենց նժույգներն ու նժույգներին և արագորեն շրջապատեցին անծանոթներին: Բարեկամները հայտնվեցին ռոհանցիների շրջափակման մեջ: Արագորնը անշարժ կանգնել էր, իսկ Ջիմլին ու Լեգոլասը շարունակում էին նստած մնալ՝ սպասելով դեպքերի զարգացմանը: Հեծյալները կանգ առան ու նիզակներն ուղղեցին դեպի օտարականները: Նրանց առաջնորդը մի գլուխ բարձր էր մնացած ռազմիկներից՝ սպիտակ ռազմիկներից, իսկ սաղավարտի հետևի մասում ծածանվում էր էր ձիու պոչով սաղավարտովպոչից պատրաստված սպիտակ մազափունջը: Նա առաջ եկավ եկավ՝ նիզակի ծայրը ուղղելով Արագորնի կրծքին: Արագորնը տեղից չշարժվեց:
Առաջնորդն իջավ ձիուց, նիզակը տալով զինակիցներից մեկին: Դուրս քաշելով սուրը պատյանից , նա մոտեցավ Արագորնին և սկսեց զարմացած հայացքով ոտից ոտքից գլուխ չափչփել նրան:
Ռոհանցին ավելի մեծ զարմանքով նայեց ճանապարհորդներին, բայց նրա հայացքը խստացավ:
Ջիմլին վեր կացավ տեղից ու և, կացինը ձեռքին, ոտքերը լայն բացած , կանգնեց ռոհանցու դիմաց: Նրա աչքերը փայլատակեցին:
Ռոհանցու աչքերը փայլատակեցին: Շրջափակման օղակն ավելի նեղացավ: Նիզակների ծայրերը դիպան ճանապարհորդներինճանապարհորդների կրծքերին:
Էոմերը բարձրացրեց թուրըսուրը, և ամեն ինչ արյունով կվերջանար, եթե չմիջամտեր Արագորնը: Նա կանգնեց Էոմերի և Ջիմլիի միջև:
Նա մի կողմ նետեց թիկնոցի ծայրերը: Ձեռքին բռնած Անդրիլի շեղբը բոցավառվեց կրակով, իսկ գոտկատեղին փայլփլաց էլֆական պատյանը:
Ջիմլին ու Լեգոլասը ապշած նայում էին իրենց ընկերոջը: Նրանք Արագորնին այդպիսին դեռ չէին տեսել: Թվում էր, թե նա հանկարծակի աճեց, ահագնացավ, իսկ Էոմերը փոքրացավ: Նրա դեմքը մի պահ այնպիսի իշխանություն ու վեհություն էր ճառագում, որ էլֆն ու թզուկը ակամա հիշեցին Անդուինի քարե հսկաներին՝ Գոնդորի արքաներին: Մի պահ Լեգոլասին նույնիսկ թվաց, թե Արագորնի ճակատին փայլատակեց արքայական թագը:
Էոմերն ընկրկեց՝ խոնարհելով հպարտ գլուխը: Նրա հայացքում կասկածը փոխարինվեց հարգանքի:
–Այնտեղ ոչ երեխաներ կային, ոչ էլ թզուկներ,– ասաց Էոմերը: –Մենք հավաքել ենք նրանց զենքերը, իսկ դիակները մեր ավանդույթի համաձայն կիտել իրար գլխի ու այրել: Մնացորդները դեռ ծխում են: