Changes
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Հայ */
Եկավ գիշերը, բայց հեծյալներն այդպես էլ բաց մարտի մեջ չմտան: Շատ թշնամիներ սպանվեցին նրանց նետերից, բայց դեռ երկու հարյուրից ավելի օրք ողջ էին ու անվնաս: Խավար էր տիրում, երբ օրքերի նոսրացած ոհմակը հասավ անտառի մոտ գտնվող բլրի ստորոտին: Անտառը շատ մոտ էր, ընդամենը մի երեք հարյուր սաժեն էր մնում հաղթահարել, բայց ճանապարհը փակ էր. ձիավորները շրջապատել էին նրանց: Ուգլուկի հրամանին չենթարկվելով մի խումբ օրքեր փորձեցին ճեղքել օղակն ու փախչել անտառ, բայց վերադարձան միայն երեքը:
— Բռնվեցինք,— ծաղրանքով քմծիծաղեց Գրիշնակը,— ընտիր առաջնորդ ունե՛նք, բա չէ՛չէ: Եվ ինչպե՞ս է մեծն Ուգլուկը դուրս բերելու մեզ այստեղից:
— Կարճլիկներին ցա՛ծ իջեցնել,— հրամայեց Ուգլուկը, ասես չլսելով Գրիշնակի ծաղրը: — Լուգդու՛շ, վերցրու ևս երկուսին և հսկի՛ր ավարը: Սպանել պետք չէ, քանի դեռ սպիտակամաշկները չեն ճեղքել պաշտպանությունը, հասկացա՞ք: Քանի դեռ ես ողջ եմ երկուսն էլ պետք է անվնաս մնան: Փորցեն ճղճղալ բերանները փակիր, բայց մտքովդ անգամ չանցկացնես ձեռքիցդ բաց թողնել, ձիաբույծերի ձեռքը չպիտի ընկնեն: Չմոռանա՛ք կապել նրանց ոտքերը:
Հրամանի վեջին մասն անմիջապես ի կատար ածվեց մեծ դաժանությամբ: Բայց Փինը հայտնաբերեց, որ առաջին անգամ պառկած է Մերիի կողքին: Օրքերը բարձր գոռալով վիճում էին ու թափահարում դաշույնները, և այդ ընթացքում հոբիթները կարողացան մի քանի բառ փոխանակել:
Այդ պահին Փինը մի լավ հարված ստացավ ու և հասկացավ, որ վեճը դադարել է և , օրքերն էլ ուշադիր են:
Անքամի և ցուրտ գիշեր էր: Բլուրը, որի վրա կուտակվել էին օրքերը, շրջապատվեց պահապան խարույկներով: Նրանց կարմրա-ոսկեգույն ցոլքը ցրում էր խավարը: Խարույկները մոտ էին, բայց ռոհանցիները լույսավորված տարածքում չէին երևում, և օրքերը միայն անիմաստ վատնում էին իրենց նետերն այնքան ժամանակ, մինչև Ուգլուկն արգելեց նրանց նետ արձակել: Ռոհանցիների ճամբարում քար լռություն էր տիրում: Ավելի ուշ, երբ տարածքը ողողվել էր լուսնի աղոտ լույսով, երբեմն թույլ ստվերներ էին երևում և ակնթարթորեն կորչում անթափանց խավարում: Ռոհանցիների անքուն պահակախումբն էր հսկում շրջապատված օրքերին:
Իզենգարդցիներն այդ լուրը լսելով հանգստացան, բայց մնացած օրքերը դժգոհ մնացին ու շարունակում էին տրտնջալ: Ժամապահներ նշանակվեցին, բայց նրանց մեծ մասը գործը թողած պառկեցին խոտերին: Հանգստանում ու վայելում էին բաղձալի խավարը: Իսկ խավարն իսկապես անթափանց էր: Լուսինը թաքնվել էր խիտ ամպերի ետևում , և Փինը իրենից երկու քայլ այն կողմ ոչինչ չէր տեսնում: Նույնիսկ խարույկների լույսը չէր օգնում, բլուրը թաղվել էր մթության մեջ:
Օրքերին երկար հանգստանալ չհաջողվեց: Հեծյալները չէին պատրաստվում խաղաղ սպասել լուսաբացին: Ճամբարի արևմտյան մասում հանկարծակի տարածված վայնասունը ստիպեց բոլորին վեր ցատկել տեղներից: Մի քանի Ռոհանցիներ անաղմուկ մոտեցել էին բլրի ստորոտին, սողալով բարձրացել լանջն ի վեր, մի քանի օրք սատկացրել և անհետ կորել: Ուգլուկը սլացավ խառնաշփոթը ցրելու:
Մերին ու Փինը նստեցին: Նրանց հսկող իզենգարդցիները գնացել էին Ուգլուկի հետևից և շրջակայքում ոչ ոք չկար: Բայց փախչելու մասին մտածելը դեռ շուտ էր, . երկար մազոտ թաթերը բռնեցին նրանց կոկորդից և բարձրացրին վեր: Մթության միջից հայտնվեց Գրիշնակի այլանդակ կերպարանքը, և հոբիթների դեմքին փչեց նրա գարշելի հոտը: Ձեռքերը մտցնելով հագուստի տակ օրքն սկսեց շոշափելով խուզարկել նրանց: Երբ նրա սառն ու զզվելի մատները սահեցին Փինի մեջքի վրայով, հոբիթի ամբողջ մարմնով սարսուռ անցավ:
Նա շարունակում էր խուզարկել հոբիթներին: Աչքերում առկայծում էր սառը կրակը:
Հանկարծ Փինը հասկացավ: Նրան նույնիսկ թվաց, թե լսում է օրքի մտքերը: «Գրիշնակը գիտի՛ մատանու մասին: Նա ուզում է խլել այն մեզնից, քանի դեռ Ուգլուկն այստեղ չէ: Գուցե նա որոշել է մատանին վերցնել իրե՞ն»: Փինի սիրտը վախից ճմլվեց և նա սկսեց տանդագին տենդագին մտածել, թե ինչպես օգտագործի ստեղծված իրավիճակն իր օգտին:
Փինը մի վարկյան մտածեց ու խորը շնչելով արտաբերեց. «գո՛լլում գոլլու՛մ»: Եվ ավելացրեց. «Հեչ, ոչ մի կարևոր բան իմ սքանչելի»:
Գրիշնակի մատները ցնցվեցին:
Գրիշնակի համբերությունը վերջացավ: Սարումանի անունը նրան վերջնականապես հունից հանեց: Ժամանակն անցնում էր, իսկ հեռվից լսվող աղմուկը կամաց աստճանաբար դադարում էր: Մի քիչ էլ ու կհայտնվի Ուգլուկն իր տղաներով...
Օրքի ձեռքերը ցնցվեցին:
Նա հոբիթներին մտցրեց թևերի տակ, ձեռքերով ինչպես հարկն է փակեց բերանները և ցատկեց առաջ: Ձեռքերն անասելի ուժեղ էին, խեղճերի ոսկորները ճրթճրթում էին: Շունչները կտրվում էր: Արագ հասնելով բլրի ստորոտին , Գրիշնակն անաղմուկ սահեց երկու օրք ժամապահների արանքով ու և, սև ստվերի պես ձուլվելով խավարին, սլացավ արևմուտք՝ դեպի անտառից դուրս վազող գետը: Թվում էր, թե այնտեղ հսկողություն չկար, միայն մի միայնակ կրակ խարույկ էր ցրում սև մթությունը:
Որոշակի տարածություն վազելով Գրիշնակը կանգ առավ, այս ու այն կողմ նայեց և սրեց ականջները: Ամեն ինչ լուռ էր: Նա դանդաղ, գետնին կռացած , շարժվեց առաջ ու մի քանի քայլ անելով նորից քարացավ, ականջ դրեց և արագ ոտքի կանգնեց: Վճռական փախուստի ժամանակն էր: Հանկարծ օրքի առջևում հայտվեց ձիավորի ուրվագիծը: Ձին ծառս եղավ ու խրխնջաց: Մարդը բարձրաձայն ինչ որ բան գոռաց:
Գրիշնակը փռվեց գետնին՝ հոբիթներին ճզմելով իր ծանրությամբ, և դուրս քաշեց իր յաթաղանը: Երևում է նա որոշել էր, որ ավելի լավ է սպանել հոբիթներին, քան թողնել, որ նրանք փախչեն, կամ ընկնեն ռոհանցիների ձեռքը: Բայց որոշումն իրագործել նա չհասցրեց: Լսվեց յաթաղանի զրնգոցը և նրա շեղբը փայլատակեց խարույկի լույսից: Մթության մեջ անմիջապես լսվեց նետի սուլոցը: Կամ ռոհանցի նետաձիգըն էր անվրեպ, կամ էլ ճակատագիրն ինքը ուղղեց նրա նետը և այն խոցեց Գրիշնակի աջ ձեռքը: Օրքն անմիջապես ցած գցեց յաթաղանն ու ոռնաց: Լսվեց ձիու սմբակների դոփյունը: Գրիշնակը վեր թռավ և սլացավ առաջ, բայց նորից ընկավ՝ բախվելով խավարից հայտնված նժույգին: հաջորդ վարկյանին նիզակը խրվեց օրքի կուրծքը: Լսվեց Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը: Օրքը փռվեց գետնին ու անշարժացավ:
Հոբիթները քարացած պառկած էին այնտեղ, որտեղ նրանց թողել էր Գրիշնակը: հեծյալին օգնության եկավ մեկ ևս մեկը: Նժույգը , կամ տեսնելով, կամ էլ զգալով հոբիթների հոտը , ցատկեց նրանց վրայով, բայց հեծյալը չնկատեց գետնին կուչ եկած էլֆական թիկնոցներով կոլոտիկներին, որոնք , քիչ առաջ ապրած սարսափի ազդեցության տակ , վախենում էին նույիսկ շնչել:
Վերջապես Մերին շարժվեց և ցածրաձայն շշնջաց.
Պատասխանն իրեն չուշացրեց: Բլրի կողմից ձայներ լսվեցին: Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը ոտքի էր հանել բոլոր օրքերին: Շուտով , Ճամբարից լսվող ճիչերից ու հայհոյանքից , հոբիթները հասկացան, որ կորուստը հայտնաբերվել է: Ըստ երևույթին Ուգլուկը կատաղած մեղավորների գլուխներն էր թռցնում: Հանկարծ անտառի կողմից պատասխան ճիչեր լսվեցին: Ամենայն հավանականությամբ , Մաուխուրն էր իր տղաների հետ օգնության հասել և , առանց երկար մտածելու , որոշել էր հարձակվել պաշարողների վրա: Լսվեց ձիերի սմբակների դոփյունը: Հեծյալների մի մասն ավելի խտացրեց պաշարման օղակը, իսկ մյուս մասը սլացավ եկողներին ընդառաջ, որպեսզի պաշարված օրքերն ու եկողները չկարողանան միանալ իրար: Մերին ու Փինը հանկարծակի հասկացան, որ , առանց տեղներից շարժվելու , հայտվել են պաշարման օղակից դուրս: Հիմա արդեն էլ ոչինչ չէր խանգարում նրանց, և կարող էին փախչել փախչել՝ ուր ուզում էին:
Փինը մի շարժումով ազատվեց կապանքներից ու և ձեռքը տարավ գրպանը: Բլիթները փշրվել էին և ու մանր կտորների վերածվել, բայց տերևները, որոնց մեջ նրանք փաթաթված էին, անվնաս էին մնացել: Հոբիթները սկսեցին ուտել: Լեմբասի համը վաղուց մոռացված հիշողություններ արթնացրեց՝ սիրելի, լուսավոր դեմքեր, ուրախ ծիծաղ և իսկական համեղ ուտելիք: Հոբիթները մտախոհ ծամում էին, ուշադրություն չդարձնելով բլրի կողմից լսվող օրքերի ոռնոցին ու զենքերի զրնգոցին: Առաջինը սթափվեց Փինը:
Գրիշնակի յաթաղանն ընկած էր մոտակայքում, բայց այն ծանր էր ու անհարմար: Հոբիթը սողաց դեպի Գրիշնակի դին և , շոշափելով , գտավ նրա գոտկատեղից ամրացված դանակը: Հիմա արդեն կարող էին առանց դժվարության ազատվել կապանքներից:
Մերին չառարկեց, և նրանք սկսեցին սողալ: Հողը փափուկ էր, և դա օգնում էր հոբիթներին, բայց , միևնույնն է , նրանք դանդաղ ու դժվարությամբ էին առաջ ընթանում: Հոբիթները կանգ առան միայն այն ժամանակ, երբ բավականին հեռացան խարույներից ու և հասան գետին: Ներքևում՝ խավարի մեջ, լսվում էր ջրի քչքչոցը: Հոբիթները հետ նայեցին:
Աղմուկը դադարել էր: Ըստ երևույթին Մաուխուրին իր «տղաների» հետ ոչնչացրել էին կամ փախուստի մատնել: Պաշարումը շարունակվում էր, բայց վերջն արդեն երևում էր: Գիշերը վեջանում էր , և մոտենում էր լուսաբացը: Արևելքում անամպ երկինքը կամաց-կամաց գունատվում էր:
Մերին ոտքի կանգնեց:
Եվ նրանք շարժվեցին գետի երկայնքով դեպի անտառ: Արևելքում երկինքը քանի գնում գնալով լուսավորվում էր: Մերին ու Փինը շաղակրատում էին հոբիթներին հատուկ զվարթությամբ՝ ուրախ ու անհոգ, և կիսվում միմյանց հետ անցած օրերի տպավորություններով: Եթե այդ պահին ինչ որ մեկը նրանց տեսներ, ոչ մի դեպքում չէր կարող կռահել, որ քիչ առաջ նրանք անցել են ծանր փորձությունների և մահացու վտանգների միջով ու գտնվում են հեռավոր, վայրի տեղանքում, որտեղ , ինչ որ մեկից օգնություն սպասել , անիմաստ է:
Եվ իսկապես, մինչ նա խոսում էր, առջևում երևաց անտառի մռայլ ու մթին պատը: Գիշերն ասես ապաստան էր փնտրում սաղարթախիտ ու , հսկա ծառերի ստվերում, ստվերում՝ նահանջելով և իր տեղը զիջելով լուսաբացին:
Եվ նա քայլեց առաջ ու մտավ հսկայական ծառերի ճյուղերի տակ: Ծառերն այնքան ծեր էին թվում, որ անհնար էր եզրակացնել նրանց տարիքը: Նրանց ճյուղերից , երկար մորուքների պես , կախված քարաքոսը հանգիստ տատանվում էր քամուց: Հոբիթները , երկյուղած հայացքով , վերջին անգամ նայեցին մթին անտառից դուրս: Կիսախավարում նրանք հիշեցնում էին երկու փոքրիկ էլֆերի: Հենց այդպիսի տեսք ունեին առաջնածինները, երբ զարմացած ու վախվորած դուրս էին նայում վայրի անտառից, տեսնելով նորաստեղծ աշխարհի առաջին արևածագը...
Հեռու՜-հեռվում, մեծ գետից գետի այն կողմկողմում, շագանակագույն տափաստանների ետևում , սկսվեց ալ կարմիր այգաբացը: Թնդացին ռոհանյան եղջերափողերի ձայները՝ ձայները. արևին էին ողջունում: Հեծյալների ճամբարում շարժ նկատվեց. պատրաստվում էին հարձակման:
Մերիի ու Փինի ականջին հասան սառը օդում տարածվող մարտական նժույգների խրխնջոցըն ու երգի ձայնը: Արևի հուրհրատող ծայրը դանդաղ բարձրացավ աշխարհի վրա, և ռոհանի հեծյալները , բարձր մարտական կանչով , նետվեցին հարձակման: Ալ կարմիր փայլատակեցին զենքերն ու զրահները: Օրքերը ոռնացին և արձակեցին իրենց վերջին նետերը՝ դատարկելով կապարճները: Մի քանի ռոհանցի ընկան ձիերից, բայց շարքերը սեղմվեցին, հեղեղի պես անցան բլրի վրայով և վերադարձան՝ պատրաստվելով նոր հարձակման: Ողջ մնացած օրքերը խառնիխուռն ցրվեցին, բայց հեծյալները հետապնդում էին նրանց, հասնում ետևներից ու սպանում: Հանկարծակի խառնիխուռն ամբոխից օրքերի մի ջոկատ առանձնացավ և չար մարտական ճիչով շարժվեց դեպի անտառ, անտառ՝ ուղիղ դեպի հոբիթների կողմը: Երեք հեծյալները, որոնք փորձեցին կասեցնել օրքերին՝ ընկան դաշունահարված:
Հոբիթները շրջվեցին և սլացան մութ ու ստվերոտ անտառի խորքը: Նրանք այդպես էլ չտեսան, թե ինչպես ավարտվեց կռիվը, ինչպես Ուգլուկին ու նրա ոհմակին շրջապատեցին անտառի մոտեզրին, ինչպես Էոմերը՝ ռոհանի երրորդ հրամանատարը, թուրը սուրը ձեռքին իջավ ձիուց և մենամարտելով Ուգլուկի հետ հետ՝ խողխողեց նրան: Իսկ տափաստանում սրատես հեծյալները , հետապնդելով վերջին փախստականներին , ոչնչացրեցին: Հետո նրանք թաղեցին իրենց զոհված ընկերներին և , շիրիմի վրա , նրանց քաջության մասին երգ երգեցին: Իսկ վերջում , թշնամիների դիակները հավաքելով իրար գլխի վրա, հսկայական խարույկ վառեցին և նրանց մոխիրը քամուն տվեցին: Ահա այդպես էլ վերջացավ ուրուկ Ուրուկ Հայ օրքերի արշավանքը: Ոչ Մորդորում, ոչ էլ Իզենգարդում այդպես էլ երբևէ չիմացան, թե ինչ կատարվեց օրքերի հետ: Բայց միևնույնն է , խարույկի ծուխը բարձրանալով մինչև երկինք , շատերի ուշադիր աչքերից չվրիպեց:
=== Գլուխ չորորդ. Ծառմորուսը ===