Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 62 բայտ, 17:57, 13 Ապրիլի 2015
/* Գլուխ իններորդ. Փլատակներ */
Անթափանց մթության մեջ ոչինչ զանազանել հնարավոր չեր, բայց ինձ թվաց, թե հենց դարպասը փակվեց, հուորնները շարժվեցին զորքի հետևից: Երևում է նրանց գործը հենց օրքերի հետ էր: Առավոտյան նրանք արդեն բավականին հեռու էին, և միայն հովտի բերանին դեռ ինչ որ մութ ամպ էր երևում:
Հենց որ Սարումանի զորքը հեռացավ, եկավ մեր հերթը: Ծառմորուսը մեզ իջեցրեց գետնին, մոտեցավ դարպասին ու սկսեց հարվածել դռներին՝ թե, հե՛յ, Սարումա՛ն, դու՛րս արի: Վերևից նետերի ու քարերի կարկուտ տեղաց: Դե, նետերը էնտերի համար ոչինչ են, միայն թեթև ծակում են՝ ինչպես ճանճի խայթոցը, և հունից հանում: Էնտին կարելի է ասեղնաբարձիկի պես ծակծկել թունավոր նետերով, իսկ նա իսկի չի էլ նկատի: Թույնը նրանց չի վնասում, դե իսկ կաշին էլ ծառի կեղևից հաստ է: Երևի միայն, եթե ամբողջ ուժով հարվածես կացնով... Այ կացիններ նրանք չեն սիրում: Սակայն շատ փայտահատներ կպահանջվեն մեկ էնտին տապալելու համար, որովհետև մեկ անգամ հարվածելուց հետո ողջ հաստատ չես մնա: Նրանց ձեռքերը այնքան ուժեղ են, որ պողպատը ճկում են, ինչպես բարակ ոստը: Այսպես ուրեմն, երբ Ծառմորուսին ծակծկեցին առաջին նետերը, նա զայրացավ ու սկսեց մի քիչ «շտապել», ինչպես ինքն է ասում: Այսպես գոռաց. «Հռու՜մ, հու՜մ», և, չգիտես որտեղից, մի դյուժին էնտ հասան օգնության: Իսկ զայրացած էնտը՝ դա արդեն կատակ բան չէ: Նրանք հարձակվեցին ժայռի վրա, ձեռքները խրեցին քարերի մեջ ու սկսեցին շերտ առ շերտ փշրել հա փշրել, ոնց-որ հացի կեղև: Սովորաբար ծառերն այդ աշխատանքը կատարում են հարյուր տարում, իսկ այստեղ, աչքներս չթարթած, գործն արդեն ավարտված էր: Էնտերը հրում էին, քաշում, պոկում, ցնցում, հարվածում, և հինգ րոպե անց՝ բու՛մ բա՛խ, թրա՛խ, դարպասի հսկայական դռները փլվեցին գետնին: Հո դղրդյու՛ն չեր բարձրացել... Մյուս էնտերը թափվեցին պատերի վրա ու սկսեցին քանդել՝ ինչպես նապաստակն է բույն փորում ավազի մեջ: Չգիտեմ ինչ էր այդ ամենի մասին մտածում Սարումանը, բայց ամենայն հավանականույամբհավանականությամբ, նա չգիտեր ինչ անել: Վերջին ժամանակներս, ինչպես ես հասկացա, նրա մոգական ուժը նվազել է, և հետո կասկածում եմ, որ վախեցել էր: Դե, ո՞վ լինի, որ չվախենա. փախչելու տեղ չկա, ստրուկներ չկան, երկաթյա անիվներն ու սարքերը ոչ ոք չի հսկում, իսկ նա՝ առանց այդ ամենի, ոնց որ առանց ձեռքերի ու ոտքերի... Այո, ծերուկ Գենդալֆը բոլորովին ուրիշ է: Եվ ինչու՞ է Սարումանը այդպես փառաբանված: Ուղղակի ժամանակին նրա խորամանկությունը հերիքել է ամրապնդվել Իզենգարդում, քանի դեռ ուրիշները չեն զբաղեցրել այն, ահա և բոլորը որոշել են, որ նա չափից դուրս խելացի է:
–Դա — Դա այդպես չէ,առարկեց Արագորնը: –Կար — Կար ժամանակ, երբ Սարումանն իսկապես մեծ իմաստուն էր և արժանի իր փառքին: Նրա գիտելիքները շատ խորն էին, միտքը ճկուն, ձեռքերը հմուտ, և ամենակարևորը՝ կարողանում էր տիրել ուրիշների մտքերին: Նա կարողանում էր համոզել նույնիսկ ամենաիմաստուններին, իսկ սովորական մարդկանց կարող էր առանց դժվարության վախեցնել: Այդ ունակությունը նա չի կորցրել, նույնիսկ հիմա, երբ պարտություն է կրել: Շատ քչերը Միջերկրում կարող են դիմակայել նրա խոսքերին, երբ նրա հետ միայնակ մնան: Գենդալֆը, Էլրոնդը և ԳալադրիելնԳալադրիելը, իհարկե, չէին հնազանդվի նրա կամքին, մանավադ մանավանդ հիմա, երբ նրա չարագործությունները տեսանելի են դարձել բոլորին: Սակայն Միջերկրում քիչ են նրանց նմանները:
–Էնտերի — Էնտերի մասին կարող եք չանհանգստանալ,ասաց Փինը: –Մի — Մի անգամ Սարումանին հաջողվել է նրանց խաբել, բայց դա նրան այլևս չի հաջողվի: Սարումանն առհասարակ էնտերից բան չի հասկանում, և մեծ սխալ թույլ տվեց, երբ իր ծրագրերում նրանց հաշվի չառավ: Նրա ծրագրերում էնտերը տեղ չունեն, իսկ վերանայելու համար արդեն չափազանց ուշ է, . այժմ նրանք գործի են անցել: ՎերջըՄի խոսքով, Երբ մենք հայտնվեցինք Իզենգարդում, ամրոցում մնացած Սարումանյան առնետները փորձեցին ծլկել հանդիպած յուրաքանչյուր անցքովճեղքով: Էնտերը մարդկանց բռնեցին, հարցաքննեցին ու բաց թողեցին: Նրանք երեք դյուժինից ավելի չէին լինի, համենայն դեպս , մենք այդքան հաշվեցինք: Դե, իսկ օրքերից դժվար ինչ որ մեկին հաջողված լինի ծլկել. էնտերից գուցե և հաջողվել է, բայց հվորններից՝ հուորններից՝ բացառված է: Իսկ նրանք այդ ժամանակ դեռ բոլորը չէ, որ լքել էին հովիտը, և Իզենգարդը դեռևս սերտորեն շրջափակված էր:
Երբ հարավային պատի մեծ մասը վերածվեց մանր քարաբեկորների, կայազորի վերջին մնացորդներն արդեն փախել էին, և Սարումանը մնացել էր միայնակ: Այդ ժամանակ նա ինքն էլ որոշեց ծլկել: Երևի այդ ամբողջ ընթացքում կանգնած էր դարպասի մոտ, ճանապարհում էր իր շքեղ զորքին: Երբ էնտերը թափանցեցին դարպասից ներս, նա ստիպված եղավ խուճապահար փախչել: Սկզբում նրան չէին նկատել, սակայն հետո երկինքը մաքրվեց, փայլեցին աստղերը, իսկ էնտերին աստղերի լույսն էլ բավական է: Արագամիտը նկատեց նրան ու հո չի՛ գոռում. «Ծառասպա՛նը, ծառասպա՛նը»: Նա առհասարակ բարի էնտ է, սակայն կատաղի ատելությամբ ատում է Սարումանին. վերջինիս օրքերը կացիններով տապալել են նրա սիրելի արոսենիները: Այսպես ուրեմն, Արագամիտը նետվեց Սարումանի հետևից՝ իսկ վազում է նա, եթե պետք է, քամուց էլ արագ: Այդ պահին ես էլ հեռվում մի գունատ կերպարանք նկատեցի. նա վազում էր մի սյունից մյուսը և արդեն հասել էր աշտարակի աստիճաններին: Եվս մի ակնթարթ՝ և Արագամիտը կխեղդեր նրան: Սարումանին հաջողվեց սահել դռներից ներս:
Փակվելով Օրթհանքում, նա անմիջապես գործի գցեց իր սիրելի մեքենաներըթանկագին սարքերը, իսկ այդ ժամանակ Իզենգարդն արդեն լի էր էնտերով: Ոմանք վազել էին Արագամիտի հետևից, մյուսները ներս էին թափանցել արևելքից ու հյուսիսից՝ ոչնչացնելով ամեն ինչ: Եվ հանկարծ հորերից ու նկուղներից կրակ ու թունավոր ծուխ ժայթքեց: Մի քանի էնտ ուժեղ այրվածքներ ստացան և նույնիսկ պատվեցին խանձողներով, իսկ նրանցից մեկը՝ եթե չեմ սխալվում, Հաճարոսկր էր անունը, բարձրահասակ գեղեցիկ էնտ էր, ընկավ ինչ որ հեղուկ կրակի շիթի մեջ և ջահի պես բոցավառվեց: Ա՛յ թե սարսափելի էր:
Այստեղ էնտերն իսկապես կատաղությունից խելագարվեցին: Ես էլ՝ հիմարս, մտածում էի, որ նրանք արդեն կարգին կատաղած են, էլ տեղ չկա: Բայց միայն տեսնեիք, թե ինչ կատարվեց: Կաթսան բառիս բուն իմաստով սկսեց եռ գալ: Էնտերն այնպես էին մռնչում, սուլում, գոռում, որ միայն այդ աղմուկից քարերը սկսեցին ճեղքվել ու փուլ գալ: Ես ու Մերին թաքնվել էինք ինչ որ խոռոչում և թիկնոցներով փակել ականջներս:
Ասես փոթորիկ հարվածեց Իզենգարդին: Էտերը ձողիկների պես պոկում էին սյուները, հորերը արագորեն լցնում քարաբեկորներով ու խճաքարերով, իսկ ուղիների քարե սալիկները թռչում էին օդում՝ ինչպես տերևները փոթորկի ժամանակ: Եվ այդ մոլեգնած փոթորկի մեջտեղում, անխորտակելի ժայռի պես, կանգնած էր Օրթհանքի աշտարակը: Երկաթբեկորների ու քարերի կարկուտը աշտարակին ոչ մի վնաս չէր պատճառում:
Շնորհակալություն, Ծառմորուսը գլուխը չէր կորցրել. իմիջայլոց, բարեբախտաբար, նա նույնիսկ այրվածքներ չէր ստացել: Թվում էր, թե էնտերը, մոռանալով զգուշության մասին, հիմա վնասեն կվնասեն իրենց, իսկ Սարումանն այդ իրարանցումից օգտվելով կծլկի ինչ որ ստորգետնյա գաղտնի անցումով: Էնտերն ամբողջ ուժով հարվածում էին աշտարակի ողորկ պատերին, բայց, իհարկե՝ իհարկե, ապարդյուն: Երևում է այն կախարդված էր, բայց այդ դեպքում աշտարակը պահպանող հմայախոսքերը Սարումանի կախարդանքից հաստատ ավելի հին էին ու ավելի հզոր: Մի խոսքով էնտերին չհաջողվեց նույնիսկ փոքրիկ ճեղք բացել, միայն ուռուցքներ ստացան: Այդ ժամանակ էլ Ծառմորուսը դուրս եկավ կենտրոն և այնպես բղավեց, որ նրա ձայնը խլացրեց ողջ աղմուկն ու դղրդյունը: Մեռելային լռություն տիրեց: Այդ պահին աշտարակի վերին պատուհանից չարախինդ ծիծաղ լսվեց, որը էնտերի վրա անդրադարձավ տարօրինակ կերպով. հենց նոր կատաղությունից եռ էին գալիս, և հանկարծ մի ակնթարթում դարձան մռայլ, սառնարյուն ու հանգիստ: Վերադարձան . վերադարձան դարպասի մոտ, շրջապատեցին Ծառմորուսին ու քարացան: Վերջինս սկսեց ինչ որ բան խոսել իրենց լեզվով, և, ես այնպես հասկացա, որ նա բացատրում էր իր ծրագիրը, որը, ամենայն հավանականությամբ, վաղուց էր ձևավորվել նրա գլխում: Էնտերը լսեցին նրան, հետո լուռ անհետացան մոխրագույն աղջամուղջում: Արդեն լուսանում էր: Երևի աշտարակի մոտ ժամապահներ էին մնացել, բայց նրանք, ըստ երևույթին, թաքնվել էին ստվերում և քարացել, այնպես որ մենք նրանց չէինք նկատում: Մնացած բոլորը գնացին հյուսիս՝ հովտի հեռավոր ծայրը, և ասես չքացան. այդ օրն այլևս նրանց չտեսանք: Նրանք զբաղված էին ինչ որ գործով, բայց ինչ գործով՝ անհայտ էր: Մենք մնացինք միայնակ: Երկար, տաղտկալի ու մռայլ օր էր, . թափառում էինք կաթսայում, աշխատելով հեռու մնալ Օրթհանքի պատուհաններից՝ ախր շատ սպառնալի տեսք ունեին դրանք: Իսկ հետո բավական երկար ժամանակ վատնեցինք ուտելիք փնտրելու վրա, բայց ոչինչ չգտնելով, նստեցինք մի հանգիստ տեղ և սկսեցինք զրուցել՝ գուշակելով, թե ինչպես են ընթանում գործերը Ռոհանում, և որտեղ են հիմա մեր ջոկատի մյուս անդամները: Երբեմն հեռվից՝ լեռներից, դղրդյուն էր լսվում, քարեր էին թափվում, և հնչեղ արձանգանքը տարածվում էր հովտում: Կեսօրից հետո գնացինք նայելու, թե ինչ է կատարվում: Հովտի բերանին՝ լանջի վրա, տարածվել էր հվորնների հուորնների մութ անտառը: Հյուսիսային կողմում նույնպես նրանց հանդիպեցինք, բայց մոտենալ չհամարձակվեցինք, միայն հեռվից լսում էինք նրանց մթին պատի միջից եկող ճայթյունն ու որոտը: Հետո պարզվեց, որ էնտերը հվորնների հուորնների հետ գետի համար նոր հուն են փորում, պատնեշներ կառուցում, ջրամբարներ: Նրանք ուզում էին Իզենի և մոտակա բոլոր աղբյուրների ու առուների ջրերը բաց թողնել նոր հունով: Մենք չխանգարեցինք նրանց և վերադարձանք դարպասի մոտ, իսկ մթնշաղին Ծառմորուսը եկավ մեզ այցելության: Նա ինչ որ բան էր դնդնում քթի տակ և, ըստ երևույթին, գոհ էր: Մոտենալով մեզ՝ մեզ, նա ձգվեց, տարածեց իր երկար ձեռքերը և խորը շունչ քաշեց: Ես հարցրեցի նրան, չի՞ հոգնել արդյոք: «Հոգնե՞լ,կրկնեց նա,թերևս , կա մի քիչ... Փայտացել եմ մի փոքր: Ա՛յ թե հիմա մի քիչ Էնտվեյի Էնտուոշի ջրից լիներ, հո չէի խմի: Փառավոր աշխատանք ենք կատարել. այսօրվա մեջ ավելի շատ քար ենք ջարդել ու հող փորել, քան վերջին հարյուր տարիների ընթացքում: Բայց հիմա գրեթե ամեն ինչ ավարտված է: Երբ գիշերը գա, հեռու՛ հեռու կմնաք դարպասից, և այդ... ինչպես էր... թունելի՛ց: Այնտեղով ջուր է հոսելու՝ սկզբում շատ կեղտոտ ու պղտոր, մինչև սրբի-տանի Սարումանի ողջ աղբը և տարածքը մաքրվի: Իսկ հետո Իզենը նորից բաց կթողնենք հին հունով, թող հոսի ինչպես առաջ»: Ծառմորուսը վերջացրեց և սկսեց պատերից քարաբեկերներ քարաբեկորներ պոկելով զվարճանալ: Ես ու Մերին սկսեցինք գիշերելու հարմար տեղ փնտրել, որ համ փորձանքից հեռու լինենք, համ էլ մի քիչ քնենք: Այստեղ էլ կատարվեց ամենաանսպասելին. ճանապարհից ձիու սմբակների դոփյուն լսվեց: Ինչ որ հեծյալ էր սրընթաց մոտենում դարպասին: Մենք մտանք քարերի հետևը, իսկ Ծառմորուսը թաքնվեց կամարի տակ՝ տակ, ստվերում: ևվ Եվ ահա դարպասին է մոտենում մի հսկայական նժույգ, ոչ թե նժույգ, այլ ինչ որ արշաթե արծաթե բռնկու՛մ: Արդեն մթնել էր, բայց մենք կարողացանք տեսնել հեծյալի դեմքը. այն՝ թվում էր, թե լույս է ճառագում: Հեծյալը սպիտակ հագուստով էր: Ես նստեցի ու բերանս բաց նրան էի նայում: Ուզում էի կանչել՝ լեզուս չէր ենթարկվում: Սակայն կանչելու հարկ չեղավ: Հեծյալը կանգ առավ մեր կողքին և սկսեց ոտքից գլուխ չափել մեզ: Այստեղ ես վերջապես արտաբերեցի. «Գե՛նդալֆ»: Եվ ի՞նչ եք կարծում, նա ի՞նչ պատասխանեց: Կարծում եք ասաց. «Բարև Փին, ինչ հաճելի անակնկա՞լ է»: Հմ, Է՜լ ինչ կուզեիք: Վրաս այնպես գոռաց. «Վե՛ր կաց, Տու՛կ, անբա՛նի մեկը: Որտե՞ղ գտնեմ Ծառմորուսին այս խառնաշփոթի թոհուբոհի մեջ, ամպրո՛պը ձեզ տանի: Գտե՛ք նրան, արա՛գ:»
Ծառմորուսը լսեց նրա ձայնը և առաջ եկավ: Տարօրինակ հանդիպում էր: Թվում էր, թե ոչ մեկը, ոչ էլ մյուսն առհասարակ չզարմացան, և դա ինձ զարմացրեց երևի ամենից շատ: Գենդալֆն ակնհայտորեն գիտեր, որ այստեղ հանդիպելու է Ծառմորուսին, իսկ վերջինս էլ, ըստ երևույթին, հենց դրա համար էլ եկել էր դարպասի մոտ, որ դիմավորի նրան: Ախր մենք ծեր էնտին պատմել էինք, թե ինչպես նա զոհվեց Մորիայի խորխորատներում: Ես անմիջապես հիշեցի, թե ինչպես նա այն ժամանակ տարօրինակ կերպով մեզ նայեց: Պետք է ենթադրել, որ այն ժամանակ նա արդեն հասցրել էր հանդիպել Գենդալֆին, կամ ինչ որ բան իմացել, բայց մեզ այդ մասին պատմել չցանկացավ: Դե, այդպիաին է նրա կարգախոսը. «Մի՛ շտապիր»: Իմիջայլոց ոչ ոքի, նույնիսկ էլֆերի, մոտ ընդունված չէ խոսել Գենդալֆի ու նրա գործերի մասին, երբ նա մոտակայքում չէ: –«Հու՛մ«Հու՛մ, Գենդալֆ, — ասաց Ծառմորուսը,— ես ուրախ եմ որ դու եկար: Ջրի, անտառի, արմատների, քարերի հետ ինքս էլ գլուխ կհանեմ, բայց ինչպե՞ս վարվել հրաշագործի հետ: Չգիտեմ ինչ անեմ»: –«Ծառմորու՛ս— «Ծառմորու՛ս,ասաց Գենդալֆը,ինձ քո օգնությունն է պետք: Դու շատ բան ես հասցրել անել, բայց ավելի շատ է պետք անել: Ինձ հարկավոր է ինչ որ մի բան անել օրքերի տասը հազարանոց զորքի հետ»:
Նրանք հեռացան խորհրդակցելու: Երևի Ծառմորուսը աայդ Ծառմորուսն այդ ամենը համարեց չափազանց «արագ», բայց Գենդալֆն իրոք շատ էր շտապում: Նա դեռ քայլելու ընթացքում սկսեց խոսել, բայց շուտով նրանց ձայները մարեցին: Շարտ Շատ կարճ զրուցեցին, ամենաշատը քառորդ ժամ: Հետո վերադարձան: Երևում է Գենդալֆի սիրտը թեթևացել էր: Մի քիչ պայծառացել էր և նույնիսկ ասաց, որ ուրախ է մեզ տեսնել: «Լսիր Գե՛նդալֆ,բացականչեցի ես,որտեղ էիր դու կորել: Չե՞ս տեսել մյուսներին»: –«Ես — «Ես որտեղ որ էի, հիմա այնտեղ չեմ,պատասխանեց նա գենդալֆյան ոճով: –Այո— Այո, մյուսներից ոմանց , ես, թերևս, տեսել եմ: Բայց հիմա պատմելու ժամանակը չէ: Ծանր գիշեր է լինելու, այնպես որ ես պետք է շտապեմ: Հնարավոր է, սակայն, առավոտն ուրախալի լինի, և այդ ժամանակ էլ մենք կրկին կհանդիպենք: Իսկ առայժմ զգույշ եղեք և հեռու մնացեք Օրթհանքից: Ցտեսությու՛ն»:
Երբ նա հեռացավ, Ծառմորուսը մտահոգ տեսք ընդունեց և սկսեց խորհել: Ըստ երևույթին նա միանգամից շատ բան էր իմացել Գենդալֆից և հիմա նստած դանդաղ մարսում էր: Որոշ ժամանակ անց նայեց մեզ վրա և ասաց. «Հըմ, այո, պարզվում է դուք այնքան էլ շտապիկներ չեք: Այնքան էլ շատ բան չէիք պատմել, որքան գիտեիք, և պատմել եք ճիշտ այնքան, որքան պետք է եղել: Հըմ, այո, լուրերի մի ամբողջ դեզ, և դրանցից գլուխդ չես ազատի: Ահա քեզ, Ծառմորուս, ևս մի կույտ գործ»:
Սակայն մինչ նա կհեռանար, մենք նրանից որոշ բաներ դուրս կորզեցինք՝ թեպետքաշեցինք, թեև, այդ լուրերը մեզ չուրախացրին: Վշտացանք, ճիշտ է, միայն ձեր երեքի պատճառով, իսկ Ֆրոդոյի, Սեմի և խեղճ Բորոմիրի մասին նույնիսկ մտածել մոռացանք: Պարզվում է, ձեզ մեծ ճակատամարտ էր սպասվում, և պարզ չէր, այնտեղից ողջ կվերադառնա՞ք արդյոք:
«Ոչինչ, հվորնները հուորնները կօգնեն»,ասաց Ծառմորուսը: Հետո նա գնաց և մինչև առավոտ նրան այլևս չտեսանք...
Մութ գիշեր էր: Տեղավորվել էինք խճքարերի մի մեծ կույտի վրա, իսկ շուրջը բացարձակ խավար էր, ոչինչ զանազանել հնարավոր չէր: Ասես ծածկված լինեինք մշուշե խիտ ծածկոցով: Օդը հեղձուկ էր, շուրջն ամեն ինչ ճարճատում էր, շրշում, փնթփնթում... Ըստ երևույթին հարյուրավոր հվորններ հուորններ էին անցնում մեր կողքով՝ շտապում էին ձեզ օգնության: Կեսգիշերին մոտ հարավից ամրոպի որոտ լսվեց. Ռոհանի գլխին կայծակներ էին փայլատակում՝ մի ակնթարթ ցրելով խավարը, և ցուցադրելով հեռավոր, սև ու սպիտակ գագաթները: Մեզ մոտ՝ լեռներում, նույնպես ամպրոպ էր որոտում, սակայն բոլորովին այլ կերպ, և հովիտը լցվում էր արձագանքով:
Կեսգիշերից հետո էնտերը քանդեցին իրենց ամբարտակները, և հավաքված ջուրը հյուսիսային պատի միջի վրայի խոռոչից սկսեց լցվել Իզենգարդ: Հվորնները Հուորնները հեռացան, նրանց խավարը ցրվեց, և ապրոպը նույպես աստիճանաբար մարեց հեռվում: Լուսինն արդեն թեքվում էր դեպի արևմտյան գագաթը:
Իզենգարդն սկսեց աստիճանաբար լցվել ջրով, սև, պղտոր առուները տարածվեցին ամբողջ կաթսայով մեկ՝ վերածվելով լճակների, որոնք փայլում էին լուսնի լույսի ներքո: Ջուրն անընդհատ նոր հորեր կամ նկուղներ էր գտնում, և այնտեղից խլացուցիչ թշշոցով սկսում էր գոլորշու սպիտակ քուլաներ բարձրանալ: Երբեմն խորքերում ինչ որ բան էր դղրդում, և կրակ էր դուրս ժայթքում: Շուտով Օրթհանքը պարուրվեց գոլորշու վիթխարի ամպով և նմանվեց ամպերով շրջապատված բարձրադիր լեռան գագաթի, որը ներքևից լուսավորվել էր բոսորագույն բռնկումներով, իսկ վերևից՝ լուսնի շողերով: Իսկ ջուրը լցվում էր հա լցվում: Իզենգարդը եռում էր, ինչպես կաթսայով կրակի վրա դրված արգանակը:
–Երեկ — Երեկ գիշեր, երբ մենք մոտենում էինք Նան Կուրունիր հովտին, Իզենգարդի գլխին իսկապես գոլորշու և ծխի ամպեր էին կուտակվել,ասաց Արագորնը: –Մենք — Մենք արդեն սկսել էինք զգուշանալ, որ Սարումանը մեր մոտենալուն զգուգընթաց ինչ որ չար կախարդանքի է նախապատրաստվում:
–Միայն — Միայն ոչ նա,ծիծաղեց Փինը: –Նա — Նա նստած էր իր աշտարակում և, երևի խեղդվում էր ծխից: Ըստ երևույթին ծիծաղելու ցանկություն այլևս չուներ: Երեկ առավոտյան ջրասույզ եղան վերջին հորերը, և իզենգարդյան կաթսայի գլխին խիտ մառախուղ կուտակվեց: Մենք թաքնվել էինք պահակատանը և, պետք է ասեմ, կարգին վախեցել էինք, հատկապես երբ ջուրը սկսեց թափվել պռունկներից: Այն ողողել էր հին թունելը և հասել մեր սենյակի շեմքին: Մենք արդեն որոշել էինք, որ գործերը վատ են, և որ թակարդն ենք ընկել՝ ինչպես օրքերը որջում: Բայց, բարեբախտաբար, մթերանոցում ևս մեկ դուռ գնտվեցգտնվեց, իսկ դռան հետևում պարուրաձև սանդուղք, որը տանում էր վերև՝ դարպասի կամարի գլուխը: Մենք նստեցինք կամարի վրա և նայում էինք իզենգարդյան մեծ ջրհեղեղին: Էնտերը անընդհատ ջուր էին ավելացնում, որպեսզի հանգցնեն բոլոր կրակներն ու ջրասույզ անեն բոլոր ստորգետնյա հորերն ու անցումները: Խիտ մառախուղը կախվել էր Իզենգարդի գլխին և ասե ասես մոտ մեկ լիգ բարձրությամբ վիթխարի սունկ լիներ: Երեկոյան արևելյան գագաթների գլխին ծիածան հայտվեց, որից հետո լանջերում մի այնպիսի տեղատարափ անձրև սկսվեց, որ մայրամուտը չէր երևում: Հետո ամեն ինչ լռեց, և միայն հեռվից լսվում էր գայլերի թախծոտ ոռնոցը: Դե իսկ գիշերը էնտերը փակեցին ջրի ճամփան և բաց թողեցին Իզենի ջրերը հին հունով: Այդպես էլ ամեն ինչ վերջացավ:
Ջուրը սկսեց աստիճանաբար իջնել. երևի գետնի տակ՝ նկուղներում, արտահոսքի ինչ որ ուղիներ կան: Է՜հ, հեչ չեմ նախանձում Սարումանին. Սարումանին՝ որ պատուհանից էլ նայես, ոչինչ չես տեսնի, բացի աղբից ու ցեխից... Ճիշտն ասած մենք էլ էինք տխրել, շուրջը բացարձակ ամայություն էր, էր՝ ոչ մի շնչավոր արարած: Ոչ էնտ կար մոտակայքում, ոչ էլ նորություններ: Ամբողջ գիշեր նստած էինք կամարի վրա. ցուրտ էր ու խոնավ, նույնիսկ քնել չկարողացանք: Մեզ մի զգացում էր համակել, որ շուտով ինչ որ բան է լինելու: Ախր Սարումանը դեռ նստած էր իր աշտարակում: Եվ իսկապես գիշերն ինչ որ աղմուկ բարձրացավ, ասես հովտում ուժեղ քամի սկսվեց: Երևի հարավ գնացած էնտերն ու հվորններն հուորններն էին վերադառնում, բայց նրանք կանգ չառան և շարունակեցին գնալ, բայց ու՞ր՝ մի հարցրեք, չգիտեմ ու վերջ: Սկսվեց խոնավ ու մառախլապատ առավոտը: Մենք իջանք ներքև, թափառեցինք՝ ոչ մի շնչավոր արարած... Դե, ահա և ամբողջ պատմությունը: Այդ ամենից հետո այժմ այստեղ հանգիստ է ու խաղաղ: Իսկ ամենակարևորը, քանի որ Գենդալֆը եկել է, այստեղ բոլորովին անվտանգ է: Ա՜խ, այնպես կքնեի...
Լռեցին: Ջիմլին նորից լցրեց իր ծխամորճը:
–Մի — Մի բան ինձ համար դեռ հանելուկ է,վառելով ծխամորճը և ծուխ բաց թողնելով խոսեց նա: –Օձի Լեզուն— Օձաեզուն: Դու ասացիր Թեոդենին, որ նա Սարումանի հետ է: Ինչպե՞ս է նա այնտեղ հայտնվել:
–Ախ— Ախ, հա, մոռացա պատմել,մտաբերեց Փինը: –Այսօր — Այսօր առավոտյան բարեհաճեց: Հազիվ էինք հասցրել կրակ վառել ու նախաճաշել, մեկ էլ հանկարծ հայտնվեց Ծառմորուսը: Պահակատանը նստած լսում ենք, թե ինչպես է նա դարպասի մոտ դնդնում ու կանչում մեզ անուններով: «Եկել եմ տեսնեմ ինչպես եք,ասում է,և ձեզ համար նորություններ եմ բերել: Հվորններն Հուորններն են վերադարձել: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Այո, այո, ուղղակի հրաշալի: –ծիծաղում — Ծիծաղում է ու ձեռքերով խփում ազդրերին: –Իզենգարդյան — Իզենգարդյան փայտահատների հարցը լուծված է,ասում է,վե՛րջ օրքերի կացիններին: Մեզ մոտ հարավից հյուրեր են գալիս և շուտով այստեղ կլինեն: Նրանցից մի քանիսին, թերևս, ուրախ կլինեք տեսնել»:
Նա դեռ չէր հասցրել վերջացնել, երբ ճանապարհից սմբակների դոփյուն լսվեց: Մենք նետվեցինք դարպասի մոտ և աչքներս հառեցինք մառախուղին. մտածում ենք հիմա կհայտնվի Գենդալֆը՝ Պանդուխտի և հաղթանակած զորքի ուղեկցությամբ, բայց... Մառախուղի միջից մի հեծյալ հայտնվեց՝ պառավ, տանջված ձիով, և ինքն էլ տեսքից բավական անհրապույր: Տեսնելով ջարդուխուրդ եղած դարպասը և մնացած ամեն ինչը, նա բացեց բերանը և զարմանքից կանաչեց: Այնպես էր ցնցված տեսածից, որ սկզբում չնկատեց մեզ: Երբ վերջապես նրա հայացքն ընկավ մեզ վրա, նա ճչաց ու և ասպանդակեց ձիուն, որ ծլկի, բայց Ծառմորուսը երկու-երեք քայլ արեց, մեկնեց իր երկար ձեռքը և պոկեց նրան թամբի վրայից: Ձին սարսափահար սլացավ մի կողմի վրա, իսկ անծանոթը վախից քիչ էր մնում լեզուն կուլ տա: Ծառմորուսը բաց թողեց նրան, և նա անմիջապես ընկավ գետնին: Սողում է ու ասում. «Ես,ասում է,Գրիման եմ, թագավոր Թեոդենի բարեկամն ու խորհրդատուն: Ինձ,ասում է,Թեոդենն է ուղարկել Սարումանի մոտ անհետաձգելի լուրերով: Ոչ ոք չհամարձակվեց գալ,ասում է,հարթավայրով մեկ վխտում են չարագործ օրքերը: Դե ահա ինձ ուղարկեցին: Սարսափելի զրկանքներ քաշեցի,ասում է,մահու չափ հոգնել եմ, մի մեկ օր է է՝ սոված եմ: Գայլերն ընկել էին իմ հետևից,ասում է,դեպի հյուսիս մեծ շրջադարձ կատարեցի»: Բայց ես նկատեցի, թե ինչպես է նա խեթ-խեթ նայում Ծառմորուսին ու մտածում եմ. «խաբում է»: Իսկ Ծառմորուսը ուշադիր և երկար-երկար նրան նայեց, նայեց՝ ինչպես միայն ինքն է կարող, և սա քիչ մնաց գետինը մտնի: Հետո Ծառմորուսն ասում է. «Հըմ, հըմ, ես քեզ վաղուց եմ սպասում, սիրելիդ իմ Օձի Լեզու»Օձալեզու»: Սա վերջնականապես սփրթնեց և սպասում է, թե հետո ինչ է լինելու, իսկ Ծառմորուսը թե. «Գենդալֆն արդեն եղել է այստեղ, այնպես որ ես գիտեմ քո մասին ինչ պետք է, և գիտեմ, թե քեզ հետ ինչպես վարվեմ: Գենդալֆն ասաց, որ բոլոր առնետները նույն թակարդում լինեն: Այդպես էլ կանեմ: Դե, արագացրու: Իզենգարդի տերը հիմա ես եմ, իսկ Սարումանը փակված է իր աշտարակում: Գնա նրա մոտ, անհապաղ լուրերդ էլ կհայտնես»:
«Թո՛ղ ինձ, ի՛նքս կգնամ,ճչաց Օձի լեզուն: –Ճանապարհը — Ճանապարհը գիտե՛մ:»
«Առաջ գիտեիր, էդ իհարկե,ասաց Ծառմորուսը,բայց հիմա այստեղ շատ բան է փոխվել: Թեպետ, գնա, ինքդ համոզվիր»:
Օձի Լեզուն կաղալով շտապեց դարպասից ներս, մենք էլ՝ նրա հետևից: Անցավ թունելը, նայեց շուրջը, տեսավ պարիսպների և Օրթհանքի միջև ընկած ճահիճը, ապա շրջվեց ու հետ վերադարձավ:
«Թո՛ղ հեռանամ,սկսեց խնդրել նա,թո՛ղ հեռանամ: Իմ լուրերն այլևս անիմաստ են»:
Վստահելի
1342
edits