Changes
/* Գլուխ իններորդ. Փլատակներ */
Լռեցին: Ջիմլին նորից լցրեց իր ծխամորճը:
— Մի բան ինձ համար դեռ դեռևս հանելուկ է,— վառելով ծխամորճը և ծուխ բաց թողնելով խոսեց նա: — ՕձաեզունՕձալեզուն: Դու ասացիր Թեոդենին, որ նա Սարումանի հետ է: Ինչպե՞ս է նա այնտեղ հայտնվել:
— Ախ, հա, մոռացա պատմել,— մտաբերեց Փինը: — Այսօր առավոտյան բարեհաճեց: Հազիվ էինք հասցրել կրակ վառել ու նախաճաշել, մեկ էլ հանկարծ հայտնվեց Ծառմորուսը: Պահակատանը նստած լսում ենք, թե ինչպես է նա դարպասի մոտ դնդնում ու կանչում մեզ անուններով: «Եկել եմ տեսնեմ ինչպես եք,— ասում է,— և ձեզ համար նորություններ եմ բերել: Հուորններն են վերադարձել: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Այո, այո, ուղղակի հրաշալի: — Ծիծաղում է ու ձեռքերով խփում ազդրերին: — Իզենգարդյան փայտահատների հարցը լուծված է,— ասում է,— վե՛րջ օրքերի կացիններին: Մեզ մոտ հարավից հյուրեր են գալիս և շուտով այստեղ կլինեն: Նրանցից մի քանիսին, թերևս, ուրախ կլինեք տեսնել»:
«Թո՛ղ հեռանամ,— սկսեց խնդրել նա,— թո՛ղ հեռանամ: Իմ լուրերն այլևս անիմաստ են»:
«Ինչը ճիշտ է, ճիշտ է,— ասաց Ծառմորուսը,— բայց դու ստիպված ես ընտրել. կամ դու կմնաս ինձ հետ և մենք կսպասենք քո թագավորին ու Գենդալֆին, կամ մտիր ջուրը: Ընտրի՛ր»:
Օձալեզուն թագավորի անունը լսեց ու վախից ցնցվեց: Որոշեց մտնել ջուրը, բայց վերջին պահին փոշմանեց:
«Ես լողալ չգիտեմ»,— վնգստաց նա:
«Այնտեղ խորը չէ,— հանգստացրեց նրան Ծառմորուսը: — Ջուրը, ճիշտ է, կեղտոտ է, բայց դա քեզ վնաս չի պատճառի»:
Տարբերակ չկար, ստիպված էր ջուրը մտնել: Շուտով ջուրը հասավ նրա կզակին, հետո մենք տեսանք, որ նա լողում է՝ կառչած ինչ որ փայտից կամ տակառիկից: Ծառմորուսը ուղեկցում էր նրան:
«Հասավ մի կերպ,— վերադառնալով ասաց նա: — Տեսա, թե ինչպես է սողում աստիճաններով, իսկը թրջված առնետ: Աշտարակում ինչպես նստած էին, այնպես էլ մնացել են նստած. դռան հետևից ձեռք հայտնվեց և քաշեց նրան ներս: Հույս ունեմ ընդունելությունը ջերմ էր, իր ծառայություններին համապատասխան: Իսկ ես գնամ լվացվեմ, մաքրվեմ այս խյուսից: Եթե ինչ որ մեկը ինձ հարցնի՝ ես հյուսիսային մասում եմ, թե չէ այստեղ մաքուր ջուր չես գտնի. ոչ հնարավոր է խմել, ոչ լվացվել, իսկ էնտը առանց դրա չի կարող: Իսկ դուք, փոքրիկներ, ոչ մի տեղ չգնաք, մնացեք այստեղ և դարպասը հսկեք: Նկատի ունեցեք, այստեղ է գալիս նաև Ռոհանյան Արոտավայրերի տիրակալը: Նրան կընդունեք, ինչպես ձեզ մոտ ընդունված է, առավել ևս, նա այստեղ է գալիս հաղթանակած. նրա զորքը քիչ առաջ օրքերի դեմ մեծ ճակատամարտում հաղթանակ է տարել: Մտքովս անցնում է, որ դուք նրան ավելի լավ կդիմավորեք, քան անտառային էնտը: Շատ տիրակալներ է ունեցել ռոհանյան կանաչ հարթավայրը, բայց ես ոչ միայն նրանց լեզուն չգիտեմ, այլ նույնիսկ անուններն եմ մոռացել: Նրանց, երևի, մարդասնունդ պետք կլինի: Հոգ տարեք այդ մասին, փնտրեք, փորձեք թագավորին արժանի սնունդ գտել, եթե դա, իհարկե, հնարավոր է»: Դե, մենք էլ արեցինք, ինչ կարողացանք: Ահա և ամբողջ պատմությունը: Սակայն ես կուզենաի իմանալ, թե ով է այդ Օձալեզուն: Նա իսկապե՞ս թագավորի խորհրդատուն է եղել:
— Եղել է,— հաստատեց Արագորնը: — Բայց, միևնույն ժամանակ, նա նաև Սարումանի լրտեսն էր, նրա ծառան: Սակայն ճակատագիրը նրան չխնայեց.