Changes
«Գրողը տանի,— մտածեց Մարտինը,— իմ ասածներից նա ոչ մի բառ չի հասկացել, կարծես ես քարե պատի հետ էի խոսում։ Ո՞ւր է կորցրել նա իր ամբողջ կրթությունը»։
Եվ այդ կերպ Մարտինը իր զարգացման ճամփին երես-երեսի ընդհարվեց տնտեսական, դասակարգային բարոյականության հետ և շուտով այդ բարոյականությունը նրա համար դարձավ իսկական խրտվիլակ։ Մարտինն ինքը ինտելեկտուալ բարոյախոս էր, և նրան շրջապատող մարդկանց բարոյականությունը նրան ավելի էր ջղայնացնում, քան նրանց ամբարաավան ամբարտավան գռեհկությունը. դա մի զարմանալի խառնուրդ էր էկոնոմիկայում, մետաֆիզիկայի, սենտիմենտալության նմանողականության։
Այդ հետաքրքրական խառնուրդի մի օրինակը Մարտինը անսպասելիորեն տեսավ իր մերձավորների մեջ։ Նրա քույր Մերիենը ծանոթացել էր աշխատասեր երիտասարդ մի գերմանացի մեքենագետի հետ, որը, հիմնավորապես ուսումնասիրելով իր արհեստը, բացել էր հեծանվի արհեստանոց, դարձել էր էժանագին հեծանիվների վաճառման գործակալ և բավական դրամ էր շահել։ Մերիենը այցելեց Մարտինին ու հաղորդեց նրան իր նշանդրեքի մասին, և հետո կատակի համար, վերցրեց նրա ձեռքը և ափի գծերով սկսեց գուշակել նրա ճակատագիրը։
Հետևյալ անգամ Մերիենն իր հետ բերեց և Հերման Շմիդտին՝ Մարտինը շնորհավորեց նրանց ամենաքնքուշ արտահայտություններով, իսկ այդ, ըստ երևույթին, այնքան էլ դուր չեկավ մի քիլ քիչ բթամիտ փեսացուին։ Այդ վատ տպավորությունն ավելի սաստկացավ, երբ Մարտինը կարդաց՝ Մերիենի նախորդ այցելությունից հետո իր գրած բանաստեղծությունը։ Դա մի գեղեցիկ ոտանավոր էր, նվիրված իր քրոջը՝ «Գուշակուհի» վերնագրով։ Բարձրաձայն կարդալով դա՝ Մարտինը զարմանքով նկատեց, որ իր հյուրերը ոչ մի գոհունակություն չհայտնեղին։ չհայտնեցին։ Ընդհակառակը, քրոջ աչքերն անհանգիստ սևեռվեցին իր փեսացուին, որի կոպիտ դիմագիծը պարզ արտահայտում էր տհաճություն և ջղագրգռություն։ Սակայն միջադեպը դրանով էլ փակվեց, հյուրերը շուտով գնացին, և Մարտինը մոռացավ այն, թեև նրան անհասկանալի էր, թե ինչպես մի կին, թեկուզ բանվոր դասակարգից, կարող է դժգոհ լինել, որ ի պատիվ իրեն բանաստեղծություն է գրված։
Մի քանի օր անց Մերիենը նորից հանդիպեց Մարտինին՝ այս անգամ մենակ։ Հազիվ ներս մտած՝ նա սկսեց դառնորեն կշտամբել նրան անտեղի վարմունքի համար։
Մարտինը սուլեց՝ դրանով արտահայտելով իր անվստահությունը, հետո արկղից հանեց «Գուշակուհու» մի օրինակը։
— Չեմ հասկանում,— ասաց նա, այդ թերթիկը տալով քրոջրքրոջը,— ինքդ կարդա և ասա, թե ի՞նչ անվայել բան կա սրանում. դու այդպես ասացիր, չէ՞։
— Որ Հերմանն ասում է, ուրեմն կա,— առարկեց Մերիենը՝ զզվանքով հեռացնելով իրենից թերթիկը։— Նա պահանջում է, որ դու պատռես այդ։ Նա ասում է, որ չի ուզում կին ունենալ մեկին, որի մասին այդպիսի բաներ են գրում, որ ամեն ոք կարող է կարդալ։ Նա ասում է, որ դա խայտառակություն է... և նա չի հանդուրժի այդ։
Մերիենը բացասաբար շարժեց գլուխը։
― Մի՛ ստիր,— խստիվ ասաց Մարտինը, և Մերիենը շփոթված կախեց գլուխը։— Ասա քո Հերմանին, որ նա չխառնվի ուրիշի գործերին։ Երբ ես գրում եմ նրա հարսնացուին նվիրված բանաստեղծություն, դա, ընդունոլմ ընդունում եմ, նրա գործն է, բայց դրանից դենը թող չկոխի իր քիթը. հասկացա՞ր։ Հետևաբար, դու կարծում ես, թե ինձնից գրող չի՞ դուրս գա,— շարունակեց նա։— Դու գտնում ես, որ ես ճամփից մոլորվե՞լ եմ, որ ես խայտառակո՞ւմ եմ ամբողջ ընտանիքը, այո՞։
— Ես գտնում եմ, որ ավելի լավ կլիներ զբադվել զբաղվել որևէ աշխատանքով,— հաստատ շեշտով ասաց Մերիենը, և Մարտինը տեսավ, որ քույրը անկեղծ է խոսում։— Հերմանը գտնում է․․․
— Գրո՛ղը տանի Հերմանին,— բարեհոգորեն ընդմիջեց նրան Մարտինը։— Ավելի լավ է, որ դու ինձ ասես, թե երբ է ձեր հարսանիքը։ Եվ հարցրու քո Հերմանին, թե նա ինձանից կբարեհաճի՞ ընդունել հարսանեկան նվեր։
Քրոջ գնալուց հետո Մարտինը երկար մտածեց այդ միջադեպի մասին և մի երկու անգամ դառնագին ծիծաղեց։ Այո՛, նրանք բոլորը՝ քույրն ու նրա փեսացուն, իր շրջանի մարդիկ, ինչպես և Ռութին շրջապատողները, բոլորն էլ իրենց նեղ ու փոքրիկ կյանքը հարմարեցնում են ընդհանուր նեղ ու փոքրիկ բանաձևերի, բոլորն էլ իրենց կյանքը սարքում են պատրաստի ու խղճուկ տիպարի համապատասխան։ Եվ շարունակ նայելով իրար, նմանվելով իրար՝ այդ ողորմելի արարածները պատրաստ են ջնջել իրենց անհատական առանձնահատկությունները, հրաժարվել ինքնուրույն կյանաիցկյանքից, միայն թե չխախտեն այդ անհեթեթ կանոնները, որոնք կերել են նրանց հենց մանկությունից։ Նրանք բոլորը շարան֊շարան անցան Մարտինի մտավոր աչքի առջևով՝ Բերնարդ Հիգգինբոթամը միստր Բեթլերի հետ թևանցուկ. Հերման Շմիդտը Չարլի Հեփգուդի հետ գրկախառնված։ Մարտինը ուշադիր զննեց նրանց բոլորին, չափեց նրանց իր՝ գրքերից վերցրած չափանիշով։ Նա զուր էր հարցնում իրեն՝ ո՞ւր են մեծ սրտերը, մեծ մտքերը։ Նրանք չէին երևում՝ իր նեղ խցիկը լցրած գռեհիկ, տգետ ուրվականների բազմության մեջ, իսկ այդ բազմության նկատմամբ նա զգում էր նույնպիսի արհամարհանք, որպիսին զգում էր, հավանաբար Կիրկեան իր խոզերի նկատմամբ։
Երբ ուրվականներից վերջինը անհետացավ, հանկարծ հայտնվեց ևս մեկը, անսպասելի և անկոչ, մի թոկից փախածը՝ ահագին լայնեզր գլխարկով, երկշարք կոճակներով կուրտիկը հագին, երերուն քայլվածքով, ինչպիսին եղել է ինքը՝ Մարտին Իդենը հեռավոր անցյալում։
— Դու էլ բոլոր մյուսների պես ես եղել, բարեկա՛մ,— հեգնաբար ասաց նրան Մարտինը։— Նույնպիսի բարոյականություն ունեիր և դու, և նրանցից ավելի շատ բան չգիտեիր։ Ոչ մի բանի մասին չէիր մտածում և հոգս չէիր քաշում։ Հայացքները ձեռք էիր բերում պատրաստի, ինչպես զգեստ։ Դու անում էիր այն, ինչ ուրիշների հավանությանն էր արժանանում․ դու քո խմբի պարագլուխն էիր, որովհետև նա էր ընտրել քեզ։ Դու կռվում էիր և հրամանատարություն անում խմբին ոչ թե նրա համար, որ դա քեզ դուր էր գալիս, այլ այն պատճառով, որ ուրիշները քաջալերում էին՝ քո ուսին խփելով։ Դու ջախջախեցիր Ճարպոտ Մռութին, որովհետև չէիր ուզում զիջել, իսկ չէիր ուզում զիջել նրա համար, որ դու կոպիտ անասուն էիր, և բացի այդ քո գլուխն էին տանում, թե տղամարդը պիտի լինի կատաղի, արյունարբու և անգութ, թե ծեծելն ու հաշմանդամ դարձնելը արժանավայել է և տղամարդու գործ։ Իսկ ինչի՞ համար դու խլում էիր աղջիկներին քո ընկերներից, բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ նրանք դուր էին գալիս քեզ, այլ պարզապես նրա համար, որ քեզ շրջապատողները հենց վաղ հասակից զարթեցրել են քո մեջ երիվարի և վայրենի ցուլի բնազդներ։ Հիմա բավական ժամանակ է անցել դրանից. ինչո՞ւ ես այժմ մտածում այդ ամենի մասին։
Եվ, կարծես դրան ի պատասխան, արագ փոխվեցին իր աչքին երևացող տեսիլները։ Կոպիտ բաճկոնը և լայնեզր գլխարկն անհետացան և փոխարինվեցին հասարակ համեստ կոստյումով, դեմքը դադարեց մռայլ ու գազանային լինելուց և, ոգեշնչվելով ճշմարտության և գեղեցկության հետ շփվելուց, փայլեց ներքին լույսով։ Տեսիլքը հիմա շատ նման էր այժմյան Մարտինին. նա կանգնած էր սեղանի առաջ, կռացած բաց գրքի վրա, որից վերև վառվում էր լամպը։ Մարտինը նայեց նրա վերնագրին․ դա «Էսթետիկայի հիմքերն» էին։ Հետևյալ ակնթարթում Մարտինը միացավ այդ տեսիլքին, ձուլվեց նրա հետ և, նստելով սեղանի առաքառաջ, խորասուզվեց ընթերցանության մեջ։