Changes
/* Գլուխ XXV */
Արագ֊արագ վարտիքը հանելով, նա մերկ մարմնի վրա լոկ շապիկ հագած և առանց երկար ու բարակ առաջաբանների մի երկու թռիչք գործեց օդում, ապա մի երկու անգամ գլուխկոնծի տվեց ― գլուխը վար, ոտները վեր։ Սանչոյի աչքերին այնպիսի նորություններ բացվեցին, որ նա, չկամենալով նրանց կրկին տեսնել, շուռ տվեց Ռոսինանտի գլուխը և ճամփա ընկավ, լիովին բավարարված և գոհ, որովհետև հիմա նա կարող էր երդվել, որ իր տերը գժվել է։ Այստեղ էլ մենք կբաժանվենք նրա հետ՝ սպասելով նրա շուտափույթ վերադարձին։
==Գլուխ XXVI==
Որ զրուցում է դոն Կիխոտի հետագա սիրային սխրագործությունների մասին Սյերրա֊Մորենում
Վերադառնալով մեր պատմությանը, թե ինչ էր անում Տխուր Պատկերի Ասպետը մենակ մնալով, մեր պատմությունը հաղորդում է, որ երբ դոն Կիխոտը վերջացրեց իր գլուխկոնծիները և թռիչքները և նկատեց, որ Սանչոն, չկամենալով ներկա լինել հետագա գժություններին, արդեն գնացել է, վեր ելավ մի բարձր ժայռի կատարը և սկսեց մտածել այն մասին, ինչի մասին նա բազմիցս մտածել էր, թեպետ մինչև հիմա չէր կարողացել որևէ եզրակացության գալ, այն է՝ ո՞րն է ավելի լավ և օգտավետ ― նմանվել Ռոլանդի՞ն նրա կատաղի գազազումներո՞վ, թե՞ Ամադիսին, մելամաղձիկ խելագարությամբ։ Ինքն իրեն դատողություններ անելով՝ նա ասաց․
― Ամենքն ասում են, թե Ռոլանդը բարի և արի ասպետ է եղել, բայց դա զարմանալի չէ, որովհետև, վերջ ի վերջո, նա կախարդված էր և նրան այլ կերպ չէր կարելի սպանել, բայց եթե քորոց կոխելով նրա կրունկը, իսկ նա միշտ յոթ երկաթե տակով կոշիկ էր հագնում։ Այնուհանդերձ, ոչ մի խորամանկություն նրան չօգնեց, որովհետև Բերնարդե դել Կարպիոն գլխի ընկավ և Ռոնսևալում նրան խեղդեց իր գրկում։ Բայց մի կողմ թողնենք նրա քաջությունը, քննենք հիմա, թե ինչպես նա խելքը կորցրեց։ Անտարակույս, նա խելագարվեց, երբ որ աղբյուրի մոտ հետքեր տեսավ, և հովիվը հաղորդեց նրան, որ Անջելիկան ճաշից հետո երկու անգամից ավել քնել է Մեդորի հետ, գանգրահեր մավրի, Ագրամանտի պաժի հետ։ Եթե նա վճռել է, որ այդ ճիշտ է, որ տիրուհին իրեն այդպիսի վիրավորանք է հասցրել, ապա ի՞նչ մեծ բան է, որ նա խելագարվել է։ Սակայն ինչպե՞ս ընդօրինակեմ ես նրա խելագարությունը, քանի որ ես նման հիմք դրա համար չունեմ։ Չէ՞որ ես կարող եմ երդվել, որ իմ Դուլսինեա Տոբոսցին իրեն օրում կենդանի մավր իր իսկական հագուստով տեսած չկա և որ նա նույնքան անմեղ է, ինչպես նրան ծնող մայրը։<ref>Դոն Կիխոտն էլ Սանչոյի նման աղավաղում է առածը։</ref> Ես նրան աչքարա վիրավորանք հասցրած կլինեի, եթե կասկածեի և սկսեի անզուսպ Ռոլանդի նման գժություններ անել։ Մյուս կողմից՝ ես գիտեմ, որ Ամադիս Գաղղիացին, առանց բանականությունը կորցնելու և առանց որևէ գժություն անելու, հռչակվել է իր սիրահարությամբ, ինչպես և ոչ ոք աշխարհիս երեսին։ Որովհետև նրա պատմության մեջ ասված է, որ երբ նրան տիրուհի Օրիանան մերժեց, հրամայելով, որ իր աչքին չերևա, մինչև որ իր կամքը չլինի, նա մի ճգնավորի ուղեկցությամբ քաշվեց Պենյա Պոբրե և, իր հոգին Աստծուն պահ տալով, արցունք էր թափում, մինչև որ երկինքը մեղմացավ նրա մեծ վշտի ու արիության համար։ Եթե այդ ամենը ճիշտ է, (մի բան, որ անկասկած է), ապա ինչո՞ւ ես վերցնեմ ինձ վրա հոգնությունը մերկանալու և տանջելու այս ծառերը, որ ինձ ոչ մի վնաս չեն տվել։ Ինչո՞ւ պղտորեմ այս վտակների վճիտ ջուրը, որոնք կհագեցնեն իմ ծարավը, երբ որ ես կամենամ։ Կեցցե՜ Ամադիսի հիշատակը և թող կարյաց չափ հետևի նրա օրինակին դոն Կիխոտ Լամանչեցին, որի մասին կասեն նույնը, ինչ որ մի այլ հերոսի մասին են ասում․ «Մեծ գործեր նա չկատարեց, բայց մեռավ՝ հոգով ձգտելով նրանց»։<ref>Երկու տող կորցրած ոտանավորից, որտեղ, ըստ երևույթին, ակնարկ է եղել Ֆայետոնի կամ Իկարի պատմության մասին։</ref> Ճիշտ է, իմ Դուլսինեան չի մերժել, չի արհամարհել ինձ, բայց միթե, ինչպես ես արդեն ասացի, ինձ համար բավական չէ՞ այն, որ ես նրանից անջատված եմ։ Արդ՝ հառաջ և դեպի աշխատանք։ Իսկ դուք, Ամադիսի գործեր, եկեք իմ միտքը և սովորեցրեք ինձ, թե ինչից սկսեմ, ընդօրինակելով ձեզ։ Այո՛, ես մտաբերում եմ՝ նա ամենից շատ աղոթում էր՝ իրեն հանձնելով Աստծուն։ Միայն թե ինչ անենք, որ տերողորմյա չունեմ։
Սակայն նա շուտով տերողորմյա չլինելու հնարը գտավ՝ իր շապիկի փեշից մի լայն շերտ կտրելով, որ կախ էր ընկնում նրա ոտների տակ, նա տասնմեկ տեղից կշկռեց։ Հանգույցներից մեկը մյուսներից մեծ էր և ստացվեց տերողորմյա, որ նրան հերիք կտար միլիոն անգամ ave Maria ասելու, որ նա պիտի կրկներ այստեղ գտնվելու ամբողջ ժամանակի ընթացքում։ Մի բան միայն շփոթեցնում էր նրան՝ որտեղից ճգնավոր գտներ, որ նրան խոստովանեցներ և մխիթարեր։ Այդպես էր նա անց կացնում իր ժամաակը, զբոսնելով դաշտում և հորինելով ոտանավորներ կա՛մ իր վշտի մասին, կա՛մ գովք Դուլսինեային։ Նա ծառերի կևեղների վրա էր կտրատում գրերը կամ մանր ավազի վրա գծում։ Սակայն երբ որ մեր ասպետին գտան, բոլոր այդ ոտանավորներից մնացել և ընթեռնելի էր հետևյալը՝
<poem>
Ծառե՛ր, Սեզե՛ր անուշաբույր,
Որ շրշում եք, նազում անհոգ,
Քե՜զ եմ բերում ցավս անլուր,
Խոցված սիրտս վշտամորմոք։
Թող ձեր սրտում՝ աբնիծ, քնքուշ
Վերք չբացի վերքն իմ սրտի․․․
Ձեր թիվն ունեն, ծաղկունք անուշ,
Արցունքները դոն Կիխոտի,
Որից հեռու է աննման
Տոբոսեցի Դուլսինեան։
Ո՛վ դաշտ, ո՛վ դաշտ լուռ ու անդոր,
Ո՞ւր հասցրեց սիրո ծաղկին
Անագորույն ու նենգավոր
Դաժանությունը մարդկային։
Սիրուց դառել եմ ես Էրոս,
Չի տառապել ինձ նման դեռ
Ոչ մի ասպետ, ոչ մի հերոս․․․
Թափի՛ր Կիխոտ, դառն արցունքներ,
Քեզնից հեռու է աննման
Տոբոսցի Դուլսինեան։
Ես արկածներ որոնեցի,
Ժայռերի մեջ խուլ ու վայրի,
Սակայն միայն հանդիպեցի
Դառնության ու աղետների։
Ամուրն անգութ ու անողոք,
Չլսելով լաց ու բողոք,
Պատժում է մեզ տիվ ու գիշեր․․․
Թափի՛ր, Կիխո՛տ, դառն արցունքներ,
Քեզնից հեռու է աննման
Տոբոսեցի Դուլսինեան։
</poem>
Դուլսինեայի անվանը ավելացրած Տոբոսցի բառը շատ ծիծաղացրեց այդ ոտանավորը կարդացողներին, որովհետև նրանք երևակայում էին, թե Դոն Կիխոտը, երևի, երևակայում էր, որ նրա տուները անհասկանալի կլինեն, եթե նա իր տիկնոջը պարզապես Դուլսինեա անվանի, առանց ավելացնելու Տոբոսցի։ Այդ ենթադրությունը ճիշտ դուրս եկավ, որովհետև հետագայում նա ինքն այդ խոստովանեց։ Նա շատ ուրիշ ոտանավորներ էլ էր գրել, բայց, ինչպես մենք արդեն ասացինք, այս տուները միայն հաջողվեց ջոկել և ամբողջովին կարդալ։ Այդպես էլ նա անց էր կացնում ժամանակը՝ հորինում էր ոտանավորներ, ախ քաշում, կոչ անում այդ անտառների Ֆավներին և Սիլվաններին, վտակների նիմֆերին, ցավագին ու խոնավ Արձագանքին, աղերսելով որ լսեն իրեն, պատասխան տան իրեն ու մխիթարեն։ Նա նաև զանազան բույսեր էր որոնում, որպեսզի իր ուժերը պահպանի մինչև Սանչոյի վերադարձը ― և եթե սա երեք օրից չվերադառնար, այլ երեք շաբաթից, նա Վշտակերպ Ասպետին այնքան փոխված կգտներ, որ նույնիսկ նրա ծնող մայրը չէր ճանաչի նրան։
Իսկ հիմա թողնենք ոտանավորներով ու հոգվոցներով կլանվածին և պատմենք, թե ինչ պատահեց Սանչո Պանսային նրա առաքելության ժամանակ։ Դուրս գալով բանուկ ճանապարհը Սանչոն սկսեց որոնել Տոբոսոյի ուղին և հետևյալ օրը հասավ այն իջևանը, որտեղ նրան վրա հասավ վերմակի վրա վեր֊վեր թռցնելու տհաճությունը։ Հազիվ էր տեսել նա իջևանը, որ դարձյալ զգաց իրեն օդում թռչելիս, ուստի նա չկամեցավ ներս մտնել, թեև պետք էր՝ ճաշի ժամանակ էր և նա սաստիկ ուզում էր մի բան ուտել, որովհետև երկար ժամանակ նա միայն սառը բան էր կերել։
Այս անհրաժեշտությունը հարկադրեց նրան մոտենալ դարպասին, բայց նա դարձյալ տատանվում էր՝ ներս մտնել, թե չէ։ Մինչդեռ նա խորհում էր դրա մասին, իջևանից երկու մարդ դուրս եկան, որ նրան իսկույն ճանաչեցին, և նրանցից մեկն ասաց մյուսին․
― Ասացեք, սինյոր լիցենցիատ, այս ձիավորը Սանչո Պանսան չէ՞, որի մասին մեր արկածախնդրի տնտեսուհին ասում էր, որ նա ուղևորվել է իր տիրոջ հետ՝ որպես զինակիր։
― Այո, նա ինքն է, ― պատասխանեց լիցենցիատը, ― և նա մեր դոն Կիխոտի ձին է հեծել։
Նրանց համար դժվար չէր ճանաչել նրան, որովհետև միևնույն գյուղի քահանան ու դալլաքն էին, ― նրանք, որ քննության ենթարկեցին դոն Կիխոտի մատենադարանն ու դատաստան կտրեցին։ Ճանաչելով Սանչո Պանսային և Ռոսինանտին, նրանք մոտեցան, կամենալով դոն Կիխոտից տեղեկություն քաղել և քահանան կանչելով Սանչո Պանսային, նրա անունը տալով, ասաց․
― Սանչո Պանսա, բարեկամ, որտե՞ղ է ձեր տերը։
Սանչո Պանսան էլ իսկույն ճանաչեց նրանց, բայց վճռեց թաքցնել, թե ինչ վայրում ու վիճակում է թողել իր տիրոջը։ Ուստի նա պատասխանեց, որ իր տերը ինչ֊որ տեղում մի ծայր աստիճան կարևոր գործով է զբաղված, իսկ թե ինչ գործով, նա չի կարող ասել, եթե անգամ նրա աչքերը հանելու լինեն։
― Ոչ, ոչ, ― ասաց դալլաքը, ― եթե դուք մեզ չասեք, թե նա որտեղ է, մենք կկարծենք ― ասենք հիմա էլ արդեն մտածեցինք, ― որ դուք նրան սպանել ու կողոպտել եք, քանի որ դուք նրա ձին եք հեծել։ Վերադարձրեք մեզ այդ քնձռոտ ձիու տիրոջը, թե չէ ձեր բանը վատ կլինի։
― Ինձ զուր մի սպառնաք, ես այնպիսի մարդ չեմ, որ մարդ սպանեմ ու կողոպտեմ։ Թող ամեն մարդ մեռնի, երբ որ ճակատին գրված է կամ երբ որ Աստված կամենա։ Իմ տերը մնաց լեռներում և այնտեղ, ինչքան քեֆն ուզի՝ ապաշխարանք կանի։
Եվ առանց շունչ առնելու և կանգ առնելու նա պատմեց, թե ինչ վիճակում մնաց դոն Կիխոտը և ինչ արկածներ պատահեցին նրան։ Ապա նա ավելացրեց, որ ինքը նամակ է տանում սինյորա Դուլսինեա Տոբոսցուն, Լորենսո Կորչուելոյի աղջկան, որի վրա իր տերը մինչև ականջները սիրահարված է։ Քահանան ու դալլաքը զարմացած մնացին Սանչո Պանսայի պատմությունից։ Թեև նրանք գիտեին դոն Կիխոտի խելագարության մասին, ինչպես գիտեին և այն, թե ինչ տեսակ խելագարություն է այդ, այնուհանդերձ ամեն անգամ, երբ լսում էին նրա մասին, նորից էին զարմանում։ Նրանք խնդրեցին Սանչո Պանսայից, որ ցույց տա դոն Կիխոտի նամակը Դուլսինեա Տոբոսցուն։ Սանչոն պատասխանեց, որ հուշատետրի մեջ է և իրեն հրամայված է մաքուր գրել տալ թղթի վրա առաջին իսկ ավանում, ուր կհասնի։ Քահանան դրան պատասխանեց, որ եթե Սանչոն նամակը ցույց տալու լինի, ինքը կարտագրի շատ սիրուն ձեռքով։ Սանչոն ձեռքը գրպանը տարավ, որպեսզի հուշատետրը հանի, բայց չգտավ և չէր էլ գտնի, եթե մինչև օրս էլ որոնելու լիներ, որովհետև հուշատետրը մնացել էր դոն Կիխոտի մոտ։ Դոն Կիխոտը մոռացել էր տալ նրան, իսկ Սանչոյի մտքովն էլ չէր անցել խնդրել նրանից։
Հուշատետրը չգտնելով, Սանչոն մահացու գունաթափվեց և սկսեց արագ֊արագ փնտրել բոլոր գրպաններում։ Համոզվելով, որ նամակը չկա, նա, առանց երկար մտածելու, երկու ձեռքով բռնեց իր միրուքը, մազերի կեսը պոկեց, ապա արագ֊արագ սկսեց իր քիթ ու մռութին բռունցքով հարվածել, մինչև որ վերջապես քթիցը արյուն եկավ։ Տեսնելով այդ, քահանան ու դալլաքը հարցրին, թե ինչ է պատահել և ինչո՞ւ է նա այդպես ինքն իրեն խոշտաանգում։
― Ի՞նչ է պատահել, ― պատասխանեց Սանչոն, ― այն, որ ես մեկ վայրկյանում ձեռքիցս երեք ավանակ բաց թողի, որոնցից յուրաքանչյուրը մի դղյակ արժե։
― Դա ի՞նչ կնաշանակի, ― հարցրեց Դալլաքը։
― Ես կորցրել եմ հուշատետրը, ― ասաց Սանչոն, ― որտեղ գրված էր նամակ Դուլսինեային և գրություն իմ տիրոջ ստորագրությամբ, որով նա հրամայում էր իր քրոջ աղջկան չորս թե հինգ ավանակից, որ պատկանում են իրեն, երեքը տա ինձ։
Այստեղ նա պատմեց իր գորշ էշի կորուստի մասին։ Քահանան նրան մխիթարեց և ասաց, որ երբ գտնվի նրա տերը, ինքը կհամոզի նրան հաստատել իր խոստումը և վերստին գրել տոմսը, միայն թե առանձին թղթի կտորի վրա, ինչպես որ հարկն է և լինում է, քանի որ վկայաթղթերը, որ հուշատետրի մեջ են լինում, երբեք չեն ընդունվում և չեն վճարվում։
Դրանից հետո Սանչոն հանգստացավ և հայտարարեց, որ քանի գործն այդպես է, Դուլսինեայի նամակի կորուստը նրան շատ չի վշտացնում, որովհետև նա գրեթե անգիր գիտե և կարող է թելադրել որտեղ և երբ անհրաժեշտ լինի։
― Դե ասա մեզ, Սանչո, ― խնդրեց դալլաքը, ― իսկ մենք գրի կառնենք։
Սանչոն սկսեց քորել ծոծրակը, որպեսզի իր հիշողությունից դուրս բերի նամակի բովանդակությունը և երկար ժամանակ մե՛կ մի ոտի վրա էր հենվում, մե՛կ մյուս։ Նա մեկ գետնին էր մտիկ տալիս, մեկ երկնքին, մի մատի եղունգի կեսը կրծեց և, վերջապես, իր ունկնդիրներին, որ սպասում էին, թե ինչ պիտի ասի նա, բավական չարչարելուց հետո, երկար լռությունից հետո ասաց․
― Սատանան տանի ինձ, սինյոր լիցենցիատ, ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել այդ սատանի նամակը։ Գիտեմ միայն, որ այսպես էր սկսվում՝ «Բարձր ու տարող տիրուհի»։
― Անկարելի է, որ «տարող» լինի, ― առարկեց դալլաքը, ― երևի թե նա «տիրող» է գրել։
― Ճիշտ որ, ― համաձայնեց Սանչոն։ ― Իսկ հետո միտքս գալիս է, ասված էր՝ «ծեծվածն ու անքունը, խոցոտվածը համբուրում է ձերդ ողորմածության ձեռները, խստասիրտ և անհայտ գեղեցկուհի», և էլի ինչ֊որ առողջության և հիվանդության մասին, որ նա ցանկանում է նրան, ― շատ լավ էր գրած, իսկ վերջը ասված էր՝ «մինչև գերեզման ձեր Վշտակից Ասպետ»։
Քահանային ու դալլաքին բավական զվարճություն պատճառեց Սանչոյի լավ հիշողությունը։ Նրանք գովեցին նրան և խնդրեցին, որ նամակը երկու անգամ էլ կրկնի, որպեսզի անգիր հիշեն և ժամանակին գրի առնեն։ Սանչոն կրկնեց երեք անգամ ևս և դարձյալ հազար ու մի դատարկ բաներ դուրս տվեց։ Ապա նա պատմեց իր տիրոջ գործերից։ Սակայն վերմակի վրա վեր֊վեր թռցնելու մասին, որ իր սեփական անձին պատահել էր, այս իսկ իջևանում, որտեղ նա այնքան էլ չէր ուզում մտնել, նա ոչ մի խոսք չասաց։ Ի վերջո նա հաղորդեց, որ Դուլսինեա Տոբոսցու նպաստավոր պատասխանի դեպքում իր տերը որոշել է բոլոր ուժերը գործադրել կայսր կամ առնվազն թագավոր դառնալու համար ― այդպես են նրանք իրար հետ համաձայնության եկել, ― որ դա բնավ դժվար գործ չէ, եթե նկատի առնելու լինենք դոն Կիխոտի արիությունը և նրա բազկի զորությունը։ Հենց որ այդ գործը գլուխ գա, նա կամուսնացնի իրեն (մինչ այդ Սանչոյի կինը կմեռնի, այլ կերպ հո չի կարող լինել) և իրեն կնության կտա կայսրուհու նաժիշներից մեկին, հարուստ և լայնածավալ կալվածների մի ժառանգուհու, կալվածն էլ ցամաքի վրա կլինի, առանց որևէ կղզու կամ փոքրիկ կղզիների, որ իրեն իսկի դուր չեն գալսիս։ Այդ ամնեը Սանչոն պատմեց միանգամայն անվրդով, ժամանակ առ ժամանակ սրբելով քիթը և այնպիսի ապուշ տեսքով, որ քահանան ու դալլաքը դարձյալ զարմացան ու մտածեցին՝ ի՜նչ աստիճան պիտի հասած լինի դոն Կիխոտի խելագարությունը, եթե այս խեղճ ողորմելին էլ է վարակվել ու խելքը կորցրել։ Նրանք որոշեցին իրենց հոգնություն չպատճառել և չբացատրել Սանչոյին նրա մոլորությունը, որովհետև միտք արին, որ չարժե նրան հետ համոզել, քանի որ նրա խիղճը հանգիստ է՝ իրենց համար ավելի զվարճալի կլինի լսել նրա դատարկաբանությունները։ Ուստի նրանք խորհուրդ տվին նրան, որ աղոթի Աստծուն դոն Կիխոտի առողջության համար և ավելացրին, որ իր տիրոջ՝ ապագայում կայսր դառնալու մտադրությունը իրագործի և հնարավոր բան է, էլ չասենք, թե նրան կարող են արքեպիսկոպոս ձեռնադրել կամ այլ՝ սրան հավասար աստիճան։ Սանչոն դրան պատասխանեց․
― Սինյորներ, իսկ եթե բախտը այնպես շուռ տալու լինի, որ իմ սինյորի խելքին փչի ոչ թե կայսր, այլ արքեպիսկոպոս դառնա, ապա ես կկամենայի իմանալ, թե թափառական արքեպիսկոպոսներն ի՞նչ են սովորաբար շնորհում իրենց զինակիրներին։
― Սովորաբար նրանք, ― պատասխանեց քահանան, ― որևէ անշարժ կալվածք են շնորհում, քահանայի կամ խորանապետի պաշտոն։ Դա տարեկան լավ եկամուտ է բերում, առանց հաշվելու ծիսակատարության վարձը, որ կալվածից պակաս եկամուտ չի տալիս։
― Սակայն դրա համար անհրաժեշտ է, ― առարկեց Սանչոն, ― որ զինակիրը ամուսնացած չլինի և որ նա առնվազն պատարագի ժամանակ կարողանա ժամասացություն կատարել։ Իսկ եթե այդպես է, ապա վա՜յ ինձ՝ ես ամուսնացած եմ և նույնիսկ այբուբենի առաջին տառը չգիտեմ։ Ի՞նչ կլինի իմ օրը, եթե իմ տիրոջ խելքին փչի արքեպիսկոպոս դառնալ և ոչ թե կայսր՝ ըստ թափառական ասպետների օրինակի և սովորույթի։
― Անհանգիստ միք լինի, Սանչո, բարեկամս, ― ասաց դալլաքը, ― մենք կխնդրենք ձեր տիրոջից, նրան բարի խորհուրդ կտանք և ցուցում կանենք, որ եթե նա ոչ թե կայսր, այլ արքեպիսկոպոս դառնալու լինի, դրանով նա իր հոգու վրա մեղք կվերցնի։ Չէ՞ որ առաջինը նրա համար ավելի հեշտ է, որովհետև նա ավելի ռազմական արիություն ունի, քան գիտնականություն։
― Ինձ էլ էր այսպես թվում, ― պատասխանեց Սանչոն, ― թեև պետք է ձեզ ասեմ, որ նա ամեն բանում ընդունակ է։ Ես էլ ահա թե ինչ եմ մտածել՝ կաղոթեմ Աստծուն, որ նրան այնպիսի ճամփա հանի, որտեղ նա ինքն էլ կարողանար աչքի ընկնել, ինձ էլ մեծամեծ շնորհներ պարգևել։
― Դուք խելացի եք խոսում, ― ասաց քահանան, ― և վարվում եք, որպես բարի քրիստոնյա։ Իսկ հիմա մենք պետք է գործի անցնենք ― միջոցներ ձեռք առնենք, որպեսզի ազատենք ձեր տիրոջը ապարդյուն ապաշխարանքից, որին, ձեր ասելով, նա աձնատուր է եղել։ Եվ մեր գործելակերպը մտածելու և բան ուտելու համար ― որովհետև ժամը ուշ է, ― մտնենք իջևանը։
Սանչոն պատասխանեց, թե նրանք կարող են մտնել, իսկ ինքը դուրսը կսպասի նրանց և հետո կբացատրի, թե ինչու չկամեցավ ներս մտնել, իսկ ինքը դուրսը կսպասի նրանց և հետո կբացատրի, թե ինչու չկամեցավ ներս մտնել և ինչու այդ իրեն չի սազում։ Բայց նա նրացից խնդրեց, որ հետները տաք կերակուր վերցնեն իր համար և Ռոսինանտի համար էլ գարի։ Նրանք բաժանվեցին և ներս մտան պանդոկը և մի քանի րոպեից հետո դալլաքը նրա համար կերակուր դուրս բերեց։ Մեր բարեկամները երկար ու բարակ խորհրդակցեցին, թե ինչ անեն, որ ըղձալի նպատակին հասնեն և վերջապես քահանայի գլխով մի միտք անցավ, որ լիովին դոն Կիխոտի ճաշակով էր և շատ հարմարավոր իրենց ձեռնարկած գործին՝ նա հայնտեց դալլաքին, որ մտածել է թափառական աղջկա զգեստ հագնել, իսկ դալլաքը պետք է զինակիր ներկայացներ։ Եվ այդ կերպով նրանք պիտի գնան լեռները դոն Կիխոտի մոտ։ Քահանան վիրավորված և զրկված աղջլա ձև կառնի և կխնդրի դոն Կիխոտից իրեն շնորհ անել և նա, իբրև արի թափառական ասպետ, չի կարողանա մերժել։ Իսկ այդ շնորհն էլ այն կլինի, որ դոն Կիխոտը նրա հետևից գնա ամենուր, ուր որ նա կամենա նրան տանել և վրեժխնդիր լինի վիրավորանքի համար, որ մի չար ասպետ նրան հասցրել է։ Միևնույն ժամանակ նա կխնդրի, որ իր դիմակը թույլ տրվի չհանել և չպատասխանել հարցերին, մինչև որ այն չար ասպետի վիրավորանքի համար վրեժ չլուծվի։ Քահանան հավատացած էր, որ այդ պայմաններում դոն Կիխոտը ամեն բանի համաձայն կլինի, և այդ եղանակով նրանք կհանեն նրան այնտեղից, կտանեն իր ծննդավայրը և այնտեղ կխորհեն, թե կա՞ արդյոք որևէ դեղ նրա արտասովոր խելագարության դեմ։