Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3738 բայտ, 22:40, 25 Ապրիլի 2015
/* Գլուխ տասնմեկ. Պալանտիր */
Մերին հորանջեց:
— Մատներիդ վրա հաշվիր,— խորհուրդ տվեց նա: — Երկար մտածելու ի՞նչ կա, Լորիենից այս էս կողմ չես քնել:
— Չէ, չէ, նկատի ունեմ իսկական անկողին իսկական ննջարանում:
— Ուրեմն Ազատքից այս էս կողմ,— փնթփնթաց Մերին: — Իսկ ես այսօր որտեղ ասես պատրաստ եմ քնել:
— Դե քեզ ինչ կա, Մերի,— մի քիչ լռելուց հետո նորից խոսեց Փինը,— դու Գենդալֆի հետ էիր գալիս:
— Իսկապե՞ս: Հրաշալի է: Իսկ նա առաջվա պես քչախո՞ս է: Չի փոխվել, չէ՞:
— Ճիշտն ասած փոխվել է,— ասաց Մերին, ուշքի գալով թմբիրից ու չհասկանալով, թե ինչ ճանճ է կծել ընկերոջը: — Բայց չգիտեմ ինչպես ոնց բացատրեմ: Իմ կարծիքով նա և՛ բարիացել է, և՛ կոպտացել: Մեկ շարունակ ծիծաղում է, մեկ այնքան մռայլ է, որ վախենում ես հարց տալ: Մի խոսքով և՛ փոխվել է, և՛ չի փոխվել, դեռ գլուխ չեմ հանում: Թեպետ Չնայած շատ է փոխվել: Հիշիր, թե Սարումանին ինչ օրը գցեց: Առաջ Սարումանը Գենդալֆից բարձր էր և գլխավորում էր նրանց Խորհուրդը, չգիտեմ այդ էդ ինչ Խորհուրդ է: Սարուման Ճերմակ էին նրան մեծարում, իսկ հիմա այժմ Գենդալֆն է ճերմակ: Նա Սարումանին ստիպեց հետ վերադառնալ և ջարդեց կոտրեց նրա գավազանը: Իսկ հետո հրամայեց հեռանալ, և նա սողալով հեռացավ: — Եթե Գենդալֆը փոխվել է, ապա հաստատ ավելի ծածկամիտ է դարձել,— հոգոց հանեց Փինը: — Վերցնենք թեկուզ էդ... դե, բյուրեղապակյա գունդը: Կարծես թե նա գոհ էր, որ ձեռք է բերել այն: Կամ գիտի, կամ գուշակում է, թե դա ինչի համար է: Իսկ մեզ կես խոսք էլ չի ասում, բայց ախր գունդը ես բռնեցի, եթե ես չլինեի, այն կխորտակվեր ջրում: «Սպասիր, բարեկամս, տուր այստեղ», և վերջ՝ լռություն: Եվ իսկապես, ինչի՞ համար է էդ գունդը: Ծանր էր շատ... — Վերջին բառերը Փինը քրթմնջաց քթի տակ, ասես ինքն իր հետ էր խոսում: — Ըհը,— ասաց Մերին,— ահա թե ինչի համար էիր շուռումուռ գալիս: Լսիր, Փին, հիշիր Գարալդի ասացվածքը, որ Սեմը սիրում էր կրկնել. «Իմաստունների գործերի մեջ քիթդ մի խոթիր՝ գլուխդ կկորցնես»: — Դե գիտես, վերջին ամիսներին մենք կամա թե ակամա մինչև ականջներս խրվել ենք իմաստունների գործերի մեջ,— առարկեց Փինը: Եվ գլուխներս էլ անընդհատ վտանգված են: Մեծ պարգև չէր լինի՝ նայել այդ գնդին: — Լավ կլինի քնես,— խորհուրդ տվեց Մերին: — Կիմանաս իր ժամանակին: Իմիջայլոց, հետաքրքրասիրության հարցում դեռևս ոչ մի Տուկ չի անցել Բրենդիզայքներին, բայց, ոնց հասկացա, գիշերվա կեսին որոշել ես տեղը հանե՞լ: Վախենում եմ ճիշտ ժամանակ չես ընտրել: — Ենթադրենք, իսկ ի՞նչ վատ բան կա էդտեղ: Ես միայն ասացի, որ ուզում եմ նայել էդ գնդին, բայց կնայե՛ս, ո՛նց չէ: Գենդալֆն էնպես է նստել վրան, ասես հավը՝ ձվի վրա: Դու էլ էդտեղից. չի կարելի հա չի կարելի, քնիր հա քնիր: Ապրե՛ս: — Խնդրեմ, ասաց Մերին: — Կներես, աղավնյակս, բայց մի կերպ դիմացիր մինչև առավոտ: Կարթնանանք, կնախաճաշենք՝ էն ժամանակ կտեսնես, թե ինչ հետաքրքրասերն եմ: Երկուսով Գենդալֆի հախից կգանք: Բայց հիմա էլ չեմ կարողանում, մինչև ականջներս հորանջում եմ: Բարի գիշե՛ր: Փինը չպատասխանեց: Նա դադարեց շուռումուռ գալ, բայց, միևնույնն է, քնել չէր կարողանում և զայրանում էր խաղաղ քնած Մերիի վրա: Այժմ, երբ արդեն քար լռություն էր տիրում, մուգ գնդի մասին մտքերը ավելի աներեսաբար էին տանջում նրան: Նա կրկին ու կրկին ձեռքերի մեջ տարօրինակ ծանրություն էր զգում, իսկ աչքերի առջև անընդատ հառնում էր գնդի խորհրդավոր բոսորագույն խորքը, որտեղ նա հասցրեց մի ակնթարթ նայել: Փինը կրկին անհանգիստ շարժում արեց, շրջվեց մյուս կողքի վրա և փորձեց մտածել այլ բանի մասին: Ի վերջո նրա համբերությունը վերջացավ: 
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
1342
edits