Changes
/* Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը */
— Անդունդի եզրը,— մռայլ արձագանքեց Սեմը:
— Ապա նայի՛ր,— ասաց նա,— կարգին իջել ենք: Իսկ գուցե ժայռե՞րն են իջել: Ինձ թվում է այստեղից հեշությամբ կարելի է իջնելգործներս բավականին հեշտացավ:
Սեմը ծնկի իջավ նրա կողքին և դժկամությամբ նայեց ներքև: Հետո խեթ-խեթ նայեց ձախ կողմում վեր խոյացող ժայռին:
— ՀեշտությամբՀեշտացավ, բա ո՜նց,— մրթմրթաց նա:— Երևի իջնելն ավելի հեշտ կլինի, քան բարձրանալը: Թռչել չգիտես՝ ցատկիր: — Ցատկելու համար շատ է բարձր,— ասաց Ֆրոդոն: Նա հայացքով չափեց բարձրությունը: — Տասնութ սաժեն կլինի, ոչ ավելի: — Կցատկենք,— հավատացրեց Սեմը: — Ա՜խ, տանել չեմ կարողանում նայել ներքև էսպիսի բարձրոււթյունից: Բայց նայելը, այնուամենայնիվ, իջնելուց հեշտ է: — Ամեն դեպքում իջնել պետք է,— որոշեց Ֆրոդոն: — Համենայն դեպս արժե փորձել: Նայիր, ժայռն էլ է այստեղ ուրիշ, հարթ է ու ճեղքապատ: Եվ իսկապես պատն այստեղ առաջվա պես ուղղաձիգ չէր: Հիմա այն ավելի շատ փլուզված հիմքով հողապատնեշ էր հիշեցնում, և ամբողջ մակերևույթը ծածկված էր ճեղքերով ու ծալքերով, որոնք տեղ-տեղ նման էին անհարթ աստիճանների: — Եթե իջնում ենք, բեր ժամանակ չկորցնենք,— ասա Ֆրոդոն: — Շուտ է մթնում և, ինձ թվում է, շուտով ամպրոպ է լինելու: Հեռավոր լեռները պարուրած աղոտ մշուշը, հետզհետե խտանալով, վերածվեց թանձր խավարի և սողաց դեպի արևմուտք: Ուժեղացող քամին իր հետ ամպրոպի որոտ բերեց: Ֆրոդոն հոտոտեց օդը, կասկածանքով նայեց երկնքին, կապեց գոտին թիկնոցի վրայից, ուղղեց մեջքից կախված տոպրակն ու քայլեց դեպի անդունդի եզրը: — Պետք է փորձել,— ասաց նա: — Որ էդպես է՝ լավ,— մռայլ համաձայնեց Սեմը: — Միայն թե առաջինը ես կփորձեմ: — Դու՞,— զարմացավ Ֆրոդոն: — Այդ ի՞նչ ճանճ քեզ կծեց: Քիչ առաջ լսել էլ չէիր ուզում այդ մասին: Արագ ես կարծիքդ փոխում: — Ոչ մի բան էլ չեմ փոխում,— առարկեց Սեմը: — ուղղակի կարծում եմ, տեր իմ, որ առաջ պետք է իջնի նա, ով առաջինն է սայթաքում: Թե չէ մեկ էլ տեսար ընկա ձեր գլխին: Համ ես կզոհվեմ, համ էլ ձեզ հետս քարշ կտամ: Եվ մինչ Ֆրոդոն կհասցներ աչքերը թարթել, Սեմը նստեց, ոտքերը կախեց ներքև, շրջվեց փորի վրա ու կախվեց ներքև՝ փորձելով որևէ ելուստ գտնել ոտքը դնելու համար: — Կանգնի՛ր, Սե՛մ, հիմարի՛ մեկը,— ճչաց Ֆրոդոն: — Կընկնես կջարդվես, գոնե սկզբում նայիր ուր ես նետվում: Հե՛տ արի: — Նա բռնեց Սեմի թևատակերից և բարձրաձրեց նրան վերև: — Սպասիր մի փոքր, շտապելու հարկ չկա: Նա պառկեց փորի վրա ու նայեց ներքև, բայց շատ բան չտեսավ. մթնում էր, թեև արևը դեռ մայր չէր մտել: — Այո, կարծում եմ կհաղթահարենք այս վայրեջքը,— մի փոքր լռելուց հետո ասաց նա: — Ես՝ հաստատ կհաղթահարեմ: Դու էլ, եթե քեզ հիմարի տեղ չդնես: Անշտապ ու զգուշորեն իջիր իմ հետևից: — Ինքներդ ձեզ առույգացնու՞մ եք,— ասաց Սեմը: — Ախր ներքևում ոչինչ չի երևում: Իսկ եթե կեսն իջնենք ու ոտք դնելու տեղ էլ չլինի՞: — Հետ կվերադառնանք,— առաջարկեց Ֆրոդոն: — Ասելը հեշտ է,— առարկեց Սեմը: — Իմ կարծիքով ավելի լավ է սպասել մինչև առավոտ: Գոնե լույս կլինի: — Ոչ մի դեպքու՛մ,— բարկացավ Ֆրոդոն: — Ինձ համար ամեն ժամը, ամեն րոպեն թա՛նկ է: Ես իջնու՛մ եմ: Իսկ դու խելոք նստիր մինչև հետ կգամ, կամ կկանչեմ: