Changes
/* Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը */
— Ոչ մի բան էլ չեմ փոխում,— առարկեց Սեմը: — ուղղակի կարծում եմ, տեր իմ, որ առաջ պետք է իջնի նա, ով առաջինն է սայթաքում: Թե չէ մեկ էլ տեսար ընկա ձեր գլխին: Համ ես կզոհվեմ, համ էլ ձեզ հետս քարշ կտամ:
Եվ մինչ Ֆրոդոն կհասցներ աչքերը թարթել, Սեմը նստեց, ոտքերը կախեց ներքև, շրջվեց փորի վրա ու կախվեց ներքև՝ փորձելով որևէ ելուստ գտնել ոտքը դնելու համար:
— Կանգնի՛ր, Սե՛մ, հիմարի՛ մեկը,— ճչաց Ֆրոդոն: — Կընկնես կջարդվես, գոնե սկզբում նայիր ուր ես նետվում: Հե՛տ արի: — Նա բռնեց Սեմի թևատակերից և բարձրաձրեց նրան վերև: — Սպասիր մի փոքր, շտապելու հարկ չկա: Նա պառկեց փորի վրա ու նայեց ներքև, բայց շատ բան չտեսավ. մթնում էր, թեև արևը դեռ մայր չէր մտել: — Այո, կարծում եմ կհաղթահարենք այս վայրեջքը,— մի փոքր լռելուց հետո ասաց նա: — Ես՝ հաստատ կհաղթահարեմ: Դու էլ, եթե քեզ հիմարի տեղ չդնես: Անշտապ ու զգուշորեն իջիր իմ հետևից:
Մատներով կառչելով քարե ելուստից, նա սկսեց զգուշորեն սողալ պատի վրայով, կախվեց ձեռքրի վրա և շոշափելով ոտքերի համար հենակետ գտավ:
— Առաջին քայլ քայլն արված է,— հայտարարեց նա,— այստեղ հատակ կա. ձգվում է դեպի աջ ու լայնանում: Կարելի է կանգնել առանց ձեռքերով բռնվելու: ԱյժմՀիմա... — Բայց այդտեղ նրա ձայնը կտրվեց:
Արևելքից սրընթաց եկող խավարը մի ակնթարթում պատեց ողջ երկնակամարը: Գլխավերևում ճայթեց ամպրոպը, և կուրացուցիչ կայծակը հարվածեց ժայռերին: Սրընթաց փչեց կատաղած քամին՝ իր հետ բերելով մի երկարաձիգ, սահմռկեցնող ոռնոց՝ այն նույն ոռնոցը, որ լսել էին Հոբիթստանում: Նույնիսկ այնտեղ, այնտեղ՝ հարազատ անտառներում, հոբիթների արյունը սառավ երակնեում, իսկ այստեղ, տանից հեռու, ամայի լեռնորում, այդ ոռնոցը հարյուրապատիկ սարսափելի թվաց և խոցեց նրանց սրտերը սարսափի և հուսահատության սառցե շեղբով: Երկու հոբիթի շունչն էլ կտրվեց, սրտերը դադարեցին բաբախել: Սեմը բերանքսիվայր ընկավ գետնին, Ֆրոդոն ակամա թուլացրեց մատները և ձեռքերով փակեց ականջները: Բայց կտրուկ շարժումից օրորվեց, սայթաքեց և սրտաճմլիկ ճչոցով ճիչ արձակելով սահեց ներքև:
Սեմը լսեց Ֆրոդոյի ճիչը և, ինքն իրեն հաղթահարելով, սողաց դեպի եզրը:
— Տե՜ր իմ:
Քամին հափշտակեց նրա ճիչը և տարավ լեռների խորքը: Բայց այդ պահին Սեմի ականջներին հասավ թույլ, պատասխան ճիչըհազիվ լսելի պատասխանը.
— Ես այստեղ եմ, այստե՜ղ: Միայն թե ոչինչ չեմ տեսնում: