Changes

Ընդունենք, ընդհակառակը, որ շուկա բերված ապրանքի ամբողջ քանակը միևնույնն է մնում, բայց ավելի վատ պայմաններում արտադրված ապրանքների արժեքը չի հավասարվում ավելի լավ պայմաններում արտադրվածների արժեքի հետ, այնպես որ ավելի վատ պայմաններում արտադրված քանակի մի մասը մի հարաբերաբար զգալի մեծություն է կազմում ինչպես միջին մասսայի նկատմամբ, այնպես և մյուս ծայրաթևի նկատմամբ. այս դեպքում ավելի վատ պայմաններում արտադրված ապրանքների մասսան է կարգավորում շուկայի արժեքը կամ հասարակական արժեքը։
Վերջապես ընդունենք, որ միջին պայմաններից ավելի լավ պարագաներում արտադրված ապրանքային մասսան զգալի չափով գերազանցում է ավելի վատ պայմաններում արտադրված մասսայից և ինքը մի զգալի մեծություն է կազմում միջին հանգամանքներում արտադրված մասսայի նկատմամբ։ Այս դեպքում լավ պայմաններում արտադրված մասն է կարգավորում շուկայի արժեքը։ Այստեղ մենք անտեսում ենք շուկայի գերալցումը, երբ լավ պայմաններում արտադրված մասն է միշտ կարգավորում շուկայի գինը. բայց այստեղ մենք դեռ գործ չունենք շուկայի գնի հետ, որչափով որ սա տարբեր է շուկայի արժեքից, այլ գործ ունենք բուն իսկ շուկայի արժեքի տարբեր արտահայտությունների հետ<ref>Հողային ռենտայի շուրջը Շտորխի ու Ռիկարդոյի միջև եղած վեճը (մի վեճ, որ լոկ խնդրի էությունից էր բխում. փաստորեն նրանք երկուսն էլ միմյանց նկատի չունեին) այն մասին, թե արդյոք շուկայի արժեքը (նրանց մոտ ավելի շուտ շուկայի գինը, resp. [համապատասխանորեն] արտադրության գինը) կարգավորվում է ամենից աննպաստ պայմաններում արտադրված ապրանքներո՞վ (Ռիկարդո), թե՞ ամենանպաստավոր պայմաններում արտադրվածներով (Շտորխ).— այս վեճն ուրեմն լուծվում է այն իմաստով, որ նրանք երկուսն էլ իրավացի են և երկուսն էլ՝ անիրավացի և որ երկուսն էլ միանգամայն անտեսել են միջին դեպքը։ Համեմատիր Կորբետի ասածներն այն դեպքերի մասին, երբ, գինը կարգավորվում է լավագույն պայմաններում արտադրված ապրբանքներով։— ապրանքներով։— «Չպետք է կարծել, որ իբր նա (Ռիկարդոն) պնդում է, թե երկու տարբեր ապրանքների երկու որոշ խմբեր, ինչպես, օրինակ, մի գլխարկն ու մի զույգ կոշիկը, փոխանակվում են իրար հետ, եթե այս երկու որոշ խմբերից յուրաքանչյուրն արտադրված է աշխատանքի միահավասար քանակով. «Ապրանք» ասելով մենք պետք է այստեղ հասկանանք «ապրանքների որոշ տեսակ», և ոչ թե տվյալ անհատական գլխարկը, տվյալ զույգ կոշիկը և այլն։ Այս իմաստով առած՝ այն ամբողջ աշխատանքը, որն Անգլիայում արտադրում է բոլոր գլխարկները, պետք է դիտվի իբրև այս բոլոր գլխարկների միջև բաժանված աշխատանք։ Ինձ թվում է, որ սկզբնապես այս մատնանշված չի եղել և անտեսվում է այս ուսմունքի սովորական շարադրանքներում»։ („Observations on Certain Verbal Disputes in Political Economy etc.“, London, 1821, էջ 53, 54)։</ref>։
Իսկապես, բառիս ամենախիստ իմաստով վեր առած (իրականում այս իհարկե կատարվում է լոկ մոտավորապես ու հազարապատիկ կերպափոխված), I դեպքում միջին արժեքով կարգավորված ապրանքների ամբողջ մասսայի շուկայի արժեքը հավասար է նրանց անհատական արժեքների գումարին, ընդորում ծայրաթևերում արտադրված ապրանքների համար այս արժեքը ներկայանում է իբրև նրանց վզին փաթաթած միջին արժեք։ Վատթարագույն ծայրաթևում արտադրողներն այս դեպքում ստիպված են իրենց ապրանքներն անհատական արժեքից ավելի ցած վաճառելու լավագույն ծայրաթևում արտադրողները՝ նրանից ավելի բարձր։
Վստահելի
1396
edits