Changes
/* Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը */
— Չի՛ կարող պատահել,— ուրախացավ Ֆրոդոն:
— Չի՞ կարող,— կրկնեց Սեմը: — Զարմանալի ժողովուրդ են էլֆերը: Տեսքից պարանը կարծես թե բարակ է, բայց հո՛ ամուր չէ: Ու փափուկ-փափուկ: Փոքրիկ Պստլիկ կծիկ, ու տեղ էլ չի՛ զբաղեցնում: Զարմանալի ժողովուրդ են, ճիշտ եմ ասում:
— Քառասուն կանգուն... — հաշվում էր, Ֆրոդոն: — Պետք է որ հերիքի: Եթե մինչև գիշերը գալը ամպրոպը վերջանա, թերևս, կփորձեմ իջնել:
— Ի՜նչ լավ է նորից տեսնել,— բացականչեց Ֆրոդոն՝ ամբողջ կրծքով խորը շնչելով: — Ես էլ մի պահ մտածեցի, թե կուրացել եմ՝ կայծակից, կամ ավելի վատ բանից: Ոչինչ չէի տեսնում, ու մեկ էլ հանկարծ տեսա այդ մոխրագույն պարանի ծայրը: Ինձ նույնիսկ թվաց, թե այն լուսարձակում է:
— Իսկապես, մթության մեջ պարանն ասես արծաթից լինի,— հաստատեց Սեմը: — Առաջ ես դա չէի նկատել: Չնայած որտեղի՞ց պետք է նկատած լինեի, եթե տոպրակիս հատակին մինչև հիմա ընկած էր: Եթե դուք այդպես պնդում եք, որ մենք այսօր իջնենք, ապա ասեք ինձ, ինչպե՞ս եք պատրաստվում օգտագործել պարանը: Քառասուն կանգունը, ըստ երևույթին, տասնութ սաժեն կլինի: Պետք է որ հերիքի, եթե ճիշտ եք հաշվել բարձրությունը:
— Կապիր կոճղից, Սեմ,— մի փոքր մտածելուց հետո կարգադրեց Ֆրոդոն: — Այս անգամ թող քո ասածով լինի, կիջնես առաջինը: Ես քեզ կիջեցնեմ, բայց չմոռանաս. հրվիր ժայռից ոտքերով ու ձեռքերով: Եթե մեկ-երկու անգամ ինչ-որ ելուստ գտնես, կանգնես վրան ու թողնես, որ մի փոքր հանգստանամ, դա միայն կօգնի գործին: Հասնես հատակին, պարանն ինձ կտաս՝ ու ես քո հետևից: Ես արդեն լավ եմ ինձ զգում:
— ինչպես կասեք,— մռայլ ասաց Սեմը: — Լավ, ինչ լինելու է, թող լինի:
Նա պարանը կապեց կոճղից, մյուս ծայրը փաթաթեց գոտկատեղին, շրջվեց ու դժկամությամբ սողաց դեպի անդունդը:
Պարզվեց, որ իջնելն այնքան էլ սարսափելի չէր, քան նրան թվում էր: Պարանն ինչ-որ վստահություն էր ներշնչում Սեմին, թեև, ամեն անգամ ներքև նայելուց, նա վախեցած փակում էր աչքերը: Միայն մի դժվարին տեղ հանդիպեց. ժայռը բոլորովին հարթ էր և, Սեմը հենվելու տեղ չգտնելով, ամբողջ ծանրությամբ կախվեց պարանից: Սակայն Ֆրոդոն ուշադիր էր. նա դանդաղ ու հավասարաչափ բաց էր թողնում պարանը, և ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Ամենից շատ Սեմը վախենում էր, որ պարանը կավարտվի, իսկ թռչելու համար դեռ բարձր կլինի: Բայց երբ նա ոտքի կանգնեց ու բղավեց. «հասե՛լ եմ», Ֆրոդոյի ձեռքին դեռ բավականին մեծ կտոր պարան էր մնացել: Սեմի ձայնը գերազանց լսվում էր, բայց նրան տեսնել հնարավոր չէր. էլֆական մոխրագույն թիկնոցը լուծվել էր մթնշաղում: