Changes
Ոչինչ չի փոխվել այն ժամանակից ի վեր, երբ ավազակ Վոյտեխը, որին «սուրբ» են անվանում, մերձբալթյան սլավոններին բնաջնջում էր մի ձեռքին սուր, մյուս ձեռքին՝ խաչ։
Ամբողջ Եվրոպայում մարդիկ անասունի պես գնում էին դեպի սպանդանոց։ Մսագործ կայսրերի, թագավորների, պրեզիդենտների և այլ իշխանավորների ու զորավարների հետ միասին, նրանց այնտեղ էին քշում բոլոր դավանությունների հոգևորականները, օրհնելով և հարկադրելով հավատարիմ մնալ «ցամաքի վրա, օդում, ծովի վրա» և այլ սուտ երդումների։երդումին։
Դաշտային պատարագ անում էին երկու անգամ. երբ զորամասը գնում էր ռազմաճակատ և, հետո, առաջավոր գծում, արյունալի սպանդի նախօրեին, մեռնելուց առաջ։