Changes
/* Գլուխ իններորդ. Փլատակներ */
— Ես էլ եմ այդ ասում,— համաձայնեց Ջիմլին, գարեջրի գավաթից մի կում անելով: — Սկսենք նրանից, որ ձեր գանգուրները, մեր բաժանումից հետո, կրկնակի երկարել ու փարթամացել են: Եվ դուք ինքներդ էլ, հիշում եմ, ավելի կարճ էիք: Մի քիչ աճել եք, թեև ձեր հասակում էլ չեն աճում... — Այդ ձեր Ծառմորուսը, երևում է, ձեզ սոված չի պահել:
— Այո, թերևս, սոված չենք մնացել,— համաձայնվեց համաձայնեց Մերին: — Բայց էնտերը՝ նրանք մենակ խմում են, երբեմն չէր խանգարի նաև ուտել: Չեմ վիճում, Ծառմուրուսի ըմպելիքները կշտացնող են, էլֆերի Լեմբասը՝ նույնպես, բայց մեկ-մեկ հարկավոր է ճաշացանկը փոխել:
— Ուրեմն դուք խմել եք էնտերի ջրի՞ց,— բացականչեց Լեգոլասը: — Ամեն ինչ հասկանալի է, նշանակում է Ջիմլին ճի՛շտ է նկատել: Մենք շատ երգեր ունենք Ֆենգորնյան հրաշալի աղբյուրների մասին: