Changes
/* Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով */
— Սմեագորլը գիտի՛ այս հոտը,— ֆշշացրեց նա: — Այս տերևները էլֆերի երկրի՛ց են: Թու՛, գարշելի հո՛տ ունեն: Սմեագորլը մագլցել է այդ ծառերի վրա, և այդ հոտը կպել է նրա ձեռքերին ու ոտքերին, իմ խեղճ ձեռքերի՛ն, իմ սիրելի ոտքերի՛ն: — Նա մի կողմ նետեց տերևը, Լեմբասից կծեց մի կտոր, ծամեց, ապա թքեց ու հազաց: — Ախխխ, ոչ, ոչ,— թքոտելով բղավեց նա,— խեղճ Սմեագորլը ձեր պատճառով քիչ էր մնում խեղդվեր: Փոշի՛ և մոխի՛ր, մենք չենք կարող ուտել այն: Սմեագորլը ստիպված կլինի սոված մնալ: Բայց նա չի նեղանում, ոչ, ոչ: Հոբիթսները բարի են, Սմեագորլը խոստացել է: Նա սոված կմնա: Հոբիթների ուտելիքը Սմեագորլը չի կարող ուտել: Խեղճ, խե՛ղճ Սմեագորլ:
— Ափսոս,— ասաց Ֆրոդոն,— բայց ես ոչնչով չեմ կարող քեզ օգնել: Այս սնունդը, կարծում եմ, քեզ միայն օգուտ կտար, եթե դո դու ինքդ քեզ հաղթահարեիր: Սակայն, կարծում եմ, դեռևս չարժե նույնիսկ փորձել:
Հոբիթները լուռ ուտում էին իրեն իրենց գալեթները: Սեմը նկատեց, որ դրանք ավելի համեղ են դարձել. Գոլլումը նրան հիշեցրեց, թե ինչ համող համեղ և հիանալի ուտելիք է Լեմբասը, բայց նաև փչացրեց Սեմի ախորժակը՝ աչքերով ուղեկցելով յուրաքանչյուր կտորը, ինչպես տիրոջից համեղ պատառի սպասող շունը: Միայն այն ժամանակ, երբ հոբիթները ուտելը վերջացրին ու պառկեցին հանգստանալու, Գոլլումը, ըստ երևույթին, համոզվեց, որ ոչ մի համեղ բան իրենից չեն թաքցնում, հեռացավ մի քանի քայլ այն կողմ, նստեց ու սկսեց թնկթնկալ:
— Տե՛ր իմ,— բարձրաձայն կանչեց Սեմը. նրա համար միևնույնն էր, լսում է Գոլլումը, թե ոչ: — Հարկավոր է քնել, տեր իմ, բայց երկուսս էլ միաժամանակ չենք կարող՝ տես ինչ սոված աչքերով է սրիկան այդ ավազակը մեզ նայում: Հետո ի՞նչ, որ նա «խոստացել է»: Գոլլում է նա, թե Սմեագոլլում՝ դրանից սովորությունները չեն փոխվում: Դուք հիմա քնեք, տեր իմ, իսկ ես ձեզ կարթնացնեմ, երբ էլ չկարողանամ ինձ զսպել: Քանի դեռ նա մեզ հետ է և ձեռքերն ազատ են, կքնենք հերթափոխով, ինչպես առաջ:
— Երևի դու ճիշտ ես, Սեմ,— բացահայտ և առանց ձայնը ցածրացնելու ասաց Ֆրոդոն: — Նա իսկապես փոխվել է, բայց ինչպես և որքան՝ դեռ հայտնի չէ: Սակայն, իմ կարծիքով, մենք առայժմ վախենալու ոչինչ չունենք: Լավ, եթե ուզում ես, կհանգստանանք հերթով: Երկու ժամից ինձ արթնացրու: