Changes

===ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԻ ՎՐԱ===
Թող հասարակական կապիտալի միջին կառուցվածքը լինի 80 c + 20 v, իսկ շահույթը՝ 20%։ Այս դեպքում հավելյալ արժեքի նորման 100% է, Մյուս պայմանների անփոփոխության դեպքում ընդհանրական բարձրացումը հավելյալ արժեքի նորմայի մի ցածրացում է նշանակվում։ նշանակում։ Միջին կապիտալի համար շահույթն ու հավելյալ արժեքը համընկնում են։ Ենթադրենք, աշխատավարձը բարձրանում է 25%-ով։ Աշխատանքի միևնույն մասսան, որը շարժման, մեջ դնելու համար 20 է նստում, հիմա նստում է 25։ Այս դեպքում մենք 80 c + 20 v + 20 p-ի փոխարեն ունենում ենք 80 c + 25 v + 15 p արժեք մի պտույտի համար։ Փոփոխուն կապիտալի կողմից շարժմանն շարժման մեջ դրված աշխատանքն առաջվա նման արտադրում է 40-անոց արժեքի մի գումար։ Քանի որ v-ն 20-ից բարձրանում է 25-ի, ապա հավելույթը՝ m-ն, համապատասխանորեն p-ն, այլևս = է 15-ի միայն։ 15-անոց շահույթը 105-ի նկատմամբ = 14<math>^2/_7</math>%-ի, և հենց այս էլ միջին շահույթի նոր նորման է։ Քանի որ միջին կապիտալի կողմից արտադրված ապրանքների արտադրության գինը համընկնում է նրանց արժեքի հետ, ուստի այս ապրանքների արտադրության գինը չէր փոխվի. հետևաբար աշխատավարձի բարձրացումն իր հետ անշուշտ կբերեր շահույթի ցածրացում, բայց ոչ երբեք ապրանքների արժեքի ու գնի որևէ փոփոխություն։
Առաջ, երբ միջին շահույթը = էր 20%-ի, մի պտույտի ժամանակաշրջանում արտադրված ապրանքների արտադրության գինը հավասար էր նրանց արտադրության ծախքին, պլյուս այս արտադրության ծախքի վրա 20%-անոց մի շահույթ, ուրեմն = էր k + kp´ = k + <math>\frac{20k}{100}</math>, որտեղ k-ն փոփոխուն մեծություն է՝ տարբեր լինելով ըստ այն արտադրամիջոցների արժեքի, որոնք մտնում են ապրանքների մեջ ու ըստ այն մաշվածքի չափի, որ նրանց արտադրության մեջ գործադրված հիմնական կապիտալը փոխանցում է արդյունքին։ Այժմ արտադրության գինը կլիներ k + <math>\frac{14^2/_7k}{100}</math>։
Հիմա վերցնենք նախ մի կապիտալ, որի կառուցվածքն ավելի ցած է, քան հասարակական միջին կապիտալի սկզբնական 80 c + 20 v կառուցվածքը (որ տոկոսային հարաբերությամբ հիմա դարձել է 76<math>^4/_{21}</math> c + 23<math>^{17}/_{21}</math> v), օրինակ, 50 c + 50 v։ Եթե պարզեցման համար մենք ընդունում ենք, որ ամբողջ հիմնական կապիտալն իբրև մաշվածք մտել է տարեկան արդյունքի մեջ, և որ պտուտաժամանակը նույնն է, ինչ որ I դեպքում, ապա կտեսնենք, որ տարեկան արդյունքի արտադրության գինն աշխատավարձի բարձրանալուց առաջ այստեղ անում էր 50 c + 50 v + 20 p = 120։ Շարժման մեջ դրված աշխատանքի միևնույն քանակի համար տրվող աշխատավարձի բարձրացումը 25%-ով նշանակում է փոփոխուն կապիտալի բարձրացում 50-ից 62½-ի։ Եթե տարեկան արդյունքը ծախվեր առաջվա 120-անոց արտադրության գնով, ապա այս կտար 50 c + 62½ v + 7½ p, ուրեմն շահույթի 6<math>^2/_3</math>%-անոց մի նորմա։ Բայց շահույթի նոր միջին նորման 14<math>^2/_7</math>% է, և որովհետև մենք մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենք ընդունում, ապա 50 c + 62½ v-անոց այս կապիտալը նույնպես պետք է նշված շահույթը տա։ Բայց 112½-անոց մի կապիտալ շահույթի 14<math>^2/_7</math>-անոց նորմայով տալիս է 16<math>^1/_{12}</math>-անոց մի շահույթ։ Հետևաբար նրա արտադրած ապրանքների արտադրության գիծը գինը հիմա կլինի 50 c + 62½ v + 16<math>^1/_{12}</math> p = 128<math>^7/_{12}</math>։ Այսպիսով ուրեմն, աշխատավարձի 25% բարձրացման հետևանքով միևնույն ապրանքի միևնույն քանակի արտադրության գինն այստեղ 120-ից բարձրացել է 128<math>^7/_{12}</math>-ի կամ ավելի քան 7%-ով։
Վերցնենք, ընդհակառակը, արտադրության մի ոլորտ միջին կապիտալից ավելի բարձր կառուցվածքով, օրինակ, 92 c + 8 v։ Ուրեմն այստեղ էլ սկզբնական միջին շահույթը = է 20-ի, և եթե մենք դարձյալ ընդունում ենք, որ ամբողջ հիմնական կապիտալը մտնում է տարեկան արդյունքի մեջ, իսկ պտուտաժամանակը միևնույնն է, ինչ որ I ու II դեպքում, ապա այստեղ էլ ապրանքի արտադրության գինը = է 120-ի։
Որովհետև միջին կապիտալի ապրանքների արտադրության գինը մնացել է միևնույնը, այն է՝ արդյունքի արժեքին հավասար, ուստի բոլոր կապիտալների արդյունքների արտադրության գների գումարն էլ մնացել է միևնույնը, այն է՝ ամբողջ կապիտալի արտադրած արժեքների գումարին հավասար բարձրացումը մի կողմում, ցածրացումը մյուս կողմում ամբողջ կապիտալի համար հավասարվում են, կանգնելով հասարակական միջին կապիտալի մակարդակի վրա։
Եթե ապրանքների արտադրության գինը II օրինակում բարձրանում, III-ում ընկնում է, ապա այս հակադիր ներգործությունը, որ հավելյալ արժեքի նորմայի անկման կամ թե աշխատավարձի ընդհանրական բարձրացման արգասիք է, արդեն ցույց է տալիս որ այստեղ խոսքը չի կարող վերաբերել աշխատավարձ ի աշխատավարձի բարձրացման վնասը ապրանքների գնով փոխհատուցելուն, որովհետև III օրինակում արտադրության գնի անկումն ամենևին չի կարող շահույթի անկման վնասը փոխհատուցել կապիտալիստին, ինչպես և II-ում գնի բարձրացումը չի խանգարում շահույթի անկմանը։ Ընդհակառակը, երկու դեպքում էլ,— և այնտեղ, որտեղ գինը բարձրանում է, և այնտեղ, որտեղ նա ընկնում է, շահույթը նույնն է, ինչ որ միջին կապիտալի դեպքում, որտեղ գինն անփոփոխ է մնացել։ Շահույթը II-ի, ինչպես և III-ի համար միևնույնն է՝ 5<math>^5/_7</math>-ով կամ ավելի քան 25%-ով իջած միջին շահույթը։ Սրանից հետևում է, որ եթե գինը II-ում չբարձրանար և III-ում չընկներ, II-ի ապրանքներն իջած նոր միջին շահույթից ավելի ցած շահույթով կծախվեին, իսկ III-ի ապրանքները՝ նրանից ավելի բարձր շահույթով։ Ինքնըստինքյան պարզ է, որ նայած թե կապիտալի ամեն 100-ին 50, 25 կամ թե 10 է ծախսվում աշխատանքի վրա, աշխատավարձի բարձրացումը շատ տարբեր կերպով պետք է ներգործի այն կապիտալիստի վրա, որն իր կապիտալի <math>^1/_{10}</math>-ն է ծախսում աշխատավարձի համար, ու նրա վրա, ով ¼-ը կամ թե ½-ն է ծախսում։ Արտադրության գների բարձրացումը մի կողմից, նրանց ցածրացումը մյուս կողմից, նայած թե կապիտալի կառուցվածքը հասարակական միջին կառուցվածքից ցածր է թե բարձր, կատարվում է միայն շնորհիվ շահույթի հավասարեցմանն իջած նոր միջին շահույթի ուղղությամբ։
Աշխատավարձի ընդհանրական անկումն ու սրան համապատասխանող՝ շահույթի նորմայի և ուրեմն միջին շահույթի ընդհանրական բարձրացումն ինչպե՞ս կներգործեին այն ապրանքների արտադրության գների վրա, որոնք հասարակական միջին կառուցվածքից հակադիր ուղղությամբ շեղվող կապիտալների արդյունք են։ Մենք պետք է հենց նոր արված շարադրանքը շուռ տանք, որ ստանանք պատասխանը (մի բան, որ Ռիկարդոն չի հետազոտում)։
Եթե աշխատավարձի բարձրացումը կամ անկումն առաջ է գալիս անհրաժեշտ կենսամիջոցների արժեքի փոփոխության հետևանքով, ապա վերևում ասվածների մի փոփոխություն կարող է հանդես գալ այն չափով միայն, որչափով որ այն ապրանքները, որոնց գների փոփոխության շնորհիվ փոփոխուն կապիտալը մեծանում է կամ թե փոքրանում, իբրև կազմիչ տարրեր մտնում են նաև հաստատուն կապիտալի մեջ, ուստի և միայն աշխատավարձի վրա չի, որ ներգործում են։ Բայց որչափով որ նրանք միայն աշխատավարձի վրա են ներգործում, մինչայժմյան շարադրանքը պարունակում է այն ամենը, ինչ որ պետք է ասել տվյալ դեպքի մասին։
Այս ամբողջ գլխում շահույթի ընդհանրական նորմայի, միջին շահույթի գոյացումն ու հետևաբար նաև արժեքների փոխարկումն արտադրության գների իբրև տվյալ իրողություն է ենթադրվել։ Հարցը լոկ այն էր, թե աշխատավարձի ընդհանրական բարձրացումը կամ անկումն ի՞նչպես է ներգործում ապրանքների արտադրության գների վրա, եթե սրանք մի տվյալ մեծություն են ներկայացնում։ Այս մի շատ երկրորդական հարց է՝ ներկա բաժնում քննված այլ կարևոր կետերի համեմատությամբ։ Բայց այստեղ շոշափված հարցերի մեջ այս հարցը միակն է, որ քննում է Ռիկարդոն ու այն էլ, ինչպես կտեսնենք, քննում է միակողմանիորեն, ու թերի։
===ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ===
Վստահելի
1396
edits