Changes
/* Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով */
Սեմը մռայլ ու զզվանքով լի հայցքով նայեց Գոլլումին՝ հասկանալով թե ինչու էր նա ուզում շոշափել մեռելներին:
— Դե, ես մինչև կոկորդս կուշտ եմ էդ մեռելներից,— փնթփնթաց նա: — Ո՞նց անենք, որ Հարկավոր է էստեղից հեռանալ, և ինչքան հնարավոր է է՝ արագ դուրս պրծնենք:
— Այո, այո, արագ, ինչքան հնարավոր է արագ,— գլխով արեց Գոլլումը: — Բայց շտապել չի կարելի: հարկավոր է գնալ արագ, բայց զգույշ, թե չէ հոբիթսները կսուզվեն մեռելների մոտ և իրենց սեփական փոքրիկ կրակները կվառեն: Հետևե՛ք Սմեագորլին, մի՛ նայեք կրակներին:
Նա կրկին շարժվեց առաջ, սակայն գնալով ավելի էր անհանգստանում, անընդհատ կանգնում էր, վիզը ձգում ու ականջ դնում: Սկզբում հոբիթները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչն է նրան անհանգստացնում: Եվ հանկարծ երեքն էլ միանգամից քարացան ու ակնջները սրեցին: Ֆրոդոյի ու Սեմի ականջին հասավ հեռվից եկող երկարաձիգ, կատաղի ու սահմռկեցուցիչ ոռնոցը: Հոբիթները ցնցվեցին ու միաժամանակ զգացին, թե ինչպես օդը տատանվեց ու մահացու սառնություն փչեց: Հետո լսվեց մոտեցող քամու ձայնը: Կրակները տատանվեցին, գունատվեցին ու մարեցին:
Գոլլումը չէր շարժվում: Նա կանգնած դուղում էր ու քթի տակ ինչ-որ բան փնթփնթում: Վերջապես քամին Քամին մռնչոցով ու սուլոցով փլվեց ճահիճների գլխին, պատառոտեց մշուշի անթափանց ծածկոցը, և բարձր երկնում շուտով երկնային բարձունքներում երևացին ամպերն ու լուսինը: Լուսնի տեսքից հոբիթները մի ակնթարթ ուրախացան, բայց Գոլլումը սեղմվեց գետնին՝ բոլոր անեծքներով անիծելով ատելի Սպիտակ Դեմքին: Ֆրոդուն ու Սեմը նայում էին երկնքին, ագահորեն կուլ տալիս թարմ օդը: Հանկարծ նրանք տեսան այն, ինչից այդքան վախենում էր Գոլլումը: Անիծված լեռների կողմից մի փոքրիկ, սև ամպ էր սրընթաց մոտենում՝ Մորդորի սև խավարից անջատված մի մութ ստվեր, հսկայական, սարսափազդու թևավոր մի արարած: Սահմռկեցուցիչ ճիչ արձակելով, այն մի պահ ծածկեց լուսինը և, առաջ անցնելով քամուց, սլացավ արևմուտք: Հոբիթները բերանքսիվայր ընկան և անօգնական սեղմվեցին սառը գետնին: Անդրշիրիմյան սարսափազդու ուրվականը վերադարձավ: Այժմ նա ավելի ցածր էր թռչում, ուղիղ նրանց գլխավերևով՝ վիթխարի թևերի հարվածներով ցրելով գարշահոտ մշուշը: Մահացու սարսափ սփռելով, նա կրկին սլացավ Մորդոր՝ հետապնդվելով Սաուրոնի զայրույթով: Քամին մռնչալով սուրաց նրա հետևից, և մեկ րոպե անց մերկացած ճահիճների վրա լռություն իջավ: Առջևում, ինչքան որ աչքը կտրում էր, տարածվում էր լուսնի անհամաչափ լույսով լուսավորված մերկ անապատը, իսկ հեռվում սպառնալից վեր էին խոյանում Խավարի Լեռները: Սեմն ու Ֆրոդոն աչքները տրորելով ոտքի կանգնեցին, նման երեխաների, որոնք սթափվել են տհաճ երազից և հայտնաբերել, որ շուրջը սովորական մթություն է, և ամեն ինչ խաղաղ է: Բայց Գոլլումը, ասես շանթահար, անշարժ պառկած էր: Հոբիթները դժվարությամբ ոտքի կանգնեցրին նրան, բայց նա ոչ մի կերպ չէր ուզում նայել վերև և կրկին ընկավ ծնկների վրա՝ գլուխը ծածկելով մեծ, հարթ ափերով: — Ուրվականնե՛րը,— տնքաց նա,— Թևավոր ուրվականնե՛րը: Սքանչելիի ծառանե՛րը: Նրանք ամեն ինչ տեսնում են, ամեն, ամե՛ն ինչ: Նրանցից չես թաքնվի: Անիծյա՛լ լինի Սպիտակ Դեմքը: Նրանք ամեն ինչ կպատմեն Նրան: Նա կտեսնի մեզ, կճանաչի մեզ, գո՛լլում, գո՛լլում, գո՛լլում: Եվ միայն այն ժամանակ, երբ լուսինը մտավ հեռավոր Թոլ Բրանդիրի հետևը, Գոլլումը վերջապես համաձայնեց վեր կենալ և շարունակել ճանապարհը: Այդ ժամանակից ի վեր Սեմը սկսեց նկատել,որ Գոլլումը կրկին փոխվում է: Նա ավելի շատ էր քծնում հոբիթներին՝ ցույց տալով նրանց իր անսահման նվիրվածությունը, բայց Սեմին անհանգստացնում էր նրա տարօրինակ հայացքը, երբ նա գաղտնի նայում էր իրենց և հատկապես Ֆրոդոյին: Եվ բացի այդ, գնալով ավելի հաճախակի էր վերադառնում իր հին, գոլլումյան խոսելաոճին: Սակայն Սեմին ավելի շատ մտահոգում էր Ֆրոդոն: Նա չափազանց հոգնած տեսք ուներ, սպառվելու աստիճան հոգնած ու հյուծված: Ֆրոդոն այդ մասին ոչինչ չէր խոսում, նա առհասարակ գրեթե ոչինչ չէր խոսում և ոչ մի բանից չէր դժգոհում, սակայն քայլում էր կորացած, ասես ինչ-որ անտանելի բեռի տակ կռացած և, թվում էր, թե այդ բեռը գնալով ավելի է ծանրանում: Սեմն անընդհատ խնդրում էր Գոլլումին կանգ առնել ու սպասել տիրոջը: Եվ իսկապես, Մորդորի դարպասին մոտենալուն զուգընթաց Ֆրոդոյի պարանոցից կախված Մատանին գնալով ծանրանում էր, կորացնում նրան ու սեղմում գետնին: Բայց Ֆրոդոյին ավելի շատ անհանգստացնում էր Աչքը. այդ նրա, այլ ոչ թե մատանու պատճառով էր Ֆրոդոն կծկվում ու գլուխը քաշում ուսերի մեջ: