Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Դեպի Իզենգա՛րդ, առա՛ջ, առա՛ջ,
Թեկուզ քա՛րից է այն, դարպասներն դարպասն էլ փա՛կ,
Պատերազմ ենք գնում շարքո՛վ, երգո՛վ,
— Ասում ես արա՞գ,— արձագանքեց Ծառմորուսը: — Հում, թերևս դու ճիշտ ես, այո՛, ավելի արագ քան ես սպասում էի: Արդեն շատ դարեր ես չեի տեսել նրանց այսպես զայրացած: Մենք՝ էնտերս չենք սիրում զայրանալ ու շատ հազվադեպ ենք զայրանում և միայն այն դեպքում, երբ զգում ենք, որ մեր ծառերին ու մեզ մեծ վտանգ է սպառնում: Բայց վաղուց արդեն մեզ ոչինչ ու ոչ ոք չի սպառնացել, համենայն դեպս Սաուրոնի և Արևմուտքի մարդկանց պատերազմի ժամանակներից ի վեր: Եվ ահա հայտնվել են օրքերը, աջ ու ձախ ծառեր են տապալում. ռառու՛մ, և վառելիք պատրաստում: Լավ, ասենք վառելիք են պատրաստում, չնայած դա էլ է հանցագործություն, բայց ամեն ինչ չափ ունի... Ահա թե ինչն է մեզ այդպես զայրացրել: Եվ բացի այդ Սարումանը մեր հարևանն է, հարևանը պիտի օգնի քեզ, բայց ահա խնդրեմ՝ նրանց համախոհն է: Հրաշագործներից մենք այլ բան ենք սպասում, նրանք կոչված են պահապանել, այլ ոչ թե քանդել: Այդպիսի դավաճանության համար ոչ էլֆերը, ոչ մարդիկ, և ոչ էլ էնտերը համապատասխան անեծք չունեն: Մա՛հ Սարումանին:
— Իսկ դուք իսկապե՞ս կարող եք ջարդուփշուր անել Իզենգարդի դարպասներըդարպասը,— կասկածանքով հարցրեց Մերին:
— Հում... Իսկ ինչու՞ ոչ: Դու երևի չգիտես, թե ինչքան ենք մենք ուժեղ: Լսե՞լ ես տրոլների մասին: Տրոլները շատ ուժեղ են: Նրանց թշնամին է ստեղծել Մեծ Խավարի տարիներին, մեր պատկերով ու նմանությամբ, ի ծաղր մեզ, ինչպես օրքերին ի ծաղր էլֆերի: Բայց մենք տրոլներից ուժեղ ենք: Մենք պատրաստված ենք Միջերկրի ոսկորներից: Մենք կարող ենք ջարդել քարերը ծառերի արմատների պես, բայց արագ, շատ ավելի արագ, հատկապես եթե մեզ ինչպես հարկն է զայրացնեն: Եթե մեզ կացիններով չտապալեն, չվառեն, կամ ինչ-որ կախարդանքով հախներիցս չգան, որը շատ դժվար է, բայց անհնարին չէ, մենք ջարդուփշուր կանենք Իզենգարդը՝ վերածելով մանր բեկորների: