Changes

|աղբյուր = [[«Կապիտալ»]]
}}
 
{{Անավարտ}}
==ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՇԱՀՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՅԻ ԱՆԿՄԱՆ ՏԵՆԴԵՆՑԻ ՕՐԵՆՔԸ==
Ռիկարդոն կարծում էր, թե նա շահույթի նորման է քննում, այնինչ իրոք քննում էր հավելյալ արժեքի նորման միայն, և այս էլ լոկ այն ենթադրությամբ, թե բանվորական օրն իր լարունությամբ ու տևողությամբ մի հաստատուն մեծություն է։
Շահույթի նորմայի անկումն ու արագացած կուտակումը լոկ այն չափով են միևնույն պրոցեսի տարբեր արտահայտություններ, որչափով երկուսն էլ արտադրողական ուժի զարգացումն են արտահայտում։ Կուտակումն իր հերթին արագացնում է շահույթի նորմայի անկումը, որչափով որ առաջացնում է աշխատանքների համակենտրոնացումը մեծ մասշտաբով ու սրա հետ կապիտալի մի ավելի բարձր կառուցվածք է առաջ բերում։ Մյուս կողմից շահույթի նորմայի անկումն դարձյալ արագացնում է կապիտալի համակենտրոնացումն ու նրա կենտրոնացումը՝ սեփականազուրկ անելով ավելի մանր կապիտալիստներին, ունեզրկելով անմիջաբար արտադրողների վերջին մնացորդը, որոնց մոտ ունեզրկման համար դեռ մի ինչ-որ բան է մնում։ Սրա հետեւանքով հետևանքով մյուս կողմից արագացվում է կուտակումն ըստ կապիտալի մասսայի, թեև շահույթի նորմայի հետ ընկնում է նաև կուտակման նորման։
Մյուս կողմից՝ որչափով որ ամբողջ կապիտալի արժեքի մեծացման նորման, շահույթի նորման, կապիտալիստական արտադրության խթանն է (ինչպես որ կապիտալի արժեքի մեծացումը նրա միակ նպատակն է), շահույթի նորմայի անկումը դանդաղեցնում է նոր ինքնուրույն կապիտալների գոյացումը և այսպիսով սպառնալիք է հանդիսանում արտադրության կապիտալիստական պրոցեսի զարգացման համար, նա նպաստում է գերարտադրությանը, սպեկուլացիային, ճգնաժամերին, ինչպես և հավելութային բնակչության առաջացմանը՝ հավելութային կապիտալի հետ միասին։ Ուստի տնտեսագետները, որոնք, ինչպես և Ռիկարդոն, արտադրության կապիտալիստական եղանակը բացարձակ են համարում, ցգում զգում են այստեղ, որ արտադրության այս եղանակը հենց ինքը սահմաններ է ստեղծում իր համար, և այս պատճառով էլ այս սահմանները վերագրում են ոչ թե արտադրությանը, այլ բնությանը (ռենտայի ուսմունքի մեջ)։ Բայց շահույթի ընկնող նորմայի հանդեպ տածած նրանց սարսափի մեջ կարևորն այն զգացումն է, թե արտադրության կապիտալիստական եղանակն արտադրողական ուժերի զարգացման մեջ գտնում է մի սահման, որը ոչ մի կապ չունի հարստության արտադրության, իբրև այսպիսու, հետ. և այս յուրահատուկ սահմանը վկայում է արտադրության կապիտալիստական եղանակի սահմանափակության ու լոկ պատմական, անցողիկ բնույթի մասին. վկայում է, որ նա հարստություն արտադրելու համար արտադրության բացարձակ եղանակ չի ամենևին, այլ, ընդհակառակը, զարգացման մի որոշ աստիճանի հասնելով, բախման մեջ է մտնում իր հետագա զարգացման հետ։
Համենայն դեպս Ռիկարդոն ու նրա դպրոցը քննում են արդյունաբերական շահույթը միայն, որի մեջ պարփակված է նաև տոկոսը։ Բայց հողային ռենտայի նորման էլ անկման տենդենց ունի, թեև նրա բացարձակ մասսան աճում է, և նա հարաբերաբար էլ կարող է աճել արդյունաբերական շահույթի համեմատությամբ։ (Տես Էդ Ուեսետին . Ուեստին [Ed. West: «Essay on Application of Capital to Land», London 1815], որը Ռիկարդոյից առաջ է շարադրել հողային ռենտայի օրենքը)։ Եթե մենք քննության առնենք ամբողջ հասարակական կապիտալը՝ C-ն և տոկոսն ու հողային ռենտան հանելուց հետո մնացած արդյունաբերական շահույթը նշանակենք<math>p_1</math>, տոկոսը՝ z ու հողային ռենտան՝ r, ապա <math>\frac{m}{C} \ = \ \frac{p}{C} \ = \ \frac{p_1+z+r}{C} \ = \ \frac{p_1}{C} \ + \ \frac{z}{C} \ + \ \frac{r}{C}</math>։ Մենք տեսանք, որ թեև կապիտալիստական արտադրության զարգացման ընթացքում m-ն, հավելյալ արժեքի ամբողջ գումարը, միշտ աճում է, բայց <math>\frac{m}{C}</math>-ն նույնպես միշտ նվազում է, որովհետև C-ն ավելի արագ է աճում, քան m-ն։ Հետևաբար ոչ մի հակասություն չկա այն բանի մեջ, որ <math>p_1</math>-ը, z-ն ու r-ն յուրաքանչյուրն ըստինքյան միշտ կարող են աճել, մինչդեռ <math>\frac{m}{C} \ = \ \frac{p}{C}</math>-ն, ինչպես և <math>\frac{p_1}{C}</math>-ն, <math>\frac{z}{C}</math>-ն ու <math>\frac{r}{C}</math>-ն յուրաքանչյուրն ըստինքյան կարող է ավելի ու ավելի փոքրանալ, կամ թե <math>p_1</math>-ը z-ի համեմատությամբ, և կամ r-ը <math>p_1</math>-ի համեմատությամբ ու կամ հենց <math>p_1</math>-ի ու z-ի համեմատությամբ աճի հարաբերաբար։ Բարձրացող ամբողջ հավելյալ արժեքի կամ շահույթի՝ m = p-ի, բայց և միաժամանակ շահույթի ընկնող նորմայի՝ <math>\frac{m}{C} \ = \ \frac{p}{C}</math>-ի դեպքում <math>p_1</math>-ը, z և r մասերի մեծությունների հարաբերությունը, այն մասերինը, որոնց տրոհվում է m = p քանակը, ամբողջ գումարի՝ m-ի սահմանների ներսում կարող է փոխվել, ինչպես ասես, առանց սրանով ազդելու m-ի կամ թե <math>\frac{m}{C}</math>-ի մեծության վրա։
<math>p_1</math>-ի, z-ի ու r-ի փոխադարձ փոփոխությունը m-ի սոսկ տարբեր բաշխումն է տարբեր ռուբրիկաների միջև։ Այս պատճառով էլ <math>\frac{p_1}{C}</math>-ն, <math>\frac{z}{C}</math>-ն, կամ թե <math>\frac{r}{C}</math>-ն, անհատական արդյունաբերական շահույթի նորման, տոկոսի նորման ու ռենտայի հարաբերությունն ամբողջ կապիտալի նկատմամբ, կարող է մեկը մյուսի համեմատությամբ բարձրանալ, թեև <math>\frac{m}{C}</math>-ն, շահույթի ընդհանրական նորման, ընկնում է. մնում է այն պայմանը միայն, որ բոլոր երեքի գումարը լինի <math>\frac{m}{C}</math>։ Եթե շահույթի նորման 50%-ից ընկնում է 25%-ի, եթե, օրինակ, կապիտալի կառուցվածքը հավելյալ արժեքի նորմայի 100% լինելու դեպքում 50 c + 50 v-ից փոխվելով դառնում է 75 c + 25 v, ապա առաջին դեպքում 10001 000-անոց մի կապիտալ կտա 500 շահույթ, իսկ երկրորդում 4 000-անոց մի կապիտալ 1 000 շահույթ։ m-ը կամ թե p-ն կրկնապատկվել է, բայց <math>p_1</math>-ը նվազել է կիսով չափ։ Եվ եթե առաջ 50%-ից ստացվում էր 20 շահույթ, 10 տոկոս, 20 ռենտա, ապա <math>\frac{p_1}{C}</math>-ն կազմում էր 20%, <math>\frac{z}{C}</math> = 10%, <math>\frac{r}{C}</math> = 20։ Եթե շահույթի 25%-ի փոխարկվելու դեպքում հարաբերությունները նույնն են մնում, ապա <math>\frac{p_1}{C}</math> = 10%, <math>\frac{z}{C}</math> = 5%, <math>\frac{r}{C}</math> = 10%։ Հիմա, եթե, ընդհակառակը, <math>\frac{p_1}{C}</math>-֊ն ընկնի 8%-ի և <math>\frac{z}{C}</math>-ն՝ 4%-ի, ապա <math>\frac{r}{C}</math>-ն կբարձրանա 13%-ի։ r-ի համեմատական մեծությունը կբարձրանա <math>p_1</math>-ի ու z-ի համեմատությամբ, սակայն և այնպես <math>p_1</math>-ը նույնը կմնա։ Երկու ենթադրության դեպքում էլ <math>p_1</math>-ի, z-ի ու r-ի գումարը կբարձրանար, որովհետև նա արտադրվում է չարս չորս անգամ ավելի մեծ մի կապիտալի միջոցով։ Ի միջի այլոց, Ռիկարդոյի այն ենթադրությունը, թե արդյունաբերական շահույթը (պլյուս տոկոսը) սկզբնապես պարունակում է ամբողջ հավելյալ արժեքը, պատմականորեն ու տրամաբանորեն սխալ է։ Ընդհակառակը, կապիտալիստական արտադրության առաջադիմությունն է միայն, որ 1) հենց սկզբից արդյունաբերական առևտրական կապիտալիստների ձեռքն է տալիս ամբողջ շահույթը՝ հետագայում բաշխելու համար, ու 2) ռենտան վեր է ածում շահույթից վեր անցնող հավելույթի։ Հետո, այս կապիտալիստական պատվանդանի վրա նորից աճում է ռենտան, որը շահույթի (այսինքն իբրև ամբողջ կապիտալի արդյունք գիտվող դիտվող հավելյալ արժեքի) մի մասն է, բայց ոչ արդյունքի այն առանձնահատուկ մասը, որ գրպանում է կապիտալիստը։
Անհրաժեշտ արտադրամիջոցները, այսինքն, կապիտալի բավարար կուտակումն առկա ենթադրելով, տեսնում ենք, որ հավելյալ արժեքի ստեղծումն ուրիշ ոչ մի սահման չունի, բացի բանվորական բնակչությունից , եթե տրված է հավելյալ արժեքի նորման, ուրեմն աշխատանքի շահագործման աստիճանը, և ուրիշ ոչ մի սահմանի չի բախվում, բացի աշխատանքի շահագործման աստիճանից, եթե տրված է բանվորական բնակչությունը։ Եվ արտադրության կապիտալիստական, պրոցեսն էապես հենց արտադրություն է հավելյալ արժեքի, որը ներկայացվում է հավելյալ արդյունքի կամ թե արտադրված ապրանքների այն համապատասխան մասի մեջ, որի մեջ առարկայացած է անվճար աշխատանքը։ Երբեք չպետք է մոռանալ, որ այս հավելյալ արժեքի արտադրությունը — իսկ նույնի մի մասի ետփոխարկումը կապիտալի կամ կուտակումը կազմում է հավելյալ արժեքի այս արտադրության մի անբաժանելի մասը — կապիտալիստական արտադրության անմիջական նպատակն է ու որոշիչ դրդապատճառը։ Ուստի երբեք չպետք է կապիտալիստական արտադրությունը ներկայացնել իբրև մի արտադրություն, որ նրան չի համապատասխանում, այսինքն այնպիսի արտադրություն, որի անմիջական նպատակն է սպառումը կամ թե կապիտալիստների համար սպառման միջոցներ պատրաստելը։ Այսպես դատելիս միանգամայն անտեսվում է նրա մասնահատուկ բնույթը, որն արտահայտվում է նրա ամբողջ ներքին էությամբ։
Այս հավելյալ արժեքի հայթայթումը կազմում է արտադրության անմիջական պրոցեսը, որը, ինչպես ասվեց, ուրիշ ոչ մի սահման չունի, բացի վերևում նշվածներից։ Հենց որ հավելյալ աշխատանքի մզելի քանակն առարկայացած է ապրանքների մեջ, հավելյալ արժեքն արտադրված է։ Բայց հավելյալ արժեքի այս արտադրությամբ ավարտված է արտադրության կապիտալիստական պրոցեսի տռամին առաջին գործողությունը միայն, արտադրության անմիջական պրոցեսը։ Կապիտալը ներծծել է անվճար աշխատանքի ահա այս-ինչ քանակը։ Պրոցեսի զարգացման հետ, որն արտահայտվում է շահույթի նորմայի անկման մեջ այս կերպով արտադրված հավելյալ արժեքի մասսան հասնում է հրեշավոր չափերի։ Հիմա գալիս է պրոցեսի երկրորդ գործողությունը։ Ապրանքային ամբողջ մասսան, ամբողջ արդյունքը, թե այն մասը, որ հաստատուն ու փոփոխուն կապիտալն է փոխհատուցում, ու թե այն մասը, որ հավելյալ արժեքն է ներկայացնում, պետք է ծախվի։ Եթե այս տեղի չի ունենում կամ թե տեղի է ունենում մասամբ միայն, կամ թե չէ՝ լոկ այնպիսի գներով, որոնք արտադրության գներից ցածր են, ապա թեև բանվորը շահագործվել է, բայց նրա շահագործումն իբրև այսպիսին չի իրացվում կապիտալիստի համար, կարող է շաղկապված չլինել մղված մզված հավելյալ արժեքի ոչ մի իրացման հետ, կամ թե շաղկապված լինել նույնի մասնակի իրացման հետ, կապիտալիստի կապիտալի հենց մասնակի կամ թե ամբողջական կորստի հետ։ Անմիջական շահագործման ու սրա իրացման պայմանները նույնը չեն։ Նրանք չեն համընկնում ոչ միայն ըստ ժամանակի ու տեղի, այլ տարբեր են և ըստ իրենց էության։ Առաջինները սահմանափակված են հասարակության արտադրողական ուժով միայն, երկրորդները՝ տարբեր արտադրաճյուղերի համամասնականությամբ ու հասարակության սպառողական ուժով։ Բայց այս վերջինը չի որոշվում ոչ բացարձակ արտադրողական ուժով, ոչ էլ բացարձակ սպառողական ուժով, այլ որոշվում է բաշխման անտագոնիստական հարաբերությունների պատվանդանի վրա հաստատված սպառողական ուժով, հարաբերությունների, որոնք հասարակության խոշոր բազմության սպառումը վեր են ածում մի մինիմումի, որ ավելի կամ պակաս նեղ սահմաններում է միայն փոփոխվում։ Այնուհետև, նա սահմանափակված է կուտակման ձգտումով, կապիտալը մեծացնելու և ընդլայնված մասշտաբով հավելյալ արժեք արտադրելու ձգտումով։ Այս է կապիտալիստական արտադրության օրենքը, որն արգասիք է բուն իսկ արտադրության մեթոդների մշտական ռևոլուցիաների, առկա կապիտալի արժեքի անկման, որը մշտապես շաղկապվում է հիշյալ ռևոլուցիաների հետ, մրցման ընդհանրական պայքարի ու այն անհրաժեշտության, որը թելադրում է արտադրությունը կատարելագործել ու նրա մասշտաբն ընդարձակել սոսկ իբրև ինքնապահպանման միջոց՝ կործանման սպառնալիքի տակ։ Ուստի շուկան պետք է միշտ ընդարձակվի, այնպես որ նրա ներքին կապերն ու շուկան կարգավորող պայմաններն ավելի ու ավելի են ընդունում արտադրողներից անկախ մի բնական օրենքի բնույթ, ավելի ու ավելի են անվերահսկելի դառնում։ Ներքին հակասությունը ձգտում է հարթվելու՝ արտադրության արտաքին ասպարեզն ընդարձակելու միջոցով։ Բայց որքան ավելի է զարգանում արտադրողական ուժը, այնքան ավելի է սա հակասության մեջ մտնում այն նեղ պատվանդանի հետ, որի վրա հաստատված են սպառման հարաբերությունները։ Հակասություններով լի այս պատվանդանի վրա ամենևին հակասություն չի այն, որ կապիտալի հավելուրդը շաղկապված է բնակչության աճող հավելուրդի հետ. որովհետև թեև այս երկուսը միաբերելիս կաճեր արտադրված հավելյալ արժեքի մասսան, բայց հենց սրանով էլ ավելի կուժեղանար այս հավելյալ արժեքի արտադրության պայմանների ու նույնի իրացման պայմանների միջև եղած հակասությունը։
Եթե արված տրված է շահույթի մի որոշ նորմա, շահույթի մասսան միշտ կախված է կանխավճարված կապիտալի մեծությունից։ Այս դեպքում, սակայն, կուտակումը որոշվում է շահույթի այս մասսայի այն մասով, որը կապիտալի է ետփոխարկվում։ Բայց որովհետև այս մասը հավասար է շահույթին, մինուս կապիտալիստների կողմից սպառված եկամուտը, ուստի հիշյալ մասը կախված կլինի ոչ միայն այս մասսայի արժեքից, այլ և այն ապրանքների էժանությունից, որ կապիտալիստը կարող է գնել նույն մասով, այն ապրանքների, որոնք մասամբ մտնում են կապիտալիստի սպառման, նրա եկամտի մեջ, մասամբ էլ նրա հաստատուն կապիտալի, մեջ (աշխատավարձն այստեղ տրված է ենթադրվում)։
Կապիտալի այն մասսան, որ բանվորը շարժման, մեջ է դնում և որի արժեքը նա պահպանում է իր աշխատանքով, պահպանում է այնպես, որ այդ արժեքը վերահայտնվում է արդյունքի մեջ, կապիտալի այդ մասսան միանգամայն տարբեր է այն արժեքից, որ միակցում է բանվորը։ Եթե կապիտալի մասսան = է 1 000, և միակցված աշխատանքը = 100, ապա վերարտադրված կապիտալը = 1 100։ Եթե մասսան = 100, և միակցված աշխատանքը = 20, ապա վերարտադրված կապիտալը = 120։ Շահույթի նորման առա ջին առաջին դեպքում = 10%, երկրորդում = 20%։ Եվ այնուամենայնիվ 100-ից կարող է ավելի շատ կուտակվել, քան 20-ից։ Եվ այսպիսով կապիտալի հորձանքը թավալվում է դեպի առաջ (մի կողմ թողած նրա արժեքի անկումն արտադրողական ուժի բարձրացման հետևանքով) կամ թե նրա կուտակումն աճում է այն մասսայի համեմատի համեմատ, որ նա ունի արդեն, և ոչ թե շահույթի նորմայի բարձրության համեմատ։ Շահույթի բարձր նորման, որչափով որ նա հիմնվում է հավելյալ արժեքի բարձր նորմայի վրա, հնարավոր է այն ժամանակ, երբ բանվորական օրը շատ երկար է, թեև աշխատանքն անարտադրողական լինի։ Թեև աշխատանքն անարտադրողական է, բայց նա հնարավոր է, որովհետև բանվորների պահանջմունքները շատ չնչին են, սրա համար էլ միջին աշխատավարձը շատ ցած է։ Աշխատավարձի ցածրությանը կհամապատասխանի բանվորների եռանդազրկությունը։ Ընդսմին կապիտալը կուտակվում է դանդաղ, չնայած շահույթի բարձր նորմային։ Բնակչության աճումը կանգ է առնում, և այն բանվորական ժամանակը, որ նստում է արդյունքը, մեծ է, թեև բանվորին վճարվող աշխատավարձը փոքր է։
Շահույթի նորման ընկնում է ոչ թե այն պատճառով, որ բանվորն ավելի քիչ է շահագործվում, այլ այն պատճառով, որ գործադրվող կապիտալի համեմատությամբ ընդհանրապես ավելի քիչ աշխատանք է կիրառվում։
Եթե շահույթի նորմայի ցածրացումն, ինչպես ցույց տվինք, համընկնում է շահույթի մասսայի բարձրացման հետ, ապա աշխատանքի տարեկան արդյունքի մի ավելի մեծ մասը կյուրացվի կապիտալիստի կողմից «կապիտալ» կատեգորիայի տակ (իբրև գործադրված կապիտալի փոխհատուցում) ու համեմատաբար մի ավելի փոքր մասը՝ «շահույթ» կատեգորիայի տակ։ Այստեղից է առաջ գալիս հայր Չոմերսի այն երևակայությունը, թե տարեկան արդյունքի որքան ավելի փոքր մասսան են կապիտալիստները ծախսում իբրև կապիտալ, այնքան ավելի մեն մեծ շահույթ են նրանք կլանում, ընդսմին պետական եկեղեցին այն ժամանակ նրանց օգնության է գալիս՝ հոգալու, որ հավելյալ արդյունքի մի խոշոր մասը կապիտալացնելու փոխարեն սպառվի։ Տերտերը շփոթում է պատճառն ու ներգործությունը։ Բայց չէ՞ որ շահույթի մասսան նույնիսկ ավելի փոքր նորմայի դեպքում աճում է՝ ծախսված կապիտալի մեծության հետ միասին։ Սակայն այս միաժամանակ պահանջում է կապիտալի համակենտրոնացում, որովհետև արտադրապայմանները հիմա պահանջում են մեծազանգված կապիտալի գործադրում։ Այս պայմանավորում է կապիտալի կենտրոնացումը նմանապես, այսինքն մանր կապիտալիստների կլանվելը մեծերից ու առաջինների զրկումը կապիտալից։ Այս դարձյալ աշխատապայմանների անջատումն է, բայց միայն երկրորդ կարգի անջատումն արտադրողներից, որոնց թվին դեռ պատկանում են այս մանր կապիտալիստները, որովհետև սեփական աշխատանքը դեռ մի որոշ դեր է խաղում նրանց մոտ. կապիտալիստի աշխատանքն ընդհանրապես հակառակ հարաբերության մեջ է գտնվում նրա կապիտալի մեծության նկատմամբ, այսինքն այն աստիճանի նկատմամբ, որով նա կապիտալիստ է հանդիսանում։ Մի կողմից աշխատապայմանների ու մյուս կողմից՝ արտադրողների այս անջատումն է միմյանցից, որը կապիտալի գաղափարն է, կազմում և որն սկսվում է կապիտալի սկզբնական կուտակման հետ (I գիրք, XXIV գլուխ), այնուհետև իբրև մշտական պրոցես երևան է գալիս կապիտալի կուտակման ու համակենտրոնացման մեջ և վերջապես այստեղ արտահայտվում իբրև արդեն առկա կապիտալների կենտրոնացում սակավաթիվ ձեռքերում ու իբրև շատերի կապիտալազրկում (հիմա այս ձևն է ընդունում ունեզրկումը)։ Այս պրոցեսը շուտով խորտակման կհասցներ կապիտալիստական արտադրությանը, եթե կենտրոնաձիգ ուժերի կողքին հակընթաց տենդենցները մշտապես նորից ու նորից ապակենտրոնացնող ներգործություն չունենային։
====II. ԲԱԽՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԱՐՁԱԿՄԱՆ ՈՒ ԱՐԺԵՔԻ ԻՆՔՆԱՃՄԱՆ ՄԻՋԵՎ====
Կիրառվող բանվորական ուժի վերաբերմամբ արտադրողական ուժի զարգացումը երևան է գալիս դարձյալ երկու կերպ. առաջին՝ հավելյալ աշխատանքի աճման մեջ, այսինքն այն անհրաժեշտ բանվորական ժամանակի կրճատման մեջ, որ պահանջվում է բանվորական ուժի վերարտադրության համար։ Երկրորդ՝ այն բանվորական ուժի քանակի (բանվորների թվի) նվազման մեջ, որ ընդհանրապես կիրառվում է տվյալ կապիտալը շարժման մեջ դնելու համար։
Այս երկու շարժումն էլ ոչ միայն ձեռք-ձեռքի տված են ընթանում, այլ և փոխադարձորեն միմյանց պայմանավորում են, երկուսն էլ այնպիսի երևույթներ են, որոնց մեջ արտահայտվում է միևնույն օրենքը։ Սակայն շահույթի նորմայի վրա նրանք ներգործում են հակադիր ուղղությամբ։ Շահույթի ամբողջ մասսան հավասար է հավելյալ արժեքի ամբողջ մասսային, շահույթի նորման = <math>\frac{m}{C} \ = \ \frac{հավելյալ \ արժեք}{կանխավճարված \ ամբողջ \ կապիտալ}</math>։ Բայց հավելյալ արժեքն իբրև ընդհանուր գումար որոշվում է նախ իր նորմայով, և երկրորդ՝ այս նորմայի գոյության պայմաններում միաժամանակ կիրառված աշխատանքի մասսայով, կամ, որ միևնույնն է, փոփոխուն կապիտալի մեծությամբ։ Մի կողմից աճում է մի գործոնը, հավելյալ արժեքի նորման. մյուս կողմից (հարաբերաբար թե բացարձակորեն) նվազում է մյուս գործոնը, բանվորների թիվը թիվը։ Որչափով որ արտադրողական ուժի զարգացումը կրճատում է կիրառվող աշխատանքի վճարովի մասը, նա բարձրացնում է հավելյալ արժեքը, բարձրացնելով նրա նորման. սակայն որչափով նա քչացնում է տվյալ կապիտալի կողմից կիրառվող աշխատանքի ընդհանուր մասսան, նա քչացնում է մյուս գործոնը՝ բանվորների թիվը, որով բազմապատկվում է հավելյալ արժեքի նորման՝ հավելյալ արժեքի մասսան ստանալու համար։ Երկու բանվոր, որոնք օրական աշխատում են 12 ժամ, չեն կարող հավելյալ արժեքի միևնույն մասսան մատակարարել, ինչ որ 24։ 24 բանվորը, որոնցից յուրաքանչյուրը միմիայն 2 ժամ է աշխատում, եթե նույնիսկ նրանք կարողանային ապրել լոկ օդով և ուրեմն ամենևին կարիք չունենային իրենց համար աշխատելու։ Այսպիսով ուրեմն, բանվորների թվի սահմանափակումն աշխատանքի շահագործման աստիճանի բարձրացմամբ համակշռելը որոշ անանցանելի սահմաններ ունի այս տեսակետից. ուստի նա թեև կարող է շահույթի նորմայի անկումը կասեցնել, բայց ոչ վերացնել։
Հետևապես արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետ ընկնում է շահույթի նորման, այնինչ գործադրվող կապիտալի մասսայի աճման հետ շահույթի մասսան մեծանում է։ Եթե շահույթի նորման տրված է, այն բացարձակ մասսան, որով կապիտալն աճում է, կախված է սրա առկա մեծությունից։ Բայց մյուս կողմից, եթե տրված է այս մեծությունը, ապա այն հարաբերությունը, որով աճում է կապիտալը, այսինքն նրա աճման նորման, կախված է շահույթի նորմայից։ Արտադրողական ուժի բարձրացումը (որը, բացի սրանից, ինչպես հիշել ենք, միշտ ձեռք-ձեռքի տված է ընթանում առկա կապիտալի արժեքի անկման հետ) ուղղակի կարող է կապիտալի արժեքային մեծությունը բարձրացնել միմիայն այն դեպքում, եթե նա շահույթի նորման բարձրացնելով շատացնում է տարեկան արդյունքի արժեքի այն մասը, որը կապիտալի է ետփոխարկվում։ Որչափով որ նկատի է առնվում աշխատանքի արտադրողական ուժը, ապա (որովհետև այս արտադրողական ուժն անմիջաբար ոչ մի կապ չունի առկա կապիտալի '''արժեքի''' հետ) այս կարող է պատահել միմիայն այն դեպքում, երբ արտադրողականության բարձրացման հետևանքով կամ աճում է հարաբերական հավելյալ արժեքը կամ թե նվազում է հաստատուն կապիտալի արժեքը, ուրեմն էժանացվում են այն ապրանքները, որոնք մտնում են կամ բանվորական ուժի վերարտադրության մեջ, կամ թե հաստատուն կապիտալի տարրերի մեջ։ Բայց սրանք երկուսն էլ առկա կապիտալի արժեքի անկում են պարփակում իրենց մեջ և երկուսն էլ ձեռք-ձեռքի տված են ընթանում փոփոխուն կապիտալի նվազման հետ՝ հաստատունի համեմատությամբ։ Երկուսն էլ պայմանավորում են շահույթի նորմայի անկումը և երկուսն էլ դանդաղեցնում են այդ անկումը։ Այնուհետև, որչափով որ շահույթի նորմայի բարձրացումը առաջ է բերում աշխատանքի պահանջարկի ուժեղացում, նա ներգործում է բանվորական բնակչության բազմանալու վրա և միաժամանակ, ուրեմն, շահագործման համար պիտանի այն մատերիալի բազմանալու վրա, որը միայն կապիտալը կապիտալ է դարձնում։
Բայց աշխատանքի արտադրողական ուժի զարգացումն անուղղակի կերպով նպաստում է առկա կապիտալային արժեքի մեծանալուն, որովհետև նա մեծացնում է այն սպառողական արժեքների մասսան ու բազմազանությունը, որոնց մեջ ներկայանում է միևնույն փոխանակային արժեքը և որոնք կազմում են կապիտալի նյութական սուբստրատը, նրա իրեղեն տարրերը, այն ռեալ առարկաները, որոնցից կազմված է հաստատուն կապիտալն անմիջաբար ու փոփոխունը՝ գոնե միջնորդապես։ Գոյություն ունեցող միևնույն կապիտալով ու միևնույն աշխատանքով ստեղծվում են ավելի շատ իրեր, որոնք կարող են կապիտալի փոխարկվել, անկախ իրենց փոխանակային արժեքից, իրեր, որոնք կարող են ծառայել այն նպատակին, որ լրացուցիչ աշխատանք, ուրեմն և լրացուցիչ հավելյալ աշխատանք ներծծեն և ուրեմն լրացուցիչ կապիտալ կազմեն։ Աշխատանքի այն մասսան, որ կապիտալը կարող է իր հրամանատարության տակ առնել, կախված է ոչ թե կապիտալի արժեքից, այլ հումքի, օժանդակ մատերիալի ու մեքենաների մասսայից, հիմնական կապիտալի տարրերի ու կենսամիջոցների այն մասսայից, որոնցից կազմված է կապիտալը անկախ իր արժեքից։ Ընդորում կիրառվող աշխատանքի, ուրեմն և հավելյալ աշխատանքի մասսայի աճման հետ միասին աճում է նան. նաև վերարտադրվող կապիտալի արժեքն ու այդ արժեքին նորից վերակցվող լրացուցիչ արժեքը։
Բայց կուտակման պրոցեսի մեջ ներառված այս երկու մոմենտները չի կարելի քննության առնել միմիայն խաղաղ մերձակցության այն դրության մեջ, որում նրանց քննում է Ռիկաբդոն։ Ռիկարդոն։ Նրանք պարունակում են մի հակասություն, որը բարձրաբարբառ երևան է գալիս հակասող տենդենցների ու երևույթների մեջ։ Հակամարտ գործոնները միաժամանակ գործում են մեկը մյուսի դեմ։
Բանվորական բնակչության իրական բազմացման այն դրդապատճառների հետ միաժամանակ, որոնք ծագում են հասարակական ամբողջ արդյունքի այն մասի մեծացումից, որը գործում է իբրև կապիտալ, ակտիվ դեր են, խաղում նաև այն գործոնները, որոնք լոկ հարաբերական գերբնակչություն են ստեղծում։
Շահույթի նորմայի անկման հետ միաժամանակ աճում է կապիտալների մասսան և սրա հետ ձեռք-ձեռքի տված ընթանում է առկա կապիտալի արժեքի անկումը, որը կանգնեցնում է շահույթի նորմայի այդ անկումը և կապիտալային արժեքը մղում է դեպի ավելի արագ կուրտակում։կուտակում։
Արտադրողական ուժի զարգացման հետ միաժամանակ բարձրանում է կապիտալի օրգանական կառուցվածքը, այսինքն տեղի է ունենում փոփոխուն մասի հարաբերական նվազումը հաստատունի համեմատությամբ։
Առկա կապիտալի արժեքի պարբերական անկումը, արտադրության կապիտալիստական եղանակի այս իմանենտ միջոցը, որով շահույթի նորմայի անկումը կանգնեցվում է և նոր կապիտալ գոյացնելով կապիտալային արժեքի կուտակումն արագացվում, կապիտալի արժեքի այդ անկումը խախտում է արդեն գոյություն ունեցող հարաբերությունները, որոնցում կատարվում է կապիտալի շրջանառության ու վերարտադրության պրոցեսը, ուստի և նրան ուղեկից են արտադրության պրոցեսի հանկարծակի կանգառումներն ու ճգնաժամերը։
Հաստատուն կապիտալի հանդեպ փոփոխունի կրած հարաբերական նվազումը, որ ձեռք-ձեռքի տված ընթանում է արտադրողական ուժերի զարգացման հետ, զարկ է տալիս բանվորական բնակչության աճմանը և միաժամանակ արհեստական գերբնակչություն է ստեղնում ստեղծում շարունակ։ Կապիտալի կուտակումը, վերցրած ըստ արժեքի, դանդաղում է շահույթի նորմայի անկման հետևանքով, և միաժամանակ սպառողական արժեքների կուտակումն ավելի է արագացվում, այնինչ այս վերջինն իր հերթին արագացնում է ըստ արժեքի վերցրած կուտակման ընթացքը։
Կապիտալիստական արտադրությունը միշտ ձգտում է իրեն իմանենտ [ներհատուկ] այս սահմանները հաղթահարելու, բայց նա հիշյալները հաղթահարում է այնպիսի միջոցներով միայն, որոնք այս սահմանները նորից ու ավելի հզոր մասշտաբով կանգնեցնում են նրա դեմ։
Կապիտալիստական արտադրության '''իսկական սահմանը հենց ինքը կապիտալն է''', այսինքն՝ կապիտալը և նրա արժեքի ինքնամեծացումը հանդես են գալիս իբրև արտադրության ելակետ ու վերջնակետ, իբրև դրդապատճառ, ու նպատակ. արտադրությունն արտադրություն է միմիայն '''կապիտալի''' համար, և ոչ թե ընդհակառակը, այսինքն՝ արտադրամիջոցները սոսկ միջոցներ չեն արտադրողների '''հասարակության''' կենսական պրոցեսի մշտական ընդլայնման համար։ Ուստի այն սահմանները, որոնց մեջ միայն կարոդ կարող է տեղի ունենալ կապիտալի արժեքի պահպանումն ու մեծացումը, մի պրոցես, որը հիմնվում է արտադրողների խոշոր մասսայի սեփականազրկման ու աղքատացման վրա,— այս սահմանները մշտապես հակասության մեջ են մտնում արտադրության այն մեթոդների հետ, որ կապիտալը պետք է կիրառի իր նպատակին հասնելու համար և որոնք ձգտում են արտադրության անսահմանափակ ընդլայնմանը, ձգտում են աշխատանքի հասարակական արտադրողական ուժերի անպայման զարգացմանը, արտադրությունը դարձնելով ինքնանպատակ։ Միջոցը — հասարակական արտադրողական ուժերի անպայման զարգացումը — հարատև բախման մեջ է մտնում սահմանափակ նպատակի՝ առկա կապիտալի արժեքի մեծացման հետ։ Հետևաբար, եթե արտադրության կապիտալիստական եղանակը մի պատմական միջոց է նյութական արտադրողական ուժը զարգացնելու և սրան համապատասխանող համաշխարհային շուկա ստեղծելու համար, ապա նա միաժամանակ իր այս պատմական խնդրի ու իրեն հատուկ հասարակական արտադրական հարաբերությունների միջև, մշտապես ստեղծվող հակասությունն։հակասությունն է։
====III. ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՎԵԼՈՒՅԹ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՎԵԼՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ====
Շահույթի նորմայի անկման հետ միասին աճում է կապիտալի այն մինիմումը, որ առանձին կապիտալիստին պահանջվում է աշխատանքի արտադրողական կիրառման համար. պահանջվում է ինչպես աշխատանքի շահագործման համար ընդհանրապես, այնպես էլ նրա համար, որ .կիրառվող բանվորական ժամանակն ապրանքների արտադրության համար անհրաժեշտ ժամանակ լինի, որ նա չգերազանցի ապրանքների արտադրության համար պահանջվող հասարակականորեն անհրաժեշտ միջին բանվորական ժամանակից։ Եվ միաժամանակ աճում է համակենտրոնացումը, որովհետև որոշ սահմաններից այն կողմ խոշոր կապիտալը շահույթի ցած նորմայով ավելի արագ է կուտակվում, քան փոքր կապիտալը՝ շահույթի բարձր նորմայով։ Այս աճող համակենտրոնացումը, մի հայտնի բարձրության հասնելով, իր հերթին դարձյալ շահույթի նորմային մի նոր անկման է հասցնում։ Ցիրուցան մանր կապիտալների մասսան սրա հետևանքով մղվում է արկածների ուղին՝ սպեկուլացիայի, վարկամոլուցքի, ակցիոներական մոլուցքի, ճգնաժամերի ուղին։ Կապիտալի այսպես կոչված գերառատություն ասելով միշտ հասկացվում է էապես այն կապիտալի գերառատությունը, որի համար շահույթի նորմայի անկումը չի համակշռվում շահույթի մասսայով — և միշտ այսպես են լինում նոր գոյացող կապիտալի թարմ ծիլերը —- կամ թե այն գերառատությունը, երբ սեփական գործունեության անկարող հենց այս կապիտալները վարկի ձևով դրվում են խոշոր ձեռնարկների ղեկավարների տրամադրության տակ։ Կապիտալի այս գերառատությունը բողբոջում է նույն այն հանգամանքներից, որոնք հարաբերական գերբնակչություն են առաջ բերում, ուստի և նա այս վերջինս լրացնող մի երևույթ է, թեև սրանք երկուսն էլ կանգնած են հակադիր բևեռներում. չզբաղված կապիտալը՝ մի կողմում և չզբաղված բանվորական բնակչությունը՝ մյուսում։
Հետևաբար կապիտալի, ոչ թե առանձին ապրանքների, գերարտադրությունը — թեև կապիտալի գերարտադրությունը միշտ ապրանքների գերարտադրություն է պարփակում իր մեջ — ուրիշ ոչինչ չի նշանակում, քան կապիտալի գերկուտակում։ Հասկանալու համար, թե ինչ է այս գերկուտակումը (սրա ավելի մանրամասն հետազոտությունը տրվում է ներքևում), հարկավոր է լոկ ենթադրել, որ գերկուտակումը բացարձակ է։ Իսկ կապիտալի գերարտադրությունը ե՞րբ բացարձակ կլիներ։ Եվ այն էլ մի այնպիսի գերարտադրություն, որը տարածվեր արտադրության ոչ այս կամ այն և կամ թե մի քանի զգալի ոլորտների վրա, այլ բացարձակ լիներ հենց ըստ իր ծավալի, ուրեմն ըծդգրկեր արտադրության բոլոր ոլորտները։
Կապիտալի գերարտադրությունը բացարձակ կլիներ այն դեպքում, եթե կապիտալիստական արտադրության նպատակին հատկացվող լրացուցիչ կապիտալը = 0։ Բայց կապիտալիստական արտադրության նպատակը կապիտալի արժեքի մեծացումն է, այսինքն հավելյալ աշխատանքի յուրացումը, հավելյալ արժեքի, շահույթի արտադրությունը։ Ուրեմն, հենց որ կապիտալն աճեր բանվոր բնակչության նկատմամբ մի այնպիսի հարաբերությամբ, որ անկարելի լիներ ոչ այն բացարձակ բանվորական ժամանակը երկարացնել, որ մատակարարում է այս բնակչությունը, ոչ էլ ընդլայնել հարաբերական, հավելյալ բանվորական ժամանակը (վերջինս առանց այն էլ իրագործելի չի մի այնպիսի դեպքում, երբ աշխատանքի նկատմամբ եղած պահանջարկն այնքան սաստիկ է, որ աշխատավարձի բարձրացման տենդենց է ստեղծվում), ուրեմն երբ աճած կապիտալը, հավելյալ արժեքի լոկ նույնքան կամ թե նույնիսկ ավելի քիչ մասսա արտադրեր, քան իր աճումից առաջ,— ապա կառաջանար կապիտալի մի բացարձակ գերարտադրություն, այսինքն աճած կապիտալը՝ C + ΔC-ն, ավելի շատ շահույթ չէր արտադրի կամ նույնիսկ ավելի քիչ շահույթ կարտադրեր, քան C կապիտալը ΔC-ով աճելուց առաջ։ Երկու դեպքում էլ շահույթի ընդհանրական նորմայի մի ուժեղ ու հանկարծակի անկում տեղի կունենար, բայց այս անգամ այդ անկումը տեղի կունենար կապիտալի կառուցվածքի մի այնպիսի փոփոխության հետևանքով, որը պայմանավորված կլիներ ոչ թե արտադրողական ուժի զարգացումով, այլ փոփոխուն կապիտալի փողային արժեքի բարձրացումով (աշխատավարձի բարձրացման հետևանքով) և հավելյալ աշխատանքի ու անհրաժեշտ աշխատանքի հարաբերության համապատասխան նվազումով։
Իրականում գործը կընդուներ մի այնպիսի ընթացք, որ կապիտալի մի մասն ամբողջովին կամ մասամբ պարապ ընկած կմնար (որովհետև սա նախ պետք է արդեն գործող կապիտալն իր դիրքերից դուրս քշեր, որպեսզի կարողանար իր արժեքն ընդհանրապես բարձրացնել), իսկ մյուս մասն անգործ կամ թե կիսազբաղ կապիտալի ճնշման շնորհիվ կաշխատեր շահույթի ավելի ցածր նորմայով, որպեսզի բարձրացնի իր արժեքը։ Այս դեպքում նշանակություն չէր ունենա, եթե լրացուցիչ կապիտալի մի մասը բռներ հնի տեղը, և սա էլ այսպիսով մի տեղ գրավեր լրացուցիչ կապիտալի մեջ։ Մենք միշտ էլ մի կողմում կունենայինք հին կապիտալային գումարը, մյուսում՝ լրացուցիչը։ Շահույթի նորմայի անկմանն ուղեկից կլիներ շահույթի մասսայի մի բացարձակ նվազում, որովհետև մեր ենթադրության համաձայն՝ կիրառվող բանվորական ուժի մասսան չէր կարող աճել և հավելյալ արժեքի նորման չէր կարող բարձրանալ, ուրեմն և հավելյալ արժեքի մասսան չէր կարող աճել։ Իսկ շահույթի նվազած մասսան ստիպված կլինեին հաշվել առաջվանից ավելի մեն գումար կազմող՝ ամբողջ կապիտալի համեմատությամբ։ — Բայց եթե նույնիսկ ենթադրենք, թե գործարկված կապիտալը շարունակում է իր արժեքն աճեցնել շահույթի հին նորմայով, ուրեմն շահույթի մասսան մնում է նույնը, ապա այս վերջինը դարձյալ կհաշվեին աճած ամբողջ կապիտալի համեմատությամբ, իսկ այս դարձյալ շահույթի նորմայի մի անկում է նշանակում։ Եթե 1 000-անոց մի ամբողջական կապիտալ 100-անոց մի շահույթ է տվել, իսկ 1 500-ի բարձրանալուց հետո էլ միմիայն 100 է տալիս, ապա երկրորդ դեպքում 1 000-ը միայն 66<math>^2/_3</math> է տալիս։ Հին կապիաալի կապիտալի արժեքի մեծացումը բացարձակորեն կնվազեր։ Կապիտալը, որ = 1 000, նոր պայմաններում ավելի չէր տա, քան առաջ տալիս էր մի կապիտալ, որ = էր 666<math>^2/_3</math>։
Բայց պարզ է, որ հին կապիտալի արժեքի այս փաստական անկումը չէր կարող առանց պայքարի տեղի ունենալ, որ ΔC լրացուցիչ կապիտալն առանց պայքարի չէր կարող գործել իբրև կապիտալ։ Շահույթի նորման կընկներ ոչ թե կապիտալի գերարտադրության հետևանք հանդիսացող մրցման շնորհիվ, այլ ընդհակառակը, որովհետև շահույթի նորմայի անկումն ու կապիտալի գերարտադրությունը միևնույն պայմաններից են ծագում, հիմա հանդես կգար մրցման պայքարը։ ΔC-ի այն մասը, որ գործող հին կապիտալիստների ձեռքում գտնվելիս կլիներ, սրանք ավելի կամ պակաս չափով պարապ ընկած կթողնեին, որպեսզի իրենց սկզբնական կապիտալի արժեքը չընկնի և չսահմանափակվի նրա տեղն արտադրության ասպարեզում կամ թե նրանք հիշյալ մասը կգործադրեին այնպես, որ կանգ չառնելով նույնիսկ ժամանակավոր կորստի առաջ, լրացուցիչ կապիտալի պարապընկածությունը փաթաթեն նորեկ կապիտալիստների ու ընդհանրապես իրենց մրցորդների վզին։
ΔC-ի այն մասը, որը նոր ձեռքերում գտնվելիս կլիներ, կձգտեր իր տեղը գրավելու հին կապիտալի հաշվին, և այս մասամբ գլուխ կբերեր նրանով, որ հին կապիտալի մի մասը նա պարապ ընկած կթողներ, սրան կստիպեր հին տեղն իրեն զիջելու և նույնիսկ գրավելու լոկ մասամբ գործադրվող կամ թե՛ թե միանգամայն չգործադրվող լրացուցիչ կապիտալի տեղը։
Հին կապիտալի մի մասը պետք է պարապ ընկած մնար բոլոր պարագաներում, մի պարապընկածություն կապիտալի այն հատկության տեսակետից, որ նա պետք է մշտապես գործի և իր արժեքը մեծացնի իբրև կապիտալ։ Թե այս պարապընկածությունը հատկապես նրա որ մասը կընդգրկեր, այս կվճռեր մրցման պայքարը։ Քանի դեռ ամեն ինչ լավ է ընթանում, մրցումը, ինչպես այդ ցույց տրվեց շահույթի ընդհանրական նորմայի հավասարման առնչությամբ, գործում է իբրև կապիտալիստների դասակարգի գործնական եղբայրություն, այնպես որ ընդհանուր ավարը կապիտալիստները բաշխում են իրենց դասակարգի անդամների միջև՝ յուրաքանչյուրի ներդրած փայի մեծության համեմատ։ Բայց հենց որ խնդիրը վերաբերում է այլևս ոչ թե շահույթը բաժանելուն, այլ վնասույթը բաշխելուն, ապա ամեն մեկը ձգտում է, որքան կարելի է, վնասույթի իր բաժինը պակասեցնելու և ուրիշների վզին փաթաթելու։ Վնասույթն անխուսափելի է կապիտալիստների դասակարգի համար։ Բայց թե նրանցից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, որքան պետք է կրի հիշյալ վնասույթից, ընդհանրապես ինչ չափով պետք է մաս ունենա նրանից, այս խնդրի լուծումը դառնում է ուժի ու խորամանկության հարց, և այս դեպքում մրցումը փոխարկվում է թշնամացած եղբայրների միջև տեղի ունեցող մի կռվի։ Այն ժամանակ դուրս է ցայտում ամեն մի առանձին կապիտալիստի ու կապիտալիստների դասակարգի շահերի միջև եղած հակադրությունը ճիշտ այնպես, ինչպես որ առաջ մրցման հետևանքով գործնականորեն երևան էր գալիս այս շահերի նույնությունը։
Գլխավոր խանգարումը, և այն էլ ամենասուր բնույթով, տեղի կունենար կապիտալի վերաբերմամբ, և որչափով սա արժեքի հատկություն ունի, տեղի կունենար ուրեմն կապիտալային '''արժեքների''' վերաբերմամբ։ Կապիտալային արժեքի այն մասը, որը գոյություն ունի հավելյալ արժեքի կամ շահույթի մեջ ունենալիք ապագա բաժինների վկայագրերի ձևով միայն, իրականում ներկայացնում է արտադրության վերաբերմամբ տրված տարբեր ձևերի սոսկական պարտագրեր և անմիջապես կորցնում է իր արժեքը շնորհիվ այն եկամտի նվազման, որի հույսով նա գոյություն ուներ։ Կանխիկ ոսկու և արծաթի մի մասը մնում է պարապ ընկած, չի գործում իբրև կապիտալ։ Շուկայում գտնվող ապրանքների մի մասը կարող է իր շրջանառության պրոցեսն ու վերարտադրության պրոցեսը կատարել այդ ապրանքների գների վիթխարի իջեցման միջոցով միայն, ուրեմն այն կապիտալի արժեքի անկման միջոցով, որ նա ներկայացնում է։ Ավելի կամ պակաս չափով ընկնում է նաև հիմնական կապիտալի տարրերի արժեքը։ Սրան ավելանում է այն, որ գների որոշ ենթադրական հարաբերությունները պայմանավորում են վերարտադրության պրոցեսը, ուստի վերջինս գների ընդհանրական անկման հետևանքով կանգ է առնում և կազմալուծվում է։ Վերարտադրության պրոցեսի այս կազմալուծումն ու կանգառումը ջլատում է փողի իբրև վճարման միջոցի այն ֆունկցիան, որը տրված է լինում կապիտալի զարգացման հետ միաժամանակ՝ հիմնվելով գների վերոհիշյալ ենթադրական հարաբերությունների վրա, հարյուրավոր կետերում կտրատում է որոշ ժամկետներում կատարելիք վճարումների պարտագրերի շղթան, է՛լ ավելի է սաստկանում կապիտալի հետ միաժամանակ զարգացող վարկային սիստեմի զուգահեռ կործանման հետևանքով, և այսպիսով հասցնում է հզոր ու սուր ճգնաժամերի, արժեքի հանկարծակի բռնի անկման և վերարտադրության պրոցեսի իրական կանգառման ու փլուզման, սրա հետ էլ՝ վերարտադրության իրական սահմանափակման։
Բայց սրա հետ միաժամանակ ուրիշ գործոններ էլ ակտիվության մեջ կդրվեին։ Արտադրության կանգառումը բանվոր դասակարգի մի մասին կզրկեր աշխատանքից և բանվորության զբաղված մասին էլ սրանով կդներ այնպիսի պայմանների մեջ, որոնց շրջանակներում նա ստիպված կլիներ կրելու աշխատավարձի մի անկում, նույնիսկ միջինից էլ ցած.այս հանգամանքը կապիտալի համար ճիշտ նույն ներգործությունը կունենար, ինչ որ այն դեպքում, եթե միջին աշխատավարձի պայմաններում հարաբերական կամ բացարձակ հավելյալ արժեքը բարձրացվեր։ Ծաղկման շրջանը կնպաստեր ամուսնություններին բանվորների շարքերում և կնվազեցներ երեխաների մահացումը, հանգամանքներ, որոնք անկախ նրանից, թե որքան են նպաստում բնակչության իրական աճմանը, իրապես աշխատող բնակչության ոչ մի բազմացում չեն պարփակում իրենց մեջ, բայց կապիտալի նկատմամբ բանվորների ունեցած հարաբերության վրա ճիշտ այնպես են ներգործում, որ կարծես թե իրոք զբաղված բանվորների թիվն աճել է։ Մյուս կողմից՝ գների անկումն ու մրցման պայքարն ամեն մի կապիտալիստի կթելադրեին նոր մեքենաներ, աշխատանքի .կատարելագործված նոր մեթոդներ, նոր կոմբինացիաներ կիրառելով իր ամբողջ արդյունքի անհատական արժեքը սրա ընդհանրական արժեքից վեր բարձրացնելու, այսինքն աշխատանքի տվյալ քանակի արտադրողական ուժը բարձրացնելու, փոփոխուն կապիտալի հարաբերությունը հաստատունի նկատմամբ գցելու և սրանով բանվորներին ազատ արձակելու, կարճ ասած՝ մի արհեստական գերբնակչություն ստեղծելու։ Այնուհետև, հաստատուն կապիտալի տարրերի արժեքային անկումը հենց ինքը մի գործոն կլիներ, որ շահույթի նորմայի բարձրացում կառաջացներ։ Գործադրվող հաստատուն կապիտալի մասսան կաճեր փոփոխունի համեմատությամբ, բայց այս մասսայի արժեքը կարող էր ընկնել։ Արտադրության ասպարեզում առաջացած կանգառումն արտադրության մի հետագա ընդլայնում կնախապատրաստեր, ընդլայնում՝ կապիտալիստական սահմաններում։
Եվ այսպիսով շրջագիծը նորից բոլորված կլիներ։ Կապիտալի այն մասը, որ գործունեության կանգառման հետևանքով իր արժեքը կորցրած կլիներ, դարձյալ ձեռք կբերեր իր հին արժեքը։ Համենայն դեպս, շնորհիվ արտադրության պրոցեսի ընդլայնված պայմանների, շնորհիվ ընդլայնված շուկայի ու բարձրացած արտադրողական ուժի նորից կկատարվեր միևնույն արատավոր շրջապտույտը։
Բայց նույնիսկ մեր արած ծայրահեղ ենթադրության դեպքում կապիտալի բացարձակ գերարտադրությունը բացարձակ գերարտադրություն չի ընդհանրապես, արտադրամիջոցների բացարձակ գերարտադրություն չի։ Նա արտադրամիջոցների մի գերարտադրություն է լոկ այն չափով, որչափով որ սրանք '''գործում են իբրև կապիտալ''' և հետևաբար իրենց աճած մասսայի համեմատ ենթադրում են արժեքի մի համապատասխան մեծացում, այդ արժեքի ինքնաճում, և պետք է մի լրացուցիչ արժեք ստեղծեն։
Բայց և այնպես այս կլիներ գերարտադրություն, որովհետև կապիտալն անընդունակ կլիներ աշխատանքը շահագործելու մի այնպիսի աստիճանով, որը պայմանավորվում է արտադրության, կապիտալիստական պրոցեսի «առողջ», «նորմալ» զարգացմամբ, մի այնպիսի աստիճանով, որը գործադրվող կապիտալի աճող մասսային զուգընթաց գոնե շահույթի մասսան է շատացնում, և որն ուրեմն բացառում է այն հնարավորությունը, որ շահույթի նորման ընկնի նույն չավով, որով կապիտալն է աճում, կամ թե մանավանդ շահույթի նորման ավելի արագ ընկնի, քան կապիտալն է աճում։
Կապիտալի գերարտադրությունն ուր ոչինչ չի նշանակում երբեք, քան արտադրամիջոցների — աշխատամիջոցների ու կենսամիջոցների — գերարտադրություն, որոնք կարող են գործել իբրև կապիտալ, այսինքն կարող են շահագործման տվյալ աստիճանի պայմաններում գործադրվել աշխատանքի շահագործման նպատակով. ընդորում շահագործման այս աստիճանի անկումը տվյալ մի կետից ցած՝ արտադրության, կապիտալիստական պրոցեսի խանգարումներ ու կանգառումներ, ճգնաժամեր, կապիտալի խորտակում է առաջ բերում։ Ոչ մի հակասություն չկա այն բանի մեջ, որ կապիտալի այս գերարտադրությանն ուղեկից է լինում ավելի կամ պակաս չափով խոշոր հարաբերական գերբնակչություն գերբնակչություն։ Միևնույն հանգամանքները, որոնք բարձրացրել են աշխատանքի արտադրողական ուժը, շատացրել ապրանքային արտադրանքի մասսան, ընդարձակել շուկաները, արագացրել կապիտալի կուտակումը թե ըստ մասսայի ու թե ըստ արժեքի և գցել շահույթի նորման, այդ միևնույն հանգամանքները մի հարաբերական գերբնակչություն են ստեղծել ու ստեղծում են մշտապես, բանվորների մի գերբնակչություն, որն ավելցուկ կապիտալի կողմից չի բանեցվում հենց աշխատանքի շահագործման ցած աստիճանի պատճառով, որի պայմաններում միայն բանվորները կարող էին աշխատանքի դրվել, կամ թե համենայն դեպս շահույթի այն ավելի ցած նորմայի պատճառով, որ կստացվեր շահագործման տվյալ աստիճանի պայմաններում։
Եթե կապիտալն արտասահման է ուղարկվում, ապա այս տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ նա երկրի ներսում բացարձակապես չէր կարող գործարկվել։ Այս տեղի է ունենում այն պատճառով, որ նա արտասահմանում կարող է շահույթի ավելի բարձր նորմայով գործարկվել։ Բայց այս կապիտալը բացարձակորեն ավելցուկ կապիտալ է զբաղված բանվորական բնակչության համար ու տվյալ երկրի համար ընդհանրապես։ Ավելցուկ կապիտալն իբրև այսպիսին գոյություն է ունենում հարաբերաբար ավելցուկ բնակչության կողքին, և այս մի օրինակ է, թե ինչպես սրանք երկուսն էլ գոյություն են ունենում կողք-կողքի և փոխադարձաբար միմյանց պայմանավորում են։
Մյուս կողմից՝ շահույթի նորմայի անկումը, որ շաղկապված է կուտակման հետ, անհրաժեշտորեն մրցման պայքար է առաջ բերում։ Շահույթի նորմայի անկումը շահույթի բարձրացող մասսայով համակշռելը նշանակություն ունի հասարակության ամբողջ կապիտալի համար միայն և սարք ու պատրաստ ձեռնարկություններ ունեցող կապիտալիստների համար։ Ինքնուրույն կերպով գործող ավելադիր նոր կապիտալը համակշռման այսպիսի պայմաններ բնավ չի գտնում, նա պետք է նախ նվաճի այս պայմանները և այսպիսով ուրեմն, շահույթի նորմայի անկումն է մրցման պայքար առաջ բերում կապիտալների միջև, ոչ թե ընդհակառակը։ Մրցման այս պայքարն անշուշտ ուղեկցվում է աշխատավարձի վաղանցուկ բարձրացումով ու այս բարձրացման հետևանքով առաջացող՝ շահույթի նորմայի հետագա ժամանակավոր անկումով։ Նույնը երևան է գալիս ապրանքների գերարտադրության, շուկաների գերալցման մեջ։ Քանի որ կապիտալի նպատակը ոչ թե պահանջմունքների բավարարումը, այլ շահույթ արտադրելն է և քանի որ նա այս նպատակին հասնում է այնպիսի մեթոդներով միայն, որոնք արտադրվող արդյունքի մասսան սահմանում են արտադրության մասշտաբի համաձայն, ոչ թե ընդհակառակը — ապա միշտ պետք է մի երկպառակություն հանդես գա կապիտալիստական պատվանդանի վրա հիմնված սպառման սահմանափակ չափերի ու կապիտալիստական արտադրության միջև, որը միշտ ձգտում է իրեն ներհատուկ այս շրջանակներից դուրս գալու։ Այնուհետև, քանի որ կապիտալն ապրանքներից է կազմված, ուրեմն կապիտալի գերարտադրությունն իր մեջ ապրանքների գերարտադրություն է պարփակում։ Ահա որտեղից է առաջ գալիս այն տարօրինակ երևույթը, որ նույն այն տնտեսագետները, որոնք ժխտում են ապրանքների գերարտադրությունը, կապիտալի գերարտադրությունը խոստովանում են։ Երբ ասում են, որ տեղի է ունենում ոչ թե ընդհանրական գերարտադրություն, այլ տարբեր արտադրաճյուղերի միջև անհամամասնություն, ապա այս ուրիշ ոչինչ չի նշանակում, քան այն, որ կապիտալիստական արտադրության ներսում առանձին արտադրաճյուղերի համամասնականությունն իբրև մշտական պրոցես ի հայտ է գալիս անհամամասնականությունից, որովհետև այստեղ ամբողջ արտադրության փոխադարձ կապն արտադրության գործակալների վզին բռնի փաթաթվում է իբրև կույր օրենք, և ոչ թե նրանց կոլեկտիվ բանականության կողմից ըմբռնված և ուրեմն նրանց հնազանդված օրենք, որն արտադրության պրոցեսը ենթարկել է նրանց ընդհանուր վերահսկողությանը։ Այնուհետև պահանջվում է ընդսմին, որ այն երկրները, որտեղ արտադրության կապիտալիստական եղանակը զարգացած չի սպառեն ու արտադրեն մի այնպիսի չափով, որը հատուկ է արտադրության կապիտալիստական եղանակ ունեցող երկրներին։ Եթե ասում են, որ գերարտադրությունը միմիայն հարաբերական է, ապա այս լիովին ճիշտ է. բայց արտադրության կապիտալիստական ամբողջ եղանակն արտադրության լոկ մի հարաբերական եղանակ է հենց, որի սահմանները բացարձակ չեն, բայց նրա համար, նրա պատվանդանի վրա բացարձակ են։ Ապա թե ոչ, ի՞նչպես կարող էր պահանջարկ չլինել նույն այն ապրանքների համար, որոնց կարիքն զգում է ժողովրդի բազմությունը, և ի՞նչպես հնարավոր կլիներ այն, որ այս պահանջարկը պետք է լինում արտասահմանում, հեռավոր շուկաներում փնտրել, որպեսզի կարելի լինի երկրի ներսում բանվորներին վճարել անհրաժեշտ կենսամիջոցների միջին քանակը։ Որովհետև միմիայն այս մասնահատուկ, կապիտալիստական փոխադարձ կապի մեջ ավելցուկ արդյունքը մի այնպիսի ձև է ստանում, որով նրա տերն այդ արդյունքն սպառման համար կարող է տրամադրել լոկ այն ժամանակ, երբ նա իր համար կապիտալի է ետփոխարկվում։ Վերջապես երբ ասվում է, թե բավական է, որ հենց իրենք կապիտալիստները փոխանակեն ապրանքներն իրենց միջև և սպառեն, ապա մոռանում են կապիտալիստական արտադրության ամբողջ բնույթը, մոռանում են, որ խնդիրը վերաբերում է կապիտալի արժեքի մեծացմանը, և ոչ թե նրա սպառմանը։ Կարճ ասած, բոլոր առարկությունները, որոնք արվում են, գերարտադրության ակնբախ երևույթների դեմ (երևույթների, որոնք բնավ հաշվի չեն առնում այս առարկությունները), հանգում են այն բանին, որ '''կապիտալիստական''' արտադրության սահմաններն ամենևին սահմաններ չեն '''արտադրության համար ընդհանրապես''', ուստի նաև սահմաններ չեն արտադրության այս մասնահատուկ, կապիտալիստական եղանակի համար։ Բայց արտադրության այս կապիտալիստական եղանակի հակասությունն արտադրողական '''ուժերը''' բացարձակորեն զարգացնելու նրա տենդենցն է հենց, որ միշտ բախման մեջ է մտնում արտադրության այն '''մասնահատուկ''' պայմանների հետ, որոնցում շարժվում է կապիտալը և որոնցում միայն շարժվել կարող է։
Ճիշտ չէ այն պնդումը, իբր թե չափից դուրս շատ կենսամիջոցներ են արտադրվում առկա բնակչության համեմատությամբ։ Ընդհակառակը։ Չափից դուրս քիչ կենսամիջոցներ են արտադրվում՝ բնակչության բազմությանը վայելչաբար ու մարդկորեն, բավարարելու համար։
Ճիշտ չէ այն պնդումը, իբր թե չափից դուրս շատ արտադրամիջոցներ են արտադրվում՝ բնակչության աշխատունակ մասին զբաղեցնելու համար։ Ընդհակառակը։ Նախ՝ արտադրվում է բնակչության չափից դուրս մի խոշոր մաս, որը փաստորեն աշխատունակ չի, որն իր գոյության պայմանների շնորհիվ ստիպված է ուրիշների աշխատանքը շահագործելու, կամ թե այնպիսի զբաղմունքների դիմելու, որոնք արտադրության այդ թշվառ եղանակի պայմաններում միայն կարող են աշխատանք համարվել։ Երկրորդ՝ արտադրամիջոցներ չեն արտադրվում բավարար չափով, չեն արտադրվում այնքան, որ աշխատունակ ամբողջ բնակչությունն աշխատի ամենից արտադրողական պարագաներում, որ հետևաբար նրա բացարձակ բանվորական ժամանակը կրճատվի՝ բանվորական ժամանակի ընթացքում գործադրվող հաստատուն կապիտալի մասսայի ու էֆեկտիվության ներգործությամբ։
1) նրանում, որ աշխատանքի արտադրողական ուժի զարգացումը շահույթի նորմայի անկման ձևով ստեղծում է մի օրենք, որը մի հայտնի կետի հասնելով, արտադրողական ուժի սեփական զարգացման հետ ամենասուր հակադրության մեջ է մտնում, ուստի և միշտ պետք է ճգնաժամերի միջոցով հաղթահարվի.
2) նրանում, որ արտադրության ընդարձակման կամ թե սահմանափակման վերաբերմամբ վճռող նշանակություն ունի ոչ թե կապիտալիստական արտադրության հարաբերությունը հասարակական պահանջմունքների նկատմամբ, հասարակականորեն զարգացած մարդկանց պահանջմունքների նկատմամբ, այլ անվճար աշխատանքի յուրացումն ու այս անվճար աշխատանքի հարաբերությունն առարկայացած աշխատանքի նկատմամբ ընդհանրապես, կամ կապիտալիստորեն արտահայտած՝ շահույթն ու այս շահույթի հարաբերությունը գործադրված կապիտալի նկատմամբ, հետևաբար շահույթի նորմայի մի որոշ բարձրություն։ Ուստի կապիտալիստական արտադրության նկատմամբ սահմանները մեջտեղ են գալիս արտադրության ընդարձակման մի այնպիսի աստիճանի վրա, որն արտադրության այլ ձևերի դեպքում, ընդհակառակը, շատ ու. շատ անբավարար կերևար։ Արտադրության կապիտալիստական եղանակը կանգ է առնում ոչ թե այն ժամանակ, երբ այդ թելադրվում է պահանջմունքների բավարարումով, այլ երբ շահույթի արտադրումն ու իրացումն են պահանջում այս կանգառումը։
Եթե շահույթի նորման ընկնում է, ապա մի կողմից կապիտալը ճիգեր է թափում այն ուղղությամբ, որ առանձին կապիտալիստն ավելի կատարելագործված մեթոդների և այլոց շնորհիվ իր առանձին ապրանքների անհատական արժեքն իջեցնի նրանց հասարակական միջին արժեքից ցած և այսպիսով, շուկայի գնի տվյալ բարձրության պայմաններում, մի արտակարգ շահույթ ձեռք բերի, մյուս կողմից՝ հրապարակ է ելնում սպեկուլացիան, որի համար պարարտ հող են ներկայացնում արտադրության նոր մեթոդների, կապիտալի նոր ներդրումների, նոր արկածների մոլեգին փորձերը, որոնց նպատակն է ապահովել մի այնպիսի արտակարգ շահույթ, որը շահույթի ընդհանրական միջինից անկախ է և բարձրանում է սրանից վեր։
Շահույթի նորման, այսինքն կապիտալի հարաբերական աճն ամենից առաջ կարևոր է կապիտալի բոլոր նոր, ինքնուրույն կերպով խմբավորվող ճյուղերի համար։ Եվ եթե նոր կապիտալներ ստեղծելը վիճակված լիներ բացառապես սակավաթիվ, արդեն պատրաստի խոշոր կապիտալների, որոնց համար շահույթի մասսան գերակշռում է նրա նորման, ապա արտադրությունը կենդանացնող հուրը կհանգչեր։ Արտադրությունը կընկղմվեր քնի մեջ։ Շահույթի նորման կապիտալիստական արտադրության շարժիչ ուժն է, և լոկ այն է արտադրվում ու այնքան, ինչ ու որքան որ կարող է շահույթով արտադրվել։ Այստեղից էլ առաջ է գալիս անգլիական տնտեսագետների վախը շահույթի նորմայի անկման հանդեպ։ Այն հանգամանքը, որ շահույթի նորմայի անկման սոսկ հնարավորությունն անհանգստացնում է Ռիկարդոյին, ցույց է տալիս, որ նա խորապես ըմբռնում է կապիտալիստական արտադրության պայմանները։ Ռիկարդոյի մեջ նշանավորն այն է հենց, ինչի համար նրան հանդիմանում էին, այն է, որ նա «մարդկանց» մասին հոգ չանելով՝ կապիտալիստական արտադրությունը քննելու ժամանակ միմիայն արտադրողական ուժերի զարգացումն աչքի առաջ ունի,— մարդկանց ու կապիտալային '''արժեքների ''' ինչ զոհաբերությունների գծով էլ որ կատարվի այդ զարգացումը։ Հասարակական աշխատանքի արտադրողական ուժերի զարգացումը ներկայացնում է կապիտալի պատմական խնդիրն ու արդարացումը։ Հենց սրանով նա անգիտակցաբար նյութական պայմաններ է ստեղծում մի ավելի բարձր արտադրաձևի համար։ Ռիկարդոյին անհանգստացնում է այն, որ շահույթի նորման, կապիտալիստական արտադրության խթանը և կուտակման պայմանն ու մղիչը, վտանգվում է հենց արտադրության զարգացման հետևանքով։ Իսկ քանակային հարաբերությունն ամեն ինչ է այստեղ։ Փաստորեն սրա հիմքում մի ավելի խոր բան կա, որը նա աղոտ կերպով լոկ կռահում է։ Այստեղ զուտ տնտեսական եղանակով, այսինքն բուրժուական տեսակետից, կապիտալիստական ըմբռնման շրջանակներում, բուն իսկ կապիտալիստական արտադրության տեսակետից, երևան է գալիս սրա սահմանափակությունը, սրա հարաբերականությունը, այն, որ կապիտալիզմն արտադրության ոչ թե բացարձակ, այլ պատմական մի եղանակ է, որը նյութական արտադրապայմանների զարգացման մի որոշ սահմանափակ դարաշրջանի է համապատասխանում։
====IV. ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ====
Որովհետև աշխատանքի արտադրողական ուժի զարգացումը շատ անհավասար է կատարվում արդյունաբերության տարբեր ճյուղերում և կատարվում է անհավասար կերպով, ոչ միայն ըստ աստիճանի, այլ և հաճախ հակադիր ուղղությամբ, ապա սրանից հետևում է, որ միջին շահույթի (= հավելյալ արժեքի) մասսան պետք է շատ ցած կանգնած լինի այն մակարդակից, որ կարելի էր սպասել, հաշվի առնելով արտադրողական ուժերի զարգացումը արդյունաբերության ամենից առաջադեմ ճյուղերում։ Որ արտադրողական ուժի զարգացումն արդյունաբերության տարբեր ճյուղերում կատարվում է ոչ միայն շատ տարբեր համամասնություններով, այլ և հաճախ հակադիդ հակադիր ուղղությամբ, այս երևույթը միմիայն մրցման, անիշխանությունից ու արտադրության բուրժուական եղանակի առանձնահատկությունից չի, որ առաջ է գալիս։ Աշխատանքի արտադրողականությունը շաղկապված է նաև բնական պայմանների հետ, որոնք հաճախ ավելի պակաս առատաբեր են դառնում նույն հարաբերությամբ, որով բարձրանում է արտադրողականությունը, որչափով այս վերջինս կախված է հասարակական պայմաններից։ Այստեղից էլ առաջ է գալիս հակադիր շարժում այս տարբեր ոլորտներում, մի տեղ՝ առաջադիմություն, մի այլ տեղ՝ հետադիմություն։ Կարելի է հիշեցնել, օրինակ, հենց տարվա եղանակների սոսկական ազդեցությունը, որից կախված է բոլոր հումքերի մեծագույն մասի քանակը, անտառաստանների ջնջումը, ածխահանքարանների ու երկաթահանքարանների ուժասպառումը և այլն։
Եթե հաստատուն կապիտալի շրջանառու մասը, հումքը և այլն միշտ ըստ մասսայի աճում է աշխատանքի արտադրողական ուժի համեմատ, ապա նույնը տեղի չի ունենում հիմնական կապիտալի,— շենքերի ու լուսավորման, ջեռուցման հարմարանքների և այլոց վերաբերմամբ։ Թեև իր մարմնի աճող չափերին զուգընթաց մեքենան բացարձակապես ավելի է թանկանում, բայց հարաբերաբար ավելի էժանանում է։ Եթե հինգ բանվոր տասնապատիկ ավելի ապրանք են արտադրում, քան առաջ, սրա պատճառով հիմնական կապիտալի ծախսումը չի տասնապատկվում, թեև հաստատուն կապիտալի այս մասի արժեքն աճում է արտադրողական ուժի զարգացման հետ, բայց աճում է ոչ երբեք նույն հարաբերությամբ։ Մենք արդեն շատ անգամ ենք մատնանշել հաստատուն կապիտալի՝ փոփոխունի նկատմամբ ունեցած հարաբերության տարբերությունը, ինչպես այս արտահայտվում է շահույթի նորմայի անկման մեջ, ու միևնույն հարաբերության տարբերությունը, ինչպես այս արտահայտվում է առանձին ապրանքի ու սրա գնի վերաբերմամբ՝ աշխատանքի արտադրողականության զարգացմանը զուգընթաց։
Ըստ այսմ թվում է, թե ապրանքի մեջ մտնող աշխատանքի ամբողջ քանակի այս նվազումը պետք է աշխատանքի արտադրողական ուժի էական հատկանիշը լիներ, ինչ հասարակական, պայմաններում էլ կատարվեր արտադրությունը, միևնույն է։ Մի հասարակության մեջ, որտեղ արտադրողներն իրենց արտադրությունը կարգավորում են առաջուց կազմված պլանի համաձայն, նույնիսկ ապրանքային պարզ արտադրության, ժամանակ աշխատանքի արտադրողականությունը կչափվեր անպայման այս մասշտաբով։ Բայց հարցն ինչպե՞ս է լուծվում կապիտալիստական արտադրության պայմաններում։
Ենթադրենք, կապիտալիստական մի որոշ արտադրաճյուղ իր ապրանքի նորմալ հատն արտադրում է հետևյալ պայմաններում. հիմնական կապիտալի մաշվածքը հատին անում է ½ շիլլինգ կամ մարկ. հումքի ու օժանդակ մատերիալի վրա գնում է 17½ շիլլինգ. աշխատավարձի վրա՝ 2 շիլլինգ, և հավելյալ արժեքի 100%-անսց անոց նորմայի դեպքում հավելյալ արժեքն անում է 2 շիլլինգ։ Ամբողջ արժեքը = 22 շիլլինգ կամ մարկ։ Պարզության համար ընդունում ենք, որ այս արտադրաճյուղի մեջ կապիտալը հասարակական կապիտալի միջին կառուցվածքն ու որ ուրեմն ապրանքի արտադրության գինը համընկնում է նրա արժեքի հետ, իսկ կապիտալիստի շահույթը արտադրած հավելյալ արժեքի հետ։ Այս դեպքում ապրանքի արտադրության ծախքը = ½ + 17½ + 2 = 20 շիլլինգ, շահույթի միջին նորման՝ <math>^2/_{20}</math> = 10%, իսկ ապրանքի հատի արտադրության գինը, որ հավասար է նրա արժեքին, = 22 շիլլինգ կամ մարկ։ Ենթադրենք հնարվում է մի մեքենա, որն ապրանքի ամեն մի հատի համար պահանջվող կենդանի աշխատանքը կրճատում է կիսով չափ, բայց փոխարենը եռապատկում է արժեքի այն մասը, որ համապատասխանում է հիմնական կապիտալի մաշվածքին։ Այս դեպքում կստանանք. մաշվածք = 1½ շիլլինգ, հումք ու օժանդակ մատերիալ առաջվա նման 17½ շիլլինգ, աշխատավարձ՝ 1 շիլլինգ, հավելյալ արժեք 1 շիլլինգ, ընդամենը 21 շիլլինգ կամ մարկ։ Ապրանքի արժեքը հիմա իջել է 1 շիլլինգով. նոր մեքենան որոշակի բարձրացրել է աշխատանքի արտադրողական ուժը։ Բայց կապիտալիստին գործն այսպես է պատկերանում. նրա արտադրության ծախքն է՝ 1½ շիլլինգ մաշվածք, 17½ շիլլինգ հումք ու օժանդակ մատերիալ, 1 շիլլինգ աշխատավարձ, ընդամենը 20 շիլլինգ, ինչպես որ առաջ էր։ Որովհետև շահույթի նորման նոր մեքենայի գործադրման հետևանքով անմիջապես չի փոխվում, ուստի կապիտալիստը պետք է արտադրության ծախքից վեր 10% ստանա, որն անում է 2 շիլլինգ. ուրեմն արտադրության գինն անփոփոխ է մնում, = 22 շիլլինգ, բայց արժեքից ավելի է 1 շիլլինգով։ Կապիտալիստական պայմաններում արտադրող մի հասարակության համար ապրանքը չի էժանացել, նոր մեքենան ամենևին կատարելագործում չի ներկայացնում։ Հետևաբար կապիտալիստը ոչ մի շահ չունի նոր մեքենան մտցնելու համար։ Եվ որովհետև նոր մեքենան մտցնելով նա իր մինչայժմյան, դեռ չմաշված մեքենաները պարզապես կզրկեր արժեքից, այդ մեքենաները սոսկ հին երկաթեղենի կվերածեր, ուրեմն դրականապես վնասույթ կկրեր, ուստի նա շատ զգուշանում է իր համար ուտոպիական հանդիսացող այս հիմարությունից։
Այսպիսով ուրեմն, աշխատանքի բարձրացող արտադրողական ուժի օրենքը կապիտալի համար բացարձակ նշանակություն չունի։ Այո արտադրողական ուժը կապիտալի համար բարձրանում է ոչ թե այն ժամանակ, երբ ընդհանրապես կենդանի աշխատանքից, այլ երբ կենդանի աշխատանքի '''վճարված ''' մասից միայն ավելի շատ է տնտեսվում, քան միակցվում է անցյալ աշխատանքից, ինչպես որ այս կարճ նշված է արդեն I գրքում, XIII գլուխ, 2, էջ 357—358։ Այստեղ արտադրության կապիտալիստական եղանակը մի նոր հակասության մեջ է ընկնում։ Նրա պատմական կոչումը մարդկային աշխատանքի արտադրողականության անզուսպ, երկրաչափական պրոգրեսիայով առաջ մղվող ծավալումն է։ Նա այս կոչմանը դավաճանում է ամեն անգամ, երբ, ինչպես տվյալ դեպքում, արգելակում է արտադրողականության զարգացումը։ Սրանով նա լոկ ապացուցում է նորից, որ զառամում է և որ ավելի ու ավելի է մոտենում նրա վախճանի մոմենտը]<ref>Վերևի հատվածը փակագծերի մեջ է դրված այն պատճառով, որ թեև վերամշակված է Մարքսի ձեռագրի մի ծանոթագրությունից, բայց շարադրանքի մի քանի կետերով դուրս է գալիս սկզբնագրում գտնվող նյութի սաՀմաններից։ — սահմաններից։— Ֆ. Է.։</ref>։
<br>
</TABLE>
<br>
Կապիտալի այն բարձրացող մինիմումը, որ արտադրողական ուժի բարձրանալուն զուգընթաց անհրաժեշտ է դառնում մի ինքնուրույն արդյունաբերական ձեռնարկություն հաջողությամբ վարելու համար, մրցման պրոցեսում երևան է դալիս գալիս այսպես. հենց որ արտադրական նոր ու ավելի թանկ հարմարանքը մուծվում է ընդհանրականորեն, ավելի մանր կապիտալների համար ապագայում արտադրության մեջ մտնելը բացառվում է։ Մեքենական գյուտերի սկզբում միայն արտադրության տարրեր տարբեր ոլորտներում կարող են ինքնուրույն կերպով գործել ավելի մանր կապիտալները։ Մյուս կողմից՝ շատ խոշոր ձեռնարկությունները, որոնք հաստատուն կապիտալի արտակարգորեն բարձր համամասնություն ունեն [փոփոխունի նկատմամբ], ինչպես, օրինակ, երկաթուղիները, շահույթի ոչ թե միջին նորմա են տալիս, այլ նրա մի մասը միայն, մի որոշ տոկոս։ Ապա թե ոչ, շահույթի ընդհանրական նորման էլ ավելի ցած կընկներ։ Ընդհակառակը, կապիտալների խոշոր միացումն ակցիաների ձևով այստեղ գործադրման անմիջական ասպարեզ է գտնում։
Կապիտալի աճումը, հետևաբար կապիտալի կուտակումը լոկ այն չափով է շահույթի նորմայի նվազում. պարփակում իր մեջ, որչափով որ այս աճման հետ հանդես են գալիս կապիտալի օրգանական բաղադրամասերի հարաբերության այն փոփոխությունները, որ քննել ենք վերևում։ Սակայն չնայած արտադրության եղանակի մշտական, ամենօրյա հեղաշրջումներին, ամբողջ կապիտալի մերթ այս ու մերթ այն ավելի խոշոր կամ թե ավելի փոքր մասը մի որոշ ժամանակաշրջանի ընթացքում շարունակում է կուտակվել, հենվելով հիշյալ բաղադրամասերի տվյալ միջին հարաբերության պատվանդանի վրա, այնպես որ նրա աճումով չի պայմանավորվում ոչ մի օրգանական փոփոխություն, ուրեմն և շահույթի նորմայի անկման ոչ մի պատճառ։ Արտադրության հին մեթոդների վրա հիմնվող՝ կապիտալի այս մշտական խոշորացումը, ուրեմն և արտադրության ընդարձակումը, որը տեղի է ունենում հանդարտ, մինչդեռ նրա կողքին արդեն նոր մեթոդներ են մտցվում, դարձյալ մի պատճառ է, որի շնորհիվ շահույթի նորման նվազում է ոչ նույն չափով, որով աճում է հասարակության ամբողջ կապիտալը։
Բանվորների բացարձակ թվի աճումը, չնայած փոփոխուն, աշխատավարձի վրա ծախսվող, կապիտալի հարաբերական նվազմանը, տեղի է ունենում ոչ բոլոր արտադրաճյուղերում և բոլոր ճյուղերում էլ ոչ հավասարաչափ։ Երկրագործության մեջ կարող է կենդանի աշխատանքի տարրի նվազումը բացարձակ լինել։
Այս կետի վերաբերմամբ պետք է դեռ նկատել, որ նույն այս օրենքն իշխում է արտադրության նաև այն ոլորտներում, որոնց արդյունքը ոչ ուղղակի և ոչ էլ անուղղակի չի մտնում բանվորի սպառման մեջ կամ թե նրա կենսամիջոցների արտադրապայմանների մեջ. ուրեմն նա իշխում է արտադրության նաև այն ոլորտներում, որոնցում ապրանքների ոչ մի էժանացում չի կարող մեծացնել հարաբերական հավելյալ արժեքը, էժանացնել բանվորական ուժը (անշուշտ հաստատուն կապիտալի էժանացումն այս բոլոր ճյուղերում կարող է բարձրացնել շահույթի նորման բանվորի նույնահավասար շահագործման դեպքում)։ Հենց որ արտադրության նոր մեթոդն սկսում է տարածվել,— և սրանով ապացույց է տրվում փաստորեն, որ այս ապրանքները կարող են ավելի էժան արտադրվել,— ապա այն կապիտալիստները, որոնք աշխատում են հին արտադրապայմաններում, ստիպված են լինում իրենց արդյունքը սրա լրիվ արտադրության գնից ավելի ցած ծախելու, որովհետև այս ապրանքի արժեքն ընկել է սրա արտադրության համար պահանջվող բանվորական ժամանակը հասարակականից ավելի մեծ է։ Մի խոսքով — իսկ այս հանդես է գալիս իբրև մրցման ներգործություն — նրանք պետք է նմանապես արտադրության նոր մեթոդ մտցնեն, որի կիրառման դեպքում փոփոխուն կապիտալի հարաբերությունը հաստատունի նկատմամբ փոքրանում է։
Այն բոլոր պարագաները, որոնք ներգործում են այն իմաստով, որ մեքենաների գործադրումն էժանացնում է նրանցով արտադրված ապրանքների գինը) , միշտ հանգում են աշխատանքի այն քանակի նվազմանը, որ կլանվում է մի առանձին ապրանքի կողմից. իսկ երկրորդ՝ նրանք հանգում են մեքենաների մաշվածքի այն մասի նվազմանը, որի արժեքը մտնում է առանձին ապրանքի մեջ։ Որքան ավելի դանդաղ է կատարվում մեքենաների մաշվածքը, այնքան ավելի շատ ապրանքների վրա է բաշխվում նա, այնքան ավելի մեծաքանակ կենդանի աշխատանք են փոխարինում մեքենաները մինչև իրենց վերարտադրության ժամկետը։ Երկու դեպքում էլ բարձրանում են հիմնական հաստատուն կապիտալի քանակն ու արժեքը փոփոխունի համեմատությամբ։
«Իր շահույթներից խնայողություն կատարելու այն ընդունակությունը, որ հատուկ է տվյալ ազգին, այլ հավասար պայմաններում փոխվում է շահույթի նորմայի փոխվելու հետ.— այդ ընդունակությունը մեծ է, եթե շահույթի նորման բարձր է, փոքրանում է՝ եթե շահույթի նորման ցած է, բայց երբ շահույթի նորման իջնում է, մյուս պայմաններն արդեն միևնույնը չեն մնում... Շահույթի ցած նորմային սովորաբար ուղեկից է կուտակման արագ թափը բնակչության թվի համեմատությամբ, ինչպես Անգլիայումն է... շահույթի բարձր նորմային՝ կուտակման ավելի դանդաղ թափը բնակչության թվի համեմատությամբ»։ Օրինակ՝ Լեհաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և այլն։ (Richard Jones: «An Introductory Lecture on Political Economy», London, 1833, էջ 50 և հաջ.)։ Ջոնսն իրավացի մատնանշում է, որ չնայած շահույթի ընկնող նորմային, կուտակման ձգտումն ու սրա հնարավորությունն աճում են։ Նախ՝ աճող հարաբերական գերբնակչության պատճառով։ Երկրորդ՝ որովհետև աշխատանքի աճող արտադրողականության հետ աճում է միևնույն փոխանակային արժեքով արտահայտվող սպառողական արժեքների մասսան, ուրեմն կապիտալի իրեղեն տարրերի մասսան էլ։ Երրորդ՝ որովհետև արտադրության բազմազան նոր ճյուղեր են հիմնվում։ Չորրորդ՝ վարկային սիստեմի, ակցիոներական ընկերությունների ու այլոց զարգացման հետեւանքովհետևանքով, այլ և սրանց հետ զուգորդված այն դյուրության շնորհիվ, որով փողը կարելի է լինում կապիտալի փոխարկել, անձամբ արդյունաբերական կապիտալիստ չդառնալով։ Հինգերորդ՝ պահանջմունքների ու հարստության ձգտման աճումը։ Վեցերորդ՝ հիմնական կապիտալի աճող մասսայական ներդրումը և այլն։
Կապիտալիստական արտադրության երեք գլխավոր իրողությունը սրանք են.
Վստահելի
1396
edits